«Ճամփորդություն դեպի գեղասահքի դպրոց»

Ես շատ եմ սիրում գեղասահքը և շատ ուրախացա, երբ ուսցչուհիս ասաց, որ մենք պետք է գնանք գեղասահքի դպրոց ճանապարհորդության։ Ես և ընկերներս շատ ոգևորված էինք։ Հագել էինք հարմար և տաք հագուստ։ Արդեն դպրոցում ուսուչուհիս սովորեցնում էր, թե ինչպես պետք է կապել չմուշկները։ Հետո սկսեցինք փորձել գեղեցիկ սահել։ Շատ ուրախ օր անցավ և մենք զվարթ վերադարձանք մեր դպրոց։

Իմ տպավորությունները այսօրվա ներկայացման մասին

Այսօր, որ մենք գնացել էինք ներկայացում դիտելու։ Մեզ համար պատրաստել էին երկու ներկայացում։ (շունու կատուն) և (գայլն ու գառը։Ես երկու ներկայացումները հավանեցի։ Շատ զվարճալի էր,երբ դպրոցի աշակերտները խաղում էին տարբեր դերեր։

Գայլն ու գառը / ՏարոնԱրեն/ Gayln u gar@/ TaronAren/Հայերեն հեքիաթներ -  YouTube

մաթեմատիկական ֆլեշմօբ

1. Կարենը և Նարեկը միասին ունեն 700 դրամ։ Կարենը ունի 300 դրամ ավելի, քան Նարեկը։ Որքա՞ն գումար ունի Կարենը։
2. Նարեկը ունի կարմիր, կանաչ,  դեղին  խնձորներ, յուրաքանչյուրից երեք հատ։ Դրանց մի մասը դրեց զամբյուղի մեջ։ Զամբյուղում ամենշատը դրեց կարմիր խնձոր, իսկ դեղին խնձորները  դրեց ավելի քիչ, քան կանաչները։ Քանի՞ խնձոր դրեց զամբյուղում։3. Տուփում կա 14 սև և 14 սպիտակ գնդիկ։ Ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել, որ հանած գնդիկների մեջ նույն գույնի երեք գնդիկ հաստատ լինի։ 

4. Լիլիան առաջինից երկրորդ հարկ բարձրանում է 1 րոպեում։  Առաջինից տասներորդ հարկ նույն արագությամբ բարձրանալիս քանի՞ րոպեում կհասնի։
5. Արմենը սկսեց հաշվել 5-ից երեքական՝ 5, 8, 11, …32: Քանի՞ թիվ արտասանեց Արմենը։6. Մարմնամարզության ստուգատեսը սկսվեց ժամը 11:10-ին և ավարտվեց` 11:45-ին: Քանի՞ րոպե տևեց այն: 
7. Հինգ եղբայրներից յուրաքանչյուրն ունի 2 քույր: Քանի՞ երեխա կա այդ ընտանիքում։8. Թատրոն մեկնելու համար   հունվարյան ճամբարի 85 մասնակիցներին քանի՞ ավտոբուս է անհրաժեշտ, եթե մեկ ավտոբուսում տեղավորվում է 18 սովորող:
9. Արամը չորս զառ նետեց և հաշվեց նրանց վերևի երեսներին եղած կետերի քանակը, ստացավ 23։ Զառերից քանիսի՞ վրա է եղել վեց կետ։ 

10. Տիգրանն ուներ 500 դրամ: Նա գնեց մեկ տուփ կոնֆետ 300 դրամով: Մնացած գումարը ինչքանո՞վ է քիչ ծախսած գումարից։

Հեքիաթ Դդմի մասին Բարի Դդումը

Լինում, է չի լինում մի դդում է լինում։ Այդ դդումը շատ-շատ բարի դդում է լինում։ Օրինակ երբ տատիկը հիվանդ էր լինում,նա տատիկի տեղը սպաս եբեց։ Իսկ երբ պապիկը գնացել էր տոնավաճառի դդում իր տեղը աշխատեց կոշկակար։Մի խոսքով նա շատ բարի Դդում է լինում։ Բայց այտեղ ապրում էր մի չար տատիկ, որը Դդումից սարքում էր դդմի աղցան, դդմի թղվացք, դդմի մուրաբա։ Նրանից վախում էին նույնիսկ զինվորական դդումները։ Բայց մի օր զինորները, որշեցին վախացնել դդում չար տատիկին։ Նրանք մոտեցան չար տատիկի տանը, և կրակեցին ճեմով և դդում տատիկը վախեցավ և փախավ։ Այդ օրվանից Դդումները հանգիստ ապրում էին, և օգնում։

Խոսող ձուկը

Լինում է, չի լինում՝ մի աղքատ մարդ։ էս աղքատ մարդը գնում է դառնում մի ձկնորսի շալակատար։ Օրական մի քանի ձուկն է աշխատում, տուն բերում, նրանով ապրում են ինքն ու կնիկը։

Մի անգամ էլ ձկնորսը մի սիրուն ձուկն է բռնում, տալիս իր շալակատարին, որ պահի, ինքն էլ ետ ջուրն է մտնում։ Էս շալակատարը գետափին նստած՝ նայում է, նայում էն սիրուն ձկանն ու միտք է անում։

– Տե՛ր աստված,- ասում է,-սա էլ, որ մեզ նման շունչ-կենդանի է, դու ասա՝ սա՞ էլ մեզ նման ծնող ունի, ընկեր ունի, աշխարհքից բան է հասկանում, ուրախություն կամ ցավ է զգում, թե՞ չէ․․․

Հենց էս մտածելու ժամանակ ձուկը լեզու է առնում։

– Լսի՛,- ասում է,-մարդ-ախպեր։ Ընկերներիս հետ ես խաղում էի գետի ալիքների մեջ։ Ուրախությունից ինձ մոռացա ու անզգույշ ընկա ձկնորսի ուռկանը։ Հիմի, ո՛վ գիտի, իմ ծնողը ինձ որոնում է ու լաց է լինում, հիմի ընկերնեիս տխրել են։ Ես էլ, տեսնում ես, ինչպես եմ տանջվում, շունչս կտրում է ջրից դուրս։ Ուզում եմ էլ ետ գնամ ապրեմ ու խաղ անեմ նրանց հետ էն պաղ ու պարզ ջրերում։ Էնպես եմ ուզո՜ւմ, էնպես եմ ուզո՜ւմ․․․ Եկ, խեղճ արի, ազատ արա ինձ, բա՛ց թող, բա՛ց թող գնամ․․․

Էսպես էր ասում ցա՜ծ, շա՜տ ցած ձենով, ցամաքած բերանը բացուխուփ անելով։ Էս շալակատարի մեղքը գալիս է, առնում է, ետ գցում գետը։

– Գնա՛, սիրուն ձկնիկ, թող լաց չլինի քու ծնողը։ Թող չտխրեն քու ընկերները։ Գնա՛, ապրի՛ ու խա՛ղ արա նրանց հետ։

Ձկնորսը սաստիկ բարկանում է շալակատարի վրա։

– Տո՛, ախմախ,- ասում է,- ես էստեղ ջրի մեջ թրջվելով ձուկն եմ բռնում, դու իմ աշխատանքն առնում ես էլ ետ ջուրը գցո՞ւմ․․․ Դե գնա՛ կորի՛, էլ իմ աչքին չերևա՛ս, էլ իմ շալակատարը չես էս օրից, գնա՛, սովից մեռի՛։

Ձեռի տոպրակն էլ խլում է ու ճամփու դնում։

-Հիմի ես ո՞ւր գնամ, ի՞նչ անեմ, ո՞նց ապրեմ․․․- տարակուսած մտածելով, դառն ու դատարկ վերադառնում է աղքատը դեպի տուն։

Էս տխուր մտածմունքի ժամանակ ճամփին դեմը դուրս է գալի մի մարդակերպ Հրեշ՝ առաջը մի գեղեցիկ կով։

{{Կենտրոն|2}

– Բարի օր, ախպերացու, էդ ի՞նչ ես մոլորել, ի՞նչ ես միտք անում,- հարցնում է Հրեշը։

Աղքատը պատմում է իր գլխին եկածը, թե ինչպես՝ հիմի մնացել է անգործ, անճար ու չի իմանում, թե ոնց պետք է ապրեն ինքն ու իր կնիկը։

– Լսի՛, բարեկամ,-ասում է Հրեշը։- Էս կաթնատու կովը ես քեզ կտամ երեք տարվան ժամանակով։ Ամեն օր էնքան կաթը տա, որ քու կնիկն ու դու կուշտ-կուշտ ուտեք, ապրեք։ Երեք տարին լրացավ թե չէ՝ հենց էն գիշերը կգամ ձեզ հարց կտամ։ Թե հարցիս պատասխանեցիք՝ իմ կովը ձեզ լինի, թե չէ՝ երկուսդ էլ իմն եք, տանելու եմ, ինչ ուզեմ, կանեմ։ Համաձայն ե՞ս։

– Մի բան, որ առանց էն էլ սովից մեռնելու ենք,- մտածում է աղքատը,- կովը կտանեմ, էս երեք տարին կապրենք, մինչև երեք տարվա լրանալն էլ աստված ողորմած է։ Մի տեղից մի դուռը կբացվի, կամ գուցե հենց պատասխանը տալիս ենք, ո՛վ գիտի․․․

-Համաձայն եմ,- ասում է ու կովն առաջն անում, տանում տուն։

3

Երեք տարի կթում են, լիուլի ուտում, ապրում։ Չեն էլ նկատում, թե ինչպես անցավ երեք տարին, և ահա հասնում է նշանակած օրը, որ Հրեշն էն գիշեր պիտի գա։

Մարդ ու կնիկ վերջալուսի տակ տխուր նստում են դռանը, ու միտք են անում, թե ինչ պատասխան տան Հրեշին, կամ, ով գիտի, ինչ կհարցնի նա․ ո՞վ կիմանա Հրեշի միտքը։

– Ա՛յ թե ինչ դուրս կգա, երբ մարդ Հրեշի հետ գործ բռնի․․․ Հրեշի հետ հաշիվ ունենա․․․ Հրեշից լավություն ընդունի․․․- հառաչելով զղջում էին մարդ ու կին, բայց անցկացածն անց էր կացել, էլ հնար չկար։ Իսկ զարհուրելի գիշերը արդեն վրա էր հասնում։

Էս ժամանակ նրանց մոտենում է մի անծանոթ գեղեցիկ երիտասարդ։

– Բարի իրիկո՛ւն,- ասում է,- ճամփորդ մարդ եմ, մութն ընկնում է, ես էլ հոգնած եմ, հյուր չե՞ք ընդունի ձեր տանն էս գիշեր։

– Ընչի՛ չէ, ճամփորդ ախպեր, հյուրն աստծունն է։ Բայց մեզ մոտ վտանգավոր է էս գիշեր։ Մենք Հրեշից մի կով ենք առել էն պայմանով, որ երեք տարի կթենք, ուտենք, երեք տարուց ետը գա մեզ հարց տա, թե պատասխանենք, կովը մեզ լինի, թե չէ՝ իր գերին ենք։ Հիմի ժամանակը լրացել է․ էս գիշեր պիտի գա, ու մենք էլ չգիտենք, թե ինչ պատասխան տանք։ Հիմի մեզ ինչ անի՝ մենք ենք մեղավոր, վայ թե քեզ էլ վնասի։

– Բան չկա, որտեղ դուք, էնտեղ էլ ես,- պատասխանում է օտարականը։

Համաձայնում են, հյուրը մնում է։

Մին էլ կեսգիշերին դուռը դղրդում է։

– Ո՞վ է։  – Հրեշը։ Եկել եմ որ եկել եմ, դե պատասխանս տվեք։

Ինչ պատասխան, սարսափից մարդ ու կնկա լեզուն կապվում է, մնում են տեղները քարացած։

-Մի՛ վախենաք, ես ձեր տեղակ սրա պատասխանը կտամ,- ասում է երիտասարդ հյուրը ու գնում է դեպի դուռը։

– Եկե՜լ եմ,- դռան ետևից ձայն է տալի Հրեշը։

– Ես էլ եմ եկե՜լ,- պատասխանում Է ներսից հյուրը։

– Ո՞րտեղից ես եկել։

– Ծովի էն ափից։

– Ընչո՞վ ես եկել։

– Կաղ մոծակը թամքել եմ, վրեն նստել եմ, եկել։

– Ուրեմն՝ ծովը պստիկ է եղել։

– Ի՜նչ պստիկ, արծիվը չի կարող մի ափից մյուսը թռչի։

– Ուրեմն՝ արծիվը ճուտ Է եղել։

– Ի՜նչ ճուտ․ թևերի շվաքը քաղաք Է ծածկում։

– Ուրեմն՝ քաղաքը շատ Է փոքրիկ։

– Ի՜նչ փոքրիկ․ նապաստակը մի ծայրից մյուսը չի հասնի։

– Ուրեմն՝ նապաստակը ձագ է։

– Ի՜նչ ձագ․ մորթին մի մարդու քուրք դուրս կգա, գլխարկն ու տրեխն էլ՝ ավել։

– Ուրեմն՝ մարդը թզուկ է։

– Ի՜նչ թզուկ․ ծնկան ծերին աքլորը ծուղրուղու կանչի, ձենը ականջը չի հասնիլ։

– Ուրեմն՝ խուլ է։

– Ի՜նչ խուլ․ սարում որ պախրեն խոտ պոկի, նա կլսի։

Հրեշը մնում է կապված–մոլորված, զգում է, որ ներսը մի ուժ կա իմաստուն, համարձակ, անհաղթելի, էլ չի իմանում՝ ինչ ասի, սուսուփուս քաշվում, կորչում է գիշերվա խավարի մեջ։

Սրանք նոր մեռած տեղներիցը ետ են գալի, ուրախանում, աշխարհքովը մին են լինում։ Հետն էլ բացվում է բարի լուսը, և երիտասարդ հյուրը վեր է կենում, մնաք բարով է ասում, որ գնա իր ճանապարհը։

– Չենք թողնի որ չենք թողնի,- առաջը կտրում են մարդ ու կին,- դու, որ փրկեցիր մեր կյանքը, ասա՛, ինչով ետ վճարենք քո լավությունը․․․

– Չէ՛, անկարելի բան է, պետք է գնամ իմ ճանապարհը։

– Դե գոնե անունդ ասա, եթե լավությունդ կորչի, ու չկարողանանք ետ վճարել, գոնե իմանանք, թե ում ենք օրհնելու․․․

– Լավությունը արա ու թեկուզ ջուրը գցի՝ չի կորչիլ։ Ես հենց էն Խոսող ձուկն եմ, որի կյանքը դու խնայեցիր․․․- ասում է անծանոթն ու չքանում ապշած մարդ ու կնկա աչքերից։

Հարցեր և առաջադրանքներ

  • Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։
  • Թվարկի՛ր հեքիաթի հերոսներին և յուրաքանչյուրին մեկ բառով բնութագրի՛ր: Հեքիաթի հերոսներ նեյին մարդն ու կինը երիտասարդ հրեշը, և ձուկը,։ Մարդ ու կինը բարի էին ձուկ՛ը շնորհակալ, Երիտասարդ՛ը իմաստուն, Հրեշ՛ը, հիշաչար։
  • Ի՞նչ է ասում ձուկը շալակատարին: Նշի՛ր այդ հատվածը:
  • Ինչպիսի՞ն էր ձուկը:
  • Ձուկը բարի էր ու սիրուն։
  • Իսկ շալակատարը ինչպիսի՞ մարդ էր: շալակատարը բարի մարդ էր։
  • Նշի՛ր վերջալույսը նկարագրող հատվածը, paint նկարչական ծրագրով նկարի՛ր այն և տեղադրի՛ր բլոգումդ:
  • Հեքիաթը ձկան անունից համառոտ պատմի՛ր:
  • Մի անգամ ընկերիս հետ ծաղալիս եմ լինում, մեկել տեսնում եմ մի համեղ պատառ է կողքս հայտնվում։Քանի, որ շատ սոված էի։Առանց երկարմտածելու կուլտ տվեցի այն։Ուշգի եկա և հասկացա, որ թակարդեր։Բայց ձկնորս բարի մարդ էր և ինձ բաց թողեց։Ես որոշեցի անպայման ինչ-որ կերպ շնորհակալություն հայտնել նրանից։
  • Նամակ գրի՛ր ձկանը:
  • Բարև Ձուկ դու շատ բարի ես և oգնող։

Կույրերի կարծիքը

Օրը ցերեկով
Երեք-չորս հոգով
Կույրերը եկան
Փըղին դեմ ընկան։

Մինը, որ մարմնին դիպավ հաստ, ահեղ,
— Հե՛յ, զգո՛ւյշ, կանչեց, մի պատ կա էստեղ։
Մյուսը, որ ոտն էր շոշափել իր դեմ՝
— Ի՜նչ պատ, ծիծաղեց, էս կոճղ է կարծեմ։
Երրորդի ձեռը կընճիթն էր ընկել.

— Օձ է, օ՜ձ, գոռաց, էլ ի՜նչ եք կանգնել։
Մինչդեռ չորրորդը պոչիցը բըռնած
Քահ-քահ խնդալով ծաղրում էր նրանց.
— Վա՜հ, ճիշտ որ կույր եք. չիմացավ ոչ ոք։
Ոչ էս է, ոչ էն, այլ կախած մի թոկ։

Չէ՛, պատ է,— չէ, կոճղ— չէ, օձ է,— չէ, թոկ…
Ու աղմըկելով ամեն մինը ջոկ,
Ինչպես որ եկել
Դեմ էին ընկել,
Էնպես էլ կույր-կույր ետ դարձան կըրկին—

Սարի պես փիղը պարզ լուսի տակին։

Դդմի մասին տեղեկություն

. Դդումը սովորաբար լինում է նարնջագույն: Սակայն երբեմն կարող է լինել նաև դեղին, սպիտակ, կանաչ կամ կարմիր

. Դդում բառը հունարեն արմատ ոնի և նշանակում է մեծ եմիշ

․Դդումի 90% ջուր է:

. Գիտական առումով դդումը միրգ է, սակայն խոհանոցում օգտագործելիս այն օգտագործում ե որպես բանջարեղեն

. Դդումը սովորաբար լինում է կլոր

. Դդումները կարող են լինել տարբեր քաշերի, երբեմն հասնելով մինչև 6 կիլոգրամի

. Մրցությունների համար աճեցվում են հսկայական դդումնե, որոնք կարող են կշռել մինչև 450 կգ: 2010 թվականին համաշխարհային ռեկորդը կազմեց 1000 ֆունտ

. ԱՄՆ-ում ամեն տարի արտադրվում է 450 միլիոն կգ դդում

. Որպես կերակուր դդումը կարող է պատրաստվել փուռի մեջ, շոգեխաշվել, տապակվել կամ եփվել ջրում

. Դդումի սուպը  և  բոված սերմերը շատ տարածված են

. Հյուսիսային Ամերիկայում դդումի կեկսը ավանդական և շատ սիրված թխվածք է։

Դդումի խնդիրներ

1․ Լևոնը ունի 15հատ դդում։ Ես Լևոնից վերցրեցի 5հատ։Քանի հատ դդում ունեցավ Լևոնը։

Լուծում 15-5=10

պատասխան 10

2. Սամսոնը ունի 139հատ դդում։ Արենը սամսոնից վերցրեց 5հատը։Քանի հատ Դդում ունեցավ Սամսոնը։

Լուծում 139-5=134

պատասխան 134

3.Արմենը ունի 1000հատ դդում։ Սամսոնը Արմենից 500հատ դդում վերցրեց։Քանի դդում ունեցավ Արմենը։

Լուծում1000-500=500

պատասխան 500

4․ Հեսուն ունի 90 տուփ դդում։Մարիան Հեսուից 40հատ դդում վերցրեց։Իսկ ես վերցրեցի Հեսուից 30հատ դդում։ Քանի դդում ունեցավ Հեսուն։

1.90-40=50

2.50-30=20

պատասխան 20