Աշուն օր

Աշուն օր

(հատված)

Կոմիտաս

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։


Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։


Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։

Հարցեր և առաջադրանքներ

1.Գրի՛ր պակասող բառերը:

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։

Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Երկիր թռչյուն թռավ։

2. Կազմի՛ր «աշնանային» բառակապակցություններ:

____________________դեղին տերև

_______________________կապույտ ամպ

______________________ սառը օդ

_________________________անձրևոտ եղանակ

____________________________երկար օր

3. Նշի՛ր քեզ դուր եկած տողերը:

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։

4. Պատմի՛ր դպրոցի պարտեզում ապրող աշնան մասին: Լուսանկարի՛ր պարտեզի աշունը կամ  նկարի՛ր:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *