Լրացրու բաց թողած տառերը (նաև կրկնակ)։
ա) Ազնվամորին (մոռ) վարդազգիների ընտանիքին պատկանող 1-1,5 մ բարձրությամբ թուփ է կամ կիսաթուփ։ Տերևները բարդ են՝ եռամասնյա, վերևից գրեթե մերկ ու կանաչ, ներքևից՝ թաղիանման ու սպիտակավուն։ Ծաղկաբույլը ողկույզ է, ծաղկաթերթիկները սպիտակ են, պտուղը բազմակորիզավոր է։ Բույսը ծաղկում է հունիս-հուլիս, պտղակալում՝ հուլիս-օգոստոս ամիսներին։ Ձմեռելուց հետո բերք է տալիս միայն երկրորդ տարում ու չորանում երրորդ տարում։ Դեռևս հին հույներն ու հռոմեացիներն անտառից հավաքած ազնվամորու պտուղներն օգտագործել են ոչ միայն ուտելու, այլև բժշկական նպատակներով։
բ) Հայրենական ժողովրդական բժշկության մեջ ազնվամորու պտուղների թուրմը լայնորեն կիրառվում է գրիպի, մի շարք ցրտառական հիվանդությունների ժամանակ։ Պտուղները լայն կիրառում ունեն նաև լնդախտի, սակավարյունության, ստամոքսային ցավերի ժամանակ։ Օգտագործվում են նաև մարսողությունը լավացնելու և ալկոհոլային հարբածությունից սթափեցնելու նպատակներով։ Հայկական ժողովրդական բժշկության մեջ ազնվամորու պտուղները լայն կիրառություն են ունեցել տենդային հիվանդությունների, իսկ ծաղիկների թուրմը՝ օձի կծածի դեպքերում։
2. Տրված բառերում մեկ տառը փոխելով` ստացիր նոր բառ և բառարանի օգնությամբ բացատրի՛ր ստացված և առակա բառերի բացատրությունները:
Ականակիտ-ականակիր-շատ մութ
այգաբաց-այգեբաց-խաղողի վազերը բացելը
անութ-անուշ-դուրեկան
աշտանակ-աշտարակ-շրջանաձև՝ քառակողմ կամ բազմակողմ բարձր ու նեղ կառուցվածք
բրդել-բրթել-հրել
գիրթ-գիրք-տպագրված աշխատություն՝ երկ, իրար կարված ու կազմված թերթերի ձևով
թափոր-թափուր-փայտե տաթակ սկուտեղ
կտրիճ-կտրիչ-կտրող իր
հերկել-հերքել- Որևէ պնդումի՝ լուրի ևն կեղծությունը ապացուցել, հաստատել որևէ բանի անճշտությունը, ջրել:
հրատարակել-հրապարակել-լուր տարածել
շեղբ-շեղջ-կույտ
սկահակ-ստահակ-տականք
տարեգրություն-տարագրություն-օտարություն
3.Յուրաքանչյուր բառաշարքում ընդգծել 5 բարդ ածական.
ա. պարսպապատ, հոգեպես, լիտրանոց, ամրակուռ, ձյունապատ, հանդարտ, մեծաշուք, դատարկ, նարնջագույն, ճերմակ
բ. խուճուճ, նկարազարդ, ոսկեհուր, հավասար, դեղնակարմիր, ձվաձև, կիսաեփ, դժբախտ, երիտասարդական
գ. նրբաթերթ, շեղակի, ծանրաշարժ, եռալեզու, առհավետ, սրածայր, համընթաց, ստահակ, հավերժ, պատրաստ:
4.Յուրաքանչյուր բառաշարքում ընդգծել 5 ածանցավոր ածական.
ա. բյուրեղյա, քնքուշ, ընկերական, դժվար, դժբախտ, ողորկ, դիպուկ, շքեղ, քաղցր, օտար
բ. նազելի, նիհար, մեծագույն, վստահ, դժգոհ, հարմար, խոսուն, բարի, գեղեցիկ, լիուլի
գ. բարի, մթին, պակաս, լավագույն, անգույն, կապույտ, ապաշնորհ, կոպիտ, գունավոր, վարար
դ. վարակիչ, օգտակար, վարարուն, ուրախ, ծարավ, հզորագույն, պղտոր, հրեղեն, վճիտ, գունատ:
5. Նախադասություններում տեղադրի՛ր տրված հոմանիշ բառերից մեկը:
- Տիգրան Պետրոսյանի /հակառակորդ, թշնամի/ տաղանդավոր շախմատիստ էր:
- Փչեց մեղմ /քամի, փոթորիկ/, և ծառերն օրորվեցին:
- Բոժոժավոր օձերը պոչի /կատարին, ծայրին/ ունեն զնգացող բոժոժներ:
- Քնած առյուծի վրայով մի մուկ /սլացավ, վազեց/:
6.Փակագծերում տրված տարբերակներից ընդգծի՛ր տվյալ նախադասությանը համապատասխանողը:
- Մի շարք գործարաններ բավականաչափ (տուժել, տուժվել ) են իրենց անփութության և անհեռատեսության պատճառով։
- Խոսքը (վերաբերում, վերաբերվում) է 5-րդ դարի հայ պատմիչների գործերին:
- Դատարանի կողմից (բռնագրավել, բռնագրավվել) էր նրա ամբողջ ունեցվածքը:
- Այդ լուրն ընկերոջը հաղորդելու համար Արան հեռախոսով (կապնվեց, կապվեց) նրա հետ:
- Նրա հպարտ հոգին (վրդովվել, վրդովել) էր բարեկամի անզգույշ մի խոսքը:
- Երիտասարդ ու անվարժ երգչի ձայնը անսովոր դահլիճում անակնկալ (հուզմունքից, հուզմունքով) դողում էր:
- Նույնը (վերաբերում, վերաբերվում) է նաև քննարկվող ծրագրին:
- Նա շատ բարեկիրթ է և բոլորին էլ հավասար է (վերաբերվում, վերաբերում):
7. Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով տրված դարձվածային միավորները։
Վարդագույն ակնոցով նայել, ջրից չոր դուրս գալ, համբերության բաժակը լցվել, ձեռք մեկնել, քաղցր աչքով նայել։
Նա միշտ ամեն ինչին վարդագույն ակնոցով է նայում։
Չնայած բոլոր մեղադրանքներին, նա ջրից չոր դուրս եկավ և չպատժվեց։
Նրա ուշացումների պատճառով ուսուցչի համբերության բաժակը լցվեց։
Դժվար պահին ընկերները ինձ ձեռք մեկնեցին։
Տատիկը միշտ թոռներին քաղցր աչքով է նայում և շատ է սիրում նրանց։
8.Ո՞ր դարձվածքի իմաստն է սխալ բացատրված.
բերանը ջուր առնել – չխոսել
կյանքի ընկեր- ազնիվ, լավ ընկեր
դանակը ոսկորին հասնել- համբերությունը հատնել
հոգու հետ խաղալ – ձեռ առնել
9.Ընդգծի’ր պարզ բառերը.
արագիլ, հրավեր, արձան, գոմեշ, գեղարդ, բարակ, ամրակ, բողոք, զարմիկ,դադար, գալար, հովար, հանդարտ, կաղամբ, հարուստ, կորուստ, պատում։
10.Ընդգծիր բարդ բառերը.
առաջնեկ, քննադատ, հախճապակի, փոխըմբռնում, ախորժալուր, տանտիկին, ձեռնարկ, հոգեթով, ամենուր, քառասուն, ձեռնասուն, շքամուտք, ինչքան, մշտապես, որտեղ, այսօր։
11.Ընդգծիր մեկից ավելի ածանց ունեցող բառերը.
անմնացորդ, համաստեղություն, երկնային, փախստական, ընդունելի, պարունակ, թարգմանչություն, հայրենիք, հարգանք, խորհրդական, ենթաշրջան, ձեռնարկություն, թերագնահատում, հակոտնյա, նախանձելի, բանտարկյալ։
12.Ընդգծիր բարդածանցավոր բառերը.
ձեռնտու, վարկառու, աչառու, զրպարտիչ, գործարանատեր, վիրակապարան, աչքաբաց, ավտոկայան, անհուսություն, տարրալուծում, լեզվաբանություն, հայազգի, թռչնաբուծարան, ուրվապատկեր, բնակատեղի, հեռուստացույց։