Ամառային աձակուրդներ

Բարև ձեզ ես Արենն եմ։ Ամառային արձակուրդներին հանգստացել եմ Եգիպտոսում։ Եգիպտոստը գտնվում է Աֆրիկի մայրցամաքում։ Մենք հանգստանում էինք Հուրգադա քաղաքում, Կարմիր ծովի ափին։ Կարմիր ծովը աշխարհում համարվում է ամենասիրուն, գեղեցիկ ջրային աշխարհ ունեցող ծովերից մեկը, հենց դա է գրավում շատ զբոսաշրջիկների ։ Ես շատ եմ սիրում Եգիպտոսը։ Իմ օրը սկսվում է հենց առավոտյան արևածագի հետ, միշտ փորձում եմ արթնանալ, և ընտանիքով գնում ենք լողափ մինչև նախաճաշի ժամը։ Հետո նորից լողափ ենք գնում։ Մեր սիրած զբաղմունքը ձկներին տեսնելն է, որի համար սուզվում ենք ծովում։ Այս անգամ նույնիսկ կրիա տեսանք, այն շատ խորը պառկած էր, հեռվից նա կարծես փոքր էր, բայց երբ մոտեցանք նա շատ մեծ էր։ Ձկների մասին ամենագունավոր տպավորություններս կարող եմ պատմել, սիրում էի նաաև ավազների հետ խաղալ, այնտեղի ավազները շատ մանրահատիկ են, շատ հարմար խաղալու համար։ Ընթացքում վայելում էինք տեղի կոկտեյլներն ու մրգերը։ Ցերեկվա ամենաշոգ ժամին ես միշտ քնում էի, որ հանգստանամ։ Ընթրիքին համտեսում էինք բազմաթիվ ճաշատեսակներ։ Երեկոները նույնպես հետաքրքիր էր անցնում, շաբաթվա տարբեր օրերի, տարբեր միջոցառեւմներ էին կազմակերպում, որոնցից ամենաշատը սիրեցի փրփուր փարթին և քալոր փարթին😁։