Ուսումնական առաջին շրջանի ամփոփում

  • Պատումի տեսքով ներկայացրու քո ուսումնական տարվա աշխատանքը:
    Ես սովորել եմ մարնամասը կոտորակը և այլ դասեր։
  • Տեղադրի՛ր մաթեմատիկա բաժնիդ հղումը
    https://terstepanyanarenn.edublogs.org/category/%d5%b4%d5%a1%d5%a9%d5%a5%d5%b4-2024/
  • Մասնակցել եմ ամենամսյա մաթեմատիկական ֆլեշմոբերին։ Այո-ոչ
  • Մասնակցել եմ ամենամսյա մաթեմատիկայի հաշվետվությանը՝ Այո-ոչ
  • Ամփոփ հարցաշար Google Forms հարթակով — տես այստեղ

Երկրի մակերևույթը փոփոխող արտածին ուժերը

Երկրի ընդերքում և նրա մակերևույթին տեղի ունեցող գործընթացների հետևանքով Երկրի մակերևույթը մշտապես փոփոխվում և նոր ձևեր է ստանում: Երկրաշարժերի ու հրաբուխների ժայթքումները ներքին գործընթացներ են: Դրանք սովորաբար Երկրի մակերևույթին առաջացնում են անհարթություններ, իսկ արտածին ուժերը հարթեցնում են դրանք: Ջերմաստիճանի տատանումների, օդի, ջրի, բույսերի և այլ կենդանի օրգանիզմների ազդեցությամբ ապարների քայքայման և փոփոխման երևույթը կոչվում են հողմահարում:

Հողմահարումը կարող է լինել ֆիզիկական, քիմիական և օրգանական:
Ֆիզիկական հողմահարումը կարող է պայմանավորվել ջերմաստիճանի կտրուկ փոփոխություններով: Ցերեկը տաքանալիս լեռնային ապարներն ընդարձակվում են, գիշերը սառչելիս՝ սեղմվում: Դրա հետևանքով ապարների վրա առաջանում են ճաքեր և ճեղքվածքներ: Երբեմն դրանք լցվում են ջրով, որը սառչելով ընդարձակվում է և ավելի արագացնում ժայռերի քայքայումը:
Երկրի մակերևույթով հոսող ջուրը լվանում տանում է հողի վերին շերտը բույսերին անհրաժեշտ սննդանյութերի հետ միասին: Վարարած գետերից կամ անձրևաջրերից առաջացած հեղեղները ամեն տարի վնասում են տասնյակ հազարավոր հեկտար բերքատու հողեր: Քայքայիչ ազդեցություն ունեն նաև քամիները: Ուժեղ մրրիկի ժամանակ քամին կարող է քշել տանել հողի՝ մինչև 25 սմ հաստությամբ շերտեր: Դրա հետևանքով արգավանդ հողերը դառնում են անբերրի և մշակման համար ոչ պիտանի: Քայքայիչ դեր ունեն նաև ձյունը և սառույցը: Լեռների վրա կուտակված ձյունը և սառույցը իրենց ծանրության ազդեցությամբ
շարժվում են ներքև՝ քերելով և քայքայելով Երկրի մակերևույթը: Այս բոլորը ֆիզիկական հողմահարման օրինակներ են:
Օդում և ջրում պարունակվող տարբեր քիմիական նյութերը՝ աղեր, թթուներ, փոխազդելով ապարների հետ, քայքայում են դրանք: Այդպիսի փոխազդեցությունը կոչվում է քիմիական հողմահարում:
Օրգանական հողմահարումը տեղի է ունենում կենդանի օրգանիզմների ազդեցությամբ:
Երկրի մակերևույթի ձևավորման գործում որոշակի դեր է խաղում նաև մարդու գործունեությունը, որի ազդեցությունն անընդհատ աճում է: Օգտակար հանածոների արդյունահանումը, ջրանցքների, ջրամբարների, թունելների կառուցումը արհեստական բարձրությունների և փոսերի առաջացման պատճառ են դառնում:

Christmas in England

In English speaking countries, children don’t get their presents on Christmas Eve (24 December). Santa comes at night when everyone is asleep. Santa’s reindeer can fly and take him from house to house. They land on the roofs of the houses and then Santa climbs down the chimney to leave the presents under the Christmas tree.

In the morning of Christmas Day (25 December), children usually get up very early to unwrap their presents. Then they have plenty of time to play with their new toys.

Christmas dinner is served in the early afternoon. Most people eat turkey and sprouts and a Christmas pudding.

26 December is called Boxing Day. It hasn’t always been a holiday. People used to go back to work on that day where their bosses gave them little Christmas presents in small boxes. That’s why the day is called Boxing Day.

Questions on the text

Answer the questions according to the text.

  1. Santa’s sleigh lands …
     in front of the house
     in the sitting room
     on top of the house
  2. Santa puts the presents …
     under the tree
     in the chimney
     in his bag
  3. Why is 26 December called Boxing Day?
     People used to fight for their presents on that day.
     People hang around all day watching TV.
     People received little gift boxes on that day.

Ես՝ ցանկությունների ծառի տակ

Մի անգամ ես գնացի անտառ՝ եղևնիներին դիտելու։ Ես տեսա մի շքեղ եղևնի, որի տակ գրված էին մարդկանց ցանկությունները։Ես էլ որոշեցի իմ ցանկությունը գրել և դնել եղևնու տակ։ Հետո զբոսնեցի անտառում, հիացա անտառի գեղեցկությամբ։ Երեկոյան մութն ընկնում էր, և որոշեցի վերադառնալ տուն։ Այդ մասին պատմեցի իմ ընտանիքին։ Նրանք շատ զարմացան, և խորհուրդ տվեցին ինձ նորից գնալ անտառ։ Երկու օրից ես գնացի անտառ և տեսա, որ եղևնու տակ չկային մարդկանց ցանկությունները։ Ես շատ տխրեցի և վերադարձա տուն։ Հաջորդ օրն իրականացավ իմ ցանկությունը։Ես շատ ուրախացա և պատմեցի բոլորին այդ մասին։

Ցանկությունների ծառը

Մի ծառ կանգնած էր այգում: Արևի շողերն ընկնում էին  նրա վրա, քամին թեթև  վազվզում էր ճյուղերի միջով, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկություն, ցանկություն, ցանկությու՜ն պահիր»:

Ծառը սովորական չէր, կախարդական էր: Ով կանգներ ծառի տակ ու ցանկություն պահեր, նրա ցանկությունը կկատարվեր:

Ծառի կողքին մի տնակ կար: Տնակում մի գիրուկ ծերուկ էր ապրում:  Նրա անունը Ուիլիամ Քեդոգան Սմիթ էր:

Նա օճառ էր վաճառում  գյուղի խանութում և չէր սիրում փոքրիկ տղաներին ու աղջիկներին:

Մի օր նա կանգնեց կախարդական ծառի տակ ու ասաց.
-Ուզում եմ, որ  մեր թաղում ապրող բոլոր  աղջիկներն ու տղաները հայտնվեն Լուսնի վրա:

Հենց  նա այս բառերն ասում է, բոլոր տղաներն ու աղջիկները հայտնվում են Լուսնի վրա:

Այնտեղ ցուրտ էր ու տխուր,  փոքրիկները սկսում են լաց լինել: Բայց նրանք այնքան հեռու էին, որ մայրիկները չէին կարող լսել նրանց ձայները:

Հենց որ երեխաները հայտնվում են Լուսնի վրա, ծառի վրայի բոլոր թռչունները էլ չեն երգում:

Իսկ մի կեռնեխ նայում է պարոն Սմիթին ու ասում.
-Ես ուզում, եմ, որ բոլոր երեխաները նորից վերադառնան:

Պարոն Քեդոգան Սմիթն ասում է.

