Մենք այցելել էինք քիմյական լաբարատորիա

Այս անգամ այցելեցինք Մայր դպրոցին քիմյական լաբարատորիա։ Այտեղ մեզ նաև ցույց տվեցին քիմյական փորձ օսիլի հետ։ Առաջին փորձում պատրաստեցինք մի նյութ, որի մեջ օգտագործվում էր ջուր և յոդ։ Հետո ավագ դասարանցիները տվեցին մեզ հաց, որի վրա մենք կաթեցրեցինք այդ նյութը և տեսանք, որ հացի մեջ կա օսլա։ Հետո մեզ տվեցին կարտոֆիլ, որի վրա մենք նույն պես ավելացրեցինք իրենք պատրաստաց նյութը, լավ խառնեցինք և տեսանք, որ կարտոֆիլը դառնում Էր կամաց-կամաց կապույտ, իսկ երրորդ փորձի ժամանակ մեզ տվեցին երկու տորթի մասեր, մեկը շոկոլադով, մյուսը սպիտակ և ասացին, որ կարող ենք մեկը ուտել, իսկ մյուսի վրա փորձը կատարենք և մենք սկսեցին կատարել փորձը։ Տորթի վրա կաթացրեցինք յոդը և տեսանք, որ տորթը նույնպես կապտեց։ Ես շատ տպավորված էի։

Ճանապարհորդություն դեպի Սևաբերդ

Ճամբարականներով գնացել էինք Սևաբերդ, որտեղ շատ ձյուն կար։ Շատ զվարճալի ճանապարհորդություն էր, ընկերներով շատ ոգևորված էինք։ Հագել էինք մեր ամենատաք հագուստները, և պատրաստվել մի ամբողջ օր ձյան հետ խաղալու։ Երևանում գրեթե ձյուն չի գալիս, և ես շատ կարոտում եմ ձյան հետ խաղալուն։ Հետս վերցրել էի բրդուճ և տաք թեյ։ Սահնակներով սահեցինք, ձնագնդի խաղացինք։ Շատ հագեցած ու հիանալի օր ունեցանք։

Իմ մեկ օրը հունվարյան ճամբարում

Հունվարյան ճամբարի շրջականերում այսօր այցելել էինք Մայր դպրոց։Ավագ դասարանցիները մեզ ցույց տվեցին երեք ֆիզիկական փորձեր։Առաջին փորձ գույնավոր ջրերով և բաժակներով էր ։Երկրորդ Փորձը կատարեցին հատուկ սարքի միջոցով։Նրանք փուչիկները տեղավորեցին հատուկ սարքի մեջ և սարքը միացնելով փուչիկները փչվեցին։Բավականին հետաքրքիր էր և ուսուցողական։ Մենք հետո գնացիննք մեր ուսուցիչների հետ Հյուսիսային դպրոց։