Լեզվական առաջադրանքներ

1.Ճիշտ դասավորեք  նախադասությունները և իմացեք՝ ինչպես է առաջացել ցերեկը ճրագով ման գաս, չես գտնի արտահայտությունը:

Ու ասում են, նույնիսկ օրը ցերեկով ձեռքին լապտեր բռնած՝ լավ մարդ էր փնտրում:
Հիմա իմացա՞ք, թե որտեղից է գալիս աշխարհի շատ լեզուներում տարածվածցերեկը ճրագով ման գաս՝ չես գտնի արտահայտությունը:
Նա հրաժարվել էր աշխարհի բարիքներից ու վայելքներից և ապրում էր մի…տակառի մեջ: Հին Հունաստանում ապրում էր մի իմաստուն ծերուկ՝ Դիոգենես անունով:

Հունաստանում ապրում էր մի իմաստուն ծերուկ՝ Դիոգենես անունով:
Նա հրաժարվել էր աշխարհի բարիքներից ու վայելքներից և ապրում էր մի…տակառի մեջ: Հին
Ու ասում են, նույնիսկ օրը ցերեկով ձեռքին լապտեր բռնած՝ լավ մարդ էր փնտրում:
Հիմա իմացա՞ք, թե որտեղից է գալիս աշխարհի շատ լեզուներում

տարածվածցերեկը ճրագով ման գաս՝ չես գտնի արտահայտությունը:

2. Եթե նախադասությունները ճիշտ դասավորես, կիմանաս, թե ինչպես է առաջացել իմ կույր բախտից արտահայտությունը.

Կշեռքով նա կշռում-դատում էր մարդկանց գործերը որտեղից էլ առաջացել է բախտի նժարին դրված լինել դարձվածքը։

Իսկ աչքերը փակող թաշկինակը նրա համար էր, որ ոչ մեկին չտեսներ և արդար դատեր։

Այստեղից էլ առաջացել էիմ կույր բախտից արտահայտությունը։

Մյուս ձեռքի սուրը մեղավորին անխնա պատժելու համար էր։

Նրանք այդ կնոջը պատկերում էին աչքերը կապած, մի ձեռքին՝ կշեռք, մյուսին՝ սուր։

Հին հռոմեացիները Ֆորտունա անունով բախտի և արդարադատության աստվածուհի ունեին։

Հին հռոմեացիները Ֆորտունա անունով բախտի և արդարադատության աստվածուհի ունեին։
Նրանք այդ կնոջը պատկերում էին աչքերը կապած, մի ձեռքին՝ կշեռք, մյուսին՝ սուր։
Կշեռքով նա կշռում-դատում էր մարդկանց գործերը, որտեղից էլ առաջացել է «բախտի նժարին դրված լինել» դարձվածքը։
Մյուս ձեռքի սուրը մեղավորին անխնա պատժելու համար էր։
Իսկ աչքերը փակող թաշկինակը նրա համար էր, որ ոչ մեկին չտեսներ և արդար դատեր։
Այստեղից էլ առաջացել է «իմ կույր բախտից» արտահայտությունը։

3.Նախադասությունները լրացրու՝ որքան հնարավոր է շատ նոր բառեր ավելացնելով:

Հորդ անձրևը կտրվել է այսօր։ Երկինքը մաքուր է, ինչպես Ֆրանսիաում։ Ոսկեզօծ արևը փայլում է։ Օրը տաք է առավոտյան։ Բարեկարգ Բակը շատ գեղեցիկ է։ Պտղատու Ծառերը ծաղկել են։ երփներանգ Ծաղիկները բացվել են։ Մաքուր Բակը կանաչել է։ Բակի Երեխաներն աղմկում են։ Տատիկները գործում են գուլպա: Մայրիկները զրուցում են բակում: Կատուն խաղում է իր տնակում: Շունը հաչում է բակում: Սառը երեկո է: Հայրիկները վերադառնում են գիշերը: Իջնում է գիշերը քաղաքի վրա: Բակը խաղաղվում է գիշերը:

4.Լրացնել բաց թողնված տառերը` գրելով օ կամ ո:

  • Ես աշխատում եմ հեռու մնալ վատորակ սննդից:
  • Դպրոցում աշակերտները մասնակցեցին շաբաթօրյակին:
  • Հնաոճ իրերը սովորաբար թանկ են լինում:
  • Աղջկա ականջօղերը բավական գեղեցիկ էին:
  • Ձմռանը բոլորը վարակվեցին ամանորյա տրամադրությամբ:
  • Իմ ամենօրյա հագուստը սա էր:

5.Ստեղծագործում ենք` ընտրելով թեմաներից մեկը.

  • Որքանո՞վ եմ ինքս ինձ ճանաչում
  • Ինչպիսի՞ն եմ ուզում տեսնել ինձ տարիներ անց
  • Ի՞նչն է ինձ օգնում ավելի լավը դառնալ
  • Որքա՞ն եմ պատրաստ ներել ինձ և ուրիշներին
  • Ի՞նչն է ինձ համար այս կյանքում ամենակարևորը
  • այլ
    Ի՞նչն է ինձ օգնում ավելի լավը դառնալ

    Ոչ թե փայլուն հաղթանակի զգացումն է միայն, Ոչ էլ ուրիշի աչքում փառքի փնտրտուքը դատարկ։ Այլ մշտական մարտը՝ իմ թուլությունների դեմ, Եվ երբեք չհանձնվելու կամքը, որն իմ մեջ է կարկամ։

    Ինձ օգնում է Սխալը, որից դաս եմ քաղում ես, Որը ցավոտ, բայց հզոր ճշմարտություն է ինձ բացում։ Այն ցույց է տալիս, թե ո՞րտեղ է իմ պատը բարակ, Եվ ո՞ր ուղղությամբ պիտի հոգիս ավելի զորանա։

    Ինձ օգնում է Ցավը, որը հղկում է հոգիս խոր, Հիշեցնում՝ ինչն է կարևոր, իսկ ինչը՝ անցողիկ մշուշ։ Եվ Քննադատությունը՝ անկեղծ, առանց ավելորդ շողոքորթության, Որը ստիպում է կասկածի աչքով նայել իմ բոլոր նվաճումներին։

Լեզվական առաջադրանքներ

  1. Լրացրո՛ւ բաց թողած տառերը և կետադրի՛ր։

Որոշել էինք շրջագայել, հավաքել ուշադրության արժանի հինավուրց ավանդությունները։ Ուսումնասիրել իմ հայրենի լեռնաշխարհի՝ հիացմունք պարգևող պատմական հուշարձանները, ճարտարապետական կոթողները։ւ

Շրջում էինք ձիերով, հաղթահարում լեռնաշղթաների հոգնություն պատճառող բնական  խոչընդոտները, անցնում անդնդախոր ձորերով։ Ձիերին ազատ արձակելով՝ նստում էինք բարձունքների վրա, ակնապիշ նայում հազիվհազ նշմարվող օձագալար արահետներին, դիտում բացատները, որտեղ լուսնկա գիշերներին կխտարներն էին խայտում, արջերն էին մռթմռթում, գնում իրենց որջերը։ Ահա փոքրիկ լիճը՝ ալիքների բեկբեկուն արփիափայլով, աչքի պես վճիտ տեղաբնակները՝ լոռեցուն հատուկ չափազանցությամբ Ծովեր են անվանել այն։ Պատահում էր, երբ գիշերը վրա էր հասնում, ճանապարհը վստահում էինք ձիերին։ Սմբակների թափից պոկվում էին քարեր ու գլորվում, և անտառը լցվում էր ահասարսուռ– արձագանքներով։

2․Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր։

խեխտել- խեղդել
ոխկույզ- ողկույզ
վղտալ- վխտալ

սրփազան-սրբազան
համփերություն-համբերություն
նյարթ-նյարդ
երթվել-երդվել

հարձուփորձ-հարցուփորձ
մրձույթ-մրցույթ
դախձ-դաղձ
օցանման-օձանման
ատաղծագործ-ատաղձագործ

3. Կարդա՛, իմացի՛ր, ապա լրացրո՛ւ բաց թողնված տառերը:

Հինավուրց ավանդությունն ասում է, թե շատ տարիներ առաջ, երբ մարդիկ մեհենական սուրբ կրակի՝ ատրուշանի առջև ջերմեռանդորեն զոհեր էին մատուցում հեթանոս աստվածներին, Հայոց աշխարհի Բզնունյաց ծովում (այսպես էր կոչվում Վանա լիճը) դեռ ոչ մի կղզի չկար: Օրերից մի օր վիշապաքաղ Վահագն աստվածն իր սիրելիի՝ չքնաղատես Աստղիկի հետ նավակով զբոսնում էր ծովի վրա:  Վաղորդյան զեփյուռը քնքշորեն խաղում էր պաղպաջուն ալիքների հետ:  Զմայլված երկնակարկառ ժայռերով շրջապատված ալ-ետ ծովակի գեղեցկությամբ՝ դիցուհին ափսոսում է, որ ծովը հանգստավայր չունի: Եվ հրավարս, բոցամորուս Վահագնը բարձրանում է Հայկական պարի կատարները, վիթխարի ժայռաբեկորներ պոկում և նետում ծովի ալիքների մեջ: Առաջանում են Ախթամար, Կտուց և Լիմ կղզիները: Նրբագեղ դիցուհին պահանջում է, որ այդ կղզիներից մեկի վրա կառուցվի աշխարհի ամենաշքեղ տաճարը՝ որպես առհավատչյա իրենց անշեջսիրո: Վահագնը գործի է դնում իր աստվածային քանքարը, և արփիաշող Աղթամար կղզու վրա բարձրանում է Վահեվահյան անձեռակերտ մեհյան-տաճարը: «Գեղեցիկ է, բայց ամենագեղեցիկը չէ»,- ասում է քմահաճ դիցուհին և հեռանում՝ դեմքը խոժոռած:

Անցնում են դարեր: Վասպուրականի թագավոր Գագիկ Արծրունու կարգադրությամբ և հռչակավոր վարպետ Մանվելի գլխավորությամբ գործի են անցնում վեց հազար վարպետներ՝ անթիվ-անհամար օգնականներով: Եվ վեց-յոթ երկար ու ձիգ տարիների ընթացքում վեր է խոյանում Ախթամարի գեղաշուք տաճարը:

Մշակույթ, կրոն

Մարդկանց կրոնական պատկերացումները

Հնագույն մարդիկ մշտապես կապված են եղել իրենց շրջապատող աշխարհին։ Փորցելով հասկանալ կամ բացատրել բնության երևույթները (քամի,անձրև, արև, լոիսին, շարժում)՝ մարդիկ նկատում էին, որ դրանք գոյություն ունեն իրենց կամքից անկախ։ Եվ քանի որ հաճախ բնության երևույթները և մարմինները մնում էին անհասկանալի ու անբացատրելի, մարդիկ այդ երևույթների պատճառ էին համարում անտեսանելի գերբնական ուժերին։ Հնագույն մարդիկ կարծում էին, որ ոգիներին՝ բարի և չար գերբնական ուժերին, պետք է սիրաշահել ու զոհեր մատուցել, կատարել նրանց նվիրված ծեսեր, որպեսզի նրանք բարեհաճ լինեն իրենց նկատմաբ։ Այդպես առաջացավ կրոնը։ Հայաստանի տարբեր հնավայրերից գտնված արձանիկները, կավակերտ օջախները վկայում են, որ հնագույն բնակիչների կյանքում մեծ տեղ են ունեցել ծեսերն ու պաշտամունքը։ Հայաստանում մեր հեռավոր նախնիները երկրային կայանքը և մահը բացատրում էին ոգու ներկայությամբ և բացակայությամբ։ Այսպես ձևավորվում է նախնիների պաշտամունքը։

Մշակույթ

Հայաստանի տարածքում հայտնաբերվել են հարուստ նյութեր, որոնք հստակ պատկերացում են տալիս մեր հայրենիքի բնիկիների նախնադարյան մշակույթի մասին։ Հայաստանում եղած քարակոթողները և ժայռապատկերները մեր հնագույն նախնիների ապրելակերպի մասին կարևորագույն աղբյուրն են։ Դրանք հազարավոր օրինակներով հանդիպում են Գեղամա, Վարդենիսի, Վասպուրականի, Կորդվաց, Հայկակն Տավրոսի լեռանաշղթաներում, Սյունիքում, Արագածի փեշերին և այլուր։ Ժայռապատկերների թեմատիկան շատ բազմազան է։ Դրանցում առկա են ոչ միայն պարզ կենցաղային, որսորդական, ծիսական և այլ տեսարաններ, այլև երկնային մարմինների ու մարդակերպ աստվածների պատկերներ, օրացույցներ և այլն։ Իզուր չէ, որ շատ ուսումնասիրողներ ժայռապատկերները համարում են «նախնադարի քարե հանրագիտարաններ»։
Հայաստանի նախնադարյան պաշտամունքային համակարգում կենտրոնական տեղ էր զբաղեցնում արևի պաշտամունքը։ Հնավայրերում արևը պատկերող և խորհրդանշող բազմաթիվ իրեր են հայտնաբերվել։ Նախնադարյան կիրառական արվեստում իր արտացոլումն է գտել նաև երկնային լուսատուների, ինչպես նաև ջրի պաշտամունքը։

Հարցեր և առաջադրանքներ

1․ Ներկայցնե՛լ հնագույն մարդյանց կրոնական պատկերացումները։
Հնագույն մարդիկ կարծում էին, որ ոգիներին՝ բարի և չար գերբնական ուժերին, պետք է սիրաշահել ու զոհեր մատուցել, կատարել նրանց նվիրված ծեսեր, որպեսզի նրանք բարեհաճ լինեն իրենց նկատմաբ։

2․ Ներկայացնե՛լ Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակիչների կրոնական հավատալիքները։
Հայաստանի նախնադարյան պաշտամունքային համակարգում կենտրոնական տեղ էր զբաղեցնում արևի պաշտամունքը։ Հնավայրերում արևը պատկերող և խորհրդանշող բազմաթիվ իրեր են հայտնաբերվել։ Նախնադարյան կիրառական արվեստում իր արտացոլումն է գտել նաև երկնային լուսատուների, ինչպես նաև ջրի պաշտամունքը։

3․ Հայաստանի ո՞ր վայրերում են հայտնաբերվել մեր հնագույն նախնիների ապրելակերպի մասին կարևորագույն աղբյուրները։
Հայաստանում եղած քարակոթողները և ժայռապատկերները մեր հնագույն նախնիների ապրելակերպի մասին կարևորագույն աղբյուրն են։ Դրանք հազարավոր օրինակներով հանդիպում են Գեղամա, Վարդենիսի, Վասպուրականի, Կորդվաց, Հայկակն Տավրոսի լեռանաշղթաներում, Սյունիքում, Արագածի փեշերին և այլուր։

4․ Բացատրե՛լ թե ինչո՞ւ են ժայռապատկերները համարվում «նախնադարի քարե հանրագիտարաններ»։

Ժայռապատկերների թեմատիկան շատ բազմազան է։ Դրանցում առկա են ոչ միայն պարզ կենցաղային, որսորդական, ծիսական և այլ տեսարաններ, այլև երկնային մարմինների ու մարդակերպ աստվածների պատկերներ, օրացույցներ և այլն։ Իզուր չէ, որ շատ ուսումնասիրողներ ժայռապատկերները համարում են «նախնադարի քարե հանրագիտարաններ»։


5․ Դիտել տեսանյութը և պատկերել ձեր հավանած հայկական ժայռապատկերը որևէ իրի վրա (բաժակ, շապիկ, պայուսակ և այլն )։