Ժամատախտակ․ 6-1 դասարան

Երկուշաբթի

  • 09։00-09։15՝ ընդհանուր պարապմունք
  • 09:20-10:05՝ բնագիտության մոդուլ
  • 10:10-10:55՝ տեխնոլոգիա
  • 11:00-11:45՝ մայրենի
  • 11:50-12:35՝ անգլերեն
  • 12:50-13:35՝ մաթեմատիկա

Երեքշաբթի

  • 09։00-09։15՝ ընդհանուր պարապմունք
  • 09:20-10:05՝ մաթեմատիկա
  • 10:10-10:55՝ մայրենի
  • 11:00-11:45՝ մայրենի
  • 11:50-12:35՝ երգ
  • 12:50-13:35՝ հայրենագիտություն

Չորեքշաբթի

  • 09։00-09։15՝ ընդհանուր պարապմունք
  • 09:20-10:05՝ երգ
  • 10:10-10:55՝ բնագիտության մոդուլ
  • 11:00-12:35՝ ընտրություն
  • 12:50-14:20՝ ֆիզկուլտուրա

Հինգշաբթի

  • 09։00-09։15՝ ընդհանուր պարապմունք
  • 09:20-10:05՝ մաթեմատիկա առանց բանաձևի
  • 10:10-10:55՝ անգլերեն
  • 11:00-11:45՝ մաթեմատիկա
  • 11:50-12:35՝ մայրենի
  • 12:50-13:35՝ ռուսերեն
  • 13։40-14։20՝ տեխնոլոգիա

Ուրբաթ

  • 09։00-09։15՝ ընդհանուր պարապմունք
  • 09:20-10:05՝ մայրենի
  • 10:10-10:55՝ հայրենագիտություն
  • 11:00-12:35՝ ընտրություն
  • 12:50-13:35՝ մաթեմատիկա
  • 13:40-14:20՝ ռուսերեն

Աշխատանք տեքստի հետ

Կարդա՛, իմացի՛ր Վահան Տերյանի մասին, ինչպես նաև՝ կատարի՛ր առաջադրանքները

  • Կետադրի՛ր տեքստը:
  • Գտի՛ր տեքստի բոլոր բարդ բառերը:
    Ահա տեքստի բոլոր բարդ բառերը
    բանաստեղծ
    Տեր-Գրիգորյան
    ծննդավայր
    սակավախոս
    կարմրաթուշ
    արևելահայ
    յուրաքանչյուր
    տրամադրություն
    բախտավոր
    պատահականությունփոքրադիր
    երիտասարդություն
    հետևորդ
    երեսունհինգ
  • Գրի՛ր տեստում հանդիպող մգեցված բառերի հոմանիշները:

    նշանավոր-հայտնի
    Ծննդավայրը-ծննդաքաղաք 
    սակավախոս-կարճալեզու
    մենությունն-միայնակություն
    անուրջներ-երազներ
    զգալի – էական
    ամրապնդեց – հաստատեց
    սկզբունք – կանոն
    ընկալվել – հասկացվել
    բախտավոր – երջանիկ
    պատահականություն – դիպված
    տաղանդ – ձիրք
    Պառնասում – արվեստում
    պատվավոր – հարգարժան
    ընդունելություն – հյուրընկալություն
    միջոցում – ընթացքում
    բազմություն – ամբոխ
    անվանի – հայտնի
    ամենուրեք – ամենուր
    էլեգիաներ – եղերերգեր
    նյութ – թեմա
    սրտագին – անկեղծ
    վախճանվել – մահանալ
    ընդամենը – միայն

    Վերնագիրի՛ր տեքստը։

    «Վահան Տերյան. Մարդը և Բանաստեղծը»։

Վահան Տերյանը՝ իրական անունը Վահան Տեր-Գրիգորյան, նշանավոր հայ բանաստեղծ է: Ծնվել է Գանձայում 1885 թվականի հունվարի 28-ին: Ծննդավայրը սիրելի ու հարազատ էր Տերյանին, և 1914 թվականին Նվարդ Թումանյանին ուղղված նամակում նա գրում է. «Ահա մեր սարերն էլ այսօր մշուշով են պատել իրենց բարձր գլուխները, որովհետև իմ սիրտը տխուր է: Այո՛, ես այդպես եմ կարծում, սեղանս զարդարված է այդ կապույտ ու կանաչ սարերի վայրի, քնքուշ ծաղիկներով և մեր պայծառ դաշտերի ծաղիկներով, Ահա մեր սարերը՝ լայն ու բաց. տեսնո՞ւմ ես որքան ծաղիկ կա այստեղ. ահա այդպես լայն ու բաց է և իմ սիրտը, և այնտեղ ավելի շատ ծաղիկներ կան քեզ համար, քան այս սարերում՝ բարձր, և դաշտերում՝ լայն, որովհետև ես այս սարերի զավակն եմ և այս դաշտերի մանուկը»:

Եղբայրը՝ Ղազարը, պատմելով Վահան Տերյանի մանկության մասին, գրել է. «Վահանը եղբայրներիցս ամենափոքրն էր, դրա համար էլ տան ամենասիրելին ու երես տվածը։ Սակայն, չնայելով դրան, նա շատ սուսիկ տղա էր ու չէր օգտվում իր արտոնյալ դրությունից։ Կազմվածքով լիքը, թմբլիկ ու կարմրաթուշ, բնավորությամբ մեղմ ու սակավախոս՝ մանկուց սիրում էր նա մենությունն ու իր «անուրջներով» տարվելը»:

Տերյանն իր բանաստեղծությունների զգալի մասը հավաքել է առանձին շարքերի մեջ. նա արևելահայ բանաստեղծների մեջ առաջինն էր, որ ամրապնդեց շարքերով գրելու սկզբունքը: Հետաքրքիր է, որ շարքի մեջ մտնող յուրաքանչյուր բանաստեղծություն և՛ ներքին կապ ունի շարքի ընդհանուր տրամադրությունների հետ, և՛ նրանից դուրս կարող է ընկալվել որպես առանձին գործ:

Ստեփան Զորյանը գրում է. «Վահան Տերյանը այն բախտավոր հեղինակներից էր, որոնք մի առավոտ զարթնում են հայտնի դարձած, և դա ոչ թե պատահականության բերումով, այլ շնորհիվ իրենց մեծ տաղանդի։ Նրա առաջին իսկ գիրքը՝ ութսուն էջանոց փոքրադիր «Մթնշաղի անուրջները», հռչակեց նրան որպես բանաստեղծ և պատվավոր տեղ ապահովեց հայկական Պառնասում»։

«Մթնշաղի անուրջները» ավելի ջերմ ընդունելություն գտավ երիտասարդության կողմից. մի կարճ միջոցում Տերյանն ունեցավ հետևորդների մի ամբողջ բազմություն։ Իսկ երկրպագուների թիվ չկար։ Պահ մի մոռացվեցին մեր անվանի բանաստեղծները. ամենուրեք՝ երեկույթներում, ընտանիքներում, ընկերական շրջաններում, արտասանում էին Տերյանի էլեգիաները։ Սկսվել էր պարզապես տերյանական շրջան, Տերյանի էպոխա։ Օդը լիքն էր Տերյանով. երիտասարդության խոսակցության նյութն ամեն տեղ նրա բանաստեղծություններն էին, իսկ ընկերների ու սիրահարների սրտագին նվերը միմյանց՝ «Մթնշաղի անուրջները»:

Գրողը վախճանվել է 1920 թվականին հունվարի յոթին, երբ ընդամենը երեսունհինգ տարեկան էր:

Հին արևելյան աշխարհի հավատալիքներ

Հին աշխարհի կրոնական հավատալիքների ձևավորման շրջանում տոհմն ուներ իր հովանավոր աստվածությունը կամ ոգին: Մարդիկ նրա միջոցով էին հաղորդակցվում գերբնական ուժերի հետ:
Աստվածների պաշտամունքը
Ոգին էր մարդկանց պահպանում դժբախտությունից և տալիս բարօրություն: Երբ համայնքներն ու ցեղերը միավորվեցին և առաջացավ պետությունը, մարդիկ նախկին համայնքային աստվածություններին օժտեցին որևէ բնագավառի հովանավորի դերով: Մեկը դարձավ ամպրոպի աստված, մյուսը՝ բերրիության, երրորդը՝ արևի, և այսպես շարունակ:Այսպես առաջացավ բազմաստվածությունը: Օրինակ՝ Եգիպտոսում երկրպագում էին շուրջ հազար աստվածների: Նույն իրավիճակն էր տիրում խեթերի և այլ ժողովուրդների մոտ:
Դիցարան
Դիցարանի ստեղծումը և գոյությունը սերտորեն կապված է պետության և կառավարման ձևի հետ: Դիցարանը ստեղծվում էր պետության առաջին արքաներից մեկի հրամանով, որպեսզի ամրապնդվի իշխող ցեղի կամ քաղաքի գերիշխանությունը: Երբ պետության մայրաքաղաքը փոխվում էր, երբեմն փոխվում էր նաև գլխավոր աստվածը: Եգիպտոսի Հին թագավորության շրջանում գլխավոր աստվածն էր Ռան (արևի աստվածը), որին երկրպագում էին Մեմֆիս քաղաքում: Բայց երբ մայրաքաղաք դարձավ Թեբեն, գլխավոր աստված հռչակվեց տեղի աստված Ամոնը: Ք.ա. 14-րդ դարում փարավոն Էխնաթոնը գերագույն աստված հռչակեց նախկինում գրեթե անհայտ Աթոնին: Դրանով նա փորձեց Ամոնի տաճարի քրմերին զրկել իրենց մեծ իշխանությունից: Այսպես՝ պետականության հետ միասին ի հայտ
եկավ դիցարանը:
Աշխարհաստեղծման առասպելը
Արևելքի ժողովուրդներն ունեին բնության, մարդկանց, կենդանական ևբուսական աշխարհների ծագման մասին առասպելներ:
Եգիպտոս. «Սկզբում համատարած ջուր էր: Այնուհետև ջրի մեջ Պտահ աստվածը ստեղծեց մի կղզի, որը սկսեց մեծանալ: Հետո աստված երկիրը բաժանեց երկնքից, ստեղծեց օդը: Միայն վերջում նա ստեղծեց մարդկանց»:
Շումեր. «Երկիրը ստեղծեց Էլլիլ աստվածը: Նա բաժանեց երկիրը երկնքից, որոնք սկզբում մեկ միասնություն էին կազմում: Դրանից հետո նա կավից ծեփեց մարդուն՝ իր իսկ նմանությամբ»:
Հնդկաստան. «Սկզբում ոչինչ չկար՝ ո՛չ արև, ո՛չ լուսին, ո՛չ աստղեր: Ջրից ծնվեց կրակը: Տաքությունից ծնվեց Ոսկե ձուն: Ոսկե ձվից ծնվեց արարիչ Բրահման: Նա ջարդեց ձուն, և այն ճեղքվեց երկու մասի: Վերին կեսը դարձավ երկինք, ստորին կեսը՝ երկիր, իսկ դրանց միջև Բրահման դրեց օդը: Նա հողը դրեց ջրերի մեջ և ստեղծեց աշխարհամասերը, սկիզբ դրեց ժամանակին»:
Բաբելոն. «Սկզբում համատարած ջրային տարերք էր՝ օվկիանոս: Այստեղ իշխում էր հրեշ Թիամաթը: Բաբելոնի գլխավոր աստված Մարդուկը հաղթեց Թիամաթին: Վերջինիս մարմնի մի կեսից նա ստեղծեց երկինքը, մյուսից՝
երկիրը»:

Հարցեր և առաջադրանքներ

1․Եգիպտոսում ինչո՞ւ էր հաճախ փոխվում գլխավոր աստվածը:
Եգիպտոսում գլխավոր աստվածը հաճախ փոխվում էր, որովհետև դա անմիջապես կապված էր քաղաքական և վարչական փոփոխությունների հետ։

2․ Ինչպե՞ս է առաջացել բազմաթիվ աստվածների պաշտամունքը կամ բազմաստվածությունը:
Բազմաստվածությունը առաջացել է այն ժամանակ, երբ տարբեր տոհմերի և ցեղերի աստվածները միավորվեցին մեկ պետության մեջ և սկսեցին համարվել տարբեր բնագավառների հովանավորներ։

3․Ի՞նչ է դիցարանը:
Դիցարանը աստվածների ամբողջությունն է՝ նրանց կազմակերպված համակարգը տվյալ ժողովրդի կրոնում։

07.04-10.04

1. Ответы на вопросы

До какой остановки он едет? (последняя)
Он едет до последней остановки.

Какого карандаша тебе не хватает? (синий)
Мне не хватает синего карандаша.

Каких проспектов много в Москве? (широкие)
В Москве много широких проспектов.

От какого задания вы отказались? (дополнительное)
Мы отказались от дополнительного задания.

Около какого театра вы живёте? (оперный)
Я живу около оперного театра.

Недалеко от какого музея вы живёте? (исторический)
Я живу недалеко от исторического музея.

Напротив какого дома находится станция метро? (высотный)
Станция метро находится напротив высотного дома.

С книгами каких писателей вы хорошо знакомы? (русские)
Я хорошо знаком с книгами русских писателей.

2. Раскройте скобки

Каким спортсменом ты восхищаешься? (известный)
Я восхищаюсь известным спортсменом.

С каким хлебом ты ешь бутерброд? (чёрный)
Я ем бутерброд с чёрным хлебом.

Какой одеждой интересуется твоя сестра? (модная)
Моя сестра интересуется модной одеждой.

С какими ошибками мальчик написал диктант? (грубые)
Мальчик написал диктант с грубыми ошибками.

Перед каким магазином остановился автобус? (книжный)
Автобус остановился перед книжным магазином.

Он договорился встретиться со (старые друзья)
Он договорился встретиться со старыми друзьями.

В комнату вошёл незнакомый человек с (большая борода и пышные усы)
В комнату вошёл незнакомый человек с большой бородой и пышными усами.

Когда он был ребёнком, то мечтал, что станет (известный хирург)
Он мечтал, что станет известным хирургом.

Весь зал наслаждался (симфоническая музыка)
Весь зал наслаждался симфонической музыкой.

3. Мёртвое море

Вода в Мёртвом море голубого цвета,
как и обычного морского цвета, только немножко более тёмного оттенка.
Она немного масляниста на ощупь, благодаря большому содержанию соли.
На вкус она неприятная, горькая.
Из-за высокой концентрации соли животные и растения в такой воде не живут.
Единственные живые существа, которых нашли учёные, оказались
микроскопическими организмами.
К удивительному явлению природы приезжает множество туристов, чтобы увидеть,
как человеческое тело здесь легко выталкивается на гладкую поверхность.
Вокруг необыкновенного моря находится множество современных отелей.

April 13 — 17

Verb + ing / infinitive (like / want / would like)

Բացատրություն

1. Like + verb + ing

Օգտագործում ենք, երբ խոսում ենք այն բաների մասին, որոնք սիրում ենք ընդհանուր առմամբ։

Կառուցվածք
like + verb + ing

Օրինակներ

  • I like reading. (Ես սիրում եմ կարդալ)
  • She likes playing football.
  • They like watching TV.

Հիշիր՝ բայը ստանում է -ing վերջավորություն

2. Want + to + verb (infinitive)

Օգտագործում ենք, երբ ուզում ենք ասել, թե ինչ ենք ուզում անել։

Կառուցվածք
want + to + verb

Օրինակներ

  • I want to eat.
  • He wants to go home.
  • We want to learn English.

Հիշիր՝ այստեղ օգտագործվում է to + բայ (infinitive)

3. Would like + to + verb

Սա ավելի քաղաքավարի ձև է “want”-ի փոխարեն։

Կառուցվածք
would like + to + verb

Օրինակներ

  • I would like to drink juice.
  • She would like to visit London.
  • Would you like to come with me?

Շատ հաճախ օգտագործվում է հարցերում
Would you like…? (Կուզեի՞ք…)

Վարժություն 1 – Ընտրիր ճիշտ ձևը և բացատրիր ինչու

  1. I like (to read / reading) before sleep.
  2. She likes (to dance / dancing), but today she wants (to rest / resting).
  3. We would like (visiting / to visit) that museum.
  4. He likes (to play / playing) chess, but he doesn’t like (to lose / losing).
  5. They want (to go / going) to the cinema, but I would like (to stay / staying) home

Վարժություն 2 – Գտիր և ուղղիր սխալը

  1. I like to playing football. I like playing football.
  2. She wants buying a new dress. She wants to buy a new dress.
  3. We would like going to the zoo.We would like to go to the zoo.
  4. He likes to eats pizza. He likes eating pizza.
  5. They want go to school. They want to go to school.

Վարժություն 3 – Լրացրու ճիշտ ձևով (ing կամ to + verb)

  1. I like swimming (swim) in summer.
  2. She wants to learn (learn) French.
  3. We would like to have (have) a party.
  4. He likes watching (watch) films in the evening.
  5. They want to travel (travel) to Spain.
  6. I don’t like waking up (wake up) early.
  7. Would you like to drink (drink) some tea?

Վարժություն 4 – Նախադասությունը վերագրիր (օգտագործելով would like)

Օրինակ՝
I want to eat. → I would like to eat.

  1. I want to go home.-I would like to go home.
  2. She wants to drink coffee. She would like to drink coffee.
  3. We want to visit that place. We would like to visit that place.
  4. They want to play outside. They would like to play outside.
  5. He wants to watch a film. He would like to watch a film.

Վարժություն 5 – Կազմիր նախադասություններ (երկու տարբերակով)

Օգտագործիր բառերը՝
մեկ նախադասություն like + ing,
մեկ նախադասություն want / would like + to

Օրինակ՝
play football →
I like playing football.
I want to play football.

  1. read books- I like reading books. I want to read books.
  2. watch TV- They like watching TV. They want to watch TV.
  3. eat pizza- She likes eating pizza. She wants to eat pizza.
  4. go to the park- We like going to the park. We want to go to the park.
  5. learn English- I like learning English. I would like to learn English.

Վարժություն 6 – Թարգմանիր անգլերեն

  1. Ես չեմ սիրում շուտ արթնանալ։ I don’t like waking up early.
  2. Նա ուզում է գնել նոր հեռախոս։ He wants to buy a new phone.
  3. Կուզեի՞ք գալ մեզ հետ։ Would you like to come with us?
  4. Մենք սիրում ենք ֆիլմեր դիտել երեկոյան։ We like watching films in the evening.
  5. Նրանք չեն ուզում գնալ դպրոց։ We don’t like going to school.

Ակսել Բակունց «Սպիտակ ձին»

1

Շարմաղ բիբին, երբ ժամհարը քաշում էր եկեղեցու զանգերը, խրճիթի ծանր դուռը տնքալով բաց էր անում։ Երկար ու կերգեր, իբրև արևելյան թախծոտ երգ, ճռնչում էր հին դուռը, երբ պառավի դողացող ձեռքերը ձգվում էին դեպի դռան մաշված ունկը։ Խավար խրճիթում դռան երգին արձագանքում էր պղինձների զնգոցը և Շարմաղ բիբու ջինջ ձայնը.

— Քո փառքը շա՜տ, էսօր էլ զանգերը զարկին, մրմնջում էր այդ լուսերես կինը, որին իրիկնապահի զանգերն ավետում էին անանձնական անդորր։

Նա կանգնում էր դռան շեմքին, աչքը դեպի ներքևի բլուրները, որոնք անսահման հեռվում ձուլվում էին մայրամուտի մուգ կապույտ երկնքի հետ և կազմում եզրը մի անգո աշխարհի, որին յոթանասուն տարի անդավաճան հավատում էր այդ միամիտ կինը։

Կանգնում էր դռան շեմքին և կարծես թե տեսնում էր պղնձյա զանգերի տխուր ղողանջները, ինչպես մթնող երկնքի տակ նազով ճախրող աղավնիները։ Նա հավատում էր, որ երեկոյան զանգերի հետ երկնային մի օրհնություն թրթռալով ներս է մտնում ու քսվում հին տան սևացած քարերին, նրա այրվող օջախին, ինչպես ներս կմտներ գետնի երեսով սողացող մշուշը։

Եվ այդ հին հավատով էլ վերջանում էին Շարմաղ բիբու կրոնական զգացումները։ Եկեղեցի չէր գնում, ոչ աղոթք գիտեր, ոչ ծանոթ էր եկեղեցական ծեսերի։

Բայց և այնպես մի խորհրդավոր ակնածանք էր ապրում, երբ երեկոյան երգում էին զանգերը, երգում էր և հին դուռը, բլուրների և աշխարհի վրա իջնում էր մի խաղաղ երեկո, ճախրում էին ոսկեթև աղավնիները, և այդ ամենը ռամիկ հավատով նա ընդունում էր որպես անքննելի խորհուրդ, որ մնացել էր գյուղական աղջկա անուրախ մանկությունից։

Այդ երեկո, երբ Շարմաղ բիբին դուռը քաշեց և ոտքը շեմքին դրեց, հանկարծ ետ քաշվեց մի ահարկու ձայնից, որ անակնկալ որոտաց հենց նրանց կտուրի վրա և խռպոտ աղմուկով խլացրեց զանգերի ծանոթ ղողանջը։

Տանեցիները, որոնք սփռոցի չորս բոլոր նստած լուռ ընթրում էին, արձանացած, զարմացած իրար նայեցին։ Ահ կար նրանց աչքերում։ Նույնիսկ փոքրիկ Երեմը բնազդով զգաց, որ խռպոտ ձայնը բոթ է գուժում։

— Է՜ հե՜ հե՜ յ,— ալիք, ալիք դիզվեց ձայնը,— ժողովուրդ… Թագավորի հրամանով առավոտը կանուխ ձիատերը ձիով քաղա՜ա՜ք, հե՜յ-հե՜յ… Ով չտանի, թագավորի հրամանով տունը, տեղը է՜-հե՜-հե՜յ…

Եվ ձայնը հեռանալով նվազեց, որովհետև գզիրը ուրիշ կտուր բարձրացավ և երեսն ուրիշ թաղի կողմը դարձրեց։ Շարմաղ բիբին չլսեց, թե զանգերն ինչպես լռեցին և ուր կորան նրանց վերջին թավ ելևէջները։ Դուռը դժգոհ վրա դրեց և դուռը չերգեց երկար ու կերկեր, այլ դժգոհ վնգստաց շան նման։

— Չո՛ռ, բայղուշ, հենց էս սհաթին էր…

Երբ Շարմաղ բիբին եկավ տեղը նստեց, և երեխաները տատի ներկայությունից սիրտ առան, Սիմոնը հառաչելով, կարծես ինքն իրեն, ասաց.

— Էսօր Մինասի տղան էր պատմում… Ասում էի սուտ կլինի, ա՛ռ քեզ…

— Ապի, յանի թագավորն էդքան ձի ինչի՞ ա հավաքում,— Հորը դարձավ անդրանիկ աղջիկը՝ ութ տարեկան Շողերը։

— Եսի՞մ,– ուսերը վեր քաշեց հայրը, կռիվ ա, բալա ջան… Մարդ են ջարդում, ձիեր են կոտորում։ Ժողովուրդ տո՛ւր… Թագավորի հրաման ա։

— Փո՛ւ, փո՛ւ…

Անհայտ էր, թե Երեմը այդ բացականչությամբ իր զարմանքն էր արտահայտում, թե” պաղեցնում էր տաք ապուրը։ Մայրր սկսեց նրան կերակրել և ահը սրտում ամուսնուն հարցրեց.

— Մեր Ցոլակը չափումը կգա՞,— բայց Սիմոնը, որ անակընկալ մտքերի հետ էր, չլսեց նրա հարցը։ Ցոլակը նրանց ձին էր, կապտավուն մորթով, որի վրա, ինչպես աստղերը, ցրված էին սպիտակ նշաններ։ Երկար, ալիքաձև պոչ ուներ Ցոլակը։

Եվ ասում էին, թե մի հին և ազնիվ ցեղի շառավիղն էր այդ ձին, որ Սիմոնը գնել էր երկու տարի առաջ, փոխարենը տալով իրենց էշը, մի անմայր հորթ, մի կարպետ և երկու բեռ ցորեն։

— Տուն եմ, երեխաների տեր եմ, առանց ձիու հնար չկա,— ասել էր նա և ուրախության ժպիտով առաջին անգամ ձին քաշել աղբյուրը։ Հենց այդ օրն էլ նրան անվանել էին Ցոլակ, այն ձիու անունով, որ եղել էր նրանց տանը՝ Սիմոնի մանկության տարիներին։

— Հակառակի պես հայվանն էլ ջանով ա,— ասաց Սիմոնը և սթափվելով խոր մտքերից, դանդաղությամբ հացի փշուրները փեշից սփռոցի վրա թափելով,— տարվա էս ժամանակ ձին էլ էդքան ջանով լինի՞։ Հալբաթ էսպես պիտի լիներ…

Ասաց ու վեր կացավ, փափախի մորթու միջից ծղոտները մեկ-մեկ դեն գցելով, դուրս եկավ գյուղամեջ, դրացի հարևաններից իմանալու ավելի ստույգ տեղեկություն։

Դարբասի մոտ Սիմոնը մի պահ կանգնեց, նայեց ձիուն, որ արոտից վերադարձել և ախորժակով խժռում էր սարի թարմ խոտի խուրձը, երբեմն մռութով քրքրում խուրձը և փնտրում սուսամբարի տերև։ Սիմոնը տխուր նայեց. Ցոլակի ողորկ մարմինը և մորթու սպիտակ բծերը աստղալուսին մեղմ շողշողում էին։

Նա մի անգամ էլ տեսավ, որ ձին նիհար չի և չար վրդովանքով կանչեց…

— Սատկած, քիչ կեր էլի, տրաքվելու չե՞ս հո… Կանչեց ու խուրձը դրեց գոմի կտրան։ Ձին մեղմ վրնջաց և վիզը մեկնեց դեպի խուրձը։

— Հը՞, բոյը կարճ չի՞, նանի… Չափումը թե չգա,— դարձավ նա մորը, որ հավաբնի մուտքը կալել ու կանգնել էր նրա կողքին:

— Եսի՞մ, այ որդի…

— Ռուսի ղազախը սրա վրա կարո՞ղ է նստի… Չէ , չեն տանի,— հուսադրեց իրեն Սիմոնը և քայլեց փողոցով։

Շարմաղ բիբին նայեց որդու օրորվող մարմնին, մինչև նա հալվեց մթնում և կենդանական խանդաղատանքով ինչ-որ բան մրմնջաց, որ չգիտես աղո՞թք էր, օրհնությո՞ւն, թե աղոտ հույսի ակնկալություն։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Հատվածից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։
  2. կերկեր – երկար, ձգված ձայնով ճռնչալ
  3. ունկ (դռան) – դռան բռնակ կամ բացելու մաս
  4. ղողանջ – զանգերի ձայնի տարածվող հնչյուն
  5. անանձնական անդորր – խաղաղություն, որը հատուկ մեկին չի վերաբերում, ընդհանուր լռություն
  6. ռամիկ – պարզ, անուս, գյուղական, անմշակ
  7. բոթ – վատ լուր, դժբախտության նշան
  8. գզիր – գյուղում կամ քաղաքում հրամաններ հայտարարող մարդ
  9. ախոռ – կենդանիների պահելու տեղ
  10. խուրձ – կապած խոտի մեծ փունջ
  11. վրնջալ – ձիու հնչեցրած ձայն
  12. կտրան – գոմի կամ ախոռի հատված
  13. Ինչպե՞ս է հեղինակը նկարագրում Շարմաղ բիբու և եկեղեցու զանգերի կապը։ Ի՞նչ էր խորհրդանշում այդ կապը նրա համար։
    Հեղինակը ցույց է տալիս, որ Շարմաղ բիբին առանձնահատուկ, գրեթե կախարդական կապ ունի եկեղեցու զանգերի հետ։ Նա ոչ թե պարզապես լսում է զանգերը, այլ զգում է դրանք որպես կենդանի բան։ Զանգերի ձայնը նրա համար՝ բերում էր խաղաղություն և հանգստություն, թվում էր, թե օրհնություն է իջնում տուն, կապում էր նրան անտեսանելի, երկնային աշխարհի հետ։ Այսինքն՝ զանգերը նրա համար հավատքի, հույսի և հոգևոր կապի խորհրդանիշ էին։
  14. Ինչո՞ւ է հեղինակը Շարմաղ բիբու հավատը անվանում «ռամիկ» կամ «միամիտ»։
    Շարմաղ բիբին՝ եկեղեցի չէր գնում, աղոթքներ չէր իմանում, եկեղեցական ծեսերին ծանոթ չէր։ Բայց նա սրտով էր հավատում։ Հեղինակը նրա հավատը անվանում է «ռամիկ» կամ «միամիտ», որովհետև դա՝ պարզ, անկեղծ և անմիջական հավատ է, առանց գիտելիքի կամ խոր մտածողության, ավելի շատ զգացմունքային, քան գիտակցված։ Այս հավատը ոչ թե ձևական է, այլ շատ մաքուր ու մարդկային։
  15. Ի՞նչ է տեղի ունենում, երբ հնչում է գզիրի «ահարկու ձայնը»։ Ինչպե՞ս է փոխվում տան դռան «երգը»։
    Երբ հնչում է գզիրի ձայնը՝ տան մեջ բոլորը վախենում են ու լարվում, խաղաղ մթնոլորտը կտրուկ խախտվում է, մարդիկ հասկանում են, որ վատ բան է սպասվում (պատերազմ, ձիերի հավաք)։ Դռան «երգը» նույնպես փոխվում է՝ առաջ՝ երկար, մեղմ ու «երգող» էր, հետո՝ դառնում է դժգոհ, կարճ, «վնգստացող», ինչպես շան ձայն։

2

Մութն էր, երբ Սիմոնը տուն եկավ։ Գոմում կապած ձին լսեց տիրոջ ոտնաձայնը, նորից վրնջաց, Սիմոնը խղճահարվեց, նա ճրագը վառեց, խոտի խուրձը գրկեց և ներս մտավ գոմը։ Ցոլակն ուրախությունից վրնջաց, մի քանի քայլ արեց, փորձեց կապը կտրել, բայց չկարողացավ։ Սիմոնը խուրձը մսուրը դրեց և երբ ձին մռութը կոխեց մեջը,— ձեռքով շոյեց Ցոլակի փափուկ մեջքը։

Ընդարձակ գոմի անկյունում նստել էր պառավ կովը: Երկու այծերը, որոնք բարձրացել էին մսուրի վրա, Սիմոնին տեսնելով ցած թռան և միրուքներն օրորելով մոտ վազեցին։ Սակայն Սիմոնը չմոտեցավ ոչ կովին և ոչ էլ այծերին։ Նա մի պահ կանգնեց, ապա ձիու ոտքերի տակ թափված խոտը ժողովեց և դուռը դրեց։ Երեխաները քնել էին։ Շարմաղ բիբին, աչքերը կկոցելով, դժվարությամբ թելում էր հաստ ասեղը, որպեսզի կարկատի որդու գուլպաները։ Նրանց տան վաղուցվա կարգն էր այդ։ Երբ Սիմոնը քաղաք գնար, մայրն էր հոգում նրա ճանապարհի պատրաստությունը։

Խրճիթի հին դուռը ճռճռաց, պառավը ասեղը թողնելով՝ անհանգիստ հարցրեց.

— Հաստա՞տ ա…

— Բա հո սուտ չի՞ …

— Ի՞նչ են ասում։

— Ասում են բոյը հաշիվ չի, եթե ձին առողջ է, կտանեն…— և դարձավ մորը.— նանի, Ցոլակի էն մեծ տոպրակն ո՞ւր ա, հետս դարման եմ տանելու։

Շարմաղ բիբին վեր կացավ մեծ տոպրակի միջի բուրդը թափելու։

Քնելուց առաջ Սիմոնը մի անգամ էլ գնաց գոմը։ Պառավ կովը այդ անսովոր այցից զարմացած, մինչև վեր կենար ու որոճալով մոտենար գոմի դռան, Սիմոնը ձիու համետն ու չվանները սարքեց, դրեց ախոռի մոտ ու դուրս եկավ։ Դուրսը աստղալույս գիշեր էր։ Գյուղում մեկ-մեկ հանգչում էին կրակները և կրակների հետ լռում էին ձայները։ Ներքևը, գետափի մարգերում, կանչում էր գիշերահավը։ Արտերից, դաշտերից և հեռվի անտառից հովը բերում էր զով սառնություն և հազարավոր խոտերի բույր, որի մեջ ավելի սուր զգացվում էր սուսամբարի և արդեն չորացող դաղձի կծու հոտը։

Սիմոնը նստել էր դարբասի քարին և քարի նման հոգսը ծանրացել էր նրա սրտին։ Հազիվ էր ծայրը ծայրին հասցնում, երբ հավասար աշխատում էին ինքն ու Ցոլակը։ Իսկ ա՞յժմ… Եվ Սիմոնին թվաց, թե իրենց տնից տանում են ոչ թե մի ձի, այլ իր եղբորը, իր որդուն, այնպես, ինչպես անցյալ ամառ շատ տներից տարան նրանց որդիներին ու եղբայրներին։

Սակայն հոգնությունը հաղթեց, ու ներս մտավ տուն։

— Հակառակի պես անիրավի մեջքը կասես հինայած լինի,— նորից հիշեց Սիմոնը։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դո՛ւրս գրիր հատվածից անծանոթ բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։
    վրնջալ – ձիու ձայն հանել
    խուրձ – կապած խոտի կապոց
    չվան – ձիու ղեկավարման պարան
    համետ – ձիու վրա դրվող սարք
    սուսամբար – բուրավետ բույս
    դաղձ – անուշահոտ խոտաբույս
  2. Դո՛ւրս գրիր Ցոլակին նկարագրող հատվածը։
    Ցոլակն ուրախությունից վրնջաց, մի քանի քայլ արեց, փորձեց կապը կտրել, բայց չկարողացավ։ երբ ձին մռութը կոխեց մեջը, ձեռքով շոյեց Ցոլակի փափուկ մեջքը:
  3. Ի՞նչ նշանակություն ուներ ձին Սիմոնի ընտանիքի համար։
    Ձին ընտանիքի հիմնական աշխատուժն էր․ նրա օգնությամբ Սիմոնը աշխատում էր, վաստակում և պահում ընտանիքը։ Առանց ձիու նրանք դժվար թե կարողանային ապրել։
  4. Ինչո՞ւ էր Սիմոնը սիրտ տալիս իրեն (քաջալերում), թե ձիուն չեն տանի։
    Նա հույս էր տալիս իրեն, որովհետև չէր ուզում հավատալ, որ կկորցնի իր ամենակարևոր օգնականին։ Նա փորձում էր մտածել, որ եթե ձին առողջ է, գուցե չվերցնեն։
  5. Ի՞նչն էր անհանգստացնում Սիմոնին, երբ նա նայում էր ձիու «ջանով» լինելուն։
    Նրան անհանգստացնում էր այն, որ հենց ձիու ջանով լինելը կարող էր պատճառ դառնալ, որ նրան տանեն։

3

Լույսը դեռ չէր բացվել, երբ Սիմոնը ճրագը ձեռքին մտավ գոմը, Ցոլակին համետեց (թամբել, թամքել) ու դուրս քաշեց։ Հարևան բակերում ճրագներ էին շարվում, ճռնչում էին դռները, ինչ-որ ձայներ էին գալիս։

Սիմոնը լսեց իր հարևանի՝ Սաքու տղայի ձայնը։ Նա բարկացած կանչում էր հարսի վրա, թե ինչու ձիու չվանը լույսով չի գտել։

Դռանը կանգնել էին Շարմաղ բիբին, կինը և նրա փեշից բռնած քնաթաթախ Շողերը, որ անսել էր (լսել)մոր խոսքը և լացով հագել շորերը, որպեսզի տեսնի, թե ինչպես են ճանապարհ գցում Ցոլակին։

Տխուր ժամ էր, երբ Սիմոնը դռնից հանեց ձին։ Կարծես ներսը նա զարդարել էր մի դագաղ, իսկ դուրսը սպասում էին այդ ծանր վայրկյանին, որ աղի արտասվեն։

Ցոլակը գոմից երբ դուրս եկավ, վրնջաց և ականջները խլշեց։ Շարմաղ բիբին ձեռքը կրծքին խփեց և աղիողորմ ասաց.

— Ջա՜ն,— ու սրբեց արցունքը։

Շողերը մոտ վազեց, երեկվա խոտի փշրանքից մի բուռ մոտեցրեց ձիուն։ Ցոլակի տաք ռունգներից մի ջերմ շունչ շոյեց աղջկա սառած ձեռքերը։

Սիմոնն ամրացնում էր ճանապարհի պաշարը, կապում հարդով լի պարկը և միաժամանակ տնեցիներին պատվիրում, որ ցերեկն այծերը հեռու չքշեն, որ եթե արև լիսի՝ հնձած խոտի կիտուկները շրջեն և եթե ջրի հերթն իրենց տան, լոբու մարգերն անպատճառ ջրեն։ Հենց այդ խոսքին Սաքու տղան կանչեց.

— Սիմոն, բա չպրծա՞ր…

— Եկա՛, եկա՛…

Եվ Ցոլակի սանձը քաշեց։ Տանեցիները դանդաղաքայլ հետևեցին մինչև հարևանի դուռը, ասես հուղարկավոր էին մի թանկագին դագաղի, որին ուղի էին գցում մահվան անվերադարձ ճանապարհով։ Շարմաղ բիբին անընդհատ լալիս էր, լաց էր լինում և Շողերը, լալիս էր նրա մայրը։ Փողոցին չհասած, մայրը լսեց Երեմի ձայնը.

— Ապի՜, ապի՛…

Դռան շեմքին կանգնել էր մերկ երեխան ու բարձր-բարձր հեկեկում էր և կանչում հորը։ Բայց ուշ էր։ Սիմոնը Սաքու տղայի հետ արդեն իջնում էր ձորակը, որպեսզի միանա ուրիշ ձիավորների։

Մայրը վերադարձավ, գրկեց տղային ու տուն մտավ։ Շարմաղ բիբին ու Շողերը կանգնեցին այնքան, մինչև ձիավորները դարիվերը բարձրացան և պահվեցին բլուրի հետևը։

Արևը նոր-նոր շողերով ոսկի էր թափում բարձր սարի կատարին, երբ վերջին ձիավորը երևաց դարիվերի գլխին և անհետացավ, ինչպես սև ուրու:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Հատվածից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։
    ուրու – ուրվական
    դարիվեր – բարձր տեղ
  2. Սիմոնն ինչպե՞ս էր պատրաստում Ցոլակին ճանապարհի համար։
    Սիմոնը վաղ առավոտյան մտավ գոմ, համետեց ձիուն, դուրս բերեց, կապեց պաշարը, պատրաստեց ճանապարհի համար անհրաժեշտ ամեն ինչ։
  3. Ինչպե՞ս է հեղինակը նկարագրում Ցոլակին ճանապարհելու պահը։ Ինչո՞ւ է այն նմանեցվում հուղարկավորության։
    Այդ պահը նկարագրվում է շատ տխուր ու ծանր։ Բոլորը լացում են, կարծես ոչ թե ձի են ճանապարհում, այլ հարազատ մարդու։
  4. Ուշադրություն դարձրո՛ւ այս նախադասությանը. «Վերջին ձիավորը երևաց դարիվերի գլխին և անհետացավ, ինչպես սև ուրու»: Ի՞նչ զգացողություն է առաջացնում այս պատկերը։
    Այս օատկերը իմ մոտ առաջացրեց կորուստի զգացմունք:
  5. Ի՞նչ է նշանակում «ականջները խլշել» դարձվածքը։
    Այն նշանակում է շատ խոսել, աղմկել։

4

Ձիավորները սկզբում լուռ էին, ոմանք առավոտի զովից ընդարմացել ու կարկամել էին։ Սակայն բոլորն էլ իրենց դժվար մտքերի հետ էին, ձիերն էին համեմատում իրար, ուշի-ուշով դիտում, որպեսզի որոշեն, թե ո՞րը նորից կվերադառնա այս ճանապարհով, և որի՞ սանձն ու սարքը շալակած տուն կբերի, որպես մեռած մարդու զգեստներ, որոնց վրա այնպես դառնալի ողբ են երգում գյուղի կանայք։

Գնում էին մեկ-մեկ, խումբ-խումբ։ Մեկը գրպանից հաց էր հանել, մյուսն ագահությամբ ծծում էր չիբուխը, երրորդը կախ էր արել ոտքերը, աչքը ձիու ականջներին և լուսաբացի նինջով օրորվում էր ձիու հետ։

Բայց երբ սարի հետևից արևը բարձրացավ, կարծես ջերմացավ տխուր ու լուռ ձիավորների սիրտը։ Ամենից առաջ խոսեց դարբին Ավագի տղան՝ շիլ Իվանը, որ սարը բարձրանալիս սահել և հասել էր մինչև ձիու գավակը։ Նա ընդհատեց իր տխուր երգը և միամիտ պարզությամբ ասաց.

— Ես աստծու քոռ հավատն անիծեմ… Ի՛մ աչքս էսպես արեց։ Իմ ձին որ քոռ լիներ, ես էս սարի գլխին ի՞նչ ունեի։

Մի քանիսը ծիծաղեցին։ Սաքու տղան մտքում բարկացավ նրա վրա.

— Անդա՛րդ հեյվան…

— Հրեն Հիբանի ձիուն տեսեք,— շարունակեց Իվանը, ուրախ, որ ընդհատեց ծանր լռությունը,— կասես ղազախի ձի լինի։ Հիբան, պրիստավը քեզ էդ ձիով տեսնի, քեզ էլ հետը կտանի…

— Ի՞նչ պակաս կավալեր ա,— ձայն տվավ մեկը։— էն օրը քարուտի առվով էնպես թռավ, որ մնացինք արմացած։

— Մի տեսեք է՜… Տերտերն իրա ձին ժամհարին ա տվել։ Այ, ինչ եմ ասել հալալ ախպերության,— խոսքը փոխեց դարբնի տղան։

— Ա, քիչ յավա-յավա խոսիր, է՜յ… — կանչեց Շուղունց Աքելը, որ գյուղում ավել անունով հայտնի էր որպես «աղվես խեղդող», երիտասարդ ժամանակ ձեռքով աղվեսը խեղդելու համար.— տերտերը հիվանդ տեղով կարո՞ղ ա ձի նստի։

— Դե ասի մնացել ա, որ մեզ համար աղոթք անի, էլի՜,— կծու հեգնեց մի ուրիշը։

Ընդհանուր խոսակցությունից բացի, ծայր առան և մասնակի զրույցներ։

Ոմանք ճանապարհն աննկատ անցնելու համար մի պատմություն սկսեցին, ոմանք էլ խոսում էին պատերազմի և նրա արհավիրքների մասին։

— Մեր Անդրին անցկացած շաբաթը մի նամակ էր ուղարկել Վարշավու կողմերից… Լավ չի գրում, ասում է՝ էս է մի ամիս է ծմակի մեջ, գիշեր-ցերեկ թոփերը տրաքում են: Մինչև անգամ չոլ դուրս գալն ա երկյուղալի…

— Իմ հորեղբայր Սիմոնն էլ ա գրել։ Լազարեթից ա գրում, համա տեղը հայտնի չէ։ Մի տեսակ անուն են ասում… էն օրը տերտերը ինչքան ման եկավ գրքերում, չգտավ։ Ասում ա էդպես քաղաք Ռուսեթու հողումը չկա։

— Նրա ի՞նչն ա որ…

— Ոտիցն ա կպել։ Գրում ա, որ ծանր չի, մի ամսից պիտի դուրս գա։

— Աքել ամի, դու երկիր տեսած մարդ ես, էս կռիվն ինչո՞վ կվերջանա,— դարձավ նրան դարբնի տղան։ Շատերը ծիծաղեցին, որովհետև Շուղունց Աքելը իր ողջ կյանքում իրենց գյուղից գավառակային ավանից այն կողմը չէր եղել։

Ինքը՝ Աքելը, դժգոհ սաստեց.

— Անհամ անհամի տղա…

Քիչ հետո խոսք ընկավ ձիերի պետական գնի մասին։

— Թեկուզ անունը փող, ի՞նչ կառնվի դրանով…

— Երկու բեռ գարի…

— Էդ էլ չես առնի։

— Դե գոնե գինը տային։

— Տային էլ, որտեղի՞ց ես ձի առնում։ Մեր գյուղից որ էսքան ձի են պահանջել, դու տես ամբողջ գավառից քանիսն են բերելու…

— Այ տղա, էս հո կարգին զորք ենք,— և դարբնի տղան բարձր կանչեց.

— Սլուշա՜՚յ… Ափիցեր Աքել Շուղունցով…

— Ա, հերիք տնազ տաս Աքել ամուն։

— Աքել ամիս նեղանալ չի… Դե, շարքով գնացեք, տեսնեմ ով ա ետ ընկել,— ասաց Իվանը և ձին ճանապարհից հանեց։

— Թամամ հաշիվ… Աբրահամի ձին չկա՝ էն ա բաղարում, Իսախանենց ձին՝ ոտը գելը ցրիվ ա տվել, մեկ էլ Կոստանդ աղայի սպիտակ ձին…

— Կոստանդը հիմա քնած, ձին էլ ոսկի գարին առաջը… Վեր կկենա, յուղ ու մեղր կուտի, ձին կթամբքի և Կաթնաղբյուր մեզ կհասնի։ Նա հո քո հավասարը չի՞ — ասաց Գիլանց Մուքին։

— Մի հաշիվ չի՞… էս գլխից հենց նրա ձին են տանելու,— ասաց Սիմոնը և տխուր նայեց Ցոլակին, որ ականջները խաղացնելով գնում էր մյուս ձիերի կողքով։

— Ոնց չէ,— առարկեց Ւվանը,— քո Ցոլակը առաջին նոմերը կհանի, նրանը չէ… Թող Շարմաղ հոքիրն ինչքան ասես լաց լինի,— ձայնը տխուր մեղմացրեց Իվանը։

Սիմոնը վրդովվեց։

— Ուրեմն Կոստանդի սպիտակ ձին ու Ցոլակը մի հավասարի են… նա սպիտակ ձիու արժեքը մի բեռ ոսկի է տվել։ Ես ի՞նչ եմ տվել…

— Էս է, սև ու սպիտակ էնտեղ կջոկվի,— ասաց դարբնի տղան և խոսակցությանը վերջ տալու համար սկսեց պատմել, թե իբրև գերմանացիք պայթեցրել են մի ահռելի պարիսպ և ծովը կապել ռուսների հազար-հազար զորքի վրա…

Հարցեր և առաջադրանքներ

  1. Տեքստից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։
    գավակ – ձիու մեջքի հատված
    պրիստավ – ցարական ժամանակների պաշտոնյա
    կավալեր – հեծյալ զինվոր
    լազարեթ – զինվորական հիվանդանոց
    գավառ – վարչական շրջան
    բաղարել – ուշանալ, հետ մնալ
  2. Տեքստից դո՛ւրս գրիր բարբառային կամ խոսակցական այն բառերը, որոնք պատկերավոր են դարձնում գյուղական կյանքը։
    հեյվան-անխելք մարդ
    յա՛վա-յա՛վա-կամաց-կամաց
    թամամ հաշիվ-լրիվ հաշվարկ
    քոռ հավատ-անիծելու ձև
    աղվես խեղդող-մականուն, պատկերավոր
  3. Ինչո՞ւ էին ձիավորները սկզբում լուռ, ի՞նչն էր նրանց ճնշում կամ անհանգստացնում։
    Նրանց լռությունը գալիս էր մահվան ու կորստի մտքից։
  4. Ինչպե՞ս է դրսևորվում Սիմոնի վերաբերմունքը իր ձիու՝ Ցոլակի հանդեպ։ ինչո՞ւ է նա բարկանում Իվանի համեմատությունից։
    Սիմոնը՝ սիրում է իր ձին, հոգ է տանում նրա մասին, հպարտանում է նրանով: Նա բարկանում է, որովհետև Իվանը համեմատում է Ցոլակին Կոստանդի թանկարժեք սպիտակ ձիու հետ։
  5. Եթե դու լինեիր Սիմոնի փոխարեն, ի՞նչ կզգայիր Ցոլակին հանձնելիս։
    Դու հավանաբար կզգայիր՝ ցավ ու կորուստ, անօգնականություն, վախ ապագայի համար:

5

Արևը բավական բարձրացել էր, երբ ձիավորները հասան Կաթնաղբյուր և Գիլանց Մուքու առաջարկով իջան հանգստանալու։ Նրանք ձիերն արձակեցին աղբյուրից ներքև ընկած արոտներում, իսկ իրենք տեղավորվեցին աղբյուրի մոտ և բաց արին ճանապարհի պաշարը։

Այդ աղբյուրը, ուտելու պահանջը, գուցե և այն, որ ճանապարհին հոգնելու չափ խոսել էին պատերազմից, ձիերի հավաքից և օրվա չարիքներից,— այդ ամենը աղբյուրի մոտ նրանց զրույցը փոխեց խաղաղ և սովորական առօրյայի հունով։

Կարծես հունձի ժամանակն էր և ինչպես միշտ, ծփում էին լեռան լանջերի բարձր խոտերը։

Եվ ինչպես ամեն տարի, ահա նրանք ձիերով եկել են սարը։

Հիմա կզրնգան գերանդիները, լորը կթռչի խոտերի միջից և լեռնային կաքավը կկարդա կանաչ սաղմոսը։ Դարբնի տղան հանկարծ նկատեց, որ Շուղունց Աքելը շտապելուց մթնում տրեխները թարս է հագել։ Եվ այդ բուռն զվարճություն պատճառեց մյուսներին։

Նրանց զվարթ ծիծաղը լռեց, երբ Գիլանց Մուքին, որ արդեն ալեհեր ծերունի էր, բարձրացրեց օղու առաջին թասը։

— Բարի լույս բացվի մեզ վրա և մեզ նման չարքաշ մշակների վրա… Բարով տեսնենք մեր զավակների ազատությունը սրի բերանից։ Ողջություն լինի և արդար լիություն։ Դու մեր սրտովն անես,— և ալեհեր գլուխը դարձրեց դեպի ջինջ երկինքը, կարծես նրա անհուն խորքից, մի աչք քաղցր նայում էր այդ խեղճ մարդկանց։

Սիմոնը լուռ էր։

Նա թիկնել էր քարին, թրջում էր հացը պաղ ջրի մեջ և դանդաղ կրծում։ Երբեմն նայում էր արածող ձիերին, որոնք գլուխները չէին բարձրացնում ցողապատ խոտից։

Գյուղի ձիերի հետ արածում էր և Ցոլակը։

Սիմոնը մերթ աչքի տակով համեմատում էր ձիու բարձրությունը մյուս ձիերի հետ և տեսնում, որ Ցոլակը նույնիսկ Գիլանց Մուքու ձիուց էլ կարճ է, մերթ հայացքը գցում էր սարալանջի կողմը։

Եվ դժվարին մտքերը խռնվում էին ուղեղում ու ելքը չէր տեսնում։ Ահա՝ նորից դռանը կչոքի դառն աղքատությունը, վիզը կծռի ուրիշին, որ իր խուրձերը տուն բերեն, որ խոտը սարից բերեն։ Ցոլակին կտանեն, և հնձած արտում խուրձերը անձրևից կսևանան…

— Թե Գիլանց Մուքու ձին հավասարվի Ցոլակի հետ… Թե չէ՝ նրանից կարճը չկա…

— Սիմոն, հրե՜ն,— հանկարծ կանչեց դարբնի տղան և Սիմոնը ցնցվեց։

Նա գլուխը ետ դարձրեց։

Հեռվից խաղալով և խայտալով վազում էր սպիտակ ձին, քամին փռփռացնում էր բաշը և ձին լայն կրծքով ճեղքում էր լեռնային օդի սառն ալիքները։

Փոշի չէր բարձրանում գետնից և թվում էր, թե ձիու արագավազ ոտները չեն դիպչում գետնին, և պայտերը զրնգում են օդի մեջ։

Արևը դեմից էր և արևը ոսկևորել էր ձիու մարմար ճակատը, արծաթաձույլ ասպանդակները և պողպատյա սանձը։ Ձիավորը ձիու հետ միաձույլ էր և թվում էր, թե արևմուտքի գորշ ամպերի պատվանդանից պոկվել էր մարմարիոնե մի հեծյալ և արշավում էր որպես չքնաղ տեսիլք։

Գյուղացիների զրույցը դադարեց։ Բոլորը նայում էին նրա կողմը։ Նույնիսկ ձիերից մի քանիսը բարձրացրին իրենց գլուխները և հափշտակված, անասնական ահով նայեցին սպիտակ ձիուն։

Շուղունց Աքելի բերանում հացի պատառը սառել, մնացել էր:

— Այ ձի… Հազար մանեթ գին ունի։

— Տերն էլ պակաս փող չունի։

— Էդ ձին ինձ տան, կռիվ չգնացողը մարդու տղա չի— ասաց դարբնի տղան։

— Նրա վրա ամենաքիչը գեներալ կնստի…

— Վրան նստողն էլ գեներալ է։

Երբ ձիավորներին հասավ, Կոստանդ աղան սանձը ձգեց և հազիվ կարողացավ պահել ձիու գլուխը։ Կապույտ քրտինքի փրփուրը նստել էր ձիու սպիտակ մորթի վրա։ Ձին կարմիր ռունգները փնչացնում էր, կանգնած տեղը ոտքերն անհանգիստ դոփում։

— Դուրս գալդ մի սհաթ կա՞, Կոստանդ աղա,— շողոքորթ կեղծությամբ հարցրեց Շուղունց Աքելը, որին շշմեցրել էր այդ տեսարանը։

— Սհաթին չեմ նայել… Մինչև դուք ձիերը նստեք, ես բազար կհասնեմ։ Չեմ կարողանում գլուխը պահեմ, ձեռքերս կոտորեց…

Դարբնի տղան կամաց վրա բերեց.

— Տուր ինձ, ես կպահեմ։

Կոստանդն ուզեց ինչ-որ բան ասի, սանձը մի քիչ թուլացրեց, սպիտակ ձին նույն վայրկյանին զգաց այդ և տիրոջ խոսքը մնաց կիսատ։

Գյուղացիները տեսան սպիտակ ձիու ամեհի ոստյունը։ Մի ակնթարթից ձին պահվեց սարի հետևը։

— Հրեղեն ձի սրան կասե՜ն…

Քիչ հետո գյուղացիները քաշեցին իրենց ձիերն ու ճանապարհ ընկան։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Հատվածից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։
    տրեխ – գյուղական կոշիկ
    գերանդի – խոտ հնձելու գործիք
    ալեհեր – սպիտակ մազերով
    խուրձ – կապած խոտ կամ ցորեն
    ասպանդակ – ոտք դնելու մետաղական մաս ձիու վրա
    ռունգներ – ձիու քթանցքներ
    սանձ – ձին ղեկավարելու կապոց
  2. Ինչպե՞ս է հեղինակը նկարագրում սպիտակ ձիու ընթացքը։ Ի՞նչն էր տպավորիչ նրա վազքի մեջ։
    Հեղինակը նկարագրում է շատ պատկերավոր՝ կարծես չի դիպչում գետնին, թռչում է օդում, փոշի չի բարձրացնում, շարժվում է արագ ու թեթև:
  3. Գտի՛ր տեքստում այն հատվածը, որտեղ նկարագրվում է սպիտակ ձիու զարդարանքը (ասպանդակները, սանձը, ճակատը)։
    Հատվածը՝ արևը ոսկևորել էր ձիու մարմար ճակատը, արծաթաձույլ ասպանդակները և պողպատյա սանձը:
  4. Բացատրի՛ր հետևյալ բառերը՝ բաշ, ասպանդակ, ռունգներ, սանձ, խուրձ, ալեհեր։
    բաշ – ձիու վզի մազերը
    ասպանդակ – ոտք դնելու օղակ ձի նստելիս
    ռունգներ – քթանցքներ
    սանձ – ձիու ղեկավարման կապոց
    խուրձ – խոտի կամ հացահատիկի կապոց
    ալեհեր – սպիտակ մազերով մարդ
  5. Գտի՛ր տեքստում գործածված մակդիրները (օրինակ՝ ջինջ երկինք, ամեհի ոստյուն)։
    ջինջ երկինք ամեհի ոստյուն մարմար ճակատ պողպատյա սանձ սառն ալիքներ չքնաղ տեսիլք։
  6. Ինչո՞ւ էր Շուղունց Աքելը «շողոքորթ կեղծությամբ» խոսում Կոստանդ աղայի հետ։
    Նա՝ տպավորվել էր Կոստանդ աղայի հարստությամբ, հիացել էր ձիով, ուզում էր լավ տպավորություն թողնել։
  7. Ինչպիսի՞ն էր Գիլանց Մուքու բարեմաղթանքը, ի՞նչ էր նա խնդրում Աստծուց։
    Նա խնդրում էր՝ խաղաղություն, մարդկանց բարօրություն, որդիների փրկություն պատերազմից, արդար կյանք։

6

Երկու լեռնաշղթայի արանքում, նեղ հովտի վրա, որի մեջտեղով գլորվում է լեռնային կապույտ գետը, ընկած է այն փոքրիկ քաղաքը, դեպի ուր այդ օրերը լեռնային կածաններով և դժվար արահետներով գնում էին մարդկանց և ձիերի անընդմեջ շարքերը։

Նրանք իջնում էին բարձր լեռներից, որոնց գոգերում, ինչպես լեռնային արծվի բները, ծվարել են քարակոփ գյուղերը։ Նրանք ելնում էին մթին ձորերից, ուր խավար խեղճություն կար։

Նրանք գալիս էին բարձրավանդակի տափարակից, որի մեջտեղը ադամանդի նման ջինջ լիճն էր, եղեգների երիզով, քարոտ ափին՝ հին գյուղը, որի կիսավեր վանքը քարափից ցոլք էր գցում ջրերի վրա և թվում էր, թե ջրերի տակ սուզվել է մի մեռած վանք, ու սպիտակ բաղերը գիշերում են նրա մռայլ խորաններում։

Եվ ով հայրենի ճանապարհով հասնում էր այն ծանոթ կետին, որտեղից հանկարծ բացվում էր գետահովիտը, շողշողում էին քաղաքի տների ապակեպատ պատշգամբները, թիթեղյա կտուրները,— ով հասնում էր այդ կետին, ահով էր նայում ներքև, ինչպես արջառը, որին քշում են սպանդանոց և ահա թաց ռունգներով շնչում է թարմ արյան հոտը։

Վրնջում էին ձիերը՝ մետաղաձայն և երկարածոր, ինչպես տխուր երգը, կարծես վերջի հրաժեշտն էին ուղարկում լեռնային կապույտ լճերին, որոնց ջրից խմել էին, տափաստաններին, որտեղ անցել էր նրանց մանկությունը և ամայի գոմերին։ Մեկը թավ էր վրնջում, մյուսը՝ արծաթահնչուն, և բարձրանում էր հետևի ոտքերի վրա, ինչպես գազազած ցուլ, ձգում էր սանձը և չէր ուզում իջնել այդ անվերադարձ ուղիով։

Երբ ձիավորները քաղաք հասան, հրապարակում ասեղ գցելու տեղ չկար։ Փողոցները, արտերի միջնակները, նույնիսկ տների բակերը սևացել էին ձիերի հազարավոր խմբերից։

Կային հազար գույնի ձիեր՝ որձ, էգ, ծանրած և ծեր, քուռակներով և դեռ անծին, թամբած ու մերկ։ Նրանց կապոտել էին՝ որին քարից, որին ծառից կամ գետնին խրած սեպից։ Կային և իրար կապած ձիերի խմբեր։ Մեկի առաջ խոտ էր, մյուսինը հարդ, երրորդը նեղվում էր քաղցից, շոգից և անսովոր միջավայրից։ Քաղցած ձիերը պոկոտում էին փողոցի չոր և հազար սմբակի տրորած խոտը։

Ձիերն իրար հետ կռվում էին. ամեն անկյունից վրնջոցի ձայն էր լսվում։ Մի տեղ, ձիերի բազմության մեջ, քուռակն իր մորն էր կորցրել և բարակ վրնջոցով կանչում էր, վազվզում, մռութը մոտեցնում ուրիշ մայրերի։ Շոգից կատաղած որձաձիերը կտրատում էին կապերը և ամեհի կրքով հալածում էգերին, իրար կրծոտում և արնոտում բաշ ու ազդրերը։

Այդ ժխորին խառնվում էր տերերի կանչն ու աղմուկը, հարայ-հրոցն ու բղավոցը։ Հայ, թուրք իրար էին խառնվել: Պետական հրամանը բոլոր գյուղերում կրկնվել էր պաշտոնական կարգադրության գորշ նմանությամբ և մարդկանց ու ձիերի այդ ահագին բազմությունր քշել քաղաք։

Հրապարակի մի անկյունում, տախտակներից շինած փոքրիկ բարձրության վրա, դագաղի նման նեղ սեղանի շուրջը նստել էին իշխանավորները։

Նրանցից հեռու ոտքի վրա էր ստորադաս պաշտոնյաների՝ ուրյադնիկների, տանուտերերի և գյուղական գրագիրների խումբը, իրենց պաշտոնական տարազով, շքանշաններով և պղնձյա ծանր մեդալներով։ Ավելի հեռու՝ հպատակների բազմությունն էր, որ ծովի նման ծփում էր։

Եվ բոլորի աչքերն ուղղված էխն սեղանի շուրջ նստած չինովնիկների կողմը, որովհետև նրանք էին որոշում ձիու և ձիատիրոջ բախտը։

Գյուղի տանուտերը կարդում էր ձիատիրոջ ազգանունը, բազմության միջից մեկը, ձիու սանձը բռնած, առաջ էր գալիս, ինչպես կրկեսում՝ ըմբիշը։ Ապա նրա ձիուն մոտենում էին մի քանի հոգի, տնտղում, ատամները նայում, թղթի վրա ինչ-որ նշումներ անում։ Մի վայրկյան խորհրդակցելուց հետո՝ սեղանի մոտ նստած պրիստավը ձեռքով նշան էր անում։

Ահա այդ նշանն էր, որ հայտնի էր դարձնում ամեն ինչ։

Եթե նշանը բազմության կողմն էր, ուրեմն ձին անպետք էր: Ձիու տերը սկզբում երկյուղով, ապա ուրախությունից դողացող ոտքերով քաշում էր ձին և արագ հեռանում։ Իսկ եթե նշանը տախտակների մոտ կանգնած ռուս զինվորներին էր ուղղած, ապա նրանք իսկույն մոտենում էին, նոր սանձ հագցնում ձիու գլուխը, հինը շպրտում տիրոջ կողմը, ձին հեռացնում էին, հանձնում ուրիշ զինվորների, որոնք բազմության և տիրոջ աչքի առաջ միահավասար կտրում էին ձիու պոչը, բաշը խուզում և բաշի մազերից կախում տախտակի մի փոքրիկ կտոր։ Ձիատերը փորձում էր գնալ իր ձիու հետևից, սակայն բղավում էին նրա վրա և ինչպես պարտված ըմբիշ, նա մնում էր գլուխը կախ։ Բազմությունը լուռ դիտում էր այդ տեսարանը։ Ապա տանուտերը կանչում էր նրան և շշմած մարդը սթափվում էր, հավաքում այն, ինչ հանձնում էին՝ ձիու սանձը, չվանները, համետը,— և այդ իրերը շալակած անցնում էր հրապարակով դեպի բազմությունը, ձեռքում բռնած թղթի կտորը, որի վրա նշանակված էր ձիու գինը և նրա նախկին տիրոշ ազգանունը։

Գյուղացիները երբ քաղաք իջան, ձիերը կապեցին հրապարակից հեռու։ Գիլանց Մուքին և Աքելը առաջ ընկան ամբոխի մեջ գտնելու հարևան գյուղերի մարդկանց։ Առաջին հանդիպած ծանոթին, որ նրանցից կանուխ էր եկել, իսկույն հարցրին.

— Հը՛ շա՞տ են տանում…

— Էլ մի ասեք, զուլում ա…

Սիմոնը տեսավ իր վաղուցվա ճանաչ թուրքին և նրան մի կողմ քաշելով առանձին հարցրեց, թե ինչպիսի ձիերն են ազատվում, արդյոք կարճահասակ ձին է՞լ են տանում։

— Ձիուդ ոտքը պիտի կոտրած լինի կամ խոր վերք ունենա, որ ազատվի… Թե չէ՝ բոյը հաշիվ չի…

Սիմոնի ոտները թուլացան։

Մինչև այդ խոսակցությունը նա դեռ աղոտ մի հույս ուներ, որ այնուամենայնիվ հույս էր։ Այժմ այդ էլ ցնդեց։ Նա հուսահատ մոտեցավ ձիուն։

— Ցոլա՛կ,— և ձին վրնջաց այդ ծանոթ կանչից։ Կարծեց հիմա խոտ պիտի գցեին նրա առաջը։ Սիմոնը հարդով լի պարկը կոխեց նրա գլուխը։

— Ցոլակ… Գնում ես էլի…

Քիչ հետո Գիլանց Մուքին հոգնած վերադարձավ։ Նրա ալեհեր դեմքի վրա դառն անհուսություն կար։ Եվ հուզված, հևացող շնչով ասաց գյուղացիներին.

— Հիմա Քարագլուխն են կանչում, հետո զիլբիրեցիք են գնալու, նրանցից հետո՝ մենք…

Սիմոնը մի վայրկյան մտածեց, տոպրակը ձիու գլխից հանեց ու ձին քշեց։

— Էդ ո՞ւր, Սիմոն,— ձայն տվավ Սաքու տղան։

— Տանեմ գետը… Կաթնաղբյուրից ջուր չխմեց։

Այդպես փախչում են սարսափից։ Այդպես փախում է հոտը, երբ կայծակն ահռելի որոտով խփում է մոտակա ժայռին։ Այդպես դողահար վազում է գազանը, երբ հրդեհվում է անտառը։

Սարսափահար փախչում էր Սիմոնը, մոլորվելով քաղաքի փողոցներում, անվերջ մտրակելով ձիուն։ Կարծես նրա հետևից էին ընկել հրապարակի բոլոր զինվորները և նրանք, որոնք նստել էին դագաղի նման նեղ սեղանի շուրջը։ Ահա հասավ գետափի խուլ փողոցը։ Այնտեղ էլ ձիեր կային. Նրա նման գյուղի մարդիկ, յուրաքանչյուրն իր ձիու սանձից բռնած և ստրուկի հեզությամբ իր հերթին սպասող։

Նրանք տեսան փախչող ձիավորին և ոմանք կարծեցին, թե ահից սարսափած ձիավորը փախչում է դեպի հեռվի լեռները, ինչպես կփախչի պարտվածը դեպի փրկության բերդը։

Հոգնած ձին մտրակի հարվածից մի քիչ արագացնում էր քայլերը, ապա նորից գնում բեռան տակ մեծացած գյուղական ձիու ծանր քայլերով։

Ահա ետ մնաց վերջին տունը և բացվեց կարտոֆիլի դաշտը։ Սիմոնը դանդաղեցրեց ձիու ընթացքը և շունչ քաշեց։ Նրան քաղաքի սահմանից դուրս ավելի հեշտ թվաց։ Այն հեռվի լեռներից, որոնց լանջին իրենց գյուղն էր, մի անապական զով զարկեց նրա քրտնած դեմքին։

Սիմոնը ծռվեց դեպի աջ, գետը տանող նեղ ճանապարհով։ Ձին զգաց գետի սառնությունը և առանց մտրակի արագացրեց քայլերը։

Գետակի հունն իջնելուց առաջ Սիմոնը երկյուղով շուրջը նայեց և տեսավ, որ ամայություն է։ Միայն ներքևը, ուռիների ստվերում, ննջում էին կովերը։ Ու երբ ծարավ ձին գլուխը կռացրեց ջրի վրա, Սիմոնը ցած թռավ, սանձն ամուր կապեց ձիու առաջին ոտքից և սկսեց հետևի ոտքերը կապոտել։

Ցոլակը կուշտ խմելուց հետո փորձեց գլուխը վեր հանել, բայց չկարողացավ։ Եվ մռութը հնազանդ ու մունջ նորից կախեց գետի կապույտ ջրերի վրա։

Սիմոնն անսովոր արագությամբ ձիու համետը հանեց։ Արևի տակ փայլփլեց ձիու ողորկ և գեր մեջքը։ Ապա նույն արագությամբ կռացավ և գետնից վերցրեց մի չեչաքար։ Երբ առաջին անգամ նա չեչաքարը Ցոլակի մեջքին քսեց, ձին հովություն զգաց, խաղացին նյարդերը և հաճելի գրգռից մեջքի մաշկը դողդողաց։

Ապա հանկարծ ձին մեջքին զգաց ծակծկոց։ Ձին փորձեց հեռանալ, բայց չկարողացավ, որովհետև ոտքերն իրար պինդ կապված էին։

Նորից փորձեց գլուխը վեր հանել, դարձյալ չկարողացավ։ Իսկ ցավը հետզհետե սաստկանում էր, որովհետև Սիմոնը հուսահատ կատաղությամբ չեչաքարը քսում էր նրա մեջքին։

Մի քանի րոպեից մաշկը պլոկվեց և արնոտեց քարը։ Ցոլակը տնքում էր, պոչն ուժգին խփում այս ու այն կողմ, գավակն աջ ու ձախ դարձնում, բայց ոչինչ չէր օգնում։ Սիմոնն ամբողջ ծանրությամբ ընկել էր ձիու մեջքի վրա և քարը հա՛ քսում էր։ Արդեն նոր բացված վերքից արյան կաթիլները դուրս էին ցայտում և գլորվում հևացող կողերի վրայով։ Իսկ Սիմոնն ավելի արագ էր քերում, կարծես չեչաքարն ուզում էր թաղել Ցոլակի այնքան գեր ու ողորկ մեջքի մեջ։

Ձին այլևս չդիմացավ, շրջվեց կողքի վրա և մեջքը կիսով չափ թաղեց գետի մեջ։ Ցավից և անսովոր վիճակից Ցոլակը ցնցում էր ոտքերը, փռնչում ռունգներով, վիզն ու գլուխը քսում գետափին և փորձում ոտքի կանգնել։ Սիմոնն արնոտ չեչաքարը մի կողմ գցեց, ինչպես մարդասպանը դաշույնը և սարսափով նկատեց, որ գետի ջուրն անվերջ կարմրում է, երբ ալիքը զարկում է ձիու մեջքին։

— Չլինի՞ տամար տրաքեց…

Ցոլակի աչքերի առաջ մթնել էր։ Գլխիվայր դառնում էին քարերը, գետափը, և թվում էր, թե գետափի փափուկ մամուռը կախվել է երկնքից։ Հաճելի էր ջրի մեջ և բնազդաբար կենդանին ավելի խորն էր թաղվում լպրծուն տիղմի և ջրային խոտերի մահիճում։ Իսկ վիզն ու գլուխը չէր բարձրացնում կապույտ քարերի բարձից։ Սիմոնն արագ արձակեց կապերը, սանձը, ինքը կիսով չափ մտավ ջուրը և գոռալով, աղերսելով, հրելով ու քաշելով մի կերպ բարձրացրեց ձիուն։ Ցոլակը դողում էր։

Նրա մեջքի աջ կողմը ափսեի չափ վերք էր բացվել և երևում էր կարմիր, տեղ-տեղ փոս ընկած, ճաքճքած միսը։ Արյունը շարունակում էր կաթկթել, բայց մի քանի տեղ արդեն լերդանում էր։

Սիմոնը հանցագործի հապճեպությամբ արյան հետքերը լվաց ձիու կողերից, իր ձեռքերից, տիղմի բարակ շերտով ծածկեց վերքը, ջրախոտերով ծածկեց, ապա շտապ համետեց ձին և դուրս եկավ ճանապարհը։

Ձին հազիվ էր քայլերը փոխում։

Սիմոնն ինչքան էլ կանչում էր, ոտքով փորին խփում, փաղաքշական խոսքեր ասում, ձին չէր արագացնում քայլերը։ Եվ Սիմոնն ու Ցոլակը նույն փողոցներով գնացին դեպի հրապարակը։ Երկուսն էլ գլխիկոր էին։ Մարդն իր դաժան խոհի հետ էր՝ կտանե՞ն այժմ, թե ոչ, ձին հազիվ տնքում էր, պղտոր աչքերի առաջ գլխիվայր կախված մի չնաշխարհիկ արոտ…

Հարցեր և առաջադրանքներ

  1. Հատվածից դո՛ւրս գրիր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։
    կածան – նեղ ճանապարհ
    գոգ – լեռների մեջ տեղ
    ջինջ – մաքուր
    վրնջալ – ձիու ձայն հանել
    համետ – ձիու սարք
    չեչաքար – կոշտ քար

  2. Բացատրի՛ր հետևյալ բառերի իմաստները․ ժխոր շշմած, ամեհի։
    Ժխտոր-Աղմուկ
    շշմած-Թմրած
    ամեհի-անզուսպ
  3. Ինչպե՞ս կբնութագրես Սիմոնին։
    Բարի, ձիուն սիրող, բայց վախեցած ու հուսահատ գյուղացի։
  4. Ինչպե՞ս է հեղինակը նկարագրում ձիերին, ի՞նչ տրամադրություն է ստեղծում այդ նկարագրությունը։
    Խառնաշփոթ, աղմկոտ, վախեