Հայկական լեռնաշխարհի հնագույն հասարակությունների պատմամշակութային միջավայրը

Հայկական լեռնաշխարհի հնագույն հասարակությունների պատմամշակութային միջավայրը

Հայաստանի պատմության ամենահին պատմական տեղեկությունները պահպանվել են Միջագետքի հնագույն շումերական գրավոր հուշարձաններում։ Շումերական բնագրերում բազմիցս հիշատակվում է Արատտա երկիրը։ Այն մինչ օրս հայտնի է որպես Հայկական լեռնաշխարհի առաջին պետական կազմավորում, որը գոյություն է ունեցել Ք․ա․ 28-27-րդ դարերին։
Արատտա երկրի հովանավոր Աստվածն էր Հայկը, որը համարվում էր որդին իմաստության և տիեզերական ջրերի Հայ(ա) աստծո։ Միջագետքյան դյուցազնավեպում անմահություն փնտրող հերոս Գիլգամեշը բռնում է «Ճանապարհը դեպի Արատտա», գնում Եփրատի հոսանքն ի վեր և ճանապարհին հաղթահարում Մաշու (Մասու) լեռները, որոնք Հայկական լեռնաշխարհի հարավը եզերող Մասիուս լեռներն են։
Միևնույն պատկերացումը գտնում ենք Ալեքսանդր Մակեդոնացուն նվիրված էպոսում, որն առաջին անգամ գրի է առնվել դեռևս Ք․ա․ 240 թվականին։ Դրա համաձայն՝ Ալեքսանդր Մեծը ձգտում էր անմահության և կրկնում է Հին Արևելքի ամենանշանավոր հերոս Գիլգամեշի ճանապարհը։ Իրականում Հայաստան երբևէ չմտած Ալեքսանդրը բռնում է ճանապարհը «դեպի Հայոց աշխարհ, որտեղ ակունքներն են Տիգրիսի ու Եփրատի», իսկ ճանապարհին հաղթահարում է Մասի լեռնաշղթան։
Այնքան խորն էին Հայաստանի՝ իբրև անմահության երկրի մասին պատկերացումները Հին Աշխարհում, որ անմահության որոնման աշխարհահռչակ սյուժեում Հին Արևելքի ամենահայտնի հերոս Գիլգամեշին փոխարինում է Անտիկ աշխարհի ամենանշանավոր հերոս Ալեքսանդր Մեծը, ընդ որում, երկուսի նպատակակետն էլ Անմահության երկիրը՝ Հայոց աշխարհն էր։ Այնտեղ էր պահվում առասպելական «Անմահության ծաղիկը», որը համապատասխանում է Աստվածաշնչի Կենաց ծառին, որը գտնվում էր Եդեմ-դրախտում՝ Եփրատի ու Տիգրիսի ակունքներում (հիմա՝ Հայաստանում)։ Պետական կառավարման համակարգը Արատտան եղել է աստվածապետական (կրոնապետական) կարգերով երկիր։ Դա պետական կառավարման այն ձևն է, որում և՛ աշխարհիկ, և՛ հոգևոր ողջ իշխանությունը գտնվում էր հոգևոր դասի ձեռքում, որն էլ Աստծո անունից կառավարում էր երկիրը։ Արատտայի արքան միաժամանակ նաև երկրի գերագույն քուրմն էր։
Արատտայում քրմապետ-արքային կից գործում էր երկրի բարձրագույն խորհըրդակցական մարմինը՝ Ավագների ժողովը, որի հետ խորհրդակցելով՝ քրմապետ-արքան որոշում էր առավել կարևոր պետական հարցերը (պատերազմ հայտարարել, հաշտություն կնքել և այլն)։ Ավագների ժողովը Հայաստանում հիշատակվում է նաև հետագա դարերում՝ հիմք դառնալով Մեծ Հայքի բարձրագույն խորհրդակցական մարմնին՝ «Աշխարհաժողով»-ին։
Արատտայում հիշատակվում է երկրի գլխավոր տնտեսական պաշտոնյան, որը կոչվում էր «կառավարիչ» (կարելի է համեմատել հետագա Մեծ Հայքի հազարապետի և այսօրվա վարչապետի պաշտոնների հետ)։ Հիշատակվում են նաև տնտեսական ոլորտի պաշտոնյաներ՝ հարկահաններ, վերակացուներ և այլն, տեղեկություն են պահպանել Արատտայի արքունի շտեմարանի մասին։ Այս ամենը ցույց է տալիս, որ Արատտան որոշակի զարգացում ապրած պետականություն էր։
Արատտացիները հացահատիկ և այլ երկրագործական ապրանքներ են ներմուծել և փոխարենը արտահանել մետաղներ ու թանկարժեք քարեր (ոսկի,արծաթ, բրոնզ, կապար)։ Կարևոր է նաև, որ Արատտայում գործածվել է չափու կշռի միավոր «մինա» (Հայկական միջնադարյան աղբյուրներում՝ «մնաս», որը կշռում էր 0,5 կգ)։ Բացի դրանից, Միջագետք են արտահանել նաև շինարարական հումք՝ «լեռնային քարեր»։
Շումերական բնագրերը տեղեկություններ են պահպանել Արատտայի բանակի և պարսպապատ մայրաքաղաքի մասին։


Հարցեր և առաջադրանքներ

1․Ո՞ր բնագրերից ենք Հայաստանի մասին առաջին տեղեկությունները քաղում։

Հայաստանի պատմության ամենահին պատմական տեղեկությունները պահպանվել են Միջագետքի հնագույն շումերական գրավոր հուշարձաններում։ Շումերական բնագրերում բազմիցս հիշատակվում է Արատտա երկիրը

2․Գծագրով ներկայացրե՛ք Արատտայի պետական կառավարման համակարգը։

Քրմապետ արքա – Ավագների ժողով – հարկահաններ – վերակացուներ

3․Գրե՛ք Հայաստանից արտահանվող և ներմուծվող ապրանքները։

Արտահանվող ապրանքներՆերմուծվող ապրանքներ
ոսկի,արծաթ, բրոնզ, կապարհացահատիկ և այլ երկրագործական

Փետրվարի 26

Նամակ քեզ

Ողջույն։ Փետրվարի 21-ին նշվում էր Մայրենի լեզվի միջազգային օրը, որը ամեն ազգի համար ունի հատուկ նշանակություն։ Մայրենին այն է, ինչով մենք մտածում ու խոսում ենք, ինչով խոսել են մեր ծնողներն ու կխոսեն մեր զավակները։

Յուրաքանչյուր լեզու ժամանակի ընթացքում փոփոխվում է, ինչպես գրեթե ամեն բան աշխարհում։ Ավելանում ու պակասում են բառեր, փոխվում են բառաձևեր։ Լեզվակիրը պետք է հոգ տանի նախ իր խոսքի մաքրության ու գեղեցկության մասին, հետևի սեփական խոսքին։

Խոսքը պետք է լինի մաքուր ու բովանդակալից, բառապաշարը՝ հարուստ։ Այսպիսի խոսք ու միտք ստանալու համար շատերն են կարդում։ Ընթերցասեր, անընդհատ նորը սովորող մարդը տարբերվում է իր խոսքով, իր մտքով, սկսում է ինքն իրեն ու մյուսներին նայել այլ՝ ավելի խորը, ուսումնասիրող հայացքով։ Ինքն իրեն ու աշխարհը սկսում է ավելի լավ ճանաչել։

Մտածող և շարունակ իրենց ճանաչող, զարգացող մարդիկ անընդհատ պայքարի մեջ են։ Նրանք պայքարում են նախ սեփական շղթաների դեմ, բայց չեն մոռանում նաև ուրիշների մասին։ Մարդուն շղթայում են տարիների չհիմնավորվող, ամոթ բերող բարդույթները, հասարակության թելադրած կարծրատիպերը։ Ամեն մի շղթա կոտրելով՝ մարդը սկսում է ավելի ազատ շնչել, ավելի սիրել ինքն իրեն։

Ինչպիսին եմ ուզում լինել, ինչո՞ւ եմ ուզում այդպիսին լինել, որո՞նք են իմ ցանկությունները, որո՞նք են ինձ պարտադրված ցանկությունները։ Այս հարցերը շարունակ մտածել են տալիս։ Վերածվիր ի՝նքդ քեզ, ահա թե ինչն է կարևոր կյանքում։ Հիշիր, որ խոսքը մարդու մասին շատ բան է ասում։ Հետևիր խոսքիդ՝ ինչ ասացիր, ինչպես ասացիր, ինչո՞ւ ասացիր, հիմնականում ինչի շուրջ են քո զրույցները։ Զրուցիր քեզ հետ, զգա մտքերիդ ընթացքն ու արագությունը։

Մտածելուց առաջ, թե ինչպիսին ես ուզում լինի կյանքդ, նախ մտածիր, թե ինչպիսին ես ուզում լինել դու, չէ՞ որ կյանքիդ գլխավոր կերտողը դու ես։ Ինչպե՞ս ես ուզում ապրել, պատրա՞ստ ես շարունակ զարգանալ՝ թեկուզ բազմաթիվ դժվարություններ հաղթահարելու գնով։ Քեզ դո՞ւր է գալիս տեղում մնալը, հարմարվելը մի վիճակի, թե՞ անընդհատ առաջ շարժվելը։ Ինչպե՞ս ես գնահատում հարազատներիդ, ինչը համառորեն չես հասցնում կամ չես ուզում հասցնել, ինչն ես միշտ հասցնում, բայց գուցե կուզենայիր չհասցնել։ Քեզ՝ լիքը հարցեր, լիքը մտորումներ։


Պատասխան նամակ

Բարև։

Կարդացի նամակդ և երկար մտածեցի։ Դու ճիշտ ես․ լեզուն միայն խոսելու միջոց չէ, այն մեր ինքնությունն է, մեր մտածողությունը, մեր անցյալն ու ապագան։ Երբ փորձում եմ խոսքիս հետևել, հասկանում եմ, թե որքան կարևոր է մաքուր ու հստակ արտահայտվելը։

National Holidays in Armenia

In Armenia, people celebrate many national holidays. Two important holidays are Independence Day and Vardavar.

Independence Day is on September 21. On this day in 1991, Armenia became an independent country. People celebrate with concerts, parades, fireworks, and speeches. It is a serious and patriotic holiday. People show respect to their country and remember its history.

Vardavar is a very fun and joyful holiday. It is usually celebrated in summer. On this day, people throw water on each other. The holiday has old Armenian traditions and is connected with the Armenian Apostolic Church. It is a happy day full of laughter.

Similarities

  • Both holidays are important for Armenian people.
  • Both are celebrated every year.
  • People spend time with family and friends.
  • They show Armenian culture and traditions.

Differences

  • Independence Day is about history and freedom.
  • Vardavar is about tradition and joy.
  • Independence Day includes official ceremonies.
  • Vardavar includes water games and fun activities.

National holidays help us remember who we are. They teach us to respect our history and traditions. It is our responsibility to protect and keep our national culture for the future.

Vocabulary

WordMeaning (Armenian)
holidayտոն
celebrateնշել
traditionավանդույթ
cultureմշակույթ
independenceանկախություն
paradeշքերթ
fireworksհրավառություն
responsibilityպատասխանատվություն
protectպաշտպանել
freedomազատություն

Exercises

1. Answer the questions.

  1. When is Independence Day celebrated in Armenia?
    Independence Day is on September 21.
  2. What do people do on Vardavar?
    On Vardavar people throw water on each other.
  3. What are two similarities between these holidays?
    Both holidays are important for Armenian people.
  4. Why are national holidays important?
    National holidays are important, because they show Armenian culture and traditions.

2. True or False

  1. Independence Day is celebrated in winter. false
  2. Vardavar is a joyful holiday. true
  3. Both holidays are celebrated every year. true
  4. National holidays help protect culture. true

3. Fill in the blanks.

  1. Independence Day is about freedom and history.
  2. On Vardavar people throw water on each other.
  3. We must protect our national holidays.
  4. Holidays are part of our life.

Exercise 4. Match the words with their meanings.

  1. culture_a. something we must do and take care of
  2. tradition_d. the customs and way of life of a nation
  3. parade_b. a public celebration with music and people walking
  4. freedom_f. being free
  5. responsibility_e. special activities from the past
  6. fireworks_c. bright lights in the sky during celebrations

Exercise 5. My Favorite Holiday

Write a short paragraph (5–6 sentences) about your favorite Armenian holiday.
Answer these questions:

  • What is the name of the holiday?
  • When is it celebrated?
  • What do people do?
  • Why is it important?
  • How can we protect this tradition?
    My favorite holiday

    My favorite holiday is Vardavar. It is celebrated in the summe. On this day, everyone splashes water on each other in the streets. This holiday is important because it represents cleaning the soul and bringing people together. We can protect this tradition by celebrating it every year with our friends and family. It is a very fun and happy day for all Armenians.

Մայրցամաքներ և աշխարհամասեր

Մայրցամաքներ և աշխարհամասեր

Ինչպես գիտենք, Երկիր մոլորակը բաղկացած է ջրային և ցամաքային տարածքներից, որոնց ընդհանուր մակերեսը 510 մլն կմ² է:

Երկրագնդի և Լուսնի տեսքը տիեզերքից

земля-и-луна-фото-из-космоса.jpg

Ընդ որում ջրային տարածքներն ավելի քան 2 անգամ մեծ մակերես են զբաղեցնում, քան ցամաքայինները:

Աշխարհագրական Մեծ հայտնագործությունների ժամանակներից մինչև մեր օրերն իրականացված բազմաթիվ հետազոտություններն ապացուցել են, որ բոլոր օվկիանոսներն անմիջականորեն կամ նեղուցների ու ջրանցքների միջոցով կապված են միմյանց հետ և միասին կազմում են Համաշխարհային օվկիանոսը:

Համաշխարհային օվկիանոսի մակերեսը 361 մլն կմ² է և այն կազմված է ոչ միայն օվկիանոսներից, այլև դրանց մաս կազմող ծովերից և ծովածոցերից, հարևան ջրային մարմինները միմյանց միացնող նեղուցներից և ջրանցքներից:

Ընդհանուր առմամբ ցամաքային տարածքները զբաղեցնում են 149 մլն կմ² մակերես և բաղկացած են մայրցամաքներից ու դրանց շրջապատող բազմաթիվ կղզիներից:

Մայրցամաքները Երկրագնդի ցամաքի խոշորագույն հատվածներն են, որոնք բոլոր կողմերից շրջապատված են օվկիանոսներով և դրանց մասերով:

Կարևոր է հիշել, որ յուրաքանչյուր մայրցամաք ձևավորվել և զարգացել է որոշակի պլատֆորմի կամ մի քանի պլատֆորմների (ինչպես օրինակ Եվրասիան) հիման վրա, ի տարբերություն Գրենլանդիայի պես խոշոր կղզիների, որոնք ժամանակին եղել են մայրցամաքի մաս, սակայն Երկրի ընդերքում տեղի ունեցող շարժումների արդյունքում ժամանակի ընթացքում անջատվել են մայրցամաքից և դարձել առանձին տարածքային միավոր:

Մայրցամաքների տարածքները աճող հաջորդականությամբ

Continents with labels.jpg

Ներկայիս մայրցամաքները միմյանցից տարբերվում են բազմաթիվ ֆիզիկաաշխարհագրական երևույթներով, որոնք պայմանավորված են ոչ միայն տարածքի մեծությամբ և ձգվածությամբ, այլև Երկրագնդի վրա մայրցամաքների դիրքով:

Երկրագնդի մայրցամաքները

4.jpg

Ամենախոշոր մայրցամաքը Եվրասիան է (54,8 մլն կմ²), որը նաև արևմուտքից-արևելք և հյուսիսից-հարավ ձգվածությամբ է գերազանցում մյուս մայրցամաքներին։

Մեծությամբ երկրորդը Աֆրիկան է՝ միակ մայրցամաքը, որը միաժամանակ տարածվում է ինչպես հյուսիսային և հարավային կիսագնդերում, այնպես էլ արևելյան և արևմտյան կիսագնդերում:

Աֆրիկային հաջորդում են Հյուսիսային և Հարավային Ամերիկաները։

Մեծությամբ նախավերջին տեղում է գտնվում Անտարկտիդա մայրցամաքը, որի միայն մի փոքր մասն է ընկած հարավային բևեռային շրջագծից հյուսիս, և որի տարածքում է գտնվում հարավային բևեռը՝ դարձնելով Անտարկտիդան միակ մայրցամաքը, որը չունի հարավային, արևելյան և արևմտյան ծայրակետեր:

Տարածքով ամենափոքրը Ավստրալիան է, որի մեջտեղով է անցնում հարավային արևադարձը և որը ամբողջովին արևելյան կիսագնդում տարածվող միակ մայրցամաքն է:

Մայրցամաքներն, ինչպես և աշխարհամասերը վեցն են:

Մայրցամաքները և աշխարհամասերը

Mayrcamaqner ev ashxarhamaser anunner.jpg

Ընդհանուր առմամբ կարող ենք նշել, որ ի տարբերություն մայրցամաքների աշխարհամասերը ընգրկում են նաև մայրցամաքների հարակից կղզիները:

Աշխարհամասերը

3.jpg

Այսպիսով, նայելով քարտեզներին կնկատենք, որ օրինակ Եվրասիա մայրցամաքն ամբողջովին տարածվում է հյուսիսային կիսագնդում, սակայն Ասիա աշխարհամասը, շնորհիվ կղզային տարածքների, գտնվում է միաժամանակ և՛ հյուսիսային, և՛ հարավային կիսագնդերում:

Աշխարհագրական դիրքը, ձգվածությունը հյուսիսից-հարավ և արևելքից-արևմուտք իր հերթին պայմանավորում է մայրցամաքների և աշխարհամասերի բնության բաղադրիչների բազմազանությունը և տարածական առանձնահատկությունները, ինչը հանդիսանում է մայրցամաքների և օվկիանոսների աշխարհագրության ուսումնասիրության մյուս կարևոր խնդիրը

Իհարկե, ահա 15 տարբերակով հարցեր «Մայրցամաքներ և աշխարհամասեր» թեմայի շուրջ՝ կազմված տրամադրված տեքստի հիման վրա։


Հարցեր Մայրցամաքների և Աշխարհամասերի վերաբերյալ

  1. Ինչպիսի՞ն է Երկրի մակերեսի բաշխումը ջրային և ցամաքային տարածքների միջև:
    Ինչպես գիտենք, Երկիր մոլորակը բաղկացած է ջրային և ցամաքային տարածքներից, որոնց ընդհանուր մակերեսը 510 մլն կմ² է: Ջրային տարածքը կազմում է 361 մլն կմ² , իսկ ցամաքային տարածքը 149 մլն կմ²։ Միմյանցից տարբերությունը մոտավորապես 2 անգամ է։
  2. Ի՞նչ է ներկայացնում Համաշխարհային օվկիանոսը և ինչի՞ց է այն բաղկացած (բացի օվկիանոսներից):
    Համաշխարհային օվկիանոսը բոլոր օվկիանոսների միասնական ամբողջությունն է։ Այն բաղկացած է ոչ միայն օվկիանոսներից, այլ նաև՝ ծովերից, նեղուցներից, ջրանցքներից և այլն։
  3. Ինչո՞վ է տարբերվում մայրցամաքը խոշոր կղզուց (օրինակ՝ Գրենլանդիայից) ձևավորման տեսանկյունից:
    Մայրցամաքները ձևավորվել են պլատֆորմների հիման վրա։ Խոշոր կղզիները օրինակ՝ Գրենլանդիան, ժամանակին եղել են մայրցամաքի մաս, բայց երկրաբանական շարժումների հետևանքով անջատվել են։
  4. Թվարկե՛ք Երկրագնդի մայրցամաքները՝ դասավորված ըստ տարածքի աճման կարգով:
    Ավստրալիա, Անտարկտիդա, Հարավային Ամերիկա, Հյուսիսային Ամերիկա, Աֆրիկա, Եվրասիա։
  5. Ո՞ր մայրցամաքն է միաժամանակ տարածվում հյուսիսային, հարավային, արևելյան և արևմտյան կիսագնդերում:
    Աֆրիկա մայրցամաքը տարածվում է հյուսիսային, հարավային, արևելյան և արևմտյան կիսագնդերում։
  6. Ինչի՞ շնորհիվ է Ասիա աշխարհամասը գտնվում և՛ հյուսիսային, և՛ հարավային կիսագնդերում, ի տարբերություն Եվրասիա մայրցամաքի:
    Քանի որ այն ներառում է հարակից կղզիներ, որոնք տարածվում են հարավային կիսագնդում, մինչդեռ Եվրասիա մայրցամաքը ամբողջությամբ հյուսիսային կիսագնդում է։
  7. Ո՞ր մայրցամաքն է ամբողջովին տարածվում արևելյան կիսագնդում:
    Ավստրալիա մայրցամաքը։
  8. Ո՞րն է աշխարհամասերի և մայրցամաքների հիմնական տարբերություններից մեկը ըստ տրված տեղեկության:
    Աշխարհամասերը ներառում են նաև մայրցամաքների հարակից կղզիները, իսկ մայրցամաքները միայն հիմնական ցամաքային զանգվածներն են։
  9. Ի՞նչ է պայմանավորում մայրցամաքների բնության բազմազանությունը և առանձնահատկությունները:
    Նրանց աշխարհագրական դիրքը, ձգվածությունը հյուսիսից-հարավ և արևելքից-արևմուտք։
  10. Ո՞ր մայրցամաքն է ձգվածությամբ գերազանցում մնացած բոլորին և՛ արևմուտքից-արևելք, և՛ հյուսիսից-հարավ ուղղություններով:
    Եվրասիա մայրցամաքը։
  11. Ինչպե՞ս են կապված միմյանց հետ Երկրի բոլոր օվկիանոսները:
    Բոլոր օվկիանոսները անմիջականորեն կամ նեղուցների և ջրանցքների միջոցով կապված են միմյանց։
  12. Քանի՞ մայրցամաք և քանի՞ աշխարհամաս կա:
    Աշխարհում կա 6 մայրցամաք և 6 աշխարհամաս։
  13. Ո՞ր մայրցամաքն է համարվում ամենափոքրը տարածքով և ինչ ուշագրավ աշխարհագրական գիծ է անցնում նրա միջով:
    Ավստրալիան ամենափոքր մայրցամաքն է։ Նրա միջով անցնում է հարավային արևադարձը։
  14. Ի՞նչ առանձնահատկություններ ունի Անտարկտիդա մայրցամաքը իր աշխարհագրական դիրքի և ծայրակետերի առումով:
    Անտարկտիդայում է գտնվում Հարավային բևեռը։ Այն միակ մայրցամաքն է, որը չունի հարավային, արևելյան և արևմտյան ծայրակետեր նաև գտնվում է հիմնականում հարավային բևեռային շրջագծից ներս։
  15. Ո՞ր մայրցամաքի տարածքում է գտնվում Հարավային բևեռը։
    Անտարկտիդա մայրցամաքում։

Թեստային աշխատանք

1. Ինչպիսի՞ն է Երկրի մակերեսի բաշխումը ջրային և ցամաքային տարածքների միջև:
ա) Մոտ հավասար
բ) Ջրային տարածքները մոտ 2 անգամ մեծ են ցամաքայիններից
գ) Ցամաքային տարածքներն ավելի մեծ են
դ) Ջրային տարածքները մոտ 4 անգամ մեծ են

2. Ի՞նչ ընդհանուր անունով է կոչվում մոլորակի բոլոր ջրային տարածությունների միասնական համակարգը:
ա) Ծովերի և օվկիանոսների համալիր
բ) Ջրային տարածություն
գ) Համաշխարհային օվկիանոս
դ) Օվկիանոսային տարածություն

3. Ի՞նչ հիմնական տարբերություն կա մայրցամաքի և Գրենլանդիայի պես խոշոր կղզու միջև:
ա) Կղզիները միշտ ավելի փոքր են
բ) Մայրցամաքները ձևավորվել են որոշակի պլատֆորմի հիման վրա, իսկ կղզիները՝ ոչ
գ) Կղզիները շրջապատված են ծովերով, իսկ մայրցամաքները՝ օվկիանոսներով
դ) Տարբերություն չկա

4. Տարածքով ամենամեծ մայրցամաքը է.
ա) Աֆրիկա
բ) Եվրասիա
գ) Հյուսիսային Ամերիկա
դ) Անտարկտիդա

5. Ո՞ր մայրցամաքն է միաժամանակ տարածվում բոլոր չորս կիսագնդերում (Հյուսիսային, Հարավային, Արևելյան, Արևմտյան):
ա) Հարավային Ամերիկա
բ) Աֆրիկա
գ) Ավստրալիա
դ) Եվրասիա

6. Ինչի՞ շնորհիվ է Ասիա աշխարհամասը գտնվում և՛ հյուսիսային, և՛ հարավային կիսագնդերում:
ա) Դրա մայրցամաքային մասի շնորհիվ
բ) Շնորհիվ դրան կից գտնվող կղզիների
գ) Որովհետև այն շատ մեծ է
դ) Որովհետև այն հատում է բոլոր միջօրեականները

7. Ո՞ր մայրցամաքն է ամբողջությամբ տարածվում միայն արևելյան կիսագնդում:
ա) Աֆրիկա
բ) Ավստրալիա
գ) Եվրասիա
դ) Անտարկտիդա

8. Ի՞նչն է ընդգրկում աշխարհամասը, բայց ոչ մայրցամաքը:
ա) Լեռնային համակարգեր
բ) Գետեր և լճեր
գ) Մայրցամաքին հարակից կղզիները
դ) Պլատֆորմները

9. Ո՞ր մայրցամաքն է համարվում ամենափոքրը տարածքով:
ա) Անտարկտիդա
բ) Ավստրալիա
գ) Հարավային Ամերիկա
դ) Եվրոպա

10. Ո՞ր մայրցամաքի վրա է գտնվում Հարավային բևեռը:
ա) Ավստրալիա
բ) Անտարկտիդա
գ) Աֆրիկա
դ) Եվրասիա

11. Ըստ տեքստի, մայրցամաքների բնության բազմազանությունը հիմնականում պայմանավորված է.
ա) Բնակչության խտությամբ
բ) Աշխարհագրական դիրքով և ձգվածությամբ
գ) Օվկիանոսային հոսանքներով
դ) Բնական պաշարների առատությամբ

12. Քանի՞ աշխարհամաս կա:
ա) 4
բ) 5
գ) 6
դ) 7

13. Ի՞նչ է միացնում օվկիանոսների տարբեր մասերը միմյանց:
ա) Մայրցամաքներ
բ) Նեղուցներ և ջրանցքներ
գ) Կղզիներ
դ) Ծոցեր

14. Ո՞ր մայրցամաքն ունի ամենամեծ ձգվածությունը և՛ արևմուտքից-արևելք, և՛ հյուսիսից-հարավ:
ա) Աֆրիկա
բ) Եվրասիա
գ) Հյուսիսային Ամերիկա
դ) Անտարկտիդա

15. Համաշխարհային օվկիանոսի մակերեսը մոտավորապես կազմում է.
ա) 149 մլն կմ²
բ) 510 մլն կм²
գ) 361 մլն կм²
դ) 400 մлն կм²

Եթե կարողանայի թռչել…

Եթե օժտված լինեի թռչելու շնորհով, աշխարհն ինձ համար սահմաններ չէր ունենա։ Ես կճախրեի ամպերից վեր՝ վայելելով բացարձակ ազատությունն ու բարձրունքից նայելով երկրային հոգսերին։ Իմ թևերը թույլ կտային տեսնել բնության ամենաանմատչելի անկյուններն ու լեռնագագաթները։ Թռիչքն ինձ համար կլիներ ոչ միայն տեղաշարժվելու միջոց, այլև հնարավորություն՝ զգալու աշխարհի անսահմանությունը։ Այդ բարձրությունից ամեն ինչ ավելի պարզ ու գեղեցիկ կթվար։

Առաջադրանքներ․ փետրվարի 23-27

1.Կապակցության իմաստն արտահայտի՛ր մեկ ածականով (հատկանիշ ցույց տվող բառով), ընտրի՛ր հինգ բառ և նախադասություններ կազմի՛ր։

  • Ճահիճներով պատված-ճահճապատ
  • մանրէներ ծնող-մանրէածին
  • մարդկանց ատող-նարդատյաց
  • միայնակ կյանք վարող-մենակյաց
  • մեգով պատված-միգապատ
  • միշտ փթթած-մշտափթիթ 
  • թախծոտ դեմքով-թախծադեմ
  • միրգ տվող- մրգատու
  • նոր տնկած- նորատունկ
  • նուրբ հնչող-նրբահունչ
  • շահույթ բերող-շահութաբեր
  • շեկ վարսերով-շիկավարս
  • շատ շնորհներ ունեցող-շնորհաշատ
  • ինչքից զուրկ-ընչազուրկ
  • ոսկուց ձուլված-ոսկեձույլ
  • ուշքը կորցրած-ուշակորույս
  • մաքուր գրած-մաքրագիր

2.Փակագծերում տրված տարբերակներից ընդգծի՛ր ճիշտ թվականը։

  • Մենք՝ ուսանողներս, այդ մասին լսում էինք (առաջին առաջի) անգամ։
  • Շուրջ (ութանասուն, ութսուն)  դպրոցահասակ երեխաներ էին մասնակցում գարնանային այդ տոնախմբությանը։
  • Փոքրիկը ձեռքում ամուր պահել էր (տաս, տասը,)  դրամ։
  • Բողոքի երթին մասնակցում էին (հարյուրավոր, հարուրավոր) մարդիկ։
  • Իմ տեղը երրորդ կարգի (երեսունչորրորդ, երեսունչորսերորդ) աթոռն է։
  • Երեխաներս սովորում են Երևանի (թիվ համար, թիվ) տասնչորս դպրոցում։
  • Այս տարի կայացավ հայերենագիտական միջազգային  (VII-րդ , 7-րդ) գիտաժողովը։
  • Բացարձակ գերազանցիկ լինելու համար Սոնային պակասում էր ընդամենը (զրո, զերո) ամբողջ հինգ տասնորդական տոկոս վարկանիշ։

3.Փակագծերում տրված գոյականները անհրաժեշտ ձևով  գրել համա-
պատասխան տեղերում։
1. Սարի գագաթին երևում էին մոտակա գյուղի բոլոր տները, իսկ ճերմակ մշուշի մեջ
նշմարվում էր մեկ այլ գյուղ։ (գյուղ, գագաթ, մշուշ)

2. Ասֆալտապատ ճանապարհով սլացող մեքենան կանգ առավ ճամփեզրի ցայտաղբյուրի մոտ, և
մեքենայից ելավ վարորդը՝ մի ալեհեր մարդ։ (ճամփեզր, մեքենա, ճանապարհ)

3. Մեր շուրջը սփռված դաշտում երևում էին աշխատող մարդիկ, որոնք երբեմն հայացքներն
ուղղում էին մեր կողմը։ (հայացք, դաշտ, մարդ)

4. Այդ հինավուրց ձեռագրում արժեքավոր տեղեկություններ կային, որոնք խիստ հետաքրքրեցին գիտաժողովին։
մասնակցող մասնագետներին։ (տեղեկություն, ձեռագիր, գիտաժողով)

5. Ամբողջ օրն աշխատած վարպետը գործն ավարտել էր, և հիմա գոհունակությամբ նայում էր իր
աշխատանքի արդյունքին։ (գոհունակություն, վարպետ, օր)

6. Գեղարվեստական նոր ֆիլմի ցուցադրումն ավարտվել էր, և դահլիճից խումբ-խումբ ելնում
էին հանդիսատեսները։ (հանդիսատես, դահլիճ, ցուցադրում)

7. Նրա աշխատանքի վայրին մոտ գտնվող փողոցում վերջերս նոր խանութ է բացվել,
որտեղ վաճառվում են բազմազան իրեր։ (իր, փողոց, վայր)

8. Աստղերը մեկ-մեկ մարում էին երկնքում, փչում էր վաղորդյան սառը քամին., և լիճը,
թեթև ծփանքով արթնանում էր ուշ աշնան երկար գիշերվա նիրհից։
(քամի, երկինք, աշուն)

9. Երկրորդ կուրսի ավագը բերել էր հաջորդ քննության հարցաշարը, և տարբեր
շարքերում նստած ուսանողները դասագրքերից որոնում էին հարցերին վերաբերող
թեմաները և տետրում նշում էջերը։ (քննության, դասագիրք, կուրս)

10. Վերջերս կազմակերպված մրցույթին մասնակցեցին արվեստի դպրոցում սովորող շատ
երեխաներ, որոնց աշխատանքներն արժանացան տարբեր մրցանակների
(մրցույթ, մրցանակ, դպրոց)

4. Փակագծերում տրված հարանուններից ընտրի՛ր նախադասությանը համապատասխանողը։

Գրախանութում վաճառվում է այդ բառարանի երկրորդ (հրատարակությունը, հրատարակչությունը)։

Այդ (հրատարակությունը, հրատարակչությունը) լույս է ընծայել գրքի վերջին հատորը։

Նա այդ գործում մեծ (երախտիք, երախտագիտություն) ունի։

Այդ առաջարկը վեճերի ու քննարկումների (տեղիք տվեց, տեղի տվեց)։

Ամենուրեք (փտում, փթթում) էին կանաչ այգիներն ու գեղեցիկ ծաղկանոցները։

Բակում խաղացող երեխան (հովարով, հովհարով) գլխարկ էր դրել։

Զարմացած երեխան (թոթովեց, թոթվեց) ուսերը։

Մարզիկները մրցույթին մասնակցելու (հրավերք, հրավեր) էին ստացել։

Ջրատար խողովակի (փականը, փականքը) նորոգեցին։

Վարպետը (պատրաստականությամբ, պատրաստակամությամբ) օգնեց մեզ։

5..Փակագծում տրված գոյականները  համապատասխանեցրու նախադասությանը: Գտի՛ր ո՞ր բառն է թելադրում գոյականների ձևը:

Ոչ մի քայլ չի կարողանում անել առանց օգնության։ (օգնություն):

Մարզիկը հանդիսատեսի համակրանքից (համակրանք) բացի գավաթն էլ շահեց:

Ռադիոընդունիչ և թթվածնի բալոններ կային տակառի (տակառ) մեջ:

Բոլոր ծովերը կապվում են օվկիանոսների (օվկիանոսներ) հետ:

Ըստ օրինակի (օրինակ)՝ տասը նախադասություն գրեցի:

Պարզվում է, որ ձկներին դեպի ցանցեր (ցանց) են հրապուրում զանազան ձայներով:

6.Կետերի փոխարեն գրի՛ր նախադասության մտքին համապատասխանող բառ:

Առողջ լինելու համար անհրաժեշտ է մշտապես կոփել մարմինը:

Նրա հագածը վարդագույն վերնաշապիկ էր ու նորաձև փեշ:

Սիրում է ժամերով պառկել տաք ավազին ու նայել ամպի լողացող պատառիկներին:

Հավաքած բոլոր փաստաթղթերն ու գրությունները դասավորեց տուփում, դրեց պահարանի մեջ:

Կրիայի նման մտել է պատյանի մեջ ու ոչինչ լսել չի ուզում:

Լավ լողորդի ու փրկարարի քn անունը մեր քաղաքից արդեն դուրս է եկել:

Վիրավոր գազանի մռնչյունն անտառում դեռ երկար լսվեց:

7. Փակագծում տրված օժանդակ բայերը գրի՛ր եզակի կամ հոգնակի ձևով:

Փղի համար կնճիթը շատ կարևոր է: Նա դրանով է ուտում ու խմում: Ձագը մոր ետևից վազում է՝ կնճիթով նրա պոչը բռնած: Փիղ ծնողները կնճիթով «ապտակում» են չարաճճի ձագուկին, որը սովորաբար փոքր ավտոբուսի չափ է լինում:

Երբ փիղն ընկնում է փոսը կամ խճճվում թակարդում, մյուս փղերը մեկնում են կնճիթներն ու նրան օգնում են: Փիղն առանց կնճիթի չի կարող ապրել, բայց աֆրիկական սավաննաներում հանդիպել են կնճիթից զրկված փղեր: Նշանակում է՝ ընկերներն են կերակրել: Փղերն իրենց վիրավոր կամ հիվանդ ընկերոջը չեն լքում:

Վաղուց ի վեր Հնդկաստանում փիղն ու մարդը բարեկամություն են անում: Խելացի ու հասկացող կենդանիները ոչ միայն ծանր աշխատանք են անում ու կատարում մարդկանց հանձնարարությունները, այլև որպես հոգատար դայակներ խնամում են երեխաներին: Պապը, հայրն ու թոռը կարող են նույն փղի «սաները» լինել, չէ՞ որ փղերը երկար են ապրում՝ յոթանասունից ութսուն տարի:

8.Ավելորդ բառերը գտի´ր և նախադասություններն ուղղի´ր:

Ներեցեք, որ սպասեցրի:

Երկրաչափությունն առանձին գիտություն է:

Քանիցս խոսվել է այդ մասին:

Բազմիցս զգուշացրել եմ քեզ:

Մանրամասն պատմի՛ր քո կյանքի

9.Ժխտական ապ, դժ, տ ածանցներով կազմի՛ր տրված բառերի հոմանիշները․

անգույն, անբախտ, անգետ, անշնորհք, անձև։

Անգույն — դժգույն

Անբախտ — Դժբախտ

Անգետ — Տգետ

Անշնորհք — Ապաշնորհ

Անձև — Տձև

10.«Եթե կարողանայի թռչել․․․» վերնագրով գրի՛ր ստեղծագործական աշխատանք։

»իմ ստեղծագործական աշխատանքը։
Եթե կարողանայի թռչել․․

Հավասարումներին հանգող խնդիրներ

1.Գրքում տպագրված են պատմվածք և վիպակ, որոնք միասին կազմում են 130 էջ:Վիպակի էջերի թիվը 4 անգամ շատ է պատմվածքի էջերի թվից:Քանի՞ էջ են զբաղեցնում պատմվածքը և վիպակը:
X+4X
X=130
X=130:5
X=26

X=26X4
X=104

2.Դպրոցի համար գնեցին 243 սեղան և աթոռ:Աթոռ գնեցին 8 անգամ շատ, քան՝ սեղան:Քանի՞ սեղան և քանի՞ աթոռ գնեցին:
X=243
X+8X=243
9X=243
X=243:9
X=27
X=8X27=216

3.Լուծիր հավասարումը՝ 

a)8⋅(7+y)−4y=5y−62=
56+8Y-4y=5y -62
4y-5y=-62-56
-y=-118
y=118

b)−15y−36=8y+148
-15y-36=2y+148
-15y-8y=148+36
-23y=184
y=184:-23
y=-8


c) 13y+y−6y=128
13+y=14y
14-6y=8y
8y=128



d)2x+8x+21=111

e)5⋅(4x+6)-2⋅(10+x)=56
20x+30-2x=56
20×2=56-30+20
18x=46
x=46:18
x=46/18


f)3⋅(6-x)+8⋅(1+x)=4
18-3x+8+8x=4
5x=4-18-8
5x=-22
x=-22\5

4.Բեռնատարի արագությունը 18 կմ/ժ-ով մեծ է ավտոբուսի արագությունից:

Նրանք միաժամանակ իրար ընդառաջ դուրս եկան երկու քաղաքներից, որոնց միջև հեռավորությունը 632 կմ է:Գտիր բեռնատարի և ավտոբուսի արագությունները, եթե հայտնի է, որ նրանք հանդիպեցին շարժումը սկսելուց 4 ժամ հետո:
632 : 4 = 158կմ
X+(X+18) = 158
2X+18=158
2X=158-18
2X=140
X=140:2=70

5.Երկու եղբայրներ ունեն հավասար թվով ընկույզներ: Եթե ավագ եղբայրը կրտսերին տա 20 ընկույզ, ապա նրա մոտ կմնա 5 անգամ քիչ ընկույզ, քան՝ կրտսերի մոտ:Քանի՞ ընկույզ կար սկզբում եղբայրներից յուրաքանչյուրի մոտ:
X+20=5(X-20)
X+20=5X-100
4X=120
X=30

6.Տոպրակում դրված են մանդարիններ:Եթե երեխաներից յուրաքանչյուրին բաժանենք 5-ական մանդարին, ապա 3մանդարին կպակասի, իսկ եթե բաժանենք 4-ական մանդարին, ապա 16մանդարին կավելանա: Քանի՞ մանդարին կար տոպրակում:
Երեխաների թիվը
5x-3=4x+16
x=19
4×19+16=92

7.Երկու տակառներում կա 544 լ բենզին: Երբ առաջինից վերցրին բենզինի 1/3-ը, իսկ երկրորդից՝ 1/7-ը, ապա երկու տակառներում բենզինի քանակները հավասարվեցին:Սկզբում քանի՞ լ բենզին կար տակառներից յուրաքանչյուրում:

Առաջին տակառում կար 306 լ բենզին
Երկրորդ տակառում կար 238 լ բենզին

Հնագույն քաղաքակրթությունների հասարակական կյանքը, մարդկանց զբաղմունքը, առօրյա կյանքն ու կենցաղը

Շումեր
Առաջին մեծ քաղաքակրթությունը՝ շումերականը, զարգացել է Ք․ա․ 5000 թվականաին Տիգրիս և Եփրատ գետերի միջև։ Հետագայում այս տարածքը կոչվել է Միջագտեք (այժմ՝ Իրաք), որտեղ նաև գոյություն է ունեցել Բաբելոնը։ Շումերը գոյատևել է 3000 տարի։ Շումերները առևտուր են արել հսկայական շուկաներում։ Յուրաքանչյուր առևտրական ուներ իր գլանաձև կնիքը՝ պայմանագրերը կնքելու համար։ Վաճառքը գրանցվում էր կավե սալիկի վրա, իսկ ապրանք գնելու համար շումերները օգտագործում էին կավե դրամներ։

Եգիպտոս
Հյուսիսային Աֆրիկայում՝ Նեղոս գետի ափին, առաջացել են երկու թագավորություններ՝ Վերի Եգիպտոսը և Ստորին Եգիպտոսը։ Ք․ա․ 3100 թվականին Մենես թագավորը միավորեց Եգիպտոսը, որը դարձավ հզոր կայսրություն և գոյատևեց մինչև Ք․ա․ 30 թվականը, երբ պարտություն կրեց հռոմեացիներից։ Ոչ բոլոր եգիպտացիներն էին կարողանում կարդալ և գրել։ Նրանց նամակները գրում էին գրագիրները՝ օգտագործելով եղեգնյա գրիչներ և թղթի մի տեսակ, որը կոչվում էր պապիրուս։
Հին Եգիպտոսում հացահատիկը ամենակարևոր մշակվող կուլտուրաներից էր։ Դրանով վճարում էի հարկերը, փոխանակում այլ ապրանքներով։ Այս ամենի շնորհիվ եգիպտացիները ստեղծեցին ճշգիտ կշեռք։

Հնդկաստան
Քրիստոսից արաջ 3-րդ հազարամյակում Հնդկաստանում գոյություն ունեին Մոհենջոդարոյի և Խարապպայի զարգացած երկրագործական կենտրոնները: Չինաստանում առաջին պետությունը ստեղծվեր է Քրիստոսից առաջ 3-րդ հազարամյակում:

Քրիստոսից առաջ 2-րդ հազարամյակում հնդկացիները ներխուժեցին և գրավեցին արիական ցեղերը: Նրանք հեշտությամբ գրավեցին, կոտորեցին ժողովրդին և ստեղծեցին իրենց իշխանությունը: Արիացիները քիչ էին, բայց մարտունակ ու կազմակերպգված էին: Նրանք առանձին-առանձին էին ապրում: Առաջ հնդկացիները կարծում էին, թե նրանք ստեղծվել էին Աստծու ստեղծած առաջին մարդու մարմնի որևե մասից: Օրինակ քրմերին Աստված ստեղծել է իր շրթունքներից, և քուրմը կարող է խոսել Աստծու անունից: Աստծու ձեռքերից էին ստեղծվել ռազմիկները, գլխավոր ռազմիկն արքան էր:  Երբ Ալեքսանդր Մակեդոնացին վերադարձավ Հնդկաստանից, հնդիկներն գրավեցին և ստեղծեցին շատ պետություններ: Դրանցից ամենահզորը Մաուրյան պետությունն էր: Քրիստոսից առաջ 3-րդ դարում Աշոկա արքայի օրոք այն դարձավ ամենա հզորը : Աշոկա թագավորը հայտնի է, որպես շինարար, նա կառուցում էր պարսպապատ քաղաքներ, աղքատների համար հիվանդանոցներ, և այլն: Աշոկան մեծապես աջակցում էր բուդդայական կրոնի տարածմանը:


Չինաստան
Չինաստանի հյուսիսում ստեղծվեց Չժոու խոշոր պետությունը, որը գոյատևեց գրեթե 700 տարի: Սակայն մինչև Ք.ա. 3-րդ դարը Չինաստանում որևէ մեկին չհաջողվեց միավորել երկիրը: Կային բազմաթիվ ինքնուրույն պետություններ, որոնք մշտապես պատերազմում էին միմյանց դեմ: Առաջինը Ցին Շի Հուանդին էր(Ք.ա. 246–210 թթ.), ով միավորեց ողջ Չինաստանը: Կայսրը վերացրեց ազնվականների ժառանգական տիտղոսները և արտոնությունները: Այդուհետև պետական բարձր պաշտոններ ստանում էին միայն նրանք, ովքեր ունեին արժանիքներ և ծառայում էին կայսրին: Երկիրը բաժանվեց մարզերի: Սահմանվեցին կայուն հարկեր: Մտցվեցին միասնական դրամ, չափի ու կշռի միավորներ: Երկրի հյուսիսում քոչվոր ցեղերի հարձակումներին դիմակայելու նպատակով սկսվեց Չինական մեծ պարսպի շինարարությունը: Չինաստանը մետաքսի հայրենիքն է: Ու Դի կայսրը (Ք.ա. 140–87 թթ.), նվաճելով Չինաստանից արևմուտք ընկած շրջանները, առևտրական ճանապարհ գցեց դեպի Իրան: Այն ձգվում էր Չինաստանից մինչև Սև ծով՝ մոտ 7000 կմ երկարությամբ, և կոչվեց «Մետաքսի ճանապարհ»: Դրա մի հատվածն անցնում էր Հայաստանով:


Բաբելոն
Բաբելոնի թագավորությունը ստեղծվել է Ք․ ա․ 2-րդ հազարամյակի սկզբներին՝ Միջագետքի կենտրոնում։ Այն մեծ վերելք ապրեց Հին աշխարհի նշանավոր արքաներից մեկի՝ Համուրապիի Ք․ ա․ (1792-1750 թթ․) oրոք: Շուրջ 30 տարի Բաբելոնի արքան է եղել Համուրապին, ում օրոք ստեղծվել է առաջին օրենսգիրքը` բաղկացած 282 հոդվածից։ Նրա շնորհիվ երկրում սկսեցին գործել ամենախիստ օրենքները։

Ասորեստանի վերելքը և Բաբելոն
Հյուսիսային Միջագետքում Ք.ա. 20-րդ դարում Աշուր քաղաքի շուրջը ստեղծվեց նոր պետություն՝ Ասորեստանը:Ժամանակի ընթացքում Ասորեստանն ամրապնդվեց, իսկ Ք.ա. 9–7-րդ դարերում վերելք ապրեց: Ասորեստանի տիրապետության տակ անցան Ասորիքը և Բաբելոնը։ Բաբելոնցիները բազմիցս փորձեցին ապստամբել և անկախանալ, սակայն ապարդյուն: Ք.ա. 7-րդ դարի վերջերին Բաբելոնն արագորեն հզորացավ: Նա դաշնակցեց Ասորեստանի հակառակորդ Մարաստանի հետ: Նրանց միացավ նաև հայոց թագավոր Պարույր Հայկազունը: Ք.ա. 612 թ. դաշնակիցները գրավեցին մայրաքաղաք Նինվեն և վերջ տվին Ասորեստանին: Բաբելոնը վերածվեց հզորագույն պետության Նաբուգոդոնոսոր արքայի օրոք (Ք.ա. 605–562 թթ.) : Հին աշխարհի հրաշալիքներից երկուսը՝ Բաբելոնի աշտարակը և Շամիրամի կախովի այգիները, ստեղծվեցին նրա օրոք:

Հարցեր և առաջադրանքներ

1․ Գետահովիտները ի՞նչ դեր են կատարել քաղաքակրթության զարգացման գործում։
Գետահովիտները հանդիսացել են առաջին քաղաքակրթությունների օրրանը՝ ապահովելով բերրի հողեր, ջուր ոռոգման և տրանսպորտի համար: Դրանք նպաստել են նստակյաց կյանքի, երկրագործության զարգացմանը, ավելցուկային արտադրանքի ստեղծմանը, պետականության ձևավորմանը և արհեստների ու գրի զարգացմանը. 

2․ Ո՞վ է միավորել Եգիպտոսը։

Ք.ա. 3100 թվականին Եգիպտոսը միավորել է Մենես թագավորը:

3․ Ինչո՞ւ էր Եգիպտոսում կարևորվում գրագրի գործը։

Քանի որ ոչ բոլոր եգիպտացիներն էին տիրապետում գրին ու կարդալուն, գրագիրները կենսական դեր ունեին պետության կառավարման, նամակագրության և հարկերի հաշվառման գործում: Նրանք օգտագործում էին պապիրուս և եղեգնյա գրիչներ՝ կարևոր տեղեկությունները ֆիքսելու համար:

4․ Ո՞վ է եղել Չինաստանի առաջին կայսրը։

Չինաստանի առաջին կայսրը եղել է Ցին Շի Հուանդին:

5․ Ի՞նչ անուն ստացավ Չինաստանից մինչև Սև ծով ձգվող առևտրական ճանապարհը։ Որքա՞ն էր դրա երկարությունը։

Այն կոչվեց «Մետաքսի ճանապարհ»: Դրա երկարությունը մոտ 7000 կմ էր::

6․ Ե՞րբ և որտե՞ղ է ստեղծվել Բաբելոնը։

Բաբելոնի թագավորությունը ստեղծվել է Ք.ա. 2-րդ հազարամյակի սկզբներին Միջագետքի կենտրոնում:

7․ Ե՞րբ և որտե՞ղ է վերելք ապրել Ասորեստանը։

Ասորեստանը ստեղծվել է Ք.ա. 20-րդ դարում Հյուսիսային Միջագետքում՝ Աշուր քաղաքի շուրջը, իսկ վերելք է ապրել Ք.ա. 9–7-րդ դարերում:

8․ Ե՞րբ և ո՞ւմ կողմից գրավվեց Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն։

Նինվեն գրավվեց Ք.ա. 612 թ. դաշնակիցների՝ Բաբելոնի, Մարաստանի և հայոց թագավոր Պարույր Հայկազունու կողմից:

Լոռեցի Սաքոն

  • Կարդա՛ Հ․ Թումանյան «Լոռեցի Սաքոն» պոեմը։
  • Գտի՛ր երախ, անձավ, քաջք, շնալիր, համկալ, փարախ բառերի բացատրությունը։

    Երախ – բերան, հատկապես կենդանու մեծ, լայն բացվող բերան։

    Անձավ – քարանձավ, ժայռի մեջ եղած բնական խոռոչ։

    Քաջք – ժողովրդական պատկերացումներում առասպելական, գերբնական էակներ, որոնք բնակվում են լեռներում, անձավներում։

    Շնալիր – շների համար նախատեսված տեղ։

    Համկալ – գյուղատնտեսական գործիք (երկաթե կարթով փոցխի նման գործիք)

    Փարախ – անասունների համար ցանկապատված բաց տարածք, գոմից դուրս եղած պահման վայր։


  • Գտի՛ր հատվածներ, որտեղ երևում է, որ Սաքոն ուժեղ է ֆիզիկապես։
    Այն հատվածը, որտեղ Լոռեցի Սաքոն քարեր է բարձրացնում, որոնք ուրիշները չէին կարող շարժել։
  • Գտի՛ր հատվածներ, որտեղ երևում է, որ Սաքոն իր մենակությունից դժգոհ է։
    Այն հատվածը, երբ խոսում էր ինքն իր հետ։
  • Գտի՛ր այն հատվածները, որտեղ խոսվում է զրույց-առասպելների մասին, ներկայացրո՛ւ դրանցում եղած նկարագրությունները։
    Պոեմում խոսվում է քաջքերի մասին։ Ասվում է, որ նրանք ապրում են սարերի անձավներում։
  • Տրվածներից ո՞րն էր, ըստ քեզ, Սաքոյի կործանման պատճառը։ Հիմնավորիր պատասխանդ։

Ըստ իս, Սաքոյի կործանման հիմնական պատճառը մենակությունն էր։

Տրվածներից ո՞րն էր, ըստ քեզ, Սաքոյի կործանման պատճառը։ Հիմնավորիր պատասխանդ։

ա) Սաքոյին չարքերը խենթացրին. չարքերը միշտ էլ կործանում են մենակ մարդկանց.

բ) Սաքոն վախենում էր այն ամենից. ինչ տատը իրեն պատմել էր.

գ) Սաքոն ֆիզիկապես ուժեղ էր. բայց հոգեպես թույլ էր այդ պահին, դրա համար էլ չար մտքերի համար խոցելի էր։

Իմ ընկեր Նեսոն

  • Կարդա՛ Հովհաննես Թումանյանի «Իմ ընկեր Նեսոն» պատմվածքը։
  • Պատմվածքից դուրս գրի՛ր քեզ համար ամենահուզիչ և ամենազվարճալի հատվածները։

    Ամենահուզիչ հատվածը

  • Ամենահուզիչը այն դրվագն է, որտեղ պատմողը մեծ ջերմությամբ հիշում է Նեսոյին։ Նրա չարաճճի, երբեմն անհնազանդ պահվածքի տակ բացահայտվում է բարի ու ազնիվ սիրտը։

    Ամենազվարճալի հատվածը
  • Ամենազվարճալին Նեսոյի չարաճճի արարքներից մեկն է, երբ նա իր խորամանկությամբ կարողանում է բոլորին զարմացնել կամ ծիծաղեցնել։
  • Գրի՛ր քո կարծիքը պատմվածքի վերաբերյալ։