Բարև ձես սիրելի էլֆեր։ Ձեզ գրում է Արենը։ Ես շատ եմ խնդրում, որ դուք ինձ բերեք k50 redmi amg իմ հեռախոսը։
Արենից։
Բարև ձես սիրելի էլֆեր։ Ձեզ գրում է Արենը։ Ես շատ եմ խնդրում, որ դուք ինձ բերեք k50 redmi amg իմ հեռախոսը։
Արենից։
Անտառից եկած կանաչ եղևնին
Հիշում է կանաչ իր ընկերներին…+
Արահետներն է հիշում ձյունի տակ,
Հիշում է բացատն ու բուքն սպիտակ:
Երկինքն է հիշում իր գլխի վերև
Եվ իր մայր անտառն ասեղնատերև:
Հովերն է հիշում նա գարնանային,
Որ իրեն այնպես օրորում էին:
Վաղորդյան ցողի գոհարն է հիշում
Եվ մայրամուտի թևերն աբրեշում:
Հիշում է սոսափն ամեն մի ծառի,
Խարույկն է հիշում անտառապահի:
Հիշում է բոլորն ու չի ափսոսում,
Որ էլ անտառի երգը չի լսում:
Ի՞նչու ափսոսա, երբ իր թևերին
Գարուն է բբերել երեխաներին,
Գարուն է բերել այս ձմռան օրով
Եվ տուն է մտել կանաչ շորերով։
Ե՞րբ է նա այսպես զուգվել, զարդարվել
Եվ մարդկանց այսքան հրճվանք պատճառել:
Ե՞րբ է նա եղել այսքան երջանիկ,
Ու ե՞րբ է տեսել այսքան խաղալիք:
Ե՞րբ են նրա մոտ այսքան մանուկներ
Երգել ու պարել մինչև ուշ գիշեր։
Զարդարանքներով, աստղերով իր պերճ
Կանգնել է ուրախ մանուկների մեջ:
Այնպես հպարտ է նայում աշխարհին,
Կարծես հենց ինքն է բերել Նոր տարին:
1․ Անհասկանալի բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբն բացատրի՛ր։
Արահետ, ուղի, Ճանապարհ,
Պերճ -շքեղ
ամբերեշում-մետաքս
բուք-ուժեղ քամի
Բացատ-ազար կանաչապար տարածք
2․ Ի՞նչ էր հիշացնում եղևնին։Պատմի՛ր եղևնի անունից։
3․Եղևնին ի՞նչ էր զգում անտառից հեռու։
4․ Նա ապսոսո՞ւմ էր, որ այլևս անտառում չի։
5․ Ինչո՞ւ էր նա հպարտ նայում աշխարհին։
6․Նամակ գրի՛ր եղևնուն։
Բարև Ձեզ, իմ սիրելի Ձմեռ պապիկ։ Ես Արենն եմ։
Ես մյուս տարի շատ լավ կպահեմ ինձ, խոսք եմ տալիս։ Ես այս տարի ընդունվել եմ բասկետբոլի, անգլերենի նաև մայրերենիի խմբակներ։ Ես Արեն Տեր-Ստեփանյանն եմ։ Մեր հասցեն է Անդրանիկի 94 -58։
Ես կցանկանայի, որ դու ինձ redmi k55 amg բերես, ես շատ կուրախանամ։ Իմ դասարանը 3-1 դասարանն է։ Մեր դասարանի հետ Ձեզ անհամբեր սպասում էնք Ձեզ։
Սիրով Արենից։
Մի աղջիկ կար, որը գնացել էր խանութ իրենց տան ապուրի համար ընկույզ առնելու։ Ընկույզը առնելու ժամանակ նա օգնեց վաճառականին հանել ձեռքը, որի ձեռքը մնացել էր բանկայի մեջ։ Այդ պաճառով վաճառականը նրան ընկույզ նվիրեց։ Նա այդ գումարով խաղ խաղաց, և արջուկ շահեց,բայց արջուկը չցանկացավ նրա հետ գնալ։ Նա գնաց մի հարուստ մարդու հետ։ Այդ մարդը Սանտա Կլաուսն էր, որը նվերներ էր հավաքում։ Արջուկը արդեն տխրել էր մութ մառանում, սակայն ամանորը եկավ և Սանտան նրան նվեր տարավ աղջկա համար։
(2-րդ մաս)
Ալբերտ Մորավիա
Մի օր նավակում նստած Օձ Ա. Ձկան համար երգ էր երգում: Օձ Ա. Ձուկը բերանը բաց լսում էր: Օձ Ա. Ձուկ,
Օձ Ա. Ձուկ,
Չկա քեզ պես
Սիրուն ձուկ:
Օձ Ա. Ձուկն այդ երգով հրապուրված՝ մի պահ մոտացել էր, որ Արևադարձ կոչվող երկրում մի բան ասում են, մի այլ բան մտածում: Նա մոտեցավ նավակին, իսկ Ա. Ֆրիկացին ճարպկորեն նետեց ուռկանն, ու մի ակնթարթում բռնեց Օձ Ա. Ձկանը: Քիչ անց Օձ Ա. Ձուկը
Ծով Ա. Ցուլը Ա. Ֆրիկացի անունով մի սևամորթի տեսավ, որն իր կնոջ հետ
արդեն տապակված էր ու խժռված:
Ծով Ա. Ցուլը դա որ տեսավ, սարսափեց: Նա հեռացավ, մտածելով. «Ի՜նչ սարսափելի է, կեցցենք մենք՝ բեւեռցիներս, որ ոչինչ չենք մտածում, իսկ եթե մտածում ենք՝ բոլորը կարող են տեսնել մեր մտածածը»:
Բայց Ծով Ա. Ցուլն անմիջապես չվերադարձավ Բեւեռ: Գուցե՞ ծուլությունն էր պատճառը. կամ էլ նրան դուր էր գալիս չկարդացվող մտքեր ունենալը:
Այսպես, Ծով Ա. Ցուլը մնաց Արեւադարձ կոչվող երկրում եւ ընտելացավ այդ երկրի սովորություններին:
Մտածելը անսպասելի պտուղներ տվեց:
Ծով Ա. Ցուլը սկսեց շատ խորիմաստ բաներ մտածել, ասենք. «Ո՞վ ենք մենք: Որտեղի՞ց ենք գալիս: Ո՞ւր ենք գնում»:
Ահա եւ պատասխանները. «Մենք ծովացուլեր ենք: Գալիս ենք բեւեռից: Կանք, որովհետեւ մեզ ստեղծել է մի էակ, որը հսկայական ծովացուլի է նման: Վերջիվերջո կհեռանանք Արեւադարձ կոչվող այս կեղծ երկրից եւ կվերադառնանք ազնիվ ու ճշմարիտ Բեւեռ»: Ի վերջո Ծով Ա. Ցուլը ձանձրացավ մի բան մտածել, բայց ուրիշ բան անելուց եւ մի գեղեցիկ օր վերադարձավ Բեւեռ: «Այո՜, չմտածել, անգործ ու անհոգ ապրել գոնե մի միլիոն տարի»,- երազում էր նա:
Մի անգամ Բեւեռում, իր հին սառցակտորին թիկնած, Ծով Ա. Ցուլն զգաց, որ մտածելն արդեն սովորություն է դարձել, եւ ինքը չի կարողանում չմտածել:
Դժբախտաբար բոլոր մտքերն անմիջապես հայտնվում էին գլխավերեւում՝ պսպղուն ու թափանցիկ սառցալուլաներով գրված: Խեղճ Ծով Ա. Ցուլի բարեկամներն սկսեցին նրանից փախչել: Նա էլ սկսեց վատ բաներ մտածել նրանց մասին: Այդ մտքերը վատ խոսքերով սառցալուլաներ դարձան…
Շուտով Ծով Ա. Ցուլը մեն-մենակ մնաց իր սառցակտորի վրա:
Այդ ժամանակներից շա՜տ-շա՜տ տարիներ են անցել: Բեւեռում ջերմաստիճանը բարձրացել է: Մտքերն այլեւս չեն սառչում եւ դարձել են անտեսանելի: Բայց Ծով Ա. Ցուլը դարձյալ մենակ է ապրում: Իր սառցակտորին պառկած՝ նա անվերջ մտածում է: Ի՞նչ է մտածում:
Ի՞նչ իմանաս:
In winter I play a snowball and make a snowman.
It often snows in winter.
She always helps her friends.
He knows a lot of stories about animals.
Պիտի որ իմանաք, մեզանից միլիոնավոր տարիներ առաջ Բևեռում շատ ավելի ցուրտ էր, քան այսօր: Ջերմաստիճանը միլիարդ աստիճան զրոյից ցածր էր, և ամեն ինչ սառչում էր, նույնիսկ՝ մտքերը: Բավական էր մեկը մտածեր. «Ցուրտ է, գրո՛ղը տանի» անմիջապես նրա գլխավերևում սուր սառցալուլաներով գրվում էր. «Ցուրտ է, գրո՛ղը տանի»: Հենց այդ պատճառով Բևեռում ոչ ոք չէր համարձակվում մտածել: Բոլորն էլ վախենում էին, որ ուրիշները կկարդան իրենց մտքերը: Այսպես արջերը, պինգվինները, փոկերը, մարդիկ՝ բոլորը դադարել էին որևէ բան մտածել: Մի խոսքով, Բևեռը դարձել էր իսկական հիմարիկների մի աշխարհ: Դարերից մի դար (երբ ժամանակը դարերով էին հաշվում), մի Ծով Ա. Ցուլ անշարժ պառկած սառցակտորի վրա, կիսախուփ աչքերով վայելում էր ցուրտը: Նրա գլխում ոչ մի միտք չկար, բացի մի կարճ «Բա՜»-ից: Հենց այդ «Բա՜»-ն էլ սառցե տառերով կախված էր նրա գլխավերևում: Թե ի՞նչ էր ուզում ասել այդ «Բա՜»-ով՝ պարզ չէ: Հանկարծ ջրից դուրս ցցվեց Օձ Ա. Ձուկն ու, պոչը խաղացնելով, կանչեց.
-Հե՜յ, Ծով Ա. Ցուլ, լսիր ի՛նչ եմ ասում:
-Ասա՛, լսում եմ,- փնթփնթաց Ծով. Ա. Ցուլը:
Ձյո՛ւն, փափո՛ւկ ձյուն,սպիտա՛կ ձյուն,
Զգո՛ւյշ իջի՛ր աշխարհին,
Ծաղիկները մտել են քուն,
Հողն է նրանց անկողին:
Հանդա՜րտ, կամա՜ց իջի՛ր այնպես՝
Ծաղիկները չարթնանան,
Ծածկի՛ր նրանց քնքուշ ու հեզ,
Զգո՜ւյշ, զգո՜ւյշ անսահման:
Ձյո՛ւն, փափո՛ւկ ձյուն, սպիտա՛կ ձյուն,
Հանգի՜ստ, խաղա՛ղ իջի՛ր վար,
Ծաղիկները մտել են քուն,
Ծաղիկները ցրտահար:
Հարցեր և առաջադրանքներ
1. Բանաստեղծության կրկնվող տողերը նշի՛ր:
2. Ի՞նչն էր ծաղիկներ անկողինը: Ծաղիկների համար հողն էր անկողին
3. Ինչպե՞ս պետք է ձյունը ծածկի ծաղիկներին: Նշի՛ր այդ տողերը:
4. Ձյան մասին հանելուկ հորինի՛ր: Այն ինչնե ինչը, որ կլոր է և սպիտակ։
5. Պատկերացրո՛ւ՝ հանդիպել ես մեկին, ով չգիտի, թե ինչ է ձյունը: Պատմի՛ր նրան ձյան մասին: Պատմի՛ր ծաղիկների մասին։ Ձյունը սառը ջուր է, և սպիտակ։
6. Նոր վերնագիր մտածի՛ր բանաստեղծության համար։ ծաղիկների քուն
Dear Santa,
My name is Aren.
I’m 8 years old.
I’ve been good this year !.
Please bring a new nintendo switch pro for Christmas.
Thank you!
love Aren Ter-Stepanyan
Անտառի մի խորհրդավոր բացատում ապրում էր մի փշատերև ծառ։ Անտառի ծառերից ոչ մեկը նրա հետ ընկերություն չէր անում։ Գարնանը բոլոր ծառերը բողբոջում էին, տերևակալում, զարդարվում ծաղկաթերթերով, մեկը մյուսին զարմացնում իրենց ծաղիկների բուրմունքով,իսկ փոքրիկ փշատերևը զարմացած նայում էր, թե ինչպես էին բոլոր ծառերը պես-պես զգեստներ հագնում, սոսափում ու պարծենում իրենց գեղեցկությամբ․․․
Բայց երբ եկավ աշունը , նրանց տերևները թափվեցին, իսկ առաջին ձյան հետ նրանք մերկացան ու տխուր լռեցին։ Միայն փոքրիկ փշատերևն էր, որ կանաչե լու դալար կանգնած էր մնացել։ Շուտով նոր տարի էր․․․Անտառի բնակիչները պատրաստվում էին Նոր տարվան․․․ Նրանք ուզում էին շատ գեղեցիկ դիմավորել Ձմեռ պապիկին և որոշում են զարդարել փշատերևին։ Ամեն մեկը տարբեր բաներ է բերում։ Սկյուռիկը բերում է ընկույզ և կաղին, ոզնին չորացած սնկեր, իսկ նապաստակը իր մայրիկից խնդրում է փոքրիկ գազարներ։ Շատ շուտով տոնածառը նոր տեսք է ստանում, գազաններն ուրախանում են, իսկ փշատերևը հուզված նայում է շուրջը։ Նա երջանիկ էր, սակայն զգում էր , որ բոլոր ծառերը տխուր են։ Գիշերը, երբ բոլոր գազանիկները պառկում են քնելու, նա բվին խնդրում է, որ իր խաղալիքների կեսը տանի և կախի մյուս ծառերի ճյուղերից։ Հաջորդ օրը, երբ Ձմեռ Պապը գալիս է անտառ, տեսնում է, որ բոլոր ծառերը գեղեցիկ զարդարված են։ Նա զարմացած հարցնում է<<Իսկ ով է զարդարել անտառի մյուս ծառերը>>։ Փշատերևը համեստորեն լռում էր։ Այդ ժամանակ բունորոշեց ամեն ինչ պատմել Ձմեռ պապիկին։ Ձմեռ պապը շոյեց փշատերև դալար փշիկները և ուրախացած բացականչեց<<Այսօրվանից քեզ կկոչենք տոնածառ։ Դու բոլորին տոն ես պարգևել։ Դու աշխարհի ամենաբարի ծառն ես>>։ Հնչեցին նոր տարվա զանգերը, երկնքում վառվեցին ամանորյա աստղիկները, փաթիլ-փաթիլ ձյուն եկավ և անտառի բոլոր բնակիչներն ու ծառերը Ձմեռ պապի հետ դիմավորեցին Նոր տարին։ Նրանք հասկացան, որ անտառում բոլորն էլ կարևոր են, որ պետք է սիրով ապրեն , անտառում , որ ոչ մեկն անտառում չպետք է քիթը վեր ցցի։