Դիտարկում եմ Էրիկայի բլոգը

Դիտարկողի անունըԴասընկերոջ բլոգըՆյութերի քանակըԵլք ստուգատեսի ամփոփումըՀավանած ՆյութըԲնագիտական փորձերի ամփոփումը
Արեն ՏԵր-ՍտեփանյանԷրիկա27 5Երազանքներ իրականացնող աթոռըԲնագիտական փորձ 1
Բնագիտական փորձ 2
Բնագիտական փորձ 3
Ելք ստուգատես․ Բնագիտական փորձ
4

Ելք ստուգատես․ Մարզամարզություն-չկա

Ելք ստուգատես․ Ամփոփում

Ալարկոտ նապաստակը

Մի անգամ ես և ընկերս գնացել էինք անտառ։ Մենք տեսանք մի նապաստակ, որը շատ ալարկոտ էր։ Մենք նկատեցինք, որ այդ նապաստակը ոչինչ չէր անում։ Նրա ընկերները ամեն օր գալիս էին և կանչում նապաստակին վազքի մրցույթի, բայց երբ սկսում էր մրցույթը, նա չէր կարողանում վազել, որովհետև ամբողջ օրը նստած էր, և ոչ մի բան չէր անում։ Ընկերները մտահոգված փորձում էին ամեն կերպ օգնել նրան։

Գորշ նապաստակ | Zenq.am

Ութոտնուկ նապաստակը

Ռուդոլֆ Էրիխ Ռասպե

(«Մյունծհաուզենի արկածները» գրքից)

– Այո՛, Ռուսաստանում ինձ հետ հրաշք բաներ քիչ չեն պատահել։

Մի անգամ հետևում էի մի արտասովոր նապաստակի։

Նապաստակը շատ արագավազ էր։ Վազում է ու վազում, գոնե մի րոպե հանգստանա։

Երկու օր, առանց ձիուց իջնելու, վազում էի նրա հետևից, բայց հասնել չկարողացա։

Իմ հավատարիմ շունը՝ Դիանկան, ոչ մի քայլ նապաստակից ետ չէր մնում, իսկ ես ոչ մի

կերպ չկարողացա մի գնդակի տարածություն մոտենալ։

Երրորդ օրը, այնուամենայնիվ, կարողացա խփել այդ անիծված նապաստակին։ Հենց որ

ընկավ խոտի վրա, ես ձիուց ցած թռա և սկսեցի նայել։

Երևակայեցեք իմ զարմանքը, երբ ես տեսա, որ այդ նապաստակը բացի սովորական

ոտքերից, պահեստի ոտներ էլ ունի։ Նա ուներ չորս ոտք փորի վրա և չորս ոտք մեջքի վրա։

Այո՛, մեջքի վրա ուներ հրաշալի ամուր ոտքեր։ Երբ ներքևի ոտքերը հոգնում էին, նա շուռ

էր գալիս մեջքի վրա՝ փորը դեպի վեր և պահեստի ոտքերով շարունակում փախչել։

Զարմանալի չէ, որ ես երեք օր շարունակ խելագարի նման վազում էի նրա հետևից։

Հարցեր և առաջադրանքներ

1. Բառարանի օգնությամբ գտիր տրված բառերի հականիշ (հակառակ իմաստ)

բառերը:

Զարմանալի -սովորական

Արտասովոր -հասարակ

Վազել -քայլել

Ընկնել -վեր կենալ

Հավատարիմ -անհավատարիմ

2. Առանձնացրո՛ւ ամենազարմանալի հատվածը:

Երևակայեցեք իմ զարմանքը, երբ ես տեսա, որ այդ նապաստակը բացի սովորական

ոտքերից, պահեստի ոտներ էլ ունի։ Նա ուներ չորս ոտք փորի վրա և չորս ոտք մեջքի վրա։

3. Ընդգծված ընդարձակ նախադասությունները համառոտի՛ր, թող միայն ո՞վ, ի՞նչ

արեց հարցերին պատասխանող բառերը:

4. Հորինի՛ր.

«Ալարկոտ նապաստակը»

Թռչող գորգը

Մի օր ընկերներիս հետ որոշեցինք անձրևից հետո անտառ գնալ՝ սունկ հավաքելու։ Հավաքեցինք բոլոր անհրաժեշտ իրերը և ճամփա ընկանք։ Երկար գնացինք, մինչև սարի վերջը ու հայտնվեցինք մի մեծ բացատում,որտեղ մի մեծ վայրի ընկուզենի կար։ Ընկերներս խարույկ վառեցին, իսկ ես որոոշեցի վրանը հավաքել։ Փայտ փնտրելիս նկատեցի, որ ընկուզենուց ինչ-որ գորգ է կախված։ Կանչեցի ընկերներիս և սկսեցինք փորձեր կատարել գորգը իջեցնելու համար։ Մեզանից ամենաճարպիկը ես էի, հետևաբար ես կարողացա այն իջեցնել։ Գորգը քարշ տալով հասցրեցինք վրանի մոտ․ այն բավականին ծանր էր։ Հետո որոշեցինք նախաճաշել և ուտելիքները շարել գորգի կենտրոնում։ Երբ տրորեցի գորգը, այն սկսեց շարժվել և տարօրինակ ձայն եկավ։ Ես ահավոր զարմացա ու վախից քարացա։ Հետո մտածեցի ինձ թվաց ու նորից ոտքս դրեցի գորգի վրա։

Աննկարագրելի բան տեղի ունեցավ․ գորգը վերցրեց ինձ ու օդ բարձրացավ։ Ահավոր վախեցած փակել էի աչքերս և չէի հասկանում, թե ինչ է տեղի ունենում։ Աչքերս բացեցի ու տեսա, որ գորգին նստած սլանում եմ երկնքում։ Քաղաքը երևում էր, մարդիկ մրջյունների էին նման։ Քաղաքը վերևից շատ գեղեցիկ էր, ես նույնիսկ ծովեր ու օվկիանոսներ տեսա։

ելք ստուգատես․մաթեմատիկական խնդիր

Ֆուտբոլիստը պարապմունքի ժամանակ յուրաքանչյուր փուլում խփում էր 3 գնդակ, որից գոլ էր մտնում միայն 1-ը, բայց իր մտածելով գոլ մտնում էր 2-ը: Այսպես նա խաղաց 12 փուլ: Քանի գոլ խփեց այդ 12 փուլերի ընթացքում ֆուտբոլիստը իր հաշվարկով և իրականում:

Լուծում

Պատ

Government adds women's international football tournaments to listed events  regime - GOV.UK

Ելք ստուգատես․Ամփոփում

Ելք ստուգաետս․Երգ

Ելք ստուգատես․Բլոգավարություն

Ելք ստուգատես.Տեխնոլոգիա

Ելք ստուգատես.Բնագիտական փորձ1

Ելք ստուգատես․Նկարներ

Ելք ստուգատես․Մարզական

Ելք ստուգատես․Մաթեմաթիկական խնդիր

Ելք ստուգատես․ Բնագիտական փորձ2

Ելք ստուգատես․ Բնագիտական փորձ3