Կամակոր  թագավորը

    Լինում է, չի լինում, մի  կամակոր  թագավոր  է  լինում: Մի  օր  նա  կանչում է  իր  երկրի  բոլոր   դեր□ակներին  և  հրամայում իր համար կարել   մի  այնպիսի  վերմակ, որ  իր հասակի  համեմատ  ոչ  երկար լինի, ոչ  էլ՝ կարճ: Ոչ մի   դերձակ  չի  կարողանում  թագավորի  հրամանը  կատարել, բոլորին  պատժում է։

   Օրերից  մի  օր  թագավորի  մոտ  մի  դերձակ  է  գալիս:

— Թագավորն  ապրած  կենա, -ասում  է  նա, —  ես  քո  ուզած  վերմակը  կկարեմ: Ոչ  երկար  կլինի, ոչ կարճ:

 — Լավ, — ասում է թագավորը, — բայց  տես,  եթե  մի  փոքր  երկար  եղավ  կամ  կարճ, իմացած  լինես ̀ գլուխդ  կտրելու  եմ:

 -Համաձայն   եմ, թագավորն  ապրած  կենա, թե  չկարողացա ̀  գլուխս  կտրի:

  Դերձակը  գնում  է  մի  վերմակ  կարում,  դիտմամբ  էլ  մի  քիչ  կա□ճ  է  անում: Տանում  է,  դնում     թագավորի  առաջ: Փեշի  տակ  էլ  թաքուն  մի  ճիպոտ  է  պահած  լինում:

  -Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը ̀  գլուխ  տալով, — քո  ուզած  վերմակը  կարել  եմ: Տես ̀  կհավանե՞ս:

  -Տեսնենք  հասակիս  հարմա՞ր  է, թե՞  ավել-պակաս, —  ասում  է  թագավորն  ու  պառկում  թա□տին, վերմակը  քաշում  վրան: Վերմակը  հազիվ  ծնկներին  է  հասնում, ոտքերը  բաց  են  մնում:

  Դերձակն  իսկույն  փեշի  տակից  հանում  է ճիպոտը  և  խփում  թագավորի  ոտքերին:

  -Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը, — ամեն  մար□  իր վերմակի  համեմատ  պիտի   ոտքը  մեկնի:

   Թագավորն  անմիջապես  ոտքերն  իրեն է  քաշում,  թաքցնում  վերմակի  տակ:

   Կամակոր  թագավորն  այլևս  ոչինչ  չի  կարողանում  ասել: Նույնիսկ  մեծ-մեծ   նվերներ  է տալիս  ու  ճանապարհ  դնում  հնարամիտ  դերձակին:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

դերձակ,
  կարճ,
թախտ,
մարդ

2.Ի՞նչ  է  նշանակում  «դերձակ»  բառը։

Դերձակը նշանակում է կար անող։

3. Ո՞ր   դարձվածքի   իմաստն  է  սխալ  բացատրված՝

    ա/ գլուխը  դատարկ   —  հիմար, անխելք, տգետ

     բ/ թև առնել  —  ոգևորվել, ոգեշնչվել

     գ/ կողը  հաստ – համառ, կամակոր, ինքնասածի

     դ/ ձեռք մեկնել —  ձեռքով անել, հեռանալ

4. Տրված  բառերից  ո՞րն  է  ածանցավոր՝

      ա/ օր

      բ/  երկիր                           

      գ/ թագավոր

       դ/ ոչինչ

5.Գտի՛ր և ընդգծի՛ր սխալ տարբերակը՝

ա) երկար- ածական

բ) երկիր- ածական

գ) թագավոր-գոյական

դ) դերձակ-գոյական

7. Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հոմանիշները։
Թագավոր-Արքա
թաքուն-գաղտնի
իսկույն-անմիջապես
հնարամիտ-հնարագետ,խորհամանկ, խելացի, խելամիտ

8. Ի՞նչն  է  ստիպում  թագավորին  նման հրաման  արձակել:
իրկամոկուրությունը,

9. Ի՞նչ  հնարամտության  է  դիմում  դերձակը:

Դերձակը  դիտմաամբ մի քիչ կարճ  է կարում : Տանում  դնում է  թագավորի  առաջ: Փեշի  տակ  էլ  թաքուն  ճիպոր է պահում :Թագավորը հրամայում է, որպեսզի իր համար վերմակ կարեն։

10. Ժողովրդական  ո՞ր  ասացվածքն է օգտագործված  տեքստում:

Ամեն  մարդ  իր վերմակի  համեմատ  պիտի   ոտքը  մեկնի:

11. Կամակոր  թագավորին  պատժելու  մի  տարբերակ  էլ դո՛ւ մտածիր:

Ես թագավորի վերմակի մեջ ասեղ կըթողնեյ։

12. .Ինչպե՞ս  ինքդ  կվերնագրեիր այս տեքստը:

Չար թագավորը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *