«5-րդ դասարանի մայրենիի «Ելք» ստուգատես» բաժնում։

Լեզվական կարողություններ և հմտություններ

Ա)Քո սովորական մեկ օրը նկարագրի՛ր առավոտից մինչև երեկո, ամեն ինչ հերթով գրի՛ր․ աշխատիր ոչինչ բաց չթողնել, քեզ ամենաշատը օրվա ո՞ր պահն է դուր գալիս, ո՞ր գործերդ ես սիրով անում, որո՞նք՝ ուղղակի որպես պարտականություն, առօրյայիդ մեջ ի՞նչը կուզես փոխել, ինչո՞ւ․․․
Իմ օրը
Ես արթնանում եմ ժամը 7:00։ Սկզբում ես լվացվում եմ, հետո զանգում եմ ընկերոջս և մենք միասին գնում ենք ֆուտբոլ խաղալու։ Մենք խաղում ենք մինչև ժամը 20:00։ Հետո ես գալիս եմ տուն, հաց եմ ուտում և իջնում եմ բակ՝ խաղալու պահմտոցի։ Մենք խաղում ենք մինչև ժամը 21:30
Հետո մենք գնում ենք ֆուտբոլ խաղալու մինչև ժամը 11:30: Խաղալուց հետո ես գնում եմ տուն, լվանում եմ ատամներս, լողանում եմ և պառկում քնելու։

Բ) Համացանցից քո սիրելի ֆուտբոլիստի, գրողի, երգչուհու, դերասանուհու մասին տեղեկություն գտիր և այդ տեղեկության համաձայն երևակայական հարցազրույց վարի՛ր նրա հետ։ Հարցազրույցն անհրաժեշտ է ձայնագրել։

Հարցազրույց իմ սիրելի ֆուտբոլիստի հետ

—Բարև իմ շատ սիրելի ֆուտբոլիստ Նեյմար։ Ես ուզում եմ իմանալ, թե քանի՞ տարեկանից եք սկսել ֆուտբոլ խաղալ։
— Ես սկսել եմ ֆուտբոլ խաղալ յոթ տարեկանում։
— Քանի՞ տարեկանում ես փոխադրվել Սանտոս։
— Ես փոխադրվել եմ Սանտոս տասնմեկ տարեկանում։
— Քանի՞ գոլ ես խփել քո կարիերայում։
— Իմ կարիերայում ես խփել եմ չորս հարյուր հիսուն գոլ։
—Քանի՞ ակուբներում ես դու խաղացել։
—Ես խաղացել եմ չորս ակումբներում։

Գ) Տեքստի համար մտածի՛ր երկու ավարտ՝ տխուր և ծիծաղելի։

Ջ․ ՌոդարիՃանապարհորդ կատուն
Տխուր ավարտ

Մի օր մի կատու նստեց գնացք, որը պատրաստվում էր մեկնել Հռոմից Բոլոնիա։ Իրականում, գնացքներում կատուներն այնքան էլ հազվադեպ չեն, թեև ամենից հաճախ նրանք նստում են զամբյուղներում կամ անցքերով արկղերի մեջ, որպեսզի չխեղդվեն: Պատահում է, որ գնացքներում երբեմն հանդիպում են  թափառական կատուներ, որոնք պարզապես պատահաբար ներս են գցվում մկների որոնման համար… Բայց այս կատուն իսկական ճանապարհորդ էր և ճանապարհորդում էր բոլորովին ինքնուրույն։ Նրա ուսին կախված էր սև փաստաբանի պայուսակ, բայց նա փաստաբան չէր, այլ կատու։ Քթին ուներ կարճատես հաշվապահի ակնոցներ, բայց հաշվապահ չէր և տեսողությունը գերազանց էր։ Նա, ինչպես հայտնի նկարիչները, շատ մոդայիկ վերարկու էր հագել և շատ մոդայիկ գլխարկ, բայց նա նկարիչ էլ չէր։ Երբ նա դուրս եկավ գնացքից, նա պարզապես ընկավ գնացքի տակ։

Ուրախ ավարտ

Մի օր մի կատու նստեց գնացք, որը պատրաստվում էր մեկնել Հռոմից Բոլոնիա։ Իրականում, գնացքներում կատուներն այնքան էլ հազվադեպ չեն, թեև ամենից հաճախ նրանք նստում են զամբյուղներում կամ անցքերով արկղերի մեջ, որպեսզի չխեղդվեն: Պատահում է, որ գնացքներում երբեմն հանդիպում են  թափառական կատուներ, որոնք պարզապես պատահաբար ներս են գցվում մկների որոնման համար… Բայց այս կատուն իսկական ճանապարհորդ էր և ճանապարհորդում էր բոլորովին ինքնուրույն։ Նրա ուսին կախված էր սև փաստաբանի պայուսակ, բայց նա փաստաբան չէր, այլ կատու։ Քթին ուներ կարճատես հաշվապահի ակնոցներ, բայց հաշվապահ չէր և տեսողությունը գերազանց էր։ Նա, ինչպես հայտնի նկարիչները, շատ մոդայիկ վերարկու էր հագել և շատ մոդայիկ գլխարկ, բայց նա նկարիչ էլ չէր։ Երբ բացվեցին գնացքի դռները, նա արագ դուրս թռավ, և տեսավ Բոլոնիայի տեսարժան վայրերը։

Самопроверка

1.Вставьте подходящие предлоги.

1) Егор сидел рядом со мной. 2) Ты всегда был строг ко мне. 3) Сердце во мне сжалось. 4) Вникните во всё это хорошенько. 5) Все принялись хохотать над мною. 6) Вспомните обо мне. 7) Мелькнуло предо мною моё детство. 8) Он славился на всём округе гостеприимством и радушием. 9) В темноте я больно ушибся об что-то.

2. Составьте словосочетания:

(рисунок, комната, пальто)
детская комната
детский рисунок
детский пальто

(ключ, кольцо, монета)
золотoй ключ
золотой кольцо
золатая монета

(вода, источник, молоко)
горячая вода
горячий источник
горячая молоко

(поступок, решение, мысль)
смелый поступок
смелая решение
смелая мысль.

3. Подберите подходящие слова:

  1. Вчера Валера сказал мне, что не хочет ехать в Москву.
  2. Школьники вошли в класс, когда прозвенел звонок.
  3. Я принесла подарок для моего друга.
  4. Кто из вас хочет ответить на вопрос?
  5. Я хотел бы спросить о моем сыне, что он натворил?
  6. Я не могу поднять эту гантель, а ты?
  7. На улице ко мне подошел незнакомый человек и попросил одолжить ему денег.
  8. Ты пойдешь на улицу после того, как уберешься в своей комнате.
  9. Закат такой красивый, что хочется смотреть на него неотрывно.

4. Составьте словосочетания:

  • белая рубашка
  • высокий дом
  • жёлтое пальто
  • глупый человек
  • большое дерево
  • красные ягоды
  • холодная вода
  • голубое небо
  • красивая девочка
  • чёрный кот
  • низкая полка
  • хорошие оценки
  • зелёная трава
  • новый учебник
  • серое облако
  • умные дети
  • плохой характер

5. Расставьте слова в правильном порядке:

  1. В сентябре начинается новый учебный год.
    Первого сентября дети дарят цветы учителям
  2. Они поздравляют своих учителей с началом учебного года.
  3. В будущем году, в шестом классе, буду учиться я.

5th Grade Thematic 5


th Grade Thematic Test 5 Form A
Name: Aren Date: 05/21/2025

Section 1: Complete the sentences with the given verb in the correct tense (2 – 0.3):

  1. I usually eat (eat) breakfast in the morning.
  2. She made (make) a cake for her class last week.
  3. My friend will go (go) to Vanadzor next month.
  4. Listen! The birds are singing (sing).
  5. My dog likes (like) to 2play in the park.
  6. We are cooking (cook) dinner now.

    Section 2: Fill in the chart with the correct plural forms (2 – 0.2):6
    A Lion: A Goose:=Geese
    A Shelf: A City:=cities
    A Bench: A Child:=children
    A Book: A Glass:=glasses
    A Foot: A Fox:=foxes

    Section 3: Complete the sentences with either A/An/The (2 – 0.4):
    Please, pass me the bread.
    Do you have a pet?
    Did you buy a new pair of shoes?
    He is an actor.
    She can play the drum really well.

    Section 4: Read the text, and then answer the following questions (2 – 0.4).
    Hail
    Hail is a type of frozen rain that falls from the sky during a storm. These small balls of ice are called
    hailstones. They form when rain droplets get caught in strong winds inside a storm cloud.
    They get pushed up into very cold parts of the cloud where they freeze. The hailstones get bigger as
    more water droplets freeze onto them. When they become too heavy, they fall to the ground.
    Hailstorms can happen quickly and can sometimes cause damage to plants, cars and buildings.
    Hailstones can be as small as peas or as big as baseballs!

    Hail falls from the sky on clear and sunny days. a. True b. False
    Hail forms when rain gets caught in strong winds. a. True b. False
    Hailstones fall to the ground when they get too heavy. a. True b. False
    Hailstorms happen very slowly. a. True b. False
    Hailstones can not damage plants, cars, or buildings. a. True b. False


    Section 5: Complete the sentence with the correct comparative or superlative (2 – 0.4):
    July is the hottest (hot) month in Armenia.
    This exam is easier (easy) than the last exam.
    My old computer was slower (slow) than this new one.
    This is busiest (busy) street in the whole town.
    I think this cake is better (good) than the cookies.
    I think rainy weather is wors (bad)!

Ճամփորդող գնդակը

Լինում է, չի լինում մի տղա է լինում։ Այդ տղան շատ էր ուզում, որ իր հայրիկը գներ իրեն գնդակ, որպեսզի նա խաղալ իր ընկերների հետ։ Մի օր այդ տղայի հակրը, որոշեց գնել տղային գնդակ։Հայրը ասաց տղային։ Գնացինք գնդակ գնելու։Տղան այնքան ուրախ էր։Նրանք հասան խանութը և հայրը գնեց տղայի խնդրաց գնդակը։ Տղան շատ էր ուրախ։ Միյուս օրը տղան գնաց խաղալու իր նոր գնդակուվ։ Տղան խաղում էր իր ընկերների հետ, և ընկերներից մեկը այնքան ուժեղ հարվածեց, որ այդ գնդակը ընկավ մի կախարդական գետ։ Այդ գետը կախարդական է, որովհետև ինչ ընկնում է այդ գետը, միանգամից սկսում է խոսել։ Երբ ընկավ այդ գետը գնդակը նա սկսեց խոսել։ Նա ասաց, որ ուզում է տեսնել ամենագեղեցիկ վայրերը երկրի մոլորակի վրա։ Նա գլովեց դեպի ավտոմեքենան։ Այդ ավտոմեքենան գնում էր Գյուղ ։Երբ գնդակը հասավ գյուղ նա շատ զարմացավ անտառի գեղեցկությանից և հասկացավ ինչ էր ինքը ուզում տեսնել։

«Ելք» ստուգատես-ի 4-րդ առաջադրանքը

Միջին դպրոց

  • Ի՞նչ գիտես Միջին դպրոցի մասին: Ես գիտեմ, որ Միջին դպրոցը ունի երկու մասնաճուղ
  • Ցանկանո՞ւմ ես տեղափոխվել Միջին դպրոց: Այո, ես ցանկանում եմ տեղափոխվել Միջին դպրոց։
  • Թվարկի՛ր Միջին դպրոցի քեզ ծանոթ ուսուցիչներին: Ընկ․ Անժելա
  • Ինչպիսի՞ն կցանկանայիր, որ լիներ Միջին դպրոցը:

Երկրագնդի ոլորտների փոխադարձ կապերը

Երկրագունդն ունի տարբեր ոլորտներ` ջրոլորտ, քարոլորտ, մթնո­լորտ, կենսոլորտ: Ջրոլորտը Համաշխարհային օվկիանոսն է՝ լճերով, գետերով և այլ ջրավազաններով: Նա գրավում է երկրագնդի մակերևույթի մեծ մասը: Քարոլորտը բարդ կազմ ունեցող պինդ ոլորտ է, ո­րում գերակշռում են այն քիմիական տարրերը, որոնք առաջացնում են հանքային ապարներ, կավ և ավազ:

Մթնոլորտը կազմված է տարբեր նյու­թերի գազերից: Այս ոլորտները փոխազդում են միմյանց հետ: Ջրահոսքերով տեղափոխվում են, օրինակ, ապարների բեկորները: Ջուրը  գոլորշիա­նալով, անցնում է մթնոլորտ: Մթնոլորտային ճնշման հաշվին օդը լուծվում է ջրում, անցնում է նաև քարոլորտի վերին շերտերը: Այս ոլորտների հետ անմիջականորեն կապված է կենդանի օրգանիզմներով բնակեցված կենսոլորտը: Սա ընդգրկում է երկրագնդի արդեն նշված ոլորտները: Բոլոր այս ոլորտները միասին փոխազդելով կազմում են բնությունը:

Բնությունն ամբողջական է: Եթե իրարից անջատենք ջուրը, հանքա­յին ապարները, կավը և ավազը, կամ էլ՝ օդը, ապա չենք ունենա այն, ինչ կոչվում է բնություն: Բնության այս բաղադրիչները փոխադարձ կապի մեջ են, որին մասնակից են նաև կենդանի օրգանիզմները: Բնությունը կենդա­նի օրգանիզմների բնակության վայր է: Բայց նա նաև կենդանի օրգանիզմ­ների կենսագործունեության արդյունք է:

Առաջնայինը երկրագնդի ոլորտների այդ փոխադարձ կապում Արեգակն է, որը տալիս է էներգիա: Դա շատ կարևոր է երկրագնդի կայու­նության համար:

Երկրագնդի ոլորտները փոխազդում են միմյանց հետ՝ իրականացնե­լով նաև, ինչպես գիտեք, տարբեր նյութերի շրջապտույտը: Այդ նյութերը, օրինակ՝ ջուրը կամ ածխաթթու գազը, անցնում են մի ոլորտից մյուսը, մտնում կենդանի օրգանիզմներ, փոփոխվում և նորից անցնում արտաքին ոլորտ: Հետաքրքիր է այն, որ կենդանի օրգանիզմներում հանդիպում են գրեթե բոլոր քիմիական տարրերը, որոնք կան անկենդան մարմիններում:

Բնությունը մեր «տունն» է: Դա հրաշք է: Բնությունը պետք է պահպա­նել և պաշտպանել:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է բնությունը:
    Երկրագունդն ունի տարբեր ոլորտներ` ջրոլորտ, քարոլորտ, մթնո­լորտ, կենսոլորտ: Բոլոր այս ոլորտները միասին փոխազդելով կազմում են բնությունը:
  2. Ի՞նչ դեր ունի Արեգակը երկրագնդի ոլորտների փոխադարձ կա­պում:
    Արեգակն տալիս է էներգիա, որը շատ կարևոր է:
  3. Կարո՞ղ եք բերել երկրագնդի ոլորտների փոխադարձ կապի օրինակ:
    Օրինակ՝ ջուրը կամ ածխաթթու գազը, անցնում են մի ոլորտից մյուսը, մտնում կենդանի օրգանիզմներ, փոփոխվում և նորից անցնում արտաքին ոլորտ:

Կենդանի օրգանիզմներին բնորոշ հատկությունները

Կենդանի օրգանիզմները,  որոնց թվին են պատկանում ինչպես բույսերը և կենդանիները, այնպես էլ՝ բակտերիաները և սնկերը շատ բազմազան են: Ավելացնենք, որ կենդանի օրգանիզմ է նաև մարդը: Բոլոր նշված կենդանի օրգանիզմներն ունեն ընդհանուր բնորոշ հատկություններ և հատկանիշներ: Բոլոր կենդանի օրգանիզմները կարող են աճել և զարգանալ:

Դրանում հեշտությամբ կարող ենք համոզվել՝ տարիների ընթացքում դիտարկելով շրջակա միջավայրի բույսերը կամ կենդանիները: Դպրոցի աշակերտները, մեր հարևանները, բարեկամները և ընկերները տարբեր տարիքի և հասակի են, գեր և նիհար: Դա ևս աճի ու զարգացման դրսևորում է:

Կենդանի օրգանիզմները սնվում են, շնչում, հեռացնում ոչ պիտանի նյութերը, շարժվում, բազմանում և վերարտադրում իրենց նմաններին:

Այս և այլ հատկություններով կամ հատկանիշներով կենդանի օրգա­նիզմները տարբերվում են բնության անկենդան մարմիններից:

Առանձնահատուկ է կենդանի օրգանիզմների կապը շրջակա միջա­վայրի հետ: Բոլոր կենդանի օրգանիզմներր գտնվում են մշտական փոխ­ազդեցության մեջ նրա հետ: Այդ կապն իրագործվում է այնքանով, որ կեն­դանի օրգանիզմը շրջակա միջավայրից ստանում է էներգիա և տարբեր նյութեր: Սրանք անհրաժեշտ են կենդանի օրգանիզմների կենսագործու­նեության համար: Կենդանի օրգանիզմներում էներգիան ձևափոխվում է, իսկ նյութերը՝ փոխակերպվում: էներգիայի մի մասը ջերմության ձևով ցրվում է միջավայր: Նյութերի փոխանակության հետևանքով առաջացած ոչ պիտանի վերջանյութերը դուրս են բերվում կենդանի օրգանիզմներից: Շրջակա միջավայրի հետ կենդանի օրգանիզմների կապն արտա­հայտվում է նաև նրանց վրա միջավայրի տարբեր պայմանների ազդե­ցության մեջ: Եվ հակառակը՝ այդ պայմաններն էլ մասամբ կենդանի օր­գանիզմների կենսագործունեության արդյունք են:

Միմյանց և շրջակա միջավայրի հետ կենդանի օրգանիզմների կապն ուսումնասիրում է էկոլոգիան (հունարեն օյկոս բառը նշանակում է տուն կամ կացարան):

Հարցեր և առաջադրանքներ

  1. Կենդանի օրգանիզմներին բնորոշ ի՞նչ ընդհանուր հատկություններ և հատկանիշներ կան:
    Բոլոր կենդանի օրգանիզմները կարող են աճել և զարգանալ:
  2. Ինչո՞ւմն է շրջակա միջավայրի հետ կենդանի օրգանիզմների կապը:
    Առանձնահատուկ է կենդանի օրգանիզմների կապը շրջակա միջա­վայրի հետ: Բոլոր կենդանի օրգանիզմներր գտնվում են մշտական փոխ­ազդեցության մեջ նրա հետ:
  3. Ի՞նչ է էկոլոգիան:
    Միմյանց և շրջակա միջավայրի հետ կենդանի օրգանիզմների կապն ուսումնասիրում է էկոլոգիան (հունարեն օյկոս բառը նշանակում է տուն կամ կացարան):
  4. Կարո՞ղ եք առաջարկել բույսերի կամ կենդանիների վրա միջա­վայրի պայմանների ազդեցության օրինակներ:
    Կենդանի օրգանիզմներում էներգիան ձևափոխվում է, իսկ նյութերը՝ փոխակերպվում:

Հայ մշակույթի անցյալն և ներկան

Հայ ժողովրդի, նրա մշակույթի մասին խոսելիս հաճախ լսում ենք. հայ մշակույթը գալիս է դարերի խորքից, կամ՝ մենք՝ հայերս, ունենք հարուստ մշակույթ:

Իսկ ինչ է մշակույթը։ Այս հարցին պատասխանելու համար եկեք հիշենք, թե ինչ զգացողություն ենք ունենում, երբ հանկարծ մեր ձեռքն է ընկնում որևէ հին լուսանկար: Եթե դա մեկնումեկիս փոքր տարիքի լուսանկարն է, բնականաբար հետաքրքրությամբ նայում ենք: Նույնքան հետաքրքիր են նաև մեր ծնողների, պա­պիկների ու տատիկների լուսանկարները: Բայց ինչն է մեզ գրա­վում, երբ նայում ենք բոլորովին անծանոթ, ասենք՝ հարյուր տարի առաջ ապրած մարդկանց նկարները:

Մեզ դա հետաքրքրում է, որովհետև արտացոլում է անցյալի մարդկանց սանրվածքը, հագուստը և այլն: Մենք կարծես փորձում ենք հասկանալ այդ մարդկանց, իմանալ նրանց մասին: Նույն կերպ մեզ հետաքրքրում են անցյալում ստեղծված այլ իրեր, նյութական (կամուրջ, տուն, կավե կճուճ, հագուստ և այլն) և հոգևոր (գիրք, նկար, երգ, քան­դակ և այլն) արժեքները: Այդպիսի զգացողություն մենք ունենում ենք հատկապես թանգարաններում: Այնտեղ պահվող յուրաքան­չյուր իր մշակութային արժեք է: Բայց միշտ չէ, որ մշակութային արժեքները պահվում են թանգարաններում: Օրինակ, այդպիսի արժեքներ են երգը, երաժշտությունը, բանահյուսությունը, գրա­կանությունը: Դրանք ժողովրդի հոգևոր արժեքներն են, որոնք ստեղծվում են տարբեր ժամանակներում, տարբեր սերունդների կողմից և մի տեսակ կապող օղակ են հանդիսանում տարբեր ժամանակներում ապրած մարդկանց միջև: Օրինակ, մեզ բոլորիս էլ հետաքրքիր է, թե ինչ երգեր են երգել, ինչ գրքեր են կարդացել, ինչ զարդեր են կրել անցյալ ժամանակներում: Այդ բոլոր արժեք­ները ստեղծվել են, որպեսզի բանաստեղծության, երգի կամ քանդակի լեզվով իրենց ժամանակակիցներին հաղորդեն մտքեր, տեսակետներ, գաղափարներ, որոնք այսօր էլ չեն կորցրել իրենց նշանակությունը: Օրինակ, դարեր առաջ ստեղծված հայ բանաս­տեղծների տաղերը, որոնք պատմում են սիրո, հայրենիքի, ազ­նվության մասին, այսօր էլ թարմ են, հետաքրքիր։ Եվ դեռ երկար ժամանակ կպահպանվեն որպես այդպիսիք։ Իսկական մշակու­թային արժեքները երբեք չեն հնանում։

Հայ ժողովրդի մշակույթի պատմության մեջ իր մեծագույն տեղն ունի բանահյուսությունը։

Այն ժողովրդի բանավոր ստեղ­ծագործությունն է, այսինքն՝ բա­նահյուսության հեղինակը ժողո­վուրդն է: Նա պարզ, հասկանալի լեզվով հորինել և պատմել է իր կյանքում տեղի ունեցած տար­բեր իրադարձությունների’ ուրա­խության, վշտի, պայքարի, հաղ­թանակների ու պարտություն­ների մասին: Դարերի ընթացքում ձևավորվել է ժողովրդական բանահյուսության կարևոր տեսակ­ներից մեկը’ էպոսը: Այս կամ այն ժողովրդին կարելի է ճանաչել նրա էպոսով, քանի որ այնտեղ արտացոլվում են ազգային բնա­վորության գծերը, ոգին, նկարագիրը: Հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանը այսպես է ասել մեր էպոսի մասին. «Ահա հայ ժողո­վուրդը՝ խտացած իր ազգային էպոսի՝ Սասունցի Դավթի մեջ»:

Հայ ժողովրդի ազգային էպոսը կոչվում է «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ»: Այն մեր ժողովուրդը սկսել է հյուսել շատ հին ժամանակներում: Ոչ ոք չի կարող ճշգրիտ ասել, թե երբ է ստեղծվել էպոսը: Այն հորինվել է շատ հին ժամանակներում և տարածվել ասացողների միջոցով: Դրանք այն մարդիկ են, որոնք գիտեն շատ երգեր, պատմություններ, որ լսել են իրենց պապերից և կարողանում են մեծ վարպետությամբ պատմել կամ արտասանել: Հետագայում, 19-րդ դարից սկսած, բանահավաքները սկսեցին գրի առնել էպոսը: Առաջին անգամ այն գրի առավ հայ անվանի բանահավաք Գարեգին Սրվանձտյանցը, որի շնորհիվ պահպանվել և մեզ են հասել ոչ միայն էպոսը, այլև ժողովրդական բանահյուսության շատ նմուշներ:

«Սասնա ծռեր» էպոսը վառ կերպով պատկերում է մեր ժողո­վրդի բնավորության հիմնական գծերը: Առաջին հերթին դա հե­րոսությունն է: Բոլոր հերոսները՝ Սանասարը, Մեծ Մհերը, Դավիթը, Փոքր Մհերը, քաջ են, անվախ, կարող են դիմանալ ամե­նատարբեր փորձությունների և դժվարությունների: Նրանք բոլորը ծառայում են հայրենիքին ու ժողովրդին: Հայրենի հողը պաշտպանելու համար պատրաստ են ամենահերոսական արարքների:

Մեր էպոսի հերոսները նաև անսահման բարի ու մեծահոգի են, շիտակ ու վեհանձն: Դա հատկապես լավ է երևում էպոսի այն տեսարանում, երբ Դավիթը մեծահոգաբար զիջում է Մելիքին առաջին հարվածի իրավունքը. նա իր առաջին երկու զարկերը զիջում է Մելիքի մորն ու քրոջը, քանի որ վերջիններս իրեն պահել ու խնամել են: Դավիթն իր ժողովրդի նման երախտագետ է, այսինքն երբեք չի մոռանում նրանց, ովքեր իրեն լավություն են արել:

Երբ ասում ենք Սասունցի Դավիթ, հասկանում ենք հայ ժողովուրդ, ճիշտ այնպես, ինչպես երբ ասում ենք Աքիլլես, հասկանում ենք հույն ժողովուրդ, երբ ասում ենք Իլյա Մուրոմեց, հասկանում ենք ռուս ժողովուրդ և այլն:

Հարցեր և առաջադրանքներ

1․ Ինչո՞վ են մեզ հետաքրքրում անցյալի մաշակութային արժեքները։
Անցյալի մշակութային արժեքները մեզ հետաքրքում են նրանով, որ այնտեղից գալիս են մեր նախնիներն ու մեր ազգի հիշողությունները։
2․ Ի՞նչն է, ձեր կարծիքով, մշակութային արժեքների մշտապես հետաքրքրական մնալու գաղտնիքը։
Իմ կարծիքով մշակութային արժեքների գաղտնիքը գտնվում է իրենցից եկող հիշողությունների մեջ
3․ Ի՞նչ է բանահյուսությունը։
Հայ ժողովրդի մշակույթի պատմության մեջ իր մեծագույն տեղն ունի բանահյուսությունը։

Այն ժողովրդի բանավոր ստեղ­ծագործությունն է, այսինքն՝ բա­նահյուսության հեղինակը ժողո­վուրդն է:
4․ Ո՞րն է հայ ժողովրդի էպոսը։
Հայ ժողովրդի ազգային էպոսը կոչվում է «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ»:
5․ Ի՞նչ կապ կա ժողովրդի և էպոսի միջև։
Դարերի ընթացքում ձևավորվել է ժողովրդական բանահյուսության կարևոր տեսակներից մեկը’ էպոսը: Այս կամ այն ժողովրդին կարելի է ճանաչել նրա էպոսով, քանի որ այնտեղ արտացոլվում են ազգային բնավորության գծերը, ոգին, նկարագիրը: Հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանը այսպես է ասել մեր էպոսի մասին. «Ահա հայ ժողովուրդը՝ խտացած իր ազգային էպոսի՝ Սասունցի Դավթի մեջ»:
6․ Բնավորության ի՞նչ գծեր ունեն մեր էպոսի հերոսներ։
Մեր էպոսի մեջ հայերը միշտ եղել են անմահ ուզեղ հզոր մարդիք և թագավորներ։

Կենսոլորտ և նրա բաղադրիչները


Ծանոթանալով երկրագնդի տարբեր ոլորտներին՝ կարող ենք նշել, որ դրանցից ամենամեծը և ամենատարածվածը, որը բնակեցված է տարբեր կենդանի օրգանիզմներով, կենսոլորտն է: Կենսոլորտ հասկացությունը տվել է ավստրիացի գիտնական էդվարդ Զյուսը դեռևս 19-րդ դարում՝ իր «Երկրի դեմքը» գրքում: Քանի որ կենդանի օրգանիզմներն ունեն շատ լայն տարածում, ուստի կենսոլորտն ընդգրկում է ողջ ջրոլորտը, քարոլորտի վերին և մթնոլորտի ստորին շերտերը: Այդ շերտերում կան միջավայրի այնպիսի պայմաններ, որոնք նպաստավոր են կենդանի օրգանիզմների համար:

Կենսոլորտի հիմնական բաղադրիչներից են բույսերը և կենդանիները: Դրանք իրենց չափերով տարբեր են, ունեն տարբեր կառուցվածք, կենսագործունեության առանձնահատկություններ և հետաքրքիր հարմարանք­ներ, որոնք հնարավոր են դարձնում կյանքը երկրագնդի տարբեր ոլորտնե­րում: Կաղինը և բարդին, ծիրանենին և խնձորենին, խատուտիկը և ցորենը բույսեր են: Իսկ ճանճը և բզեզը, գորտը և մողեսը, հավը և շունը կենդանի­ներ են: Սակայն, բույսերից և կենդանիներից բացի՝ կան նաև այլ կենդա­նի օրգանիզմներ: Մի մասը շատ փոքր է՝ անզեն աչքով անտեսանելի: Դրանք մանրէներն են՝ հիմնականում բակտերիաները: Մյուս մասը սնկերն են: Մանրէները և սնկերը ևս կենսոլորտի հիմնական բաղադրիչներ են: Նշված չորս խոշոր խմբերի կենդանի օրգանիզմները կազմում են թագավորություններ:

Մարդը դասվում է կենդանիների թագավորությանը։ Սակայն մարդն առանձնահատուկ է, քանի որ նա ակտիվորեն ներգործում է բնության վրա, փոփոխում վերջինս: Բայց բնության նման փոփոխությունները ոչ միշտ են դրական: Հաճախ ստիպված ենք լինում հաղթահարել մարդու տնտեսական գործունեության բացասական հետևանքները: Պետք է իրա­կանացնել միջոցառումներ, որոնք ամեն գնով կպահպանեն բնությունը:

Կենդանի օրգանիզմները միայնակ չեն կարող երկարատև գոյատևել, նրանք փոխազդում են տարբեր մարմինների և նյութերի հետ: Այդ նյութե­րից է, օրինակ, թթվածինը, որով կենդանի օրգանիզմների մեծ մասը շնչում է: Կենդանի օրգանիզմների համար շատ մեծ դեր ունեն ջուրը և հանքային նյութերը: Բույսերն աճում են հողում: Նավթը և գազը հանածոներ են, ո­րոնք ունեն շատ մեծ նշանակություն մարդու կյանքում: Բայց դրանք կեն­դանի օրգանիզմների գործունեության արդյունք են: Նյութերի այս ցանկը կարելի է շարունակել: Բոլոր այդ նյութերը համարվում են կենսոլորտի բա­ղադրիչներ:

Կենսոլորտը մի ուրույն ամբողջություն է, բարդ համակարգ, որտեղ կենդանի օրգանիզմները միասին կատարում են կարևոր գործառույթներ: Դրանցից է, օրինակ, Երկրագնդում տարբեր նյութերի հոսքը, որն իրակա­նանում է կենդանի օրգանիզմների միջոցով: Շատ նյութեր, օրինակ՝ ջուրը կամ ածխաթթու գազը, հեռանում են կենդանի օրգանիզմից, հայտնվում շրջակա միջավայրում և հետո նորից վերադառնում կենդանի օրգանիզմ: Տեղի է ունենում նյութերի մի շրջապտույտ:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է կենսոլորտը, ի՞նչ ոլորտներ է ընդգրկում:
    Ծանոթանալով երկրագնդի տարբեր ոլորտներին՝ կարող ենք նշել, որ դրանցից ամենամեծը և ամենատարածվածը, որը բնակեցված է տարբեր կենդանի օրգանիզմներով, կենսոլորտն է: Քանի որ կենդանի օրգանիզմներն ունեն շատ լայն տարածում, ուստի կենսոլորտն ընդգրկում է ողջ ջրոլորտը, քարոլորտի վերին և մթնոլորտի ստորին շերտերը:
  2. Որո՞նք են կենսոլորտի հիմնական բաղադրիչները:
    Կենսոլորտի հիմնական բաղադրիչներից են բույսերը և կենդանիները։
  3. Թվարկեք կենդանի օրգանիզմների թագավորությունները: Ո՞ր թա­գավորությունում է դասվում մարդը:
    Կենդանիները, բույսերը, մանրէները, սնկերը իրենց մասն են կազմում կենսորոլտում և հենց այդ նշված չորս խոշոր խմբերի կենդանի օրգանիզմները կազմում են թագավորություններ: Մարդը դասվում է կենդանիների թագավորությանը։
  4. Տարբեր նյութերի հետ կենդանի օրգանիզմների փոխազդեցության ի՞նչ օրինակներ գիտեք:
    Կենդանի օրգանիզմները միայնակ չեն կարող երկարատև գոյատևել, նրանք փոխազդում են տարբեր մարմինների և նյութերի հետ: Այդ նյութե­րից է, օրինակ, թթվածինը, որով կենդանի օրգանիզմների մեծ մասը շնչում է:
  5. Կենսոլորտում ի՞նչ գործառույթներ են իրականացնում կենդանի օրգանիզմները:
    Կենսոլորտը մի ուրույն ամբողջություն է, բարդ համակարգ, որտեղ կենդանի օրգանիզմները միասին կատարում են կարևոր գործառույթներ: Դրանցից է, օրինակ, Երկրագնդում տարբեր նյութերի հոսքը, որն իրակա­նանում է կենդանի օրգանիզմների միջոցով:
  6. Ուշադիր դիտարկեք տեղանքը, շրջակա միջավայրը: Ի՞նչ գիտեք այդ միջավայրի պայմանների մասին: Թվարկեք և նկարագրեք շրջապատի կենդանի օրգանիզմները, բույսերը և կենդանիները: Ի՞նչ գիտեք այդ օրգանիզմների մասին:
    Մեր տան տեղանքում կան բազմաթիվ անօթևան շներ։ Կան նաև յասամանների ծառեր և թթենիներ։ Մեր բակի երեխաները ամեն ամառ բերքատու ծառերից քաղում են մրգեր։
  7. Բնապահպանական ի՞նչ խնդիրներ գիտեք:
    Այժմ Երկրագնդի վրա կան բազմաթիվ բնապահպանական խնդիրներ։ Դրանցից են գյուղատնտեսությունը, գործարանները և այլն։

Թեստային աշխատանք

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները։

Առաջին հայացքից ուղտը տարօրինակ ու ծիծաղելի է թվում։ Նա սառը, անտարբեր, աղմկարար է։ Ուղտին նաև անապատի նավ են անվանում։ Այս դիմացկուն կենդանին լավ հարմարվել է անապատային կյանքին։ Նրա ոտքերին հաստ կոշտուկներ կան, և արևից շիկացած ավազից ուղտը չի տառապում։ Երկար ու խիտ բուրդը օգնում է դիմանալու ցերեկվա շոգին ու գիշերվա ցրտին։ Ուղտերը շատ յուրօրինակ շուրթեր ունեն, դրանք օգնում են նրան հեշտ արածել: Ուղտը կարող է ուտել ամեն-ամեն ինչ, անգամ շատ կոշտ փշեր, և նրա շուրթերը ոչ մի դեպքում չեն վնասվում: Ուղտի բարձրությունը երկու, երկարությունը՝ երեք մետր է։ Կշռում է մինչև հինգ հարյուր կիլոգրամ։

Գիտե՞ք, որ ուղտի միջազգային անվանումն առաջացել է արաբերեն «գեղեցկություն» բառից: Կան մարդիկ, ովքեր կարծում են, որ ուղտն, իրոք, չափազանց գեղեցիկ կենդանի է:

Ուղտերը կարող են երկար ժամանակ ջուր չխմել, իսկ խմելիս էլ միանգամից երկու հարյուր լիտր ջուր խմել: Թեև շատերին թվում է, թե ուղտն իր սապատներում ջուր է հավաքում, բայց իրականում այնտեղ ճարպեր են կուտակված, որի օգնությամբ ուղտը կարգավորում է իր մարմնի ջերմաստիճանը չափազանց շոգ ու ցուրտ եղանակին:

Նրանք կարող են փակել իրենց քթանցքները՝ պաշտպանելով քամուց ու ավազից, երբ կամենան:

Եթե ուղտը որոշի պառկել քնելու կամ պարզապես հանգստանալու, նրան ոչ մի կերպ հնարավոր չի լինի տեղից հանել, դա վեր է ցանկացած մարդու ուժերից: Ուղտը տեղից չի շարժվի, մինչև ինքը չկամենա դա անել:

Ուղտերը յուրաքանչյուր ոտքով կարող են հարվածել միանգամից չորս տարբեր ուղղությամբ: Նրանց մորթին անդրադարձնում է արևի ճառագայթները և պաշտպանում է նրանց անապատի տապից:

Եվ վերջապես ուղտերի ամենաինքնատիպ առանձնահատկության մասին: Եթե փորձեք ձեռք առնել ուղտին ու կամ «հոգու հետ խաղալ», բառացիորեն ձեր մաշկի վրա կզգաք ուղտի բարկությունը. նա այնպիսի տհաճ հոտով մածուցիկ նյութ կթքի ձեզ վրա, որ ոչ մի դեպքում չեք կարողանա մոռանալ: Այնպես որ, պարզապես խուսափեք նրանց բարկացնելուց:

1. Պատասխանեիր հարցերին՝

Ո՞ր բառից է առաջացել ուղտի միջազգային անվանումը։ Ուղտի միջազգային անվանումն առաջացել է արաբերեն «գեղեցկություն» բառից:

Ինչո՞վ է սնվում ուղտը։ Ուղտը կարող է ուտել ամեն-ամեն ինչ։

Ինչպիսի՞ն են ուղտի չափերը։ Ուղտի բարձրությունը երկու, երկարությունը՝ երեք մետր է։

Ինչպե՞ս է ուղտը կարգավորում իր մարմնի ջերմաստիճանը։ Ուղտը իր սապարներով կարգավորում է իր ջերմաստիճանը։

2. Տեքստից օգտվելով ավարտի՛ր նախադասությունները։

Ուղտը կարող է մի քանի օր ոչինչ չուտել, որովհետև իր սապատներում ճարպ է կուտակված

Ուղտը տեղից չի շարժվի, մինչև ինքը չկամենա դա անել:

3. Գտի՛ր ճիշտ վերջաբանը և գրի՛ր առածները։

Ուղտը ձագ ծնեց՝ աննկատ անցավ,

Ուղտը մոտիկ է արածում,

բայց հեռուն է տեսնում։

հավը ձու ածեց՝ աշխարհն իմացավ։

4. Տեքստից դո՛ւրս գրիր ուղտերի մասին պատմող ամենազարմանալի տեղեկությունը։
Ուղտերը կարող են երկար ժամանակ ջուր չխմել, իսկ խմելիս էլ միանգամից երկու հարյուր լիտր ջուր խմել:

5. Տրված բառերից առաջ հատկանիշ ցույց տվող բառեր գրի՛ր։

խիտ բուրդ

հզոր կենդանի

դիմացկուն ուղտ

մռայլ եղանակ

6․ Լրացրու բաց թողած տառերը՝ առա-ին, կես-ր, բար-րություն, վեր-լակ, հոր-ղբայր, դաս-նկեր, տար-րինակ, ան-գուտ
առաջին, կեսօր, բարձրություն, վերելակ, հորեղբայր, դասընկեր, տարօրինակ, անօգուտ,