-Ուզում եմ, որ Լուսնի վրա հայտնվեն: Իսկ կեռնեխը` «Ուզում եմ, որ վերադառնան»:

Երեխաները գնալով ավելի ու ավելի են շփոթվում, չեն հասկանում, թե որտեղ են` Երկրի՞, թե՞ Լուսնի վրա:

Պարոն Սմիթը ոտքը խփեց գետնին ու ասաց. «Ուզում եմ… », բայց չհասցրեց շարունակել, որովհետև կեռնեխը շատ արագ ասաց. «Ուզում եմ, որ պարոն Սմիթը բարի դառնա»:

Եվ պարոն Սմիթը, ով հենց նոր պատրաստվում էր ասել. «Ուզում եմ, որ բոլոր երեխաները հայտնվեն Լուսնի վրա», հանկարծ միտքը փոխեց, քորեց գլուխն ու ասաց.
-Ուզում եմ, որ բոլոր երեխաները կեսօրին գան ինձ հյուր` թեյ խմելու, մենք թխվածք կուտենք ու նարնջի հյութ ու լիմոնադ կխմենք: Իսկ ես այլևս օճառ չեմ վաճառի, փոխարենը հրուշակեղենի խանութ կբացեմ,  թող բոլորն ինձ  Ուիլիամ Քեդոգան Սմիթի  փոխարեն պարզապես Բիլ Սմիթ ասեն: Հեյ-հո՜, հեյ-հո՜:

Նա երեք անգամ գլուխկոնծի տվեց, իսկ ծառի վրայի թռչունները նորից սկսեցին երգել:

Արևը շողում էր, քամին կամացուկ վազվզում էր ծառի ճյուղերի մեջ, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկություն,ցանկություն, ցանկությու՜ն պահիր»:

Հեղինակ`Դոնալդ Բիսեթ

Առաջադրանքներ

  1. Դո՛ւրս գրիր անծանոթ ու անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  2. Դո՛ւրս գրիր քեզ դուր եկած հատվածը:
    Պարոն Սմիթը ոտքը խփեց գետնին ու ասաց. «Ուզում եմ… », բայց չհասցրեց շարունակել, որովհետև կեռնեխը շատ արագ ասաց. «Ուզում եմ, որ պարոն Սմիթը բարի դառնա»:
  3. Ի՛նքդ վերնագրիր պատմությունը:
    Այգու ծառը
  4. Լրացրո՛ւ բաց թողած տառերը՝ կես-ր,  թխվա-ք, գլուխկոն-ի, ցանկու-յուն, թռ-ուն: Հուշում՝ «Ցանկությունների ծառը» հեքիաթի մեջ այս բառերը կան:

  5. կեսօր
    թխվածք
    գլուխկոնծի
    ցանկություն
    թռչուն

  6. Գրի՛ր հետևյալ բառերի հոմանիշները՝ գիրուկ, լաց լինել, մտածել, ցանկանալ:
  7. Գիրուկ – գեր, լիքը, թմբլիկ
  8. Լաց լինել – արտասվել, քրթմնջալ
  9. Մտածել – խորհել, դրդել, զննել
  10. Ցանկանալ – փափագել, տենչալ, բաղձալ
  11. Գրի՛ր հետևյալ բառերի հականիշները՝ տխուր, հայտնվել, վաճառել, արագ:
  12. Տխուր – ուրախ, զվարթ
    Հայտնվել – անհետանալ, կորել
    Վաճառել – գնել, ձեռք բերել
    Արագ – դանդաղ, դանդաղաշարժ
  13. Պատմությունից դո՛ւրս գրիր 5 ածանցավոր բառ, առանձնացրո՛ւ ածանցները, այդ ածանցներով կազմի՛ր նոր բառեր:
  14. Գրի՛ր շարադրություն` «Ես՝ ցանկությունների ծառի տակ» վերնագրով:
    Գրի՛ր այնպես, որ պատումը՝
    • լինի հետաքրքիր
    • ունենա  նկարագրություններ
    • նկարագրությունները լինեն պատկերավոր
    • լինի անմիջական
    • ներկայացնի նաև զգացողություններ՝ ուրախություն, անհանգստություն, ափսոսանք և այլն:
    • Աշխատանքը տեղադրի՛ր բլոգում:

Մեսրոպ Մաշտոց. Հայոց գրերի գյուտը

Երբևէ մտածել եք հայոց գրերի գեղեցկության և կատարելության մասին։ Եկեք ևս մեկ անգամ խոսենք հայոց այբուբենի ստեղծող՝ լեզվաբան, աստվածաբան և վարդապետ Մեսրոպ Մաշտոցի մասին, ում դերը հայ ազգային ինքնության պահպանման գործում հնարավոր չէ չգերագնահատել։

ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ։ԿՅԱՆՔԸ

Հայտնի է, որ Մեսրոպ Մաշտոցը ծնվել է 361 կամ 362 թվականին,Տարոն գավառի Հացեկ կամ Հացեկաց գյուղում։ Նրա աշակերտ Կորյունը նշում է, որ Մաշտոցը լավ կրթություն է ստացել և տիրապետում էր հունարեն, պարսկերեն, ասորերեն և վրացերեն լեզուներին։

Այն օրերին, չնայած նրան, որ Հայաստանն առաջին էր ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն, ժողովուրդը չէր կարողանում ընթերցել օտար լեզվով գրված Աստվածաշունչը և հասկանալ քրիստոնեության գաղափարները։ Վարդապետները ընթերցում էին հունարեն Աստվածաչունչը և բանավոր ներկայացնում ժողովրդին, քանի որ չկային հայերեն տառեր։

4-րդ դարի վերջում Հայաստանը հայտնվել էր ծանր իրավիճակում։ 387 թվականին հայկական պետությունն առաջին անգամ բաժանվել էր Բյուզանդական կայսրության և Սասանյան Պարսկաստանի միջև։

Երկիրը՝ բաժանվելով երկու մասի, կորցրեց իր անկախությունը, ազգային, քաղաքական ու կրոնական միասնությունը, ինչը կարող էր հանգեցնել հայ ազգի միաձուլմանը զավթիչներին։

ՀԱՅ ԳՐԵՐԻ ԳՅՈՒՏԸ

Երկրի և հայ ազգի համար ստեղծված տվյալ դժվարին իրավիճակում հայ գրերի գյուտը դարձել էր այն միակ ելքը, որը կօգներ պահպանել երկու մասի բաժանված և օտար տիրապետության տակ գտնվող ժողովրդի ինքնությունը, մշակութային ու կրոնական միասնությունը։ Այս պայմաններում է, որ Մեսրոպ Մաշտոցը նախաձեռնում է հայ գրերի ստեղծումը։

405 թվականին Մաշտոցը ստեղծում է հայոց գրերը, որոնք կատարելապես համապատասխանում էին հայոց լեզվի հնչունային համակարգին։ Մեսրոպյան այբուբենն ունեև 36 տառ, որոնց հետագայում ավելացվեցին ևս երեքը։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Գրերի ստեղծումից հետո Մեսրոպ Մաշտոցը և Սահակ Պարթևն իրենց աշակերտների հետ միասին սկսել են Աստվածաշնչի թարգմանությունը։ Կարճ ժամանակում Սուրբ գիրքը թարգմանվել է հայերեն։

Ահա հայերեն թարգմանված առաջին նախադասությունը.

«Ճանաչել իմաստությունը և խրատը, իմանալ հանճարի խոսքը»։

ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

Մեսրոպ Մաշտոցը մահացել է 440 թվականին։ Մաշտոցի մահից հետո նրա մարմինը տեղափոխում են Օշական (գյուղ Արագածոտնի մարզում, Քասաղ գետի ափին), որտեղ երեք տարի անց հազարապետ Վահան Ամատունին մատուռ է կառուցում Մաշտոցի շիրիմի վրա։

Մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից մեկը՝ Մեսրոպ Մաշտոցի պողոտան, նույնպես կրում է մեծ հայի անունը։ Այս փողոցը տանում է դեպի Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան՝ հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոն։ Շենքի դիմաց կանգնեցված է Մաշտոցի արձանը՝ նրա աշակերտ Կորյունի հետ։

Հայաստանում կա նաև հայոց այբուբենին նվիրված համալիր, որը գտնվում է Արագածոտնի մարզում՝ Արտաշավան գյուղի մոտակայքում։ Այստեղ կանգնեցված են հայկական այբուբենի 39 տառերի քարե արձանները։ Համալիրը կառուցվել է 2005 թվականին՝ հայկական այբուբենի ստեղծման 1600-ամյակի առթիվ։

ԱՄՓՈՓՈՒՄ

Մեսրոպ Մաշտոցը հայ ազգային հերոս է և մեծ վարդապետ, որի առաքելությունը հայերի, որպես ազգի պահպանությունն էր։

Գրող Ավետիք Իսահակյանը այսպես է ասել Մաշտոցի մասին. «Մեսրոպ Մաշտոցի ստեղծած տառերը փրկեցին հայոց լեզուն և մշակույթը»։

Իր պատմության ընթացքում հայ ազգը շատ է պայքարել իր ինքնությունը, լեզուն և կրոնը պահպանելու համար։ Մաշտոցի գյուտն այսօր էլ ծառայում է այդ մեծ նպատակին։

Առաջադրանք

  • Ի՞նչ նշանակություն ունեցավ հայոց գրերի ստեղծումը։
  • Որտե՞ղ է գտնվում Մաշտոցի գերեզմանը։
  • Մեսրոպ Մաշտոցի անունը կրող ի՞նչ վայրեր կան Երևանում։

Տարբերվող փաթիլը

Լինում է, չի լինում, մի փաթիլ է լինում։Այդ փաթիլը շատ էր տարբերվում մյուս փաթիլներից․ նա քառակուսի էր։Մի անգամ նա գնաց մյուս փաթիլների մոտ։ Այդ փաթիլները ծիծաղում էին նրա վրա ։Նա գնաց իր տնակը և սկսեց լաց լինել։Իր տնակի կողքով անցնող փաթիլը լսեց, որ նա լալիս էր, թակեց դուռը և մտավ տարբերվող փաթիլի տնակը։ Նա գնաց տարբերվող փաթիլի մոտ և ասաց․

-Ի՞նչ է եղել, ո՞վ է քեզ նեղացրել։

Տարբերվող փաթիլն ասաց․

-Նրանք ինձ տգեղ են համարում։

Եվ փաթիլն ասաց․

-Դու տգեղ չես, դու անկրկնելի ես։

Եվ տարբերվող փաթիլն ուրախացավ ու իրեն չէր համարում տարբերվող փաթիլ։

Այսպես վերջացավ տարբերվող փաթիլի պատմությունը։

A whimsical winter scene illustrating a unique square snowflake feeling sad, sitting in a cozy small wooden house. Outside, round snowflakes are visible through the frosty window, some appearing to laugh. A kind, round snowflake is knocking on the door, with warm concern on its face. The interior of the house is warm and inviting, with soft lighting and snowflake-shaped decorations. The overall mood transitions from sadness to comfort and support, showcasing the theme of embracing uniqueness.

Ф. Тютчев «Зима недаром злится…»

Зима недаром злится,
Прошла ее пора –
Весна в окно стучится
И гонит со двора.

И все засуетилось,
Все нудит Зиму вон –
И жаворонки в небе
Уж подняли трезвон.

Зима еще хлопочет
И на Весну ворчит.
Та ей в глаза хохочет
И пуще лишь шумит…

Взбесилась ведьма злая
И, снегу захватя,
Пустила, убегая,
В прекрасное дитя…

Весне и горя мало:
Умылася в снегу
И лишь румяней стала
Наперекор врагу.