Շումեր
Առաջին մեծ քաղաքակրթությունը՝ շումերականը, զարգացել է Ք․ա․ 5000 թվականաին Տիգրիս և Եփրատ գետերի միջև։ Հետագայում այս տարածքը կոչվել է Միջագտեք (այժմ՝ Իրաք), որտեղ նաև գոյություն է ունեցել Բաբելոնը։ Շումերը գոյատևել է 3000 տարի։ Շումերները առևտուր են արել հսկայական շուկաներում։ Յուրաքանչյուր առևտրական ուներ իր գլանաձև կնիքը՝ պայմանագրերը կնքելու համար։ Վաճառքը գրանցվում էր կավե սալիկի վրա, իսկ ապրանք գնելու համար շումերները օգտագործում էին կավե դրամներ։
Եգիպտոս
Հյուսիսային Աֆրիկայում՝ Նեղոս գետի ափին, առաջացել են երկու թագավորություններ՝ Վերի Եգիպտոսը և Ստորին Եգիպտոսը։ Ք․ա․ 3100 թվականին Մենես թագավորը միավորեց Եգիպտոսը, որը դարձավ հզոր կայսրություն և գոյատևեց մինչև Ք․ա․ 30 թվականը, երբ պարտություն կրեց հռոմեացիներից։ Ոչ բոլոր եգիպտացիներն էին կարողանում կարդալ և գրել։ Նրանց նամակները գրում էին գրագիրները՝ օգտագործելով եղեգնյա գրիչներ և թղթի մի տեսակ, որը կոչվում էր պապիրուս։
Հին Եգիպտոսում հացահատիկը ամենակարևոր մշակվող կուլտուրաներից էր։ Դրանով վճարում էի հարկերը, փոխանակում այլ ապրանքներով։ Այս ամենի շնորհիվ եգիպտացիները ստեղծեցին ճշգիտ կշեռք։
Հնդկաստան
Քրիստոսից արաջ 3-րդ հազարամյակում Հնդկաստանում գոյություն ունեին Մոհենջոդարոյի և Խարապպայի զարգացած երկրագործական կենտրոնները: Չինաստանում առաջին պետությունը ստեղծվեր է Քրիստոսից առաջ 3-րդ հազարամյակում:
Քրիստոսից առաջ 2-րդ հազարամյակում հնդկացիները ներխուժեցին և գրավեցին արիական ցեղերը: Նրանք հեշտությամբ գրավեցին, կոտորեցին ժողովրդին և ստեղծեցին իրենց իշխանությունը: Արիացիները քիչ էին, բայց մարտունակ ու կազմակերպգված էին: Նրանք առանձին-առանձին էին ապրում: Առաջ հնդկացիները կարծում էին, թե նրանք ստեղծվել էին Աստծու ստեղծած առաջին մարդու մարմնի որևե մասից: Օրինակ քրմերին Աստված ստեղծել է իր շրթունքներից, և քուրմը կարող է խոսել Աստծու անունից: Աստծու ձեռքերից էին ստեղծվել ռազմիկները, գլխավոր ռազմիկն արքան էր: Երբ Ալեքսանդր Մակեդոնացին վերադարձավ Հնդկաստանից, հնդիկներն գրավեցին և ստեղծեցին շատ պետություններ: Դրանցից ամենահզորը Մաուրյան պետությունն էր: Քրիստոսից առաջ 3-րդ դարում Աշոկա արքայի օրոք այն դարձավ ամենա հզորը : Աշոկա թագավորը հայտնի է, որպես շինարար, նա կառուցում էր պարսպապատ քաղաքներ, աղքատների համար հիվանդանոցներ, և այլն: Աշոկան մեծապես աջակցում էր բուդդայական կրոնի տարածմանը:
Չինաստան
Չինաստանի հյուսիսում ստեղծվեց Չժոու խոշոր պետությունը, որը գոյատևեց գրեթե 700 տարի: Սակայն մինչև Ք.ա. 3-րդ դարը Չինաստանում որևէ մեկին չհաջողվեց միավորել երկիրը: Կային բազմաթիվ ինքնուրույն պետություններ, որոնք մշտապես պատերազմում էին միմյանց դեմ: Առաջինը Ցին Շի Հուանդին էր(Ք.ա. 246–210 թթ.), ով միավորեց ողջ Չինաստանը: Կայսրը վերացրեց ազնվականների ժառանգական տիտղոսները և արտոնությունները: Այդուհետև պետական բարձր պաշտոններ ստանում էին միայն նրանք, ովքեր ունեին արժանիքներ և ծառայում էին կայսրին: Երկիրը բաժանվեց մարզերի: Սահմանվեցին կայուն հարկեր: Մտցվեցին միասնական դրամ, չափի ու կշռի միավորներ: Երկրի հյուսիսում քոչվոր ցեղերի հարձակումներին դիմակայելու նպատակով սկսվեց Չինական մեծ պարսպի շինարարությունը: Չինաստանը մետաքսի հայրենիքն է: Ու Դի կայսրը (Ք.ա. 140–87 թթ.), նվաճելով Չինաստանից արևմուտք ընկած շրջանները, առևտրական ճանապարհ գցեց դեպի Իրան: Այն ձգվում էր Չինաստանից մինչև Սև ծով՝ մոտ 7000 կմ երկարությամբ, և կոչվեց «Մետաքսի ճանապարհ»: Դրա մի հատվածն անցնում էր Հայաստանով:
Բաբելոն
Բաբելոնի թագավորությունը ստեղծվել է Ք․ ա․ 2-րդ հազարամյակի սկզբներին՝ Միջագետքի կենտրոնում։ Այն մեծ վերելք ապրեց Հին աշխարհի նշանավոր արքաներից մեկի՝ Համուրապիի Ք․ ա․ (1792-1750 թթ․) oրոք: Շուրջ 30 տարի Բաբելոնի արքան է եղել Համուրապին, ում օրոք ստեղծվել է առաջին օրենսգիրքը` բաղկացած 282 հոդվածից։ Նրա շնորհիվ երկրում սկսեցին գործել ամենախիստ օրենքները։
Ասորեստանի վերելքը և Բաբելոն
Հյուսիսային Միջագետքում Ք.ա. 20-րդ դարում Աշուր քաղաքի շուրջը ստեղծվեց նոր պետություն՝ Ասորեստանը:Ժամանակի ընթացքում Ասորեստանն ամրապնդվեց, իսկ Ք.ա. 9–7-րդ դարերում վերելք ապրեց: Ասորեստանի տիրապետության տակ անցան Ասորիքը և Բաբելոնը։ Բաբելոնցիները բազմիցս փորձեցին ապստամբել և անկախանալ, սակայն ապարդյուն: Ք.ա. 7-րդ դարի վերջերին Բաբելոնն արագորեն հզորացավ: Նա դաշնակցեց Ասորեստանի հակառակորդ Մարաստանի հետ: Նրանց միացավ նաև հայոց թագավոր Պարույր Հայկազունը: Ք.ա. 612 թ. դաշնակիցները գրավեցին մայրաքաղաք Նինվեն և վերջ տվին Ասորեստանին: Բաբելոնը վերածվեց հզորագույն պետության Նաբուգոդոնոսոր արքայի օրոք (Ք.ա. 605–562 թթ.) : Հին աշխարհի հրաշալիքներից երկուսը՝ Բաբելոնի աշտարակը և Շամիրամի կախովի այգիները, ստեղծվեցին նրա օրոք:
Հարցեր և առաջադրանքներ
1․ Գետահովիտները ի՞նչ դեր են կատարել քաղաքակրթության զարգացման գործում։
Գետահովիտները հանդիսացել են առաջին քաղաքակրթությունների օրրանը՝ ապահովելով բերրի հողեր, ջուր ոռոգման և տրանսպորտի համար: Դրանք նպաստել են նստակյաց կյանքի, երկրագործության զարգացմանը, ավելցուկային արտադրանքի ստեղծմանը, պետականության ձևավորմանը և արհեստների ու գրի զարգացմանը.
2․ Ո՞վ է միավորել Եգիպտոսը։
Ք.ա. 3100 թվականին Եգիպտոսը միավորել է Մենես թագավորը:
3․ Ինչո՞ւ էր Եգիպտոսում կարևորվում գրագրի գործը։
Քանի որ ոչ բոլոր եգիպտացիներն էին տիրապետում գրին ու կարդալուն, գրագիրները կենսական դեր ունեին պետության կառավարման, նամակագրության և հարկերի հաշվառման գործում: Նրանք օգտագործում էին պապիրուս և եղեգնյա գրիչներ՝ կարևոր տեղեկությունները ֆիքսելու համար:
4․ Ո՞վ է եղել Չինաստանի առաջին կայսրը։
Չինաստանի առաջին կայսրը եղել է Ցին Շի Հուանդին:
5․ Ի՞նչ անուն ստացավ Չինաստանից մինչև Սև ծով ձգվող առևտրական ճանապարհը։ Որքա՞ն էր դրա երկարությունը։
Այն կոչվեց «Մետաքսի ճանապարհ»: Դրա երկարությունը մոտ 7000 կմ էր::
6․ Ե՞րբ և որտե՞ղ է ստեղծվել Բաբելոնը։
Բաբելոնի թագավորությունը ստեղծվել է Ք.ա. 2-րդ հազարամյակի սկզբներին Միջագետքի կենտրոնում:
7․ Ե՞րբ և որտե՞ղ է վերելք ապրել Ասորեստանը։
Ասորեստանը ստեղծվել է Ք.ա. 20-րդ դարում Հյուսիսային Միջագետքում՝ Աշուր քաղաքի շուրջը, իսկ վերելք է ապրել Ք.ա. 9–7-րդ դարերում:
8․ Ե՞րբ և ո՞ւմ կողմից գրավվեց Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն։
Նինվեն գրավվեց Ք.ա. 612 թ. դաշնակիցների՝ Բաբելոնի, Մարաստանի և հայոց թագավոր Պարույր Հայկազունու կողմից: