ելք ստուգատես․մաթեմատիկական խնդիր

Ֆուտբոլիստը պարապմունքի ժամանակ յուրաքանչյուր փուլում խփում էր 3 գնդակ, որից գոլ էր մտնում միայն 1-ը, բայց իր մտածելով գոլ մտնում էր 2-ը: Այսպես նա խաղաց 12 փուլ: Քանի գոլ խփեց այդ 12 փուլերի ընթացքում ֆուտբոլիստը իր հաշվարկով և իրականում:

Լուծում

Պատ

Government adds women's international football tournaments to listed events  regime - GOV.UK

Ելք ստուգատես․Ամփոփում

Ելք ստուգաետս․Երգ

Ելք ստուգատես․Բլոգավարություն

Ելք ստուգատես.Տեխնոլոգիա

Ելք ստուգատես.Բնագիտական փորձ1

Ելք ստուգատես․Նկարներ

Ելք ստուգատես․Մարզական

Ելք ստուգատես․Մաթեմաթիկական խնդիր

Ելք ստուգատես․ Բնագիտական փորձ2

Ելք ստուգատես․ Բնագիտական փորձ3

Շարժվող մահճակալը

Մի օր արթնացա ու տեսա, որ մահճակալս թռել ու անտառի դիմաց է ինձ կանգնեցրել և ես տեսսա ինչ,որ մի բան, այն շարժվում էր և թռչում։Բայց ես չվախեցա այլ հետաքրքվեցի և գնացի ստուգելու, ինչէ այտեղ շարժվում և թռչկոտում մեկել ես տեսա, որ դա իմ մահճակալի ընկերնե նա մոռացելեր մեր տավը իր տան բանալիները։

Խոսող Համկարգիչը

Տուն գնալու ճանապարհին մտքիս մեջ պլանավորեցի, որ դասերս սովորելուց հետո պետք է համակարգչով խաղեր խաղամ։

1․ ավարտ․

Երբ դասերս ավարտեցի մոտեցա համակարգչին, միացրեցի այն, և շատ զարմացա, համակարգիչը կարծես ծիծաղում էր ինձ վրա։ Ես վախեցա, փակեցի այն, վազեցի գրքերիս մոտ և սկսեցի կարդալ։

2․ ավարտ

Համակարգիչս սկսեց խոսել։ Մտածեցի, որ համակարգչի հետ մի բան այն չէ, և սկսեցի այն քանդել։ Բազմաթիվ մասեր կային, որոնք չգիտեմ ինչի համար էին նախատեսված։ Հանկարծ համակարգիչս սկսեց խոսել,և հանդիմանել ինձ, որ ես ձեռք եմ տալիս իր մասերին։ Ես շատ զարմացա, քանի որ խոսող համակարգիչ չէի տեսել։

3․ավարտ

Համակարգիչս շատ ուրախ ինձ էր սպասում, բազմաթիվ խաղեր առաջարկեց և ես հաճույքով խաղացի։

Թարս հարցեր

Ինչո՞ւ էկրանը ունի համակարգիչ։

Ինչո՞ւ պոչը ունի կատու կամ շուն։

Ինչո՞ւ մազը ունի մարդ։

Ինչո՞ւ շորը ունի մարդ։

Ինչո՞ւ բեղերը ունի կատուն։

Ինչո՞ւ պայուսակը ունի մարդ։

Ինչո՞ւ էկրանը ունի հեռախոս։

Ինչո՞ւ էկրանը ունի հեռուստացույց։

Ինչո՞ւ ոտք ունի մարդ։

Ինչո՞ւ գլուխը ունի մարդ

Ինչո՞ւ քիթը ունի գլուխը։

Ինչո՞ւ գլուխը  ունի մարդ։

Ինչո՞ւ նասկին ունի մարդ։

Ինչո՞ւ մազակալը ունի մազ։

Ինչու թերթ ունի տետր։

Ինչո՞ւ խոզանակը ունի ատամ։

Ինչո՞ւ հեռախոսը ունի ականջ։

Թումանյանի հերոսների

Թումանյանի հերոսներն իրար նման են իրենց կերպարներով ու ապրելակերպով։Ձախորդ Փանոսն այլևս այն ձախորդ մարդը չէր։Նա ձեռնարկում էր շատ գործեր և միշտ հաջողության էր հասնում։Գյուղացիները զարմանում էին նրա հաջողություների վրա և հպարտանում իրենց համագյուղացու կատարած գործերով։ Ձախորդ Փանոսն օգնում էր բոլորին, և մարդիկ գոհ էին լինում նրանից։

ՁԱԽՈՐԴ ՓԱՆՈՍ

                                       

                                                                            Հովհաննես Թումանյան

Ժամանակով մի աղքատ մարդ է լինում, անունը Փանոս: Ինքը մի բարի մարդ է լինում, բայց ինչ գործ որ բռնում է՝ ձախ է գնում: Դրա համար էլ անունը դնում են Ձախորդ Փանոս: Ունեցած-չունեցածը մի լուծ եզն է լինում, մի սել ու մի կացին:

Մի օր եզները սելում լծում է, կացինը առնում գնում անտառը փետի: Անտառում էս Փանոսը միտք է անում, թե՝ մի բան որ ծառը կտրելուց ետը մին էլ նեղություն պետք է քաշեմ՝ ահագին գերանը գետնից բարձրացնեմ գցեմ սելի մեջը, ավելի լավ է՝ հենց սելը լծած բերեմ ծառի տակին կանգնեցնեմ, որ ծառը կտրեմ թե չէ, ընկնի մեջը:

Ասածն արած է:

Եզներով սելը բերում է մի մեծ ծառի ներքև կանգնեցնում, ինքը անցնում է վերի կողմը, կացինը քաշում՝ թրխկ, հա թրխկ: Շատ է քաշում թե քիչ, էդ էլ ինքը կիմանա, ծառը ճռճռալով գալիս է զարկում, տակովն անում սելը ջարդում, եզներն էլ հետը: Փանոսը մնում է ապշած կանգնած: Ի՞նչ պետք է անի: Կացինը վերցնում է ու ծոծրակը քորելով ճամփա է ընկնում դեպի տուն:

Ճամփին մի լճի ափով անց կենալիս է լինում: Տեսնում է մեջը վայրի բադեր են լողում: Ասում է՝ գլուխը քարը, չեղավ չեղավ, արի գոնե մի բադ սպանեմ, տանեմ տամ կնկանս: Ասում է ու կացինը պտտում, շպրտում դեպի բադերը, որ մինն սպանի, բադերը ճղճղալով ցրվում են, փախչում են, որը եղեգնուտն է մտնում, որը թռչում գնում, կացինն էլ ընկնում է լճի խոր տեղը, տակն անում, կորչում: Փանոսը մնում է լճի ափին կանգնած միտք անելիս: Ի՞նչ անի, ի՞նչ չանի: Շորերը հանում է դնում լճի ափին, ինքը մտնում մեջը, որ կացինը հանի: Գնում է, գնում, քանի առաջ է գնում, ջուրն էնքան խորանում է, տեսնում է կարող է խեղդվել, ետ է դառնում, դուրս գալի:

Դու մի՛ ասիլ՝ Փանոսը որ լիճն է մտնում ու խորը գնում, էդ ժամանակ լճափով մի անցկենող է լինում, տեսնում է էստեղ թափած շորեր կան, եղեգնուտի մեջ խորը գնացած Փանոսին էլ չի նկատում, էս շորերը հավաքում է, առնում գնում:

Փանոսը լճից դուրս է գալի, տեսնում շոր չկա: Մնում է տկլոր կանգնած:

Միտք է անում. «Ի՜նչ անեմ, տեր աստված, էսպես տկլոր ո՜ւր գնամ»:

Սպասում է մինչև մութն ընկնի: Մթան հետ վեր է կենում գնում գյուղը: Որ գյուղին մոտենում է, ասում է՝ էսպես տկլոր որ գնամ մեր տունը, տանըցիք ի՞նչ կասեն: Արի գնամ ախպորիցս շոր առնեմ հագնեմ՝ էնպես գնամ կնկանս մոտ:

Ճամփեն ծռում է դեպի ախպոր տունը:

Դո´ւ. մի ասիլ՝ էդ գիշեր էլ ախպոր մոտ մեծարք կա, քեֆի էլ էն տաք ժամանակն է: Դուռը ծերպ է անում, տեսնի ով կա, ով չկա, հյուրերից մինը կարծում է, թե շունն է, ձեռի կրծած ոսկորը շպրտում է դեպի դուռը, ոսկորը դիպչում է աչքին, աչքը հանում:

Փանոսը ցավից վայ՜վայ անելով ետ է դառնում, շներն էս ձենի վրա վեր են կենում, տեսնում են, օհո՛, մթնումը հրես մի տկլոր օքմին, ու չորս կողմից վրա են տալիս: Շների հաչոցի վրա մարդիկ դուրս են թափվում, տեսնում են՝ մի տկլոր մարդ փախած գնում է, շները ետևից: Առանց երկար ու բարակ մտածելու վճռում են, որ կա թե չկա սա սատանա է:

Բավական տեղ ղըչըղու տալով, հայհոյելով, հարայ-հրոցով ընկնում են ետևից, հալածում, տանում գցում անտառները:

Շներն էլ ետևիցը մի ճուռը պոկում են, ու էսպես տկլոր, աչքը հանած, կաղին տալով՝ խեղճ Փանոսը գնում է կորչում:

Մյուս օրը գյուղում տարածվում է, թե հապա չեք ասիլ՝ «Փանոսը կորել է: Գնացել է անտառը փետի ու ետ չի եկել»: Գեղահավան հավաքվում են գնում, գնում են անտառը ման գալի, սելն ու եզները գտնում են ծառի տակին ջարդված, ինքը չկա:

Դես Փանոս, դեն Փանոս. հարց ու փորձով հագուստն էլ գտնում են մեկի մոտ:

— Ա՛յ մարդ, էս հագուստը ո՞րտեղից է ընկել քեզ մոտ:

— Թե՝ ախպեր, էս հագուստը էսպես մի լճի ափին վեր ածած էր, հավաքեցի բերի:

Գնում են լճի չորս կողմը պտտում, կանչում՝ «Փանո՜ս, Փանո՜ս», Փանոսը չկա:

Վճռում են որ Փանոսը խեղդվել է:

Գալիս են ժամ ու պատարագ են անում, քելեխը տալիս: Կնիկն էլ մի քիչ սուգ է անում, Փանոսին գովում, ափսոսում, հետո մի ուրիշ մարդ է ուզում, հետը պսակվում գնում:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Փորձի՛ր բացատրել

գործը ձախ գնալ – գործ անհաջող ստանալ

միտք անել –մտածել

 ձենի վրա վեր են կենում –լսում էն ձայն ու գնում

տակն անել –սուզվել

 ճամփան ծռել –ճանապարհ փոխել

քեֆի տաք ժամանակն է –խնջույքի աղմկոտ ժամանակ

վրա տալ – հարձակվել

մթան հետ –մութը ընկնելու պես

գլուխը քարը –Ինչ ուզում Է թող անի

 դես Փանոս, դեն Փանոս –աջ ու ձաախ Փանոսին են փնտրում

  • Տեքստում այս նախադասությունները գտի՛ր և ավարտի՛ր:

 Ինքը մի բարի մարդ է լինում անունը փանոս :

Շատ է քաշում, թե՝ քիչ էտ ել ինք կիմանա :

Ասում է՝ գլուխը քարը չեղավ ձեղավ գոնե մի բադ սպանեմ :

Դու մի ասիլ՝ էդ գիշեր էլ աղբոր մոտ մի մեծարք կա :

  • Ա և Բ շարքերում գտի՛ր հոմանիշ բառազույգեր:

 Ա. Ժամ, տկլոր, վճռել, պսակվել, եղբայր

Բ. Որոշել, ախպեր, ամուսնանալ, եկեղեցի, մերկ

 4. Ձախորդ Փանոսին նամակ գրի՛ր:

Բարև ձախորդ Փանոս ես Արենն եմ, որ խնդրեմ դու կդարնաս աջ Փանոս 👌

Հեքիաթ Դդմի մասին Բարի Դդումը

Լինում, է չի լինում մի դդում է լինում։ Այդ դդումը շատ-շատ բարի դդում է լինում։ Օրինակ երբ տատիկը հիվանդ էր լինում,նա տատիկի տեղը սպաս եբեց։ Իսկ երբ պապիկը գնացել էր տոնավաճառի դդում իր տեղը աշխատեց կոշկակար։Մի խոսքով նա շատ բարի Դդում է լինում։ Բայց այտեղ ապրում էր մի չար տատիկ, որը Դդումից սարքում էր դդմի աղցան, դդմի թղվացք, դդմի մուրաբա։ Նրանից վախում էին նույնիսկ զինվորական դդումները։ Բայց մի օր զինորները, որշեցին վախացնել դդում չար տատիկին։ Նրանք մոտեցան չար տատիկի տանը, և կրակեցին ճեմով և դդում տատիկը վախեցավ և փախավ։ Այդ օրվանից Դդումները հանգիստ ապրում էին, և օգնում։