Վանաձորի բուսաբանական այգի

ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի Վանաձորի բուսաբանական այգին հիմնադրվել է 1936 թ.-ին, Վանաձոր գետի գեղատեսիլ կիրճում` 12 հա մակերեսով, 1400-1450 մ բարձրության վրա։ Վանաձորի կլիման մեղմ է, բարեխառն անտառային տիպի։ Գոյության ավելի քան 80 տարիների ընթացքում ստեղծվել է արժեքավոր ծառաբույսերի հարուստ հավաքածու՝ շուրջ 590 տեսակ, որոնք պատկանում են 140 ցեղի և 47 ընտանիքի: Ծառաբույսերի մոտ 80%-ը ցրտադիմացկուն են և հեռանկարային: Առավել մեծ թվով ներկայացված են հետևյալ ընտանիքների ներկայացուցիչները՝ Pinaceae, Cupressaceae, Taxaceae, Corylaceae, Rosaceae, Caprifaliaceae, Salicaecea, Oleaceae և Fabaceae։ Վանաձորի բուսաբանական այգին աչքի է ընկնում հատկապես ասեղնատերևավորների հարուստ բազմազանությամբ՝ Մայրի, Եղևին, Եղևնի, Կենի, Խեժափիճի, Գետնանոճի, Մետասեքվոյա, Սեքվոյադենդրոն և այլ: Վերջինս համարվում է աշխարհի ամենաբարձրահասակ և երկարակյաց ծառատեսակներից մեկը, որը Հայաստանում հանդիպում է միայն Վանաձորի բուսաբանական այգում և Ստեփանավանի դենդրոպարկում: Այգում աճում է նաև ՀՀ բույսերի Կարմիր գրքում գրանցված հետևյալ տեսակները՝ Արջատխլենի և Կենի հատապտղային: Մեծ է այգու դերը գիտակրթական, գեղագիտական ​​առումով։ Պարբերաբար անցկացվում են էքսկուրսիաներ դպրոցականների համար։ Վանաձորի բուսաբանական այգին գտնվելով լեռնային անտառային գոտում, աչքի է ընկնում բազմաթիվ հազվագյուտ, արժեքավոր և բարձր գեղազարդ բույսերով, որի շնորհիվ այն դարձել է Վանաձոր քաղաքի բնակիչների, ինչպես նաև զբոսաշրջիկների ու հյուրերի սիրելի հանգստի վայրը։

The Lion in Love

The peacock and the crane

One day a peacock met a crane and said, “So sorry for you. You have so dull feathers. Look at the fine colors of my feathers.”

“Well!” replied the crane, “your look are brighter than mine. but whereas I can fly high up into the sky, all you can do is to strut about on the ground.”23

Թարկմաություն

Սիրամարգն ու կռունկը
Մի օր սիրամարգը հանդիպեց մի կռունկի և ասաց. «Ցավում եմ քեզ համար, դու այնքան ձանձրալի փետուրներ ունես, նայիր իմ փետուրների նուրբ գույներին»:

— Դե՜։ «Ձեր հայացքն ավելի պայծառ է, քան իմը: Բայց եթե ես կարող եմ թռչել դեպի երկինք, այն ամենը, ինչ դուք կարող եք անել, գետնին վազվզելն է»:

Корейская сказка «Материнская любовь»

Давным-давно в деревне близ города Кэсон жила бедная крестьянская семья. Муж работал в поле, а жена пекла на продажу рисовые хлебцы. Так и жили они — не слишком богато, но и не бедствуя.

И был у них любимый сын Хан Сек Бон. Но вот в дружную семью пришла беда: тяжело заболел отец. Умирая, он сказал о своей жене:

— Я хочу, чтобы наш сын стал ученым — уважаемым человеком.

Жена пообещала мужу выполнить его последнюю волю. И когда Хан Сек Бону исполнилось семь лет, она отправила его в Кэсон со словами:

—Десять лет ты будешь учиться: узнаешь тысячи иероглифов, разучишь прекрасные стихи, прочтешь много книг. А затем ты выдержишь экзамен в Сеуле и станешь ученым, как мечтал твой отец.

Хан Сек Бон оправился учиться в Кэсон, и мать осталась одна. Она продолжала печь и продавать рисовые хлебцы, и очень скучала о своем мальчике, подсчитывая, сколько лет, месяцев и дней ей осталось ждать встречи с сыном. И вот однажды вечером в дом постучали. Женщина открыла дверь и увидела своего ребенка. Мальчик выглядел уставшим, измученным, матери хотелось броситься к нему, обнять, но… Она не сделала этого. Лишь спросила:

— Почему ты вернулся раньше времени? Разве ты уже постиг все науки?

Сын ответил:

— Я изучил все науки, которые полагается изучить за десять лет, потому вернулся раньше времени. А еще я долго шел пешком, очень устал и проголодался.

И хоть сердце матери сжалось от любви и сочувствия к сыну, она сказала:

— Что ж, возьми кисточку, тушь, бумагу и напиши десять иероглифов.

А когда мальчик вынул из мешочка тушь и кисточку, женщина потушила свет и произнесла:

— Ты будешь рисовать в темноте иероглифы, а я — печь рисовые хлебцы.

Вскоре хлебцы были готовы, мать включила свет. Хан Сек Бон показал ей свою работу. В темноте иероглифы вышли кривые и некрасивые.

Тогда женщина сказала:

— Посмотри на мои хлебцы. Они ровные, красивые и одинаковые, как будто я пекла их при свете. А что получилось у тебя? Знаешь, возвращайся-ка ты в Кэсон и приходи домой тогда, когда научишься в совершенстве делать свою работу. Вот тебе хлебцы в дорогу и ступай!

Даже на ночь не оставила.

Хан Сек Бон шел назад и горько плакал. Ему казалось, что мать поступает с ним несправедливо, что она разлюбила его, что никому-то он на свете не нужен. Погоревал он, погоревал, а потом развернул узелок с хлебцами, взглянул на них еще раз и подумал: «Мать смогла даже в темноте хорошо сделать свое дело, а я не смог». И с этими мыслями поспешил в Кэсон.

Прошло еще несколько лет. Однажды в двери старого домика, в котором жила вдова, вновь постучали. Она открыла дверь и увидела своего сына.

Хан Сек Бон протянул к матери руки, но та, не торопясь его обнять, спросила:

— Все ли науки ты постиг?

— Все, — ответил сын.

Он достал бумагу, тушь, кисточку и сам потушил свет.

Через десять минут все было готово. Мать зажгла светильник, подошла к сыну и увидела лист бумаги, заполненный иероглифами. Все они были ровные, красивые — один к одному! И тогда мать воскликнула:

— Как же я ждала тебя, сыночек! Как же я соскучилась! Дай мне взглянуть на тебя, дай мне прижать тебя к своей груди!

Прошли годы, Хан Сек Бон стал знаменитым на всю Корею ученым, как мечтал его отец. И когда ученики спрашивали его, как ему удалось добиться такого успеха, он неизменно отвечал:

— Материнская любовь научила меня не жалеть себя, делать все честно и хорошо. А кто делает все хорошо и честно, тот может стать тем, кем захочет.

Գոյական անուն

Գոյականի տեսակները

  • շնչավոր և անշունչ գոյականներ
  • անձ ցույց տվող և իր ցույց տվող գոյականներ
  • հատուկ  և հասարակ գոյականներ
  • նյութական և վերացական գոյականներ

Գրի՛ր վարժությունները։

1. Ա և Բ խմբի բառերի տարբերությունը գտի´ր՝ ուշադրություն դարձնելով դրանց սկզբնատառերի գրությանը: Ո՞ր գոյականներն են հասարակ և որո՞նք՝ հատուկ:

Ա. Հայր, տղամարդ, տղա, ուսուցիչ, վարիչ, վարչապետ, անգլիացի, պարսիկ, կին, տատ, իտալուհի, բժշկուհի,քար, վարդ, երկաթ, առյուծ, արջ:

Բ. Նաիրա, Արմեն Տիգրանյան, Տիգրան Մեծ, Չալանկ, Մարան, Աֆրիկա (մայր ցամաք), Ամերիկայի Միացյալ Նահանգներ (պետություն), Սևան, Արաքս, Նիագարա (ջրվեժ):
Ա․ խումբը հասարակ գոյական է, իսկ Բ․ խումբը հատուկ գոյականեր են։

2․ 1-ին վարժության միջից դուրս գրիր 5 անձ ցույց տվող, 5 իր ցույց տվող գոյականներ։
Անձեր
Հայր
տղամարդ
տղա
ուսուցիչ
վարիչ
իրեր
քար
վարդ
երկաթ
առյուծ
արջ

3. Կետերի փոխարեն պահանջվող մեծատառը կամ փոքրատառը գրի´ր:

Նրա պապը Սասունցի էր ու շատ էր պատմում սասունցիների մասին; Ուզում էր նմանվել Սասունցի Դավթին: էպոսի վերջին հերոսը Փոքր Մհերն է: Գրքի հերոսը մի փոքր տղա է: «Սասունցի Դավիթ» էպոսում հիշատակվում է Պղնձե քաղաքը: Գտածը պղնձե մատանի էր: Կիրակոս Գանձակեցու պատմության մեջ հանդիպում է Աղնձահանք կոչվող վանքը: Ես վստահ եմ, որ Գանձասար լեռը դեռ կարդարացնի իր հպարտ անունը: Ինչե՜ր ասես չկային՝ ոսկե անոթներ ու արձանիկներ, թանկարժեք զարդեր. դա մի իսկական գանձասար էր: Պետրոս Առաջինը հովանավորում էր գիտությունն ու արվեստը: Պետրոսն Առաջինը հասավ կայանին: Ալեքսանդր Մակեդոնացին գիտեր ամեն մի իրավիճակից դուրս գալու ձևը:

4. Ա և Բ խմբի բառերի տարբերությունը գտի՛ր և լրացրո՛ւ տրված նախադասությունը:

Ա. Երեխա, գրող, նավաստի, գերմանաց, խոհարարուհի, Արտակ, հայ, մարզիկ, նախագահ, նախարար:

Բ. Ծով, ձուկ, երկաթ, պայուսակ, այծ, փիղ. տուփ, խնձոր, սառույց, շուն, կատու, գրիչ, սեղան: Գոյականները բաժանվում են երկու խմբի՝ ԱՆձ և ԻՐ:

5. Նախադասությունը լրացրո՛ւ տրված հարցին պատասխանող գոյականներով:

Կատուն (ի՞նչը) մռմռում էր. երևի նեղացրել էին:

Երեխան (ո՞վ) նվնվում էր. երևի նեղացրել էին:

Տղան (ո՞վ) ցատկեց ցանկապատից դուրս:

Շունը (ի՞նչը) ցատկեց ցանկապատից ղուրս:

Կատուն (ինչը) ճանկռել է տատիկի ձեռքը:

Թոռնիկը (ո՞վ) ճանկռել է տատիկի ձեռքը:

Անգի՛ր սովորիր Հ․ Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի նշված հատվածը։

Նադիր Շահը զորք հավաքեց,
Զորք հավաքեց անհամար,
Եկավ Թըմկա բերդը պատեց,
Ինչպես գիշերն էն խավար:

— Հե՛յ, քաջ Թաթուլ, կանչեց Շահը,
Անմա՞հ էիր քեզ կարծում.
Ե՜կ, բերել եմ ես քու մահը,
Ի՛նչ ես թառել ամրոցում:

Մի՜ պարծենա, գոռոզ Նադիր,
Պատասխանեց էն հըսկան.

Գըլխովը շա՛տ ամպեր կանցնեն,
Սարը միշտ կա անսասան:

Ասավ, կանչեց իր քաջերին,
Թուրը կապեց հավլունի,

Թըռավ, հեծավ նըժույգ իր ձին,
Դաշտը իջավ արյունի:

Ու քառսուն օր, քառսուն գիշեր
Կըռիվ տըվին անդադար,

Ընկան քաջեր, անթիվ քաջեր,
Բերդի գըլխին հավասար:

Մթնոլորտի կազմն և կառուցվածքը

Մթնոլորտի կազմը:  Մթնոլորտը Երկիր մոլորակը շրջապատող օդային թաղանթն է: Մթնոլորտը  մեր մոլորակի ամենավերին, ամենաթեթև և միաժամանակ՝ ամենաշարժունակ ոլորտն է: Մթնոլորտը կազմված է տարբեր գազերից: Դրանցից գերակշռողը եր­կուսն են՝ ազոտը (մոտ 4/5 մաս) և թթվածինը (մոտ 1/5 մաս): Մթնոլորտը պարունակում է նաև չնչին քանակությամբ ածխաթթու գազ, օզոն, արգոն, ջրածին և այլ գազեր: Բացի գազերից՝ մթնոլորտում կան նաև ջրային գո­լորշիներ, սառցե բյուրեղներ, փոշի և ծուխ:
Մթնոլորտի կառուցվածքը:  Մթնոլորտի ստորին սահմանը հա­մարվում է Երկրի մակերևույթը, իսկ վերինը հասնում է մինչև  3000 կմ բարձրությանը: Առանձին գազերի մոլեկուլներ կարող են նաև անցնել այդ սահմանը։

Գազերի մոլեկուլները (ատոմները) Երկրից շատ հեռու երբեք չեն ցրվում-հեռանում, որովհետև վերջի­նիս ձգողական ուժի շնորհիվ մթնոլորտը մնում է Երկրի վրա և միասին պտտվում նրա շուրջը: Այս ուժի շնորհիվ է, որ մթնոլորտի խիտ շերտը և հիմնական զանգվածը գտնվում են Երկրի մակերևույթին մոտ: Ուստի ըստ բարձրության օդի խտությունը և զանգվածը նվազում են: Դա է փաստում նաև այն, որ օվկիանոսի ափին 1 մ3 օդի զանգվածը 0°C-ում  1,3 կգ է, իսկ 40 կմ բարձրության վրա դառնում է ընդամենը 4 գրամ:
Բացի օդի խտությունից՝ ըստ բարձրության փոխվում են նաև օդի ջեր­մաստիճանը, գազերի բաղադրությունը, խոնավությունը և այլն: Հաշվի առ­նելով այդ փոփոխությունները՝ մթնոլորտում առանձնացնում են մի քանի շերտ:
Ըստ բարձրության՝ իրար են հաջորդում հետևյալ հիմնական շերտերը. ներքնոլորտ, վերնոլորտ  և  ար­տաքին ոլորտ:
Ներքնոլորտը մթնոլորտի ամենաստորին և, միաժամանակ՝ ամենակարևոր շերտն է:
Ներքնոլորտի հաստությունը բևեռային շրջաննե­րում 8-10 կմ է, իսկ հասարակածային լայնություննե­րում՝ 17-20 կմ:
Այստեղ է կենտրոնացած մթնոլորտի ամբողջ զանգ­վածի մոտ 4/5 մասը: Ներքնոլորտում են առաջանում ամպերը, անձրևը, ձյունը, կարկուտը, կայծակն ու ամպերը։
Վերնոլորտը  տարածվում է ներքնոլորտից վեր՝ մինչև 50-55 կմ բարձրությունները: Այս­տեղ օդն ավելի նոսր է, ջրային գոլորշի­ների պարունակությունն աննշան է, իսկ ամպեր գրեթե չեն գոյանում:
Վերնոլորտում՝ մոտ 25-30 կմ բարձրությունների սահ­մանում, գտնվում է օզոնային շերտը: Այս շերտը  կլանում է Արեգակից եկող, կյանքի համար վտանգավոր ուլտրամա­նուշակագույն ճառագայթները:
Արտաքին ոլորտը մթնոլորտի ամենաբարձր ու ամե­նահաստ շերտն է: Այս շերտի վերին սահմանը հասնում է 2000-3000 կմ, այսինքն՝ մթնոլորտի վերին սահմանին:
Արտաքին ոլորտում մթնոլորտի խտությունն ամենա­փոքրն է, օդը  անչափ նոսր է, ջրային գոլորշիներն ամբող­ջովին բացակայում են:
Մերձբևեռային շրջաններում, հատկապես՝ ձմռանը, վերնոլորտում դիտվում է հյուսիսափայլի կամ բևեռափայլի երևույթ: Դա մութ երկնքի ֆոնի վրա առաջացնում է գույնզգույն լուսավոր բծերի գեղեցիկ պատկեր և Երկրի մակերևույթը լուսավորում է թույլ, գրավիչ լույսով:

Հարցեր և  առաջադրանքներ

  1. Ի՞նչ է մթնոլորտը, ի՞նչ գազերից է կազմված:
  2. Ինչո՞ւ օդը չի ցրվում-հեռանում Երկրից:
  3. Ո՞րն է մթնոլորտի վերին սահմանը:
  4. Ըստ բարձրության՝ ի՞նչ շերտեր են առանձնացնում մթնոլորտում:
  5. Ինչո՞ւ է ներքնոլորտը համարվում մթնոլորտի ամենակարևոր շերտը:
  6. Ի՞նչ դեր ունի օզոնի շերտը: