Վիլյամ Սարոյան «Նապաստակն ու առյուծը»

Երեկոյան, քնից արթնանալով, առյուծն սկսում է մռնչալ՝ արթնացնելով անտառի հեռու ծայրերում քնած կենդանիներին: Արթնանում է նաև մի նապաստակ, որ տեսնելով մյուս կենդանիներին փախչելիս ու թաքնվելիս, ասում է. 

-Ինչո՞ւ պիտի առյուծն այդպես ահարկու մռնչա, և բոլորը փախչեն ու թաքնվեն; Ինչ է, չե՞մ կարող ես էլ նրա պես մռնչալ, որ մեծից փոքր սրտաճաք լինեն վախից;

Եվ նապաստակը թոքերը պատռելով փորձում է առյուծի պես մռնչալ, բայց ողորմելի ճվճվոց է դուրս գալիս: Հենց այդ պահին մի սոված աղվես է անցնելիս լինում; Լսելով նապաստակի ճվճվոցը, նա գալիս է, ճանկում մեծամիտի գլուխը և ասում.

-Սրանից հետո լավ հիշիր՝ դու նապաստակ ես ու ոչ թե առյուծ:

Ասում է և ուտում հիմար նապաստակին:

Առաջադրանքներ

1.Ո՞րն է այս առակի խորհուրդը; Մեկնաբանի՛ր: Աղվեսի վկան իր պոչն է

2. Այս առակի ասելիքը բնորոշող ասացվածքներ գտի՛ր:

3. Paint ծրագրով նկարի՛ր առակը:

4. Խորհուրդ տուր այս առակի հերոսներին: Աղվես մեծամիտ մի եղիր դուել չեիր կարա առյուծի պես ձայն հանեյ։

Ճանապարհ

Բարակ ուղին սողալով,
Ոտի տակին դողալով,
Ճամփի ծայրին բուսել է
Կյանքի ծառը շողալով։

Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի
Այս ճանապարհն Անհունի․․․
Մարդու, բույսի, գազանի
Եվ թևավոր թռչունի։

2. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր սողալ, բուսել, թևավոր, անհունի  բառերը:

սողալ- փորով գետնին քսվելով

բուսել- աճել

թևավոր-Թևեր ունեցող

անհուն-Հուն չունեցող

3. Բանաստեղծության միջից դո՛ւրս գրիր ճանապարհ բառի հոմանիշները (իմաստով մոտ բառերը) :

ուղի, ճամփա,

4.Paint-ով  նկարի՛ր քո պատկերացրած ճանապարհը:

Մայրենիի ֆլեշմոբ

1.Կռահի՛ր, թե որ հեքիաթից է:

Կար – չկար մի փոքրիկ ավտոբուս կար: Նա վառ կարմիր էր և հայրիկի ու մայրիկի հետ ապրում էր ավտոկայարանում, որտեղ ավտոբուսներն էին քնում: Ամեն առավոտ երեքով լվացվում էին, նախաճաշում էին բենզինով, մեքենայի յուղով, ջրով, իսկ հետո ուղևորներին գյուղից ծովափնյա մեծ քաղաք էին տանում։

Մեծ գյուտարարը

Շփոթ պապը

Մթից վախեցող ավտոբուսը

2.Պատասխանի՛ր Ինչուիկի անսովոր հարցերին։

Ինչո՞ւ պոչը ձի ունի:

Ինչո՞ւ ճանկերը կատու ունեն:

Ինչո՞ւ շողերը արև ունեն:

3. Ի՛նքդ հորինիր նմանատիպ երեք հարց և փորձի՛ր պատասխանել։

1․Ինչու մազը ունի մարդ։
2․Ինչու ծայր ունի սեղան։
3․Ինչու հեռախոսը ունի մարդ։
Պատասխաներ
1․Մազը ունի մարդ, որ սիրուն լինի։
2․Ծայր ունի սեղան, որ մարդու ձեռք չը քերի։
3․Հեռախոսը ունի մարդ, որ զանգի մյուս մարդուն հասնի ։

4. Գրի՛ր բառեր, որոնք սկսվում են այս բառերի երկրորդ և երրորդ տառերով։ Օրինակ՝ աշուն-շուշան։

զարդ-Զարդաման

սեղան-սեխմել,

կատու-կաթ

ամառ-ամեն

ապակի-ապրի

5. Գրի՛ր բառեր, որոնք սկսվում են այս բառերի առաջին և վերջին տառերով։ Օրինակ՝ անուշ-աշխարհ։

Աքաղաղ-աղեղ

Աղվես-աստղ

Ամառ-Առնոլդ,

6. Պատասխանի տարբերակներից չորսը «ընկերներ» են, իսկ մեկը նրանց հյուր է եկել: Ո՞րն է հյուրը:
Լոլիկ

Պղպեղ

Ճակնդեղ

Սմբուկ

Ծիրան

7. Ձագուկներն իրենց մայրիկներին կորցրել են: Օգնի՛ր գտնել:

կով – հորթ

հավ- հորթ

արջ- խոճկոր

ձի – քոթոթ

խոզ – քուռակ

Պատասխաններ

կով – քուռակ

հավ- խոճկոր

արջ- քոթոթ

ձի – հորթ

խոզ – հորթ

8.Գուշակի՛ր հանելուկը:

Հողի տակից ծիլ է ծլում, Ծառի ճյուղից բողբոջ ելնում, Արևն ուրախ տաքացնում է, Ձմռան քնից արթնացնում է։ Գարուն

9. Պատկերացրո՛ւ, որ հայտնվել ես մի երկրում, որտեղ բոլոր բառերը սկսվում են «չ»-ով: Փորձի՛ր բացատրել, թե ինչ են՝

չհամակարգիչը

չպաղպաղակը

չժամացույցը

Չհամակարգիչը նշանակում է, որ դա համակարգիչ չէ։

Չպաղպաղակը նշանակում է, որպաղպաղակը չե կարելի ութել։

չժամացույցը նշանակում է, որ դա ժամացույց չէ։

10. Հորինի՛ր պատմություն, որտեղ ամեն ինչ թարս է: Վերնագիրը չմոռանաս։

                                                  ԹԱՐՍ ԸՆԿԵՐ

Ամառային արձակուրդին թարս ընկերըս կանչել էր ինձ, որ երկուսով օգնեք իր հայրիկին։
Ես եկա և տեսա, որ թարս ընկերըս ոչ թէ օգնում էր իր հայրիկին, այլ դժվարացնում էր նրա գործը։