Դոնալդ Բիսեթ․ Արծիվն ու գառնուկը

Լեռնային Ուելսի բարձունքներից մեկում մի արծիվ էր ապրում։ Անունը Դեվիդ էր։

Նա սիրում էր բա՜րձր, շա՜տ բարձր թռչել։ Ու մի անգամ էլ այնքան բարձր թռավ, որ ըկնավ աստղի վրա։

Աստղի վրա մի տնակ կար։ Տնակում ապրում էր Մերին՝ իր գառնուկի հետ։ Դեվիդը բախեց դուռը։

— Ես հյուր եմ եկել,— ասաց նա։

Մերին սեղան բացեց, ու նրանք երեքով նստեցին թեյ խմելու։

— Սիրելի արծիվ, մի կտոր տապակած հաց ուզո՞ւմ ես,— առաջարկեց Մերին։

— Հըմ… ոչ… Շնորհակալ եմ,— պատասխանեց Դեվիդը։— Ես հաճույքով գառնուկին կուտեի։

Վա՛յ… Բայց դու դեռ ճանկերդ չես լվացել,— ասաց Մերին։

Եվ ստիպեց, որ արծիվը գնա խոհանոց ու լվա ճանկերը։ Մինչ Դեվիդը լվացվում էր, Մերին հասցրեց մի քանի խոսք շշնջալ գառնուկի ականջին։

Դեվիդը վերադարձավ ու նորից նստեց սեղանի մոտ։

— Մի կտոր էլ տապակած հաց կուտեի՞ր, սիրելի գառնուկ,— հարցրեց Մերին։

— Ո՛չ, շնորհակալություն,— պատասխանեց գառնուկը հիշելով, թե քիչ առաջ իր ականջին ինչ շշնջաց Մերին։— Թերեւս, մեծ հաճույքով ես արծիվին կուտեի։

Արծիվը շատ զարմացավ, նույնիսկ վատ զգաց։ Ու երբ Մերին մի անգամ էլ հարցրեց, թե ինչ կուտեր, արծիվը պատասխանեց․

— Խնդրում եմ, մի կտոր տապակած հաց։

Մերին նրան մի կտոր տապակած հաց տվեց։ Թեյից հետո Դեվիդը հրաժեշտ տվեց Մերիին եւ նրա գառնուկին, ու տուն թռավ։

Այդ երեկո, քնելուց առաջ, արծիվը երբեմն նայում էր գլխավերեւում փայլող աստղին։

  • Կարդացածդ գրքի մասին պատմի՛ր։ Արծիվը անքյան թռավ, որ ընկավ մի աստղի վրա վորի վրա կար մի տնակ տնակի մեջ ապրում էր Մերին։Մերին արծիվին տապակաց հաց տվեց և արծիվը գնաց։
  • Ի՞նչ գիրք ես կարդում կամ արդեն կարդացել /վերնագիրը, հեղինակի անունը Ես կարդում եմ Դոնալդ Բիսեթ հեքիաթներ։
  • Առանձնացրո՛ւ քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը
  • Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց
  • Արծիվը շատ էր ուզում ուտի գառնուկին։
  • Մերին շատ հյուրասեր էր։
  • Գառնուկը շատ բարի էր և հանգիստ։
  • Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին
  • Ես շատ եմ հավանել այս հեքաթը։

Գարնանային նախագիծ

Գարունը սկսում է մարտ ամսից։ Իմ քաղաք Երևանում այն առավել յուրահատուկ է։ Բնությունը նորից է ծնվում, մայրենի հողը սկսում է շնչել։Ծառերը սկսում են ծաղկել ։Առաջինը սկսում է ծաղկել ծիրանենին։ Մայրիկս շատ է սիրում ծաղկած ծիրանենու բույր։Գարնանը եղանակը շատ փոփոխական է , հատկապես մարտ ամսին։Մի օր արև կլինի, իսկ մյուս օրը կարող է նույնիսկ ձյուն տեղալ։

https://www.youtube.com/shorts/NpGCaxfGCXw

Մենք ճափորդեցինք թղթի գործարան

Մենք ճափորդեցինք թղթի գործարան։Այնտեղ այնքան հետաքրքիր էր և բարձր ձենով աշխատուն բայց այտեղ կար 4 ձև ոնց ըստանան թուղթ օրինակ կարած, սոսնձված, հաստ կազմով բարակ կազով։Մենք գնացինք ու տեսանք ոնց է աշխատում կարած ձևը և ուրիշ ձևերը։Այնտեղ կար միհատ աղջիկ, որը մեզ ցույցեր տալիս այդ ամենը։Նա շատ բարի է։

Աչքերի գանգատը Ջաննի Ռոդարի

Գիտե՞ք, որ աչքերն էլ են  գանգատվում: Չե՞ք հավատում: Մի անգամ  իմ բախտը բերեց, ես կարողացա լսել, թե ինչպես են նրանք բողոքում:

  • Ոչ ոք չգիտի,-տրտնջում էին նրանք,-թե ի՜նչ մեղք ենք մենք, խեղճ ենք մենք: Արդեն մի քանի դար է՝ մեր կյանքն  անտանելի է: Մենք միշտ տեսնում էինք, որԱրեգակը  պտտվում է  Երկրի շուրջը: Բայց  հայտնվեցին  Կոպերնիկոսն ուԳալիլեյը և ապացուցեցին, որ ես սխալվում եմ, ամեն ինչ հակառակն է՝ Երկի՛րն է պտտվում Արեգակի շուրջը: Նայում էինք ջրի մեջ և տեսնում, որ նա մաքուր է ու թափանցիկ: Բայց հայտնվեց մի հոլանդացի Լևենգուկ, մանրադիտակ ստեղծեց և պարզվեց, որ մի կաթիլ ջրում ավելի շատ կենդանի էակ կա, քան ամենամեծ գազանանոցում:

Հիմա էլ, տե՛ս, գիշերը նայում ենք երկնքին, ա՜յ այնտեղ՝ վերև: Երկինքը սև է, ինչպես կասկածներն են լինում: Ամեն ինչ մեզ համար պարզ է, ախր մենք հրաշալի ենք տեսնում: Բայց  դուրս է գալիս, որ մենք էլի սխալվում ենք: Մեզ մոտեցնում են աստղադիտակին, որն ուղղված է դեպի երկինք: Դե երկինք է էլի՝ իր լուսնով, աստղերով: Ու հանկարծ մենք տեսնում ենք, որ այնտեղ միլիոնավոր աստղեր կան: Այնպես որ՝ հիմա ուզենք թե չուզենք, ապացուցված է, որ մենք ամեն ինչ սխալ ենք տեսնում: Երևի  լավ կլինի, որ մենք անցնենք թոշակի:

  • Կեցցե՛ք: Բայց առանց աչքերի  ո՞վ է դիտելու մանրադիտակներով, աստղացույցներով:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ:
  2. Քո կարծիքով՝ քո աչքերն ինչի՞ց կբողոքեն: Իմ աչքերը կբողոքեն նրա համար որ տեսնեն վատ արարք։
  3. Իսկ ի՞նչն է ամենագեղեցիկ բանը, որ տեսել են քո աչքերը երբևէ: Ես ամենասիրունը ինչ տեսել եմ այդ մայիկսերըսե և գարունը
  4. Աչքերիդ անունից քո մեկ օրվա մասին պատմի՛ր:

Թղթի մասին տեղեկություն

Աշխարհում  առաջին անգամ թուղթ պատրաստվել է Չինաստանում մեր թվարկության  երրորդ դարում: Չինացիներն անչափ գաղտնապահ էին: Նրանց գյուտերը հեշտությամբ չէին դուրս գալիս չինական սահմաններից: Այդ պատճառով էլ աշխարհը թղթի ստացման գաղտնիքը շատ ուշ իմացավ: Չինացիները թուղթ պատրաստում էին բամբուկից: Այս բույսի բարակ ու ճկուն ցողունը մաքրում էին տերևներից, թրջում  ջրում և մեծ դանակներով մանր-մանր կտրատում:

Այնուհետև բամբուկը եփում էին և երկար ժամանակ ծեծում հավանգով: Ծեծած զանգվածը լավ խառնում էին, ապա վրան ավելացնում ջուր և սոսինձ: Բամբուկի շիլայից թերթերը պատրաստվելու համար չինացիներն օգտվում էին շերեփ-կաղապարից: Այդ կաղապարով թղթե զանվածը հանում էին չանից: Ցանցի վրա մնում էր թղթի բարակ շերտ, իսկ ջուրը թափվում էր ցանցի տակից: Թղթի թերթը դնում էին սեղանին, նրա վրա երկրորդը, երրորդը: Երբ առաջանում էր մի քանի հարյուր թերթերի կույտ, այն սեղմում էին ծանր տախտակով, որպեսզի քամվեր մնացած ջուրը: Ապա չորացնում էին այդ թերթերը, և թուղթը պատրաստ էր:

ր Սեբաստացի» կրթահամալիր Կազմեց` Մանուշակ Աբրահամյանը

ԸՆԹԵՐՑԱՐԱՆ

III դասարան Մաս 2

2019-2020 ուտարի

Բովանդակություն

  1. «Ծիծեռնակին» Աթաբեկ Խնկոյան
  2. «Կենդանիների վեճը» Ղազարոս Աղայան
  3. «Հիշողություն» Ղազարոս Աղայան
  4. «Տարօրինակ հարցեր» Ջաննի Ռոդարի
  5. «Աչքերի գանգատը» Ջաննի Ռոդարի
  6. «Մեծ գյուտարարը» Ջաննի Ռոդարի
  7. «Բոլոր հրաշալի սխալները» Վիլյամ Սարոյան
  8. «Գրադարանում» Վիլյամ Սարոյան
  9. «Ճանապարհորդ Ջեկոն» Ստեփան Զորյան
  10. «Հայր Բոնամիի հեքիաթը» ֆրանսիական ժող. հեքիաթ
  11. «Վարդը» Գյոթե
  12. «Աղբյուր» Հովհաննես Թումանյան
  13. «Աշխարհի ամենաճշմարտախոս մարդը» Ռուդոլֆ Էրիխ Ռասպե
  14. «Մեղուների հովիվն ու արջերը» Ռուդոլֆ Էրիխ Ռասպե
  15. «Մեղու» տեղեկատվական
  16. « Առաջին ճանապարհորդությունս դեպի լուսին» Ռուդոլֆ Էրիխ Ռասպե
  17. «Փոթորիկ» Ռուդոլֆ Էրիխ Ռասպե
  18. «Արտասովոր եղջերուն» Ռուդոլֆ Էրիխ Ռասպե
  19. «Ութոտնուկ նապաստակը» Ռուդոլֆ Էրիխ Ռասպե
  20. «Նապաստակ» տեղեկատվական
  21. «Կես ձին» Ռուդոլֆ Էրիխ Ռասպե

Ծիծեռնակին

ԱթաբեկԽնկոյան

Դու կապուտակ ծովով արի,

Թեթև, թեթև թևով արի,

Ծովի փրփուր լանջով արի,

Գարնան երգով, կանչով արի։

Արի, արի, սիրուն ծիծեռ,

Արի, արի, գարուն դու բեր։

Սևիկ – մևիկ աչիկ ունես,

Մկրատաձև պոչիկ ունես,

Ծովի փրփուր լանջով արի,

Գարնան շնչով, կանչով արի։

Արի, արի, սիրուն ծիծեռ,

Արի, արի, գարուն դու բեր։

Ծիծեռնակով գարուն կգա,

Առանց ծիծեռ գարուն չկա,

Ծովի փրփուր լանջով արի,

Գարնան շնչով, կանչով արի։

Արի, արի, սիրուն ծիծեռ,

Արի, արի, գարուն դու բեր։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Նկարագրի՛ր ծիծեռնակի գալն՝ ըստ բանաստեղծության:
  2. Նկարագրի՛ր այս բանաստեղծության ծիծեռնակին:
  3. Ինչպես ես հասկանում.

Դու կապուտակ ծովով արի – 

Գարնան շնչով կանչով արի – 

  • Ծիծեռնակների մասին 10 փաստ առանձնացրո՛ւ և որևէ ձևով (ռադիոնյութ, տեսանյութ, սալիկահանդես) ներկայացրո՛ւ բլոգումդ:
  • Հորինի՛ր. 

«Գարուն բերող ծիծեռնակը»

Կենդանիների վեճը

ՂազարոսԱղայան

Եզը, կովը և շունը վիճում էին միմյանց հետ և ամեն մեկը պնդում էր, թե՝ մեր տերը ամենից շատ ինձ է սիրում:

  • Իհարկե նա ինձ ամենքիցդ շատ է սիրում,- ասում է եզը և գիտե՞ք ինչու համար: Նրա համար, որ ես եմ նրա արորն ու տափանը քաշում, ես եմ նրա համար անտառից փայտ բերում: Նա ինձ է լծում սայլին և իր ցորենը տանում ջաղաց, այնտեղ ալյուր շինում. հետո էլի ես եմ տանում քաղաք, ուր նա ծախում է այդ ալյուրը և իր տան համար առևտուր անում,երեխանց համար հագնելիք առնում: Ուրեմն, դուք ի՞նչ եք կարծում, ես որ չլինեի, նա ինչպե՞ս կարող էր ապրել:
  • Այդ ճշմարիտ ես ասում,- ասաց կովը:- Բայց մեր տերն ինձ ամենքիցդ ավելի է սիրում, այդ նրա համար է, որ նա իմանում է, թե քեզ նման աշխատասեր ու ժրաջան եզնուկին ես եմ պահել մեծացրել: Այս մեկ: Մեկ էլ որ՝ նրա գերդաստանը իմ կաթով եմ պահում: Այն մածունն ու կարագը, այն սերն ու կաթը, այն եղն ու պանիրը, այն տաք-տաք թանե սպասը, որ ամեն օր խպշտում են, ո՞ւմ տվածն է: Տեսնո՞ւմ եք ուրեմն, որ եթե ես չլինեմ, բոլորը քաղցած կկոտորվեն:
  • Դու էլ ես ճշմարիտ ասում, սիրուն կովիկ,- սկսեց շունը:- Ո՞վ կարող է ուրանալ քո լավությունը: Շատ անգամ ես ինքս էլ եմ մասնակից լինում քո տված անուշ թանին: Մեր տանտիկինը ամեն խնոցի հարելիս թանիցն ինձ բաժին է տալիս: Ով որ քո լավությունն ուրանա, երկու աչքով կուրանա: Ես շատ երախտագետ եմ, ոչ ոքի լավությունը չեմ կարող ուրանալ: Բայց գիտեք ինչ կա: Դուք մի նեղանաք, որ մեր տերն ինձ ամենքիցդ էլ շատ է սիրում. դրա համար մեծ պատճառ կա և ահա ասեմ, թե ինչ է դրա պատճառը…

Եվ շունն սկսեց մեկ-մեկ հաշվել, թե ինքն ինչ ու ինչ է անում: Ասած է, շունը որ հաչել սկսի, էլ չի դադարի: Այնքան հաչեց եզան ու կովի հետ, որ տերն իմացավ, գնաց նրանց մոտ, շան լեզվիցն ազատեց, ասելով. «Թող տուր դրանց, Բողար, դու չգիտե՞ս, որ ամենքդ էլ ինձ հարկավոր եք, ոչ մեկդ մյուսի արածը չեք կարող անել. այդ պատճառով էլ ես ամենքիդ էլ սիրում եմ, դուք էլ սիրեցեք միմյանց»:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Տեքստից դուրս գրի՛ր անծանոթ բառերը, բացատրի՛ր օնլայն բառարանի օգնությամբ:
  2. Ինչպիսի՞ն էր կենդանիների տերը։
  3. Առանձնացրո՛ւ տիրոջ խոսքը: Համամի՞տ ես նրա հետ:
  4. Ո՞ր հերոսին հավանեցիր, ինչո՞ւ:
  5. Կենդանիներից որևէ մեկի մասին 5-10 փաստ առանձնացրո՛ւ և հրապարակի՛ր բլոգումդ:

Հիշողություն

ՂազարոսԱղայան

Ծիծեռնակը բույն էր շինում, 

Ե՛վ շինում էր , և՛ երգում, 

Ամեն մի շյուղ կպցնելիս՝  Առաջվա բույնն էր հիշում: 

Մեկ անգամ էր նա բույն շինել 

Եվ շատ անգամ կարկատել,  Բայց այս անգամ վերադարձին  Բույնն ավերակ էր գտել: 

Այժմ նորից բույն էր շինում, 

Նա հիշում էր անցած տարին 

Իր սնուցած ձագերին, 

Որոնց ճամփին հափշտակեց  Արյունարբու թշնամին: 

Բայց նա կրկին բույն էր շինում, 

  1. Ծիծեռնակն ի՞նչ էր անում: 
  2. Ինչպիսի՞ն էր ծիծեռնակը: 
  3. Առանձնացրո՛ւ բանաստեղծության քեզ համար ամենասիրելի քառատողն ու վերնագրի՛ր:
  4. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր և սյունակներում առանձնացրո՛ւ համապատասխան հարցերին պատասխանող բառեր: 
  5. Նշված բառերն առանձնացրո՛ւ և հոմանիշ (իմաստով մոտ)  բառեր գրի՛ր:

Օրինակ՝ կպցնել-ամրացնել

6.  

Ի՞նչԻ՞նչ էր անում
  
7. Շարունակի՛ր հորինել՝ փակագծերի հարցերը փոխարինելով համապատասխան բառերով: Չմոռանա՛ս վերնագիր գրել:

Կար- չկար մի (ինչպի՞սի) ծիծեռնակ կար: Նա շատ էր սիրում (ի՞նչ անել): Մի անգամ նա որոշեց (ի՞նչ անել) և …

Տարօրինակ հարցեր

Ջաննի Ռոդարի

Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն էր, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:

Ասենք, գալիս էր ու հարցնում.

  • Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին, կամ էլ հենց այնպես պատասխանում. – Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն:

  • Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ թոթվում էին ուսերը և հեռանում:

Մի ուրիշ անգամ նա հարցնում էր.

  • Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:

Կամ թե՝

  • Ինչո՞ւ բեղերը կատու ունեն:

Տղան մեծանում էր, բայց շարունակում էր ինչուիկ մնալ, և այն էլ՝ ոչ թե սովորական, այլ՝ թարս ինչուիկ: Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարող պատասխանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ թարս ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում տետրի մեջ, իսկ հետո շատ էր չարչարվում, որ  գտնի դրանց պատասխանները: Ամբողջ կյանքում նա այդպես էլ երբեք չգտավ իր հարցերի պատասխանները:

Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր. «Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:

Աստիճանաբար նրա մորուքն աճեց, մի երկա՜ր մորուք դարձավ: Հարցասերը չէր էլ մտածում այն սափրել. դրա փոխարեն նա  նոր հարց էր հորինում. «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:

Երբ նա մահացավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն կատարեց. պարզվեց, որ այդ ինչուիկը սովոր էր գուլպաները թարսերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ:

Հապա նայիր քո գուլպաներին, ճի՞շտ ես հագել:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Նշված բառերն առանձնացրո՛ւ և բացատրական բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  2. Քո կարծիքով ինչո՞ւ էր Ինչուիկը տարօրինակ հարցեր տալիս:
  3. Քեզ համար ի՞նչն է ձանձրալի:
  4. Փորձի՛ր պատասխանել Ինչուիկի հորինած հարցերին:

ա. – Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

բ. – Ինչո՞ւ ձուկը պոչ ունի:

գ. – Ինչո՞ւ բեղերը կատու ունեն:

դ. – Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում:

ե. – Ինչո՞ւ մորուքը դեմք ունի:

  • Տեքստից դուրս գրի՛ր բարդ բառեր և օգտագործելով նրա մասերը՝ նոր բառեր կազմի՛ր: 
  • Դուրս գրիր ինչպիսի՞ հարցին պատասխանող բառերը: 
  • Առանձնացրո՛ւ ի՞նչ հարցին պատասխանող բառեր և բառակապակցություններ կազմի՛ր: Օրինակ՝ կատու – սև կատու

Աչքերի գանգատը

Ջաննի Ռոդարի

Գիտե՞ք, որ աչքերն էլ են  գանգատվում: Չե՞ք հավատում: Մի անգամ  իմ բախտը բերեց, ես կարողացա լսել, թե ինչպես են նրանք բողոքում:

  • Ոչ ոք չգիտի,-տրտնջում էին նրանք,-թե ի՜նչ մեղք ենք մենք, խեղճ ենք մենք: Արդեն մի քանի դար է՝ մեր կյանքն  անտանելի է: Մենք միշտ տեսնում էինք, որԱրեգակը  պտտվում է  Երկրի շուրջը: Բայց  հայտնվեցին  Կոպերնիկոսն ուԳալիլեյը և ապացուցեցին, որ ես սխալվում եմ, ամեն ինչ հակառակն է՝ Երկի՛րն է պտտվում Արեգակի շուրջը: Նայում էինք ջրի մեջ և տեսնում, որ նա մաքուր է ու թափանցիկ: Բայց հայտնվեց մի հոլանդացի Լևենգուկ, մանրադիտակ ստեղծեց և պարզվեց, որ մի կաթիլ ջրում ավելի շատ կենդանի էակ կա, քան ամենամեծ գազանանոցում:

Հիմա էլ, տե՛ս, գիշերը նայում ենք երկնքին, ա՜յ այնտեղ՝ վերև: Երկինքը սև է, ինչպես կասկածներն են լինում: Ամեն ինչ մեզ համար պարզ է, ախր մենք հրաշալի ենք տեսնում: Բայց  դուրս է գալիս, որ մենք էլի սխալվում ենք: Մեզ մոտեցնում են աստղադիտակին, որն ուղղված է դեպի երկինք: Դե երկինք է էլի՝ իր լուսնով, աստղերով: Ու հանկարծ մենք տեսնում ենք, որ այնտեղ միլիոնավոր աստղեր կան: Այնպես որ՝ հիմա ուզենք թե չուզենք, ապացուցված է, որ մենք ամեն ինչ սխալ ենք տեսնում: Երևի  լավ կլինի, որ մենք անցնենք թոշակի:

  • Կեցցե՛ք: Բայց առանց աչքերի  ո՞վ է դիտելու մանրադիտակներով, աստղացույցներով:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ:
  2. Քո կարծիքով՝ քո աչքերն ինչի՞ց կբողոքեն:
  3. Իսկ ի՞նչն է ամենագեղեցիկ բանը, որ տեսել են քո աչքերը երբևէ: 
  4. Աչքերիդ անունից քո մեկ օրվա մասին պատմի՛ր:

Մեծ գյուտարարը

Ջաննի Ռոդարի

Ժամանակին մի երիտասարդ էր ապրում: Նա երազում էր մեծ գիտնական դառնալ:

Գիշեր-ցերեկ սովորում էր, երկար տարիներ, ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց. – Ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել:

Միանգամից անցավ փորձեր անելուն: Նա հայտնաբերեց պանրի  անցքերը: Բայց հետո իմացավ‚ որ դրանք վաղուց հայտնաբերված են:

Ի՛նչ պիտի աներ, շարունակեց սովորել: Սովորում էր առավոտից իրիկուն, իրիկունից առավոտ, երկար ամիսներ: Մի օր վերջապես ինքն իրեն ասաց.

  • Ավարտելու ժամանակն է, ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել:

Նա   անձրևանոցի վրայի անցքերն էր հայտնաբերել,և բոլորը մի լավ ծիծաղեցին իր վրա: Գիտնականն էլի չհուսահատվեց‚ նորից սկսեց գրքեր կարդալ‚ փորձեր անել: Ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց.

  • Ըհը՛, հիմա ես համոզված եմ‚ որ չեմ սխալվում: Հիմա ես իսկական  գիտնական եմ: Բայց, արի ու տես, որ այս անգամ էլ սխալվեց: Նա նավերը ջրաներկով ներկեց. շա՜տ թանկ նստեց: Դա դեռ ոչինչ, ծովի ջրի գույնն էլ փոխվեց:
  • Մեկ է` ես կդառնամ մեծ գիտնական‚-որոշեց   գյուտարարը, չնայած մազերն արդեն սպիտակել էին:

Նա նորից գրքերը ձեռքն առավ և այնքան պարապեց, որ իսկապես  գիտնական  դարձավ: Այդ ժամանակ նա կարող էր հնարել՝ ինչ ուզեր: Լուսին գնալու մի մեքենա հորինեց: Մի գնացք էլ ստեղծեց, որն  ընդամենը մի բրնձահատիկով  կարող էր հազարավոր կիլոմետրեր սլանալ: Կոշիկներ կարեց‚ որոնք երբեք չէին մաշվում, ու էլի լիքը հետաքրքիր  բաներ:

Նա միայն մի բան չկարողացավ գտնել ՝ ինչպես սովորենք երբեք չսխալվել: Երևի  ոչ ոք էլ չի կարող դա գտնել: 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ հայտնագործություններ արեց գիտնականը:
  2. Իսկ դու ի՞նչ կուզեիր ստեղծել, որը հիմա չկա:
  3. Երազանքիդ մասին պատմի՛ր:
  4. Գտի՛ր հատկանիշ ցույց տվող բառերը:
  5. Հեքիաթից առանձնացրու՛ ինչ հարցին պատասխանող բառեր, ավելացրու՛ ինչպիսի հարցին պատասխանող բառեր և բառակապակցություններ ստացի՛ր (օրինակ՝ երիտասարդ-խելացի երիտասարդ):

Բոլոր հրաշալի սխալները

Վիլյամ Սարոյան

(հատված)

Յուլիսիս Մաքոլին և աշխարհում նրա լավագույն ընկերը՝ Լայոնել Քեբոտը՝ Մեծն Լայոնելը, մտան Մաքոլիների խոհանոցը։ Բոլորովին չպետք է կասկածել այս բարեկամության վրա, թեև Լայոնելը ամբողջ վեց տարով Յուլիսիսից մեծ է։ Նրանք միասին էին ման գալիս և միշտ իրար հետ էին լինում, ինչպես անում են լավագույն բարեկամները՝ այսինքն հանգիստ ու անհոգ, առանց նույնիսկ իրար հետ խոսելու կարիք զգալու։

  • Միսիս Մաքոլի,- ասաց Լայոնելը,- ես եկա հարցնելու՝ կարո՞ղ է Յուլիսիսը ինձ հետ հանրային գրադարան գալ։ Քրոջս՝ Լիլիանի գիրքը պետք է փոխեմ։
  • Շատ լավ, Լայոնել,- ասաց միսիս Մաքոլին,- բայց ինչո՞ւ դու մյուսների հետ չես, ինչո՞ւ

Օգիի, Ալֆի, Շեկի և մյուս տղաների հետ չես խաղում։

  • Նրանք,- սկսեց Լայոնելը և հանկարծ կանգ առավ շփոթված ու ամոթահար։ Մի րոպե հետո նա նորից սկսեց։ – Նրանք ինձ վռնդեցին,- ասաց նա,- նրանք ինձ չեն սիրում, որովհետև ես հիմար եմ։ – Նա նորից լռեց և նայեց իր լավագույն ընկերոջ մորը։ – Ես հիմար չեմ, չէ՞, միսիս Մաքոլի։
  • Ոչ, Լայոնել, դու հիմար չես,- ասաց միսիս Մաքոլին, – դու մեր թաղի ամենալավ տղան ես։ Բայց մի նեղացիր մյուս տղաներից, որովհետև նրանք նույնպես հրաշալի տղաներ են։
  • Չեմ նեղանում, – ասաց Լայոնելը, – ես նրանց բոլորին էլ սիրում եմ։ Սակայն ամեն անգամ, երբ խաղի ընթացքում մի փոքր սխալ եմ անում, նրանք ինձ վռնդում են, նրանք ինձ նույնիսկ հայհոյում են, միսիս Մաքոլի։ Անգամ իմ ամենափոքր սխալի համար նրանք բարկանամ են վրաս։ «Բավական է, Լայոնել», ասում են նրանք։ Եվ հենց որ այդպես են ասում, ես հասկանում եմ, որ իմ հեռանալու ժամանակն է։ Երբեմն ես նույնիսկ հինգ րոպե չեմ դիմանում։ Երբեմն ես սխալ եմ թույլ տալիս խաղի հենց սկզբից։ Եվ նրանք անմիջապես ասում են. «Հերիք է, Լայոնել»։ Ես նույնիսկ չեմ հասկանում, թե ինչ սխալ եմ արել, ի՞նչ պետք է անեմ։ Ես ուզում եմ իմանալ իմ սխալը, բայց ոչ ոք ինձ չի բացատրում։ Ամեն շաբաթ նրանք ինձ վռնդում են։ Յուլիսիսը միակն է, որ չի լքում ինձ։ Իմ միակ խաղընկերը նա է։ Բայց մի օր նրանք պիտի զղջան։ Կգա ժամանակ, երբ նրանք ինձ մոտ կգան, որ օգնեմ իրենց, այո, միսիս Մաքոլի, ես անպայման պիտի օգնեմ նրանց, և այդ ժամանակ նրանք պիտի զղջան, որ միշտ վռնդել են ինձ։ Մի քիչ ջուր կտա՞ք։
  • Խնդրեմ, Լայոնել,- ասաց միսիս Մաքոլին և տղային մի բաժակ ջուր տվեց, որը նա ագահորեն խմեց։ Խմելիս նա այնպիսի ձայն էր հանում, ինչպես բոլոր երեխաները, երբ նրանց համար ջուրը դեռևս աշխարհի ամենալավ խմիչքն է։

Լայոնելը դարձավ ընկերոջը։

  • Դու ջուր չե՞ս ուզում, Յուլիսիս,- հարցրեց նա։

Յուլիսիսը գլխով արեց, և միսիս Մաքոլին մի բաժակ էլ նրան տվեց։ Երբ նա խմեց ջուրը, Լայոնելն ասաց.

  • Այժմ կարո՞ղ ենք հանրային գրադարան գնալ, միսիս Մաքոլի։

Երկու ընկերները տնից դուրս եկան։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Քո կարծիքով ինչո՞ւ էին Յուլիսիս Մաքոլին և Լայոնել Քեբոտը աշխարհի լավագույն ընկերները:
  2. Ի՞նչ է սխալը: Ինչպիսի՞ սխալներ են լինում:
  3. Ի՞նչ էր պատրաստվում անել Լայոնել Քեբոտը, որպեսզի իրեն խաղից վռնդող ու նեղացնող տղաները զղջան:
  4. Փորձի՛ր բացատրել այս հատվածը: 

Լայոնելը խմելիս այնպիսի ձայն էր հանում, ինչպես բոլոր երեխաները, երբ նրանց համար ջուրը դեռևս աշխարհի ամենալավ խմիչքն է։

  • Ի՞նչ սխալ ես թույլ տվել, որի համար զղջացել ես:

Գրադարանում

Վիլյամ Սարոյան

(մաս առաջին)

Երկու լավ ընկերները, Լայոնելն ու Յուլիսիսը, իրենց քայլերն ուղղեցին դեպի հանրային գրադարան։ 

Երբ երկու տղաները մտան համեստ, բայց տպավորիչ շենքից ներս, զգացին, որ խոր լռություն էր տիրում այդտեղ։ Թվում էր, որ նույնիսկ պատերը, հատակն ու սեղանները պապանձվել էին, կարծես լռությունը կլանել էր բովանդակ շենքը։ Այնտեղ կային ծերունիներ, որոնք թերթ էին կարդում։ Քաղաքային փիլիսոփաներ կային, միջնակարգ դպրոցի տղաներ ու աղջիկներ, որոնք պրպտումներ էին կատարում, բայց բոլորը լուռ էին, որովհետև իմաստություն էին որոնում։ Բոլորն էլ գրքերի մոտ էին, բոլորն էլ ուզում էին մի բան հայտնաբերել գրքերի մեջ։ Լայոնելը ոչ միայն շշնջալով էր խոսում, այլև ոտքի մատների վրա էր քայլում։ Նա շշնջալով էր խոսում, որովհետև կարծում էր, որ պակաս հարգանք դրսևորած կլինի ոչ միայն ընթերցողների, այլև գրքերի հանդեպ։ Յուլիսիսը հետևում էր նրան, նույնպես ոտքի մատների վրա քայլելով։ Նրանք զննում էին գրադարանը, և յուրաքանչյուրն իր համար անթիվ գանձեր էր հայտնաբերում. Լայոնելը՝ գրքեր, իսկ Յուլիսիսը՝ մարդիկ։ Լայոնելը գրքեր չէր կարդում և հանրային գրադարան չէր եկել գիրք վերցնելու համար։ Նա պարզապես սիրում էր նայել դրանց։ Նա իր բարեկամին ցույց տվեց մի ամբողջ շարք գրքեր և շշնջաց.

  • Տես, ինչքա՜ն շատ են։ Ահա սրանք։ Մի այստեղ նայիր։ Սա կարմիր է։ Այնտեղ մի հատ էլ կանաչը կա։ Եվ դեռ ինչքա՜ն գրքեր կան։

Ի վերջո միսիս Գալահերը՝ ծեր գրադարանավարուհին, նկատեց երկու երեխաներին և մոտեցավ նրանց։ Նա խոսեց առանց շշնջալու, խոսեց բարձրաձայն, կարծես բոլորովին էլ հանրային գրադարանում չգտնվեր։ Այդ մեծապես զարմացրեց Լայոնելին և ստիպեց, որ ընթերցողներից մի քանիսը գլուխները բարձրացնեն գրքերից։

  • Քեզ ի՞նչ է հարկավոր, տղա,- ասաց միսիս Գալահերը Լայոնելին։
  • Գրքեր,- կամացուկ փսփսաց Լայոնելը։
  • Ինչպիսի՞ գրքեր,- հարցրեց գրադարանավարուհին։
  • Բոլորը,- ասաց Լայոնելը։
  • Բոլո՞րը, – հարցրեց գրադարանավարուհին։ – Ի՞նչ ես ուզում ասել։ Մի տոմսով միայն չորս գիրք կարելի է վերցնել։
  • Ես ոչ մի գիրք էլ չեմ ուզում վերցնել,- ասաց Լայոնելը։
  • Հապա ի՞նչ ես ուզում,- հարցրեց գրադարանավարուհին։
  • Պարզապես դիտել եմ ուզում,- ասաց Լայոնելը։
  • Դիտե՞լ,- ասաց գրադարանավարուհին։ – Հանրային գրադարանը դիտելու համար չի ստեղծված։ Եթե կարդալ չգիտես, կարող ես դրանք թերթել, կարող ես նկարները նայել. բայց ինչո՞ւ ես ուզում միայն դրանց կազմերը տեսնել։
  • Սիրում եմ,- շշնջաց Լայոնելը,- չի՞ կարելի։
  • Ինչո՞ւ չէ,- ասաց գրադարանավարուհին,- դրա դեմ օրենք չկա,- կինը նայեց Յուլիսիսին։ – Իսկ սա ո՞վ է,- հարցրեց նա։
  • Սա Յուլիսիսն է,- ասաց Լայոնելը,— նա կարդալ չգիտի։
  • Իսկ դու գիտե՞ս,- հարցրեց գրադարանավարուհին։
  • Ոչ,- ասաց Լայոնելը,- բայց նա էլ չգիտի։ Դրա համար էլ մենք ընկերներ ենք։ Իմ ծանոթների մեջ նա միակն է, որ չի կարող կարդալ։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Գրի՛ր այն կանոնները, որոնք հարկավոր է պահպանել գրադարանում:
  2. Տղաներից յուրաքանչյուրն ի՞նչ էր որոնում գրադարանում:
  3. Պատմի՛ր ծեր գրադարանավարուհու մասին:
  4. Քո կարծիքով գրքերն ինչի՞ համար են:
  5. Ի՞նչ ես կարծում կարդալ իմանալը կարևո՞ր է: Ինչո՞ւ է կարևոր:
  6. Բլոգում հրապարակի՛ր կարդացածդ գրքերի ցանկը: 
  7. Ո՞ր երեք գրքերը կառաջարկես, որ ընկերներդ կարդան:

Գրադարանում

Վիլյամ Սարոյան

(մաս երկրորդ)

Ծեր գրադարանավարուհին մի պահ նայեց երկու ընկերներին։ Հանրային գրադարանում, երկար տարիների իր աշխատանքի ընթացքում սա բոլորովին անսովոր մի դեպք էր։

  • Լավ,- ասաց նա վերջապես,- գուցեև լավ է, որ դուք չեք կարող կարդալ։ Ես կարող եմ կարդալ։ Վերջին վաթսուն տարիներին շատ գրքեր եմ կարդացել և չեմ կարող ասել, թե ինչ֊-որ բան կփոխվեր, եթե կարդացած չլինեի։ Դե, այժմ գնացեք և ձեր ուզածի չափ դիտեցեք գրքերը։
  • Շնորհակալություն, տիկին,- ասաց Լայոնելը։

Երկու ընկերները շարժվեցին դեպի գաղտնիքի և արկածների ավելի մեծ ոլորտներ։ Լայոնելը ավելի շատ գրքեր ցույց տվեց Յուլիսիսին։

  • Սրանք,- ասաց նա,- և դրանք՝ վերևում եղածները, բոլորը գրքեր են, Յուլիսիս։- Նա մի պահ մտքերի մեջ ընկավ։- Արդյոք ի՞նչ է ասվում բոլոր այդ գրքերի մեջ,- նա ցույց տվեց գրքերով լեցուն հինգ դարակ։- Հետաքրքիր է, ի՞նչ է գրված այս բոլորի մեջ,- ասաց նա։ Վերջապես նա գտավ մի գիրք, որը արտաքինից շատ գեղեցիկ էր երևում։ Նրա կազմը կանաչ էր, թարմ խոտի նման։- Իսկ այս մեկը,- ասաց նա,- այս մեկը տես ինչքան գեղեցիկ է, Յուլիսիս։

Փոքր – ինչ վախենալով իր արածից, Լայոնելը այդ գիրքը հանեց դարակից, մի քիչ պահեց ձեռքում, հետո բացեց։

  • Տես, Յուլիսիս,- ասաց նա,- սա գիրք է։ Նայիր։ Մեջը ինչ֊-որ բան կա ասված։- Նա ցույց տվեց տպագրված տողերը։- Ահա «ա»…ն,- ասաց նա,- սա է «ա»֊-ն։ Սա էլ ուրիշ տառ է, բայց չգիտեմ, թե որն է։ Բոլոր տառերը տարբեր են, Յուլիսիս, բառերն էլ են տարբեր։- Չեմ կարծում, որ ես երբևէ կարդալ կսովորեմ,- ասաց նա,- բայց այնքան եմ ուզում իմանալ, թե ինչ է ասված այս բոլոր գրքերի մեջ։ Ահա նկար է,- ասաց նա,- աղջիկ է նկարված։ Տեսնո՞ւմ ես։ Գեղեցիկ է, չէ՞։ – Նա թերթում էր էջերը.- Տեսնո՞ւմ ես, էլի տառեր և բառեր, մինչև գրքի վերջը։ Սա հանրային գրադարան է, Յուլիսիս,- ասաց նա,- ամենուր գրքեր են,- նա ակնածանքով նայում էր տպագիր տողերին, շարժում շուրթերը, կարծես փորձում էր կարդալ։ Հետո գլուխն օրորեց։ – Չես կարող իմանալ, թե ինչ է գրված գրքում, Յուլիսիս, մինչև որ կարդալ չիմանաս, իսկ ես կարդալ չգիտեմ,- ասաց նա։

Կամացուկ փակեց գիրքը, դրեց տեղը, և երկու ընկերները ոտքի թաթերի վրա դուրս եկան գրադարանից։ Դրսում Յուլիսիսը սկսեց ցատկոտել, որովհետև ուրախ էր։ Նրան թվում էր, թե ինչ֊-որ բան է սովորել։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ ես կարծում, ինչ  կլինի երբ շա՜տ գրքեր կարդաս:
  2. Պատմի՛ր, թե տղաները ի՞նչ տեսան դարակից հանած գրքում:
  3. Քո կարծիքով ինչո՞ւ էր Յուլիսիսը ուրախ:
  4. Քո ընկերներից ո՞վ է նման Յուլիսիսին: Ինչո՞վ է նման:

Ճանապարհորդ Ջեկոն

                                                                                                       Ստեփան  Զորյան 

Մի անգամ աշնանը ես մի ուրախ ճանապարհորդություն կատարեցի դեպի Երևան։

Լենինական քաղաքից մի պառավ` զամբյուղը ձեռին եկավ-մտավ մեր վագոնը։

  • Կարելի՞ է։
  • Համեցե՛ք, մայրիկ, համեցե՛ք…

Եվ մենք չորս հոգով մի կողմ քաշվեցինք ու պառավին տեղ տվինք մեր նստարանի վրա։ Պառավը նստեց, զամբյուղը դրեց ոտների տակ ու փեշերով ծածկեց խնամքով. հետո գրպանից մի գիրք հանեց, ակնոցը դրեց  աչքերին ու սկսեց կարդալ։ Եվ էլ ոչ մի խոսք։ Չորս հոգի նստած ենք կողք կողքի, ոչ մեկս չի հարցնում ո՞վ եք, ո՞ւր եք գնում, ինչպես լինում է առհասարակ։

Է՜հ, պատահում են այդպիսի մարդիկ էլ, որ խոսել չեն սիրում։

Այդպես անխոս գնում ենք մի փոքր տեղ, մեկ էլ տեսնեմ պառավի զամբյուղի մեջ ինչ-որ բան է շարժվում։

«Երևի հավ է»,- մտածում եմ։

Բայց պառավն այդ շարժումից անհանգստացավ, անմիջապես ոտքով խփեց զամբյուղին և փեշերով ավելի ծածկեց։

Մի կարճ տարածություն նա ոտն այնպես մի քանի անգամ զարկեց զամբյուղին ու շարունակեց անխոս կարդալ:

Մի քիչ էլ գնացինք, զամբյուղից ճանկռտոց լսվեց:

Այս անգամ պառավը փեշերը ետ տարավ ու կռացավ զամբյուղի վրա և կամաց, շատ կամաց, հազիվ լսելի ձայնով սաստեց.

  • Սո՛ւս, սո՛ւս, անպիտան։

Մեր կուպեի ճամփորդները զարմացած իրար նայեցին, իսկ ես մտածեցի, որ զամբյուղինը հավ չի, այլ երևի կատու։

Գնացինք մի փոքր էլ,  կոնդուկտորը  եկավ տոմսերն ստուգելու։

  • Ձեր տոմսը, ձեր տոմսը,- կրկնում էր նա բարձրաձայն։

Եվ այդ ժամանակ ահա պառավի փեշերի տակից հանկարծ.

  • Հա՛ֆ-հա՛ֆ-հա՛ֆ…

Վագոնը լցվեց շան հաչոցով։

Ճամփորդները եկան հավաքվեցին հաչոցի վրա, իսկ պառավն, իրեն կորցրած, ոտով խփում էր զամբյուղին և շարունակ շշնջում.

  • Ջեկո՛, Ջեկո՛, անպիտա՛ն…

Շունը բոլորովին չի լսում. հաչում է, կլանչում և զամբյուղը ճանկռոտում։

Բարկացած կոնդուկտորը կռացավ և վախվխելով զամբյուղը բաց արավ. նապաստակի արագությամբ դուրս նետվեց մի պստիկ, կատվից էլ փոքր ճերմակ շնիկ` վզին կապույտ ժապավենից մի բանթ։

Դուրս նետվելով` նա մի ակնթարթ իր խոշոր, սև աչքերով նայեց անծանոթ դեմքերին և, պառավին նկատելով, թռավ նրա գոգը։

  • Սա ի՞նչ բան է,- ասում է կոնդուկտորը,- ձեզ ո՞վ իրավունք տվեց շանը բերել վագոն։
  • Ի՜նչ կա որ,- ասում է պառավը շանը գրկելով,- զամբյուղի մեջ ձեզ հո վնաս չի տալիս։
  • Շունը վագոն մտցնելու իրավունք չկա,- զայրանում է կոնդուկտորը։- Եկող կայարանում կա՛մ կիջնեք, կա՛մ շանը կթողնեք։
  • Վա՛յ, ես իմ Ջեկոյին չեմ թողնի։ Գրկիս կպահեմ։
  • Չի՛ կարելի,- կտրեց կոնդուկտորն ու անցավ մյուս ճամփորդների տոմսերն ստուգելու։

Հասանք կայարան. պառավը շփոթված սկսեց շանը փաթաթել փալասներով, երևի այդպես պահելու, որ չհեռացնեն։ Բայց կոնդուկտորը շուտով վերադարձավ։

  • Դե, մայրիկ, կա՛մ իջեք, կա՛մ շանը թողեք էս կայարանում։

Պառավը չի համաձայնում։

  • Չեմ կարող,- ասում է,- շունը թողնել։ Սա տղայինս է. դրել է, որ տանեմ Երևան։ Կմեռնեմ` չեմ թողնի։
  • Դե՛ իջեք։
  • Ո՛չ կիջնեմ, ո՛չ կթողնեմ…

Երկար նա իրենն էր ասում, սա` իրենը, մեկ էլ կոնդուկտորը նեղսրտած առաջ եկավ։

  • Հասկացի՛ր, մայրիկ, ես իրավունք չունեմ վագոնում շուն թողնելու։

Այս ասելով` նա շանը խլեց պառավի ձեռքից և կլանչեցնելով տարավ դռնից գցեց դուրս։

Պառավը ճղճղաց ու վազեց կոնդուկտորի ետևից, բայց մինչև կերթար դեպի դուռը, գնացքը շարժվեց։

Պառավը մնաց շվարած։

  • Վա՛յ, հիմա ես ի՜նչ պատասխան տամ տղիս։

Ու մինչև մյուս կայարանը նա ձեռները խփում էր ծնկներին ու վշտացած տրորվում, հուզվում.

  • Վա՛յ։ Ջեկո ջան, քեզ պահեցի, որ  կորցնե՜մ։ Վա՛յ, Ջեկո ջան…

Այսպես հասանք մյուս կայարանը. հազիվ գնացքը կանգնել էր` մեկ էլ պառավի շնիկը, լեզուն հանած, վազեվազ ընկավ վագոն և թռավ պառավի գոգը։

Ճամփորդները զարմանքից վեր կացան։

  • Ա՜, եկա՜վ, շունն եկա՜վ,- ձայն տվին իրար ու հավաքվեցին շան գլխին։

Աղմուկի վրա կոնդուկտորը նորից երևաց։

  • Էդ ինչպե՞ս, որտեղի՞ց եկավ,- զարմացավ նա։
  • Չե՞ք տեսնում ո՛նց է հևում,- նկատեց մեկը,- գնացքի ետևից վազել է, էլի։

Վազե՜լ… ամենքը զարմացած էին, թե ի՛նչպես է կարողացել մի կայարանից մինչև մյուսը վազել այս պստիկ շունը, ինչպե՛ս շունչը չի կտրվել…

Բայց ինչ ասես, որ եկել էր։

Սակայն բոլորից շատ զարմացած էր պառավը, նա ուրախությունից շանը սեղմում էր կրծքին ու կրկնում.

  • Ջեկո՛ ջան, Ջեկո՜…

Իսկ Ջեկոն ետին ոտներով կանգնում էր նրա գոգին, առաջին ոտները դնում նրա կրծքին և ուզում էր կարծես համբուրել նրա երեսը, բայց երեսին չհասնելով` լիզում էր ձեռները։

Բոլորս ծիծաղում էինք, ուրախանում, իսկ կոնդուկտորը նորից կպավ պառավին` թե` կա՛մ պիտի իջնես, կա՛մ շունդ կթողնեմ կայարանում…

Պառավը նորից պինդ գրկեց շանը, որ կոնդուկտորը չտանի. խնդրեց, աղաչեց, որ թողնի, փող կտա, տոմս կառնի։

Բայց կոնդուկտորը դարձյալ լսել չուզեց, ու շանը քաշեց իր կողմը։

  • Ես իրավունք չունեմ վագոնը շուն թողնելու, ինձ պաշտոնից դուրս կանեն, հասկացի՛ր, պառավ, հասկացի՛ր։

Ու նորից շունը կլանչեցնելով տարավ դրեց պլատֆորմի վրա և ինքը բարձրանալով, վագոնի դուռը փակեց։

Այս անգամ պառավը լաց եղավ։

Իսկ ես, խղճալով թե՛ պառավին և թե՛ շանը, գլուխս վագոնի լուսամատից հանած` նայում եմ տեսնեմ` ինչ է անելու խեղճ շնիկը այդ անծանոթ կայարանում։

Երբ գնացքը շարժվեց Ջեկոն սկզբում շշմած, պոչը ետին ոտների արանքը կոխած, նայեց շարժվող վագոններին, ապա մեկեն սկսեց վազել գնացքի կողքով։

Գնացքն արագացրեց ընթացքը, Ջեկոն նույնպես, նա վազում էր գլուխն ուսերին դրած, այնպես, ինչպես նապաստակն է վազում. ցատկելով, թռչելով… վազեց-վազեց, մեկ էլ- ըհը՛- թռավ վերջին վագոնի սանդուղքի վրա և նստեց լեզուն հանած։

Ուրախությունից ուզեցի մյուս ճամփորդներին պատմեմ Ջեկոյի ճարպիկությունը և ցույց տամ նրա տեղը, բայց մտածելով, որ բանը կոնդուկտորի ականջը կընկնի, լռեցի։ Լավ էր, որ ուրիշ ճամփորդ չէր նկատել, և նա մնաց այդպես մինչև մյուս կայարանը։

Ու երբ հասանք մյուս կայարանը, Ջեկոն նորից եկավ պառավի գոգն ընկավ։

Նորից ծիծաղ, ուրախություն։ Պառավը համբուրում է Ջեկոյին ու ծիծաղում մյուսների հետ։

Եկավ կոնդուկտորն էլ, ուզեց բարկանալ, բայց իմանալով բանն ինչպես է եղել, ինքն էլ սկսեց ծիծաղել։

– Դե որ էդպես է, նորից զամբյուղը դիր, մայրիկ,- ասաց նա։- Միևնույն է, դա արդեն սովորել է առանց տոմսի ճամփորդել։

Ջեկոն, կարծես կոնդուկտորի խոսքերը հասկանալով, ինքը թռավ-մտավ զամբյուղը։

Պառավը կափարիչը վրա բերեց, նորից ոտը դրեց վրան և փեշերով ծածկեց։

Ջեկոն հիմա հանգիստ էր. ո՛չ շարժվում էր զամբյուղում, ոչ ճանկռոտում այն, ո՛չ էլ հաչում։

Եվ այդպես հասանք Երևան։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Պատմվածքից դո՛ւրս գրիր  անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր։
  2. Այս  դարձվածքները փոխարինի՛ր մեկ բառով. ձայն ծպտուն չհանել – իրավունք տալ – 

վնաս տալ – 

  • Ո՞վ  է պատմում այս պատմությունը. Ճիշտ պատասխանը նշի՛ր.

պառավը 

ուղեկցորդը  

ճանապարհորդներից մեկը  4. Ի՞նչ կպատմես շնիկի մասին:

  • Արդարացրո՛ւ տատիկին:
  • Արդարացրո՛ւ կոնդուկտորին:
  • Մեղադրի՛ր տատիկին:
  • Մեղադրի՛ր կոնդուկտորին:
  • Հորինի՛ր. «Ջեկոյի նոր արկածները»

Հայր Բոնամիի հեքիաթը

                                                Ֆրանսիական ժողովրդական հեքիաթ

Հայր Բոնամին գիտեր-չգիտեր, ընդամենը մի հեքիաթ գիտեր: Ամեն օր նա այդ հեքիաթն էր պատմում և այնքան էր պատմել, որ բոլորս արդեն անգիր էինք արել: Հեքիաթը որսորդների մասին էր և այնքան զվարճալի էր, որ լսողը ծիծաղից թուլանում էր:

Ահա այդ հեքիաթը. Լինում են, չեն լինում, երկու որսորդ են լինում: Օրերից մի օր, սովորականի պես, շներին առաջ են անում ու գնում որսի: Էս շներից մեկը սատկած է լինում, մյուսի բերանում էլ իսկի շունչ չի լինում: Գնում են, գնում, հասնում են մի անտառ: Էս անտառում ոչ ծառ է լինում, ոչ էլ թուփ: Հանկարծ դիմացի թփից մի նապաստակ է դուրս գալիս, կանգնում որսորդների առաջ, բայց սրանք ոչ մի նապաստակ էլ չեն տեսնում: Թր՜ըխկ, թր՜ըխկ… Կրակում են, նապաստակին սպանում, ուրախանում:

Ու շվարում կանգնում են. չգիտեն, թե ինչ անեն:

  • Հասկացա՜,- բացականչում է նրանցից մեկը: – Հրե՜ն, էն դղյակը տեսնո՞ւմ եք, գնանք այնտեղ:

Գնում են: Մոտենում են թե չէ՝ տեսնում են դղյակի պատերի բոլոր քարերը դես ու դեն են շաղ տված. դղյակ մի ասա, մի ավերակ ասա:

Թա՜կ, թա՜կ… Թակում են դղյակի դուռը, հետն էլ գոռում՝ «Ա՜յ մարդ, դուռը բաց արա, մենք գիտենք, որ դու կաս, բայց հիմա այդտեղ չես»:

Դուռը բացում է մի մորուքավոր: Էս մորուքավորի մորուքը էնքան երկար է լինում, որ մինչև գետին էր հասնում: Բայց մորուքի մեջ ոչ մի մազ չի լինում:

  • Ի՞նչ եք ցանկանում, բարի պարոններ,- հարցնում է նա:
  • Մի նապաստակ ենք սպանել, ուզում ենք տապակել, բայց նապաստակ չունենք:
  • Ի՜նչ եք ասում,- պատասխանում է մարդը: – Դե լավ, նե՜րս համեցեք: Ես էլ մի մեծ կաթսա ունեմ: Կաթսաս անտակ է, տակն էլ տակից պոկված է: Բայց ոչինչ, նապաստակը բերեք, կկտրատենք, կլցնենք մեջը: Մսի կտորները կթափվեն, մսաջուրը կմնա:

Այսպես, ամեն օր, հայր Բոնամին մեզ պատմում էր իր այս հեքիաթը, և դա շատ զվարճալի էր:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Հեքիաթից դուրս գրի՛ր  անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  2. Ինչի՞ մասին էր Հայր Բոնամիի հեքիաթը:
  3. Նշված  բառերն ու  արտահայտությունները  փոխարինի՛ր  ուրիշ  բառերով  ու արտահայտություններով:

Հայր Բոնամին մի  ծիծաղաշարժ պատմություն գիտեր:

Որսորդները շվարել  կանգնել  էին  ապարանքի  մոտ:

Նրանք  թակեցին  խորտակված  դղյակի  դուռը:

  • Հայր Բոնամիին  կարո՞ղ  ես  նկարագրել:
  • Սուտլիկ որսկանն ի՞նչ  կասեր, եթե լսեր հայր Բոնամիի  հեքիաթը:
  • Հորինի՛ր. 

Լինում է, բայց չի լինում …

Վարդը

Վ. Գյոթե

թարգմանությունը՝ Հ. Թումանյանի

Փոքրիկ տղան մի վարդ տեսավ, Տեսավ մի վարդ դաշտի միջին.

Վարդը տեսավ, ուրախացավ, Մոտիկ վազեց սիրուն վարդին.

Սիրուն վարդին, կարմիր վարդին,

Կարմիր վարդը դաշտի միջին։

Տղան ասավ.- Քեզ կպոկեմ,

Ա՛յ կարմիր վարդ դաշտի միջին։

Վարդը ասավ.- Տե՜ս, կծակեմ,

Որ չմոռնաս փշոտ վարդին.

Փշոտ վարդին, կարմիր վարդին,

Կարմիր վարդը դաշտի միջին։

Ու անհամբեր տղան պոկեց, Պոկեց վարդը դաշտի միջին.

Փուշը նրա ձեռքը ծակեց,

Բայց էլ չօգնեց քընքուշ վարդին.

Քնքուշ վարդին, կարմիր վարդին,

Կարմիր վարդը դաշտի միջին։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Շարունակի՛ր պատմել բանաստեղծությունը:

Փոքրիկ տղան դաշտում մի վարդ տեսավ ու շատ ուրախացավ:

  • Ինչպիսի՞ն է վարդը այս բանաստեղծության մեջ.

ա. _________________ վարդ

բ. _________________ վարդ

գ. _________________ վարդ

դ. _________________ վարդ

  • Գրի՛ր ու նկարի՛ր քեզ դուր եկած հատվածը:
  • Ի՞նչ գույն կընտրես ամբողջ բանաստեղծության համար: Ինչո՞ւ:
  • Պատասխանի՛ր.

ա. Վարդերն ինչո՞ւ փշեր ունեն:

բ. Փշերն ինչո՞ւ վարդեր ունեն:

Աղբյուր

Հովհաննես Թումանյան

Սարի լանջին, ժայռի տակ,

Ջուր էր բըխում սառնորակ

Ու ցրվելով խոտերում

Իզուր ճահիճ էր դառնում։

Նրա առջև մի խոր գուշ

Շինեց հովիվն ու անուշ

Խաղ ասելով նա տարավ

Ջրեց հոտը իր ծարավ։

Պախրեն անցավ էն սարից`

Շոգից հանած չոր լեզուն,

Կուշտ-կուշտ խմեց աղբյուրից,

Ապա նայեց աստծուն։

Անցվորն եկավ տոթակեզ,

Սառն աղբյուրին որ հասավ,

Գըլխարկն առավ ու չոքեց՝

Խմեց, սիրտը հովացավ։

Ու տվավ իր օրհնանքը Անցվոր մարդը էն բարի.

«Քո շինողի օր-կյանքը

Ջրի նման երկարի՜…»

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դու՛րս գրիր  անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր։
  2. Աղբյուրը որտե՞ղից էր բխում: 
  3. Ինչպիսի՞ն էր աղբյուրը: 
  4. Առանձնացրո՛ւ բանաստեղծության քեզ համար ամենասիրելի քառատողը, նկարի՛ր ու վերնագրի՛ր: 
  5. Փորձի՛ր բացատրել այս հատվածը: 

«Քո շինողի օր-կյանքը

Ջրի նման երկարի՜…»

Աշխարհի ամենաճշմարտախոս մարդը

Ռուդոլֆ Էրիխ Ռասպե

(«Մյունծհաուզենի արկածները» գրքից)

Երկար քթով մի փոքրիկ ծերուկ, բուխարու առաջ նստած, պատմում էր իր արկածները։

Լսողները նրա երեսին ծիծաղում էին.

  • Ա՜յ քեզ Մյունխհաուզեն, ա՜յ քեզ բարոն։

Բայց ծերուկը նրանց չէր էլ նայում։ Նա հանդարտ շարունակում էր պատմել, թե ինչպես է թռել լուսին, ինչպես է ապրել երեքոտանի մարդկանց մեջ, թե ինչպես իրեն մի մեծ ձուկ կուլ է տվել, ինչպես է գլուխը կտրվել։

Սի անգամ ինչ-որ մի անցորդ լսեց, լսեց նրան ու հանկարծ բացականչեց.

  • Ա՜յդ բոլորը սուտ է։ Այնպիսի բաներ չեն եղել։

Ծերուկը դեմքը խոժոռեց և ծանր ու մեծ պատասխանեց.

  • Այն բոլոր կոմսերը, բարոնները, իշխաններն ու սուլթանները, որոնց ես պատիվ եմ ունեցել լավագույն բարեկամներ անվանել, միշտ ասում էին, որ ես աշխարհիս ամենաճշմարտախոս մարդն եմ։

Շրջապատողներն ավելի բարձր հռհռացին։

  • Մյունխհաուզենը ճշմարտախոս մարդ է։ Հա՛, հա՛, հա՛, հա՛, հա՛, հա՛…

Իսկ Մյունխհաուզենը, նրանց վրա ուշադրություն չդարձնելով, շարունակում էր պատմել, թե ինչպես եղջերվի գլխին մի հրաշք-ծառ էր աճել։

  • Ծա՞ռ… եղջերվի գլխի՞ն…
  • Այո, բալի ծառ, իսկ ծառի վրա՝ բալ… Հյութալի, քաղցր բալ…

Այդ բոլոր պատմվածքները տպված են այստեղ, այս գրքում` «Մյունխհաուզենի արկածները»։ Կարդացե՛ք և ինքներդ դատե՛ք, աշխարհում բարոն Մյունխհաուզենից ավելի ճշմարտախոս մարդ եղե՞լ է արդյոք։

 Հարցեր և առաջադրանքներ

  1. Նկարագրի՛ր և բնութագրի՛ր Մյունխհաուզենին:
  2. Քեզ ծանոթ ո՞ր հերոսին կնմանեցնես նրան:

Մեղուների հովիվը և արջերը

Ռուդոլֆ Էրիխ Ռասպե

(«Մյունծհաուզենի արկածները» գրքից)

Բայց ո՛չ ուժը, ո՛չ քաջությունը սարսափելի դժբախտությունից չազատեցին ինձ։

Մի անգամ կռվի ժամանակ, չնայած ես վագրի նման կռվում էի, այնուամենայնիվ, գերի ընկա։

Նրանք ինձ կապեցին և որպես գերի ծախեցին։

Սև օրեր սկսվեցին ինձ համար։

Ճիշտ է, թեև աշխատանքս ծանր չէր, բայց տխուր և ձանձրալի էր. ինձ մեղուների հովիվ նշանակեցին։ Ամեն առավոտ ես պետք է դուրս քշեի սուլթանի մեղուները, տանեի բացատներում արածացնելու և երեկոյան բերեի, փեթակների մեջ տեղավորեի։

Սկզբում գործս լավ էր, բայց մի անգամ, համրելով մեղուները, տեսա, որ մեկը պակաս է։

Գնացի փնտրելու և շուտով նկատեցի, որ կորած մեղվի վրա երկու ահագին արջ են հարձակվել, ուզում էին երկու կես անել և նրա անուշ մեղրով բերանները քաղցրացնել։

Բացի փոքրիկ արծաթե կացնից, ինձ մոտ ուրիշ զենք, չկար։

Կացինս շպրտեցի դեպի ագահ գազանները, որ վախեցնեմ և խեղճ մեղվին ազատեմ։ Արջերը փախան, մեղուն ազատվեց, բայց, դժբախտաբար, իմ հզոր ձեռքերի ուժը հաշվի չառնելով, կացինն այնպիսի ուժով էի շպրտել, որ թռավ լուսնի վրա։

Այո՛, լուսնի վրա։ Դուք գլուխներդ թափահարում և ծիծաղում եք, իսկ այդ ժամանակ իմ ծիծաղը չէր գալիս։ Ես սկսեցի մտածել։

Ի՞նչ անեի։ Որտեղի՞ց այնպիսի երկար ելարան գտնեի, որ լուսնին հասնեի։

Հարցեր և առաջադրանքներ

  • Դուրս գրի՛ր  անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր։
  • Նշի՛ր հեքիաթի ամենազվարճալի հատվածը:
  • Նշի՛ր հեքիաթի ամենավախենալու հատվածը:
  • Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ խ կամ ղ:

Քա…ցր, դժբա…տ, ծիծա…, գլու…, մե…ու, տ…ուր, ծա…ել, տե…ավորել, վա…եցնել, փա…նել:

  • Բառարանի օգնությամբ գտիր տրված բառերի հոմանիշ (նույն իմաստ) բառերը:

Ելարան –

Ծիծաղ – 

Ագահ –

Հզոր – 

Սարսափելի – 

  • Բառերն այնպես դասավորի՛ր, որ նախադասություններ ստանաս: ժամանակ, կռվի, Մի, գերի, անգամ, ընկա։

Կորած, ահագին, վրա, մեղվի, երկու, են հարձակվել, արջ:

շպրտեցի, ագահ,Կացինս, դեպի, գազանները:

  • Գրի՛ր մեկ բառով:

Օրինակ՝ ման գալ -զբոսնել

Պար գալ –  Խաղ անել – 

Բաց անել –  Կռիվ տալ –  Վախ զգալ –  Վազ տալ – 

Հունձ անել – 

  1. Շարունակի՛ր:

Սկսեցի մտածել։ Ի՞նչ անեի։ Որտեղի՞ց այնպիսի երկար ելարան գտնեի, որ լուսնին հասնեի։ Դես ման եկա, դեն ման եկա, մեկ էլ հանկարծ…….

Մեղուների մասին

(տեղեկատվական)

Մեղուներն ապրում են մեծ խմբերով և յուրաքանչյուր առանձյակ զբաղվում է որոշակի գործով: Ընտանիքի գլխավոր անդամը մայրն է, որը ոչ մի աշխատանք չի կատարում:

Երբ փեթակում ծնվում է երիտասարդ մայր, ծեր մայրն իր պարսի հետ լքում է փեթակը: Ծնվելուց մի քանի օր անց մայր մեղուն սկսում է առանձնանալ իր չափով և գունավորմամբ ու տեղակայվում է փեթակի կենտրոնում:

 Առողջ և ուժեղ մայրը մեղվաընտանիքի սյունն է: Առանց մոր մնացած աշխատավոր մեղուները հատուկ ձայն են արձակում կամ հավաքվում փեթակի մուտքի մոտ: 

Նոր ծնված մեղուները նեկտար չեն հավաքում, նրանց կերակրում են մյուս աշխատավոր մեղուները: Տասն օր հետո նրանք նույնպես պետք է աշխատեն, հակառակ դեպքում սովից կսատկեն: Աշխատանքային օրվա ավարտին մեղուները քնում են:

Մեղուները սնվում են նեկտարով և ծաղկափոշով։ Նրանք ունեն հոտառության ուժեղ զգացողություն, և ընդունակ են նեկտարի հոտն առնել նույնիսկ մեկ կիլոմետր հեռավորությունից:

 Մեղուներն ունեն հատուկ պար, որի միջոցով նրանք կարողանում են մյուսներին տեղեկացնել նեկտարի հարուստ պաշարների մասին, իսկ շարժումներով կարող են հուշել նաև ծաղիկների հեռավորությունը փեթակներից: Մեկ մեղուն օրվա մեջ կարող է նեկտար հավաքել յոթ հազար ծաղկից:

Որպեսզի 1 կգ մեղր հավաքի, մեղուն պետք է մոտ հինգ հազար անգամ դուրս գա նեկտար հավաքելու՝ «այցելելով» ավելի քան տաս հազար ծաղիկների և թռչելով մոտ երեք հարյուր հազար կմ տարածություն:

Մեղուն օժտված է յուրահատուկ նավիգացիոն համակարգով: Նա կարող է հեռանալ փեթակից մոտ 8 կմ, իսկ հետո հեշտությամբ գտնել վերադարձի ճամփան, չնայած նրանց սովորական աշխատանքային թռիչքը սահմանափակվում է 2 կմ շառավղով:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Բառարանի օգնությամբ գտի՛ր անծանոթ բառերի բացատրությունը։
  2. Առանձնացրո՛ւ այն տեղեկությունը, որը գիտեիր:

Առաջին ճանապարհորդությունս դեպի լուսին

Ռուդոլֆ Էրիխ Ռասպե

(«Մյունծհաուզենի արկածները» գրքից)

Բարեբախտաբար, ես հիշեցի, որ Թուրքիայում մի այնպիսի բույս կա, որը շատ արագ է աճում և, երբեմն, մինչև երկինք հասնում։

Դա բակլան է։ Մի րոպե անգամ չկորցնելով, մի այդպիսի բակլա տնկեցի, և բակլան իսկույն սկսեց աճել։

Աճեց, աճեց ու շուտով հասավ լուսնին։

– Ուռա՜,– գոչեցի ես և սկսեցի ցողունով վեր բարձրանալ։

Մի ժամից հետո լուսնին հասա։

Կացինս գտնելու համար երկար ժամանակ կորցրի։ Լուսինն էլ է արծաթից, կացինն էլ. արծաթը որ արծաթի վրա դնես, չի երևա։ Վերջիվերջո կացինս գտա մի կույտ փտած դարմանի մեջ։

Ուրախ-ուրախ գոտուս մեջ խրեցի և ուզում էի ցած իջնել։

Բայց չհաջողվեց, արեգակը չորացրել էր բակլայի ցողունը, որը կտոր-կտոր եղավ ու թափվեց։ Վշտից լացս հազիվ պահեցի։

Ի՞նչ անել։ Ի՞նչ անել։ Մի՞թե ես էլ երկիր չեմ վերադառնա։ Մի՞թե ամբողջ կյանքս պիտի անցկացնեմ այս սառած լուսնի վրա։

Օ՜, ո՛չ, ո՛չ մի դեպքում։

Վազեցի իսկույն դեպի դարմանի կույտը և սկսեցի նրանից պարան հյուսել։ Պարանը կարճ դուրս եկավ, բայց ոչինչ։ Սկսեցի պարանով ցած իջնել։ Ձախ ձեռքով իջնում էի, իսկ աջով կացինն էի բռնել։

Շուտով պարանը պրծավ, և ես օդում կախված մնացի՝ երկնքի և երկրի միջև։ Սարսափելի էր, բայց գլուխս չկորցրի։

Երկար չմտածելով, ամուր բռնեցի պարանի ներքևի ծայրը, կացնով տվի վերևի ծայրը կտրեցի և կապեցի ներքևի ծայրին։ Այս բանն ինձ գետնին իջնելու հնարավորություն տվեց։

Բայց և այնպես երկիրը հեռու էր, և շատ անգամ պետք եղավ պարանի վերևի ծայրը կտրել և ներքևի ծայրին կապել։ Վերջապես այնքան իջա, որ քաղաքի տներն ու պալատները երևացին։ Մինչև գետնին հասնելը երեք կամ չորս մղոն էր մնում։

Եվ հանկարծ… Օ՜ սարսափ… պարանը կտրվեց։

Ես գետնին ընկա այնպիսի ուժով, որ կես մղոն խորությամբ փոս գոյացրի։

Ուշքի գալով, երկար մտածեցի, թե այդ փոսից ինչպես դուրս գամ։ Ամբողջ օրը ոչ կերա, ոչ խմեցի, մտածում էի ու մտածում։ Եվ հանկարծ ելքը գտա. եղունգներովս աստիճաններ փորեցի և այդ սանդուղքով գետնի երես դուրս եկա։

Օ՜, Մյունխհաուզենը երբեք չի կորչի։

Հարցեր և առաջադրանքներ

  • Բառարանի օգնությամբ գտի՛ր տրված բառերի հոմանիշները։

Ելք – 

Աստիճան – 

Սարսափ – 

Եղունգ – 

Կույտ – 

  • Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ ք կամ կ:

Եր…ինք, սանդուղ…, ել…, եր…իր, քաղա…, ներ…և, արեգա…, Թուր..իա, բա…լա, ս…սել

  • Լրացրո՛ւ սյունակները՝ տեքստից առանձնացնելով համապատասխան բառեր:
Առարկա (ի՞նչ)Գործողություն (ի՞նչ անել)
  
  • Նախադասություններն առանձնացրո՛ւ վերջակետով:

Մի բակլա տնկեցի բակլան իսկույն սկսեց աճել աճեց ու շուտով հասավ լուսնին ես սկսեցի ցողունով վեր բարձրանալ մի ժամից հետո լուսնին հասա։

  • Գրի՛ր տրված բառերի հոգնակին:

Օրինակ՝ բակլա-բակլաներ

Ցողուն – Երկինք –

Փոս –  Բույս –  Կացին – 

Ժամ – 

  • Նոր ավարտ հորինի՛ր:

Ուշքի գալով, երկար մտածեցի, թե այդ փոսից ինչպես դուրս գամ։ Ամբողջ օրը ոչ կերա, ոչ խմեցի, մտածում էի ու մտածում։ Եվ հանկարծ ելքը գտա….

Փոթորիկ

Ռուդոլֆ Էրիխ Ռասպե

(«Մյունծհաուզենի արկածները» գրքից)

Բայց դուք մի կարծեք, խնդրեմ, որ ես միայն անտառներում ու դաշտերում եմ ճանապարհորդել: Ոչ, ես շատ անգամ լողացել եմ նաև ծովերի ու օվկիանոսների վրայով, և ինձ հետ այնպիսի արկածներ են պատահել, որ ոչ ոքի հետ չեն պատահել:

Մի անգամ մի մեծ նավով Հնդկաստան էինք գնում: Եղանակը հրաշալի էր: Բայց երբ մի ինչ-որ կղզու մոտ խարիսխ գցեցինք, ուժեղ փոթորիկ բարձրացավ:

Փոթորիկն այնքան ուժեղ էր, որ կղզուց մի քանի հազար (այո, մի քանի հազար) ծառ պոկեց և ուղիղ դեպի ամպերը վեր հանեց: Հարյուրավոր փութ կշռող հսկա ծառերն այնքան էին բարձրացել, որ գետնից նայելիս բմբլի չափ էին թվում:

Բայց հենց որ փոթորիկը վերջացավ, իսկույն արմատներ գցեց այնպես, որ կղզու վրա փոթորկից ոչ մի հետք չմնաց:

Զարմանալի ծառեր են, այդպես չէ՞:

Ասենք, մի ծառ բոլորովին չվերադարձավ:

Բանը նրանումն է, որ, երբ այդ ծառը վեր թռավ, նրա ճյուղերի վրա գտնվում էր մի չքավոր գյուղացի իր կնոջ հետ: Ինչո՞ւ էին նրանք ծառը բարձրացել: Շատ պարզ՝ որ վարունգ քաղեն, որովհետև այդ երկրում վարունգը ծառի վրա է աճում:

Այդ կղզու բնակիչները ամեն բանից շատ վարունգն են սիրում և ուրիշ ոչինչ չեն ուտում. վարունգը նրանց միակ կերակուրն է:

Խեղճ գյուղացիները, փոթորկից բռնված, ստիպված էին ամպերի տակ օդային ճանապարհորդություն կատարել:

Երբ փոթորիկը հանդարտեց, ծառն սկսեց վար իջնել: Գյուղացին և գեղջկուհին շատ հաստ էին, նրանք իրենց ծանրությամբ ծառը ծռեցին և ընկան ոչ թե այնտեղ, ուր առաջ աճում էր, այլ ուրիշ տեղ՝ այդ երկրի թագավորի վրա և, բարեբախտաբար, ինչպես մժեղի, տրորեց նրան:

  • Բարեբախտաբար, – կհարցնեք դուք: Ինչո՞ւ բարեբախտաբար: Որովհետև այդ թագավորը շատ խիստ մարդ էր և կղզու ժողովրդին գազանի պես տանջում էր:

Ժողովուրդը շատ ուրախացավ, որ իրենց տանջողը ոչնչացավ, և նրա թագն ինձ առաջարկեց:

  • Խնդրում ենք, բարի Մյունխհաուզեն, մեր թագավորը եղիր:

Դու այնքա՜ն իմաստուն ես, այնքա՜ն համարձակ:

Բայց ես կտրականապես մերժեցի, որովհետև վարունգ չեմ սիրում:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դուրս գրի՛ր  անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր։
  2. Առանձնացրո՛ւ ամենաուրախ և ամենատխուր հատվածները:
  3. Տրված համառոտ նախադասությունները ընդարձակի՛ր:

Եղանակը հրաշալի էր:

Փոթորիկ բարձրացավ:

Ժողովուրդը ուրախացավ:

  • Դուրս գրի՛ր հոգնակի բառեր և դարձրո՛ւ եզակի:

Օրինակ՝ անտառներ-անտառ

  • Տեքստից դուրս գրի՛ր համապատասխան բառեր և լրացրո՛ւ աղյուսակը:
Ինչպիսի՞Ի՞նչԻ՞նչ է անում
   
  • Տրված վերնագրերից մեկն ընտրի՛ր ու հեքիաթ հորինի՛ր: Paint-ով համապատասխան նկար նկարի՛ր և հրապարակի՛ր բլոգում:

«Ծիծաղի փոթորիկը», «Թռչող կղզին», «Ելակի ծառերի անտառում»

Արտասովոր եղջերուն

Ռուդոլֆ Էրիխ Ռասպե

(«Մյունծհաուզենի արկածները» գրքից)

Ասենք ինձ հետ ավելի հրաշք բաներ են պատահել:

Գնում եմ մի անգամ անտառով և անուշ անում ճանապարհին գնած քաղցր բալը:

Հանկարծ մի եղջերու դուրս եկավ: Ամրակազմ, գեղեցիկ, ճյուղավոր պոզերով մի եղջերու:

Իսկ ինձ մոտ՝ ոչ մի գնդակ:

Եղջերուն հանգիստ կանգնել, նայում էր ինձ. Կարծես գիտեր, որ հրացանս դատարկ է:

Բախտիցս մոտս մի քանի բալ էր մնացել, և ես հրացանս բալի կորիզով լցրի: Այո՛, այո՛, մի ծիծաղեք: Հրացանս լցրի սովորական կորիզով:

Հրացանը թնդաց, բայց եղջերուն միայն գլուխը թափահարեց:

Կորիզը կպավ ճակատին և ոչ մի վնաս չտվեց: Մի վայրկյանում նա անհետացավ թավ անտառում: Ես շատ ափսոսացի, որ այդպիսի գեղեցիկ կենդանուն ձեռիցս բաց թողի: Մի տարի հետո ես նորից որսի էի գնացել: Իհարկե, այդ ժամանակ ես բալի կորիզի պատմությունը բոլորովին մոռացել էի:

Ինչպե՜ս զարմացա, երբ անտառի խորքից ուղիղ դեմս դուրս եկավ մի հրաշալի եղջերու՝ պոզերի արանքին մի մեծ բալենի: Հավատացեք, որ շատ հրաշալի էր. ամրակազմ եղջերու՝ գլխին մի մեծ ծառ:

Իսկույն գլխի ընկա, որ այդ ծառը բուսնել է բալի այն փոքրիկ կորիզից, որով անցյալ տարի ես հրացանս լցրել և արձակել էի եղջերվի վրա:

Այս անգամ գնդակի պակասություն չունեի: Նշան բռնեցի, արձակեցի, և եղջերուն անկենդան գետնին ընկավ:

Այդպիսով, մի զարկից միանգամից ստացա և՛ տապակած միս, և՛ բալի կոմպոտ, որովհետև ծառը ծածկված էր խոշոր, հասուն բալերով:

Պետք է խոստովանեմ, որ այլևս այդպիսի համեղ բալ էլ կյանքումս չեմ կերել:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Բառարանի օգնությամբ գտի՛ր տրված բառերի հոմանիշ (նույն իմաստ) բառերը: Հրաշք – 

Ճանապարհ – 

Իսկույն –

Ամուր  – Բուսնել – 

Խոշոր –

  • Առանձնացրո՛ւ եղջերվին նկարագրող նախադասությունը:
  • Եղջերվի մասին 5-7 փաստ առանձնացրո՛ւ և որևէ ձևով (ռադիոնյութ, տեսանյութ, սալիկահանդես) ներկայացրո՛ւ բլոգումդ:
  • Բառերն այնպես դասավորի՛ր, որ նախադասություններ ստանաս:

Հրացանը, թափահարեց, եղջերուն, թնդաց, բայց, միայն, գլուխը:

Նշան, անկենդան, բռնեցի, գետնին, արձակեցի, և, եղջերուն, ընկավ:

  • Ի՞նչ ես  կարծում, որսորդությունը, կենդանիներին սպանելը լա՞վ բան է: 
  • Շարունակի՛ր հորինել:  

Մի օր արթնացա ու տեսա, որ մահճակալս թռել ու անտառի դիմաց է ինձ կանգնեցրել…

Ութոտնուկ նապաստակը

Ռուդոլֆ Էրիխ Ռասպե

(«Մյունծհաուզենի արկածները» գրքից)

        –         Այո՛, Ռուսաստանում ինձ հետ հրաշք բաներ քիչ չեն պատահել։

Մի անգամ հետևում էի մի արտասովոր նապաստակի։

Նապաստակը շատ արագավազ էր։ Վազում է ու վազում, գոնե մի րոպե հանգստանա։

Երկու օր, առանց ձիուց իջնելու, վազում էի նրա հետևից, բայց հասնել չկարողացա։

Իմ հավատարիմ շունը՝ Դիանկան, ոչ մի քայլ նապաստակից ետ չէր մնում, իսկ ես ոչ մի կերպ չկարողացա մի գնդակի տարածություն մոտենալ։

Երրորդ օրը, այնուամենայնիվ, կարողացա խփել այդ անիծված նապաստակին։ Հենց որ ընկավ խոտի վրա, ես ձիուց ցած թռա և սկսեցի նայել։

Երևակայեցեք իմ զարմանքը, երբ ես տեսա, որ այդ նապաստակը բացի սովորական ոտքերից, պահեստի ոտներ էլ ունի։ Նա ուներ չորս ոտք փորի վրա և չորս ոտք մեջքի վրա։

Այո՛, մեջքի վրա ուներ հրաշալի ամուր ոտքեր։ Երբ ներքևի ոտքերը հոգնում էին, նա շուռ էր գալիս մեջքի վրա՝ փորը դեպի վեր և պահեստի ոտքերով շարունակում փախչել։

Զարմանալի չէ, որ ես երեք օր շարունակ խելագարի նման վազում էի նրա հետևից։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Բառարանի օգնությամբ գտիր տրված բառերի հականիշ (հակառակ իմաստ) բառերը:

Զարմանալի –  Արտասովոր – 

Վազել – 

Հավատարիմ – 

Ընկնել –

  • Առանձնացրո՛ւ ամենազարմանալի հատվածը:
  • Ընդգծված ընդարձակ նախադասությունները համառոտի՛ր, թող միայն ո՞վ, ի՞նչ արեց  հարցերին պատասխանող բառերը:
  • Հորինի՛ր. 

«Ալարկոտ նապաստակը»

Նապաստակ

(տեղեկատվական)

Նապաստակները նապաստականմանների կարգի կաթնասունների ընտանիքի ներկայացուցիչներ են։ Հայտնի է նապաստակների մոտ 50 տեսակ: Տարածված են բոլոր գոտիների դաշտերում, թփուտներում և այլուր։

Մարմնի երկարությունը 50-60 սմ է, կենդանի զանգվածը՝ 4-7 կգ։ Ականջները երկար են, պոչը`կարճ։ Հետին վերջավորությունները երկար են աոջևիններից։ Արագավազ է։ Սնվում է բուսական կերով։ Նապաստակներն ունենում են 3–6 ձագ, որոնք ծնվում են բաց աչքերով, աղվամազածածկ, շարժվելու ունակ և մի քանի օր անց կարողանում են ինքնուրույն սնվել: Տարվա ընթացքում նապաստակները ձագ են ունենում 2-3 անգամ:

Նապաստակի կաթը շատ սննդարար է. 6 անգամ ավելի յուղալի է, քան կովի կաթը. այնպես որ 1 անգամ կերակրվելուց հետո ձագը 3–4 օր կուշտ է լինում: Իսկ 3–4 օր անց ձագերն արդեն կարող են խոտ ուտել:

Նապաստակին հաճախ են վախկոտ անվանում: Սակայն դա այդպես չէ. արժե տեսնել, թե նա ինչպես է երկար ցատկերով, ասես գետնատարած, երկար ականջները մեջքին սեղմած առաջ նետվում և փախչում որսկան շներից: Ցատկելով մեկ` հետ, մեկ կողք՝ խառնում է հետքերը, ապա հեռանում է ու թաքնվում: Զուր չէ, որ նապաստակին «շլդիկ» են ասում. նա ոչ միայն իր առջևն ու շուրջն է տեսնում, այլև մի քիչ էլ՝ հետևը: Ականջները նույնպես շրջվում են չորս կողմ, և գլուխը պտտելու կարիք չի լինում:

Նապաստակները տարածված են ամենուրեք, բացի Մադագասկար կղզուց, Հարավային Ամերիկայի հարավային շրջաններից և Անտարկտիդայից: ՀՀ-ում ամենուրեք հանդիպում է անդրկովկասյան գորշ նապաստակը:

  2. Ի՞նչ նոր տեղեկություն իմացար նապաստակի մասին:

Կես ձին

Ռուդոլֆ Էրիխ Ռասպե

(«Մյունծհաուզենի արկածները» գրքից)

Պատերազմում, իհարկե, իմ քաջությամբ աչքի ընկա և թշնամու վրա հարձակվելիս ամենից առաջ ես էի գնում:

Մի անգամ տաճիկների հետ կատաղի կռիվ ունենալուց հետո, մենք գրավեցինք թշնամու բերդը: Ես առաջինը մտա այդ բերդը և, դուրս քաշելով բոլոր տաճիկներին, փրփրած ձիս քշեցի դեպի աղբյուրը՝ ջուր տալու: Ձին ջուրը խմում էր և ոչ մի կերպ չէր կարողանում իր ծարավը հագեցնել: Անցավ մի քանի ժամ, բայց ձին աղբյուրից չի կտրվում: Սա ի՞նչ հրաշք է: Ես ապշեցի: Բայց հանկարծ իմ հետևից ջրի արտասովոր ձայն լսեցի:

Ես նայեցի և զարմանքից քիչ մնաց, որ ձիուց ընկնեմ:

Բանից դուրս եկավ, որ ձիուս հետևի մասը կտրված է և ջուրը, որ խմում էր, ազատ կերպով ետևից թափվում է՝ փորումը չի մնում: Այդ պատճառով ետևիս մի մեծ լիճ էր գոյացել:

Ես ապշեցի: Ինչ տարօրինակ բան է:

Բայց այդ ժամանակ զինվորներիցս մեկը մոտեցավ ինձ և հանելուկը պարզեց:

Երբ ես հետևելիս եմ եղել թշնամիներին և բերդն եմ մտել, տաճիկները հենց այդ վայրկյանին բերդի դուռը փակել են և ձիուս կեսը կտրել: Կարծես կես են արել: Ետևի մասը միաժամանակ մնացել է դարպասի մոտ, աքացիներով ցրել տաճիկներին, հետո վազել մոտիկ դաշտը:

-Նա այնտեղ արածում է, – հայտնեց զինվորս:

-Արածում է: Չի կարող պատահել:

-Ինքներդ տեսեք:

Ես, ձիուս առաջին կեսի վրա նստած, սլացա դեպի դաշտը: Այնտեղ ես իսկապես տեսա ձիուս երկրորդ մասը: Նա կանաչ դաշտում հանգիստ արածում էր:

Ուղարկեցի զինվորական բժշկի ետևից և նա, երկար չմտածելով, դափնու բարակ ճյուղերով ձիուս կեսերը կարեց իրար, որովհետև թել չուներ:

Ձիուս կեսերը կպան իրար, իսկ դափնու ճյուղերը նրա մարմնի մեջ արմատներ արձակեցին և մի ամսից հետո թամքի վրա դափնու ճյուղերից մի լավ տաղավար ունեցա:

Այդ տաղավարի մեջ նստած, ես շատ զարմանալի քաջագործություններ կատարեցի:

  2. Ձիու անունից համառոտ պատմի՛ր «Կես ձին»:
  3. Ձիերի մասին 5-10 փաստ առանձնացրո՛ւ և որևէ ձևով (ռադիոնյութ, տեսանյութ, սալիկահանդես) ներկայացրո՛ւ բլոգումդ:
  4. Գտի՛ր բառեր, որոնցից կարող ես գործողություն ցույց տվող բառեր ստանալ.  օրինակ՝ նկար-նկարել, խոսք-խոսել…
  5. Նշված ընդարձակ նախադասությունները դարձրո՛ւ համառոտ, համառոտները՝ ընդարձակ:
  6. Տրված բառակապակցություններն գրի՛ր մեկ բառով:

Օրինակ՝ կարուձև անող արհեստավոր-դերձակ

Ձիերի խումբ –  Որս անող մարդ –  Բույսով կերակրվող – 

Ձիու ձագ – Հրաման տալ – 

Կենդանիներ բուժող մարդ – 

Օգտագործված աղբյուրներ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր Կազմեց` Մանուշակ Աբրահամյանը

Թարս հարցեր

Ինչո՞ւ էկրանը ունի համակարգիչ։

Ինչո՞ւ պոչը ունի կատու կամ շուն։

Ինչո՞ւ մազը ունի մարդ։

Ինչո՞ւ շորը ունի մարդ։

Ինչո՞ւ բեղերը ունի կատուն։

Ինչո՞ւ պայուսակը ունի մարդ։

Ինչո՞ւ էկրանը ունի հեռախոս։

Ինչո՞ւ էկրանը ունի հեռուստացույց։

Ինչո՞ւ ոտք ունի մարդ։

Ինչո՞ւ գլուխը ունի մարդ

Ինչո՞ւ քիթը ունի գլուխը։

Ինչո՞ւ գլուխը  ունի մարդ։

Ինչո՞ւ նասկին ունի մարդ։

Ինչո՞ւ մազակալը ունի մազ։

Ինչու թերթ ունի տետր։

Ինչո՞ւ խոզանակը ունի ատամ։

Ինչո՞ւ հեռախոսը ունի ականջ։

«Ձնծաղիկ»․ Հակոբ աբաբ

Սառը ձյունի

Սառը գրկում

Մի ծաղիկ է

Ծլում-ծաղկում:

Թերը քնքուշ,

Թերն սպիտակ,

Աչիկները

Բաց-կապուտակ:

Ձյուն ու ծաղի՞կ…

Ա~յ քեզ զարմանք,

Ձյուն ու ծաղիկ

Ունեն մի կյանք:

Դա ձմեռվան

Մի ծաղիկ է,

Ձյունից ծնված

Ձնծաղիկ է:

ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ

Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել:
Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:
Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ծիծեռնակն ի՞նչ էր անում:

Ծիռնակը բույներ շինում։

  • Ինչպիսի՞ն էր ծիծեռնակը:

Ծիծեռնակը ան զգույշ է։

  • Առանձնացրո՛ւ բանաստեղծության քեզ համար ամենասիրելի քառատողն ու վերնագրի՛ր:

Ծիծեռնակի երգ

Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

  • Նշված բառերն առանձնացրո՛ւ և հոմանիշ (իմաստով մոտ) բառեր գրի՛ր:

Օրինակ՝ կպցնել-ամրացնել

5. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր և սյունակներում առանձնացրո՛ւ համապատասխան հարցերին պատասխանող բառեր:

Ի՞նչԻ՞նչ էր անում
ծիծեռնակՇինում էր
ձագուկներկարկատել
շյուղկապելիս
  
6. Շարունակի՛ր հորինել՝ փակագծերի հարցերը փոխարինելով համապատասխան բառերով:

Չմոռանա՛ս վերնագիր գրել:

Ուրախ Ծիծեռնակը           վերնագիր    Արեն Տեր-Ստեփաբյան

Կար- չկար մի (ուրախ) ծիծեռնակ կար: Նա շատ էր սիրում (վազել): Մի անգամ նա որոշեց (գնալ իր տատիկի մոտ) և իր տատիկի համեխ թխվացքաբլիթներ համտեսել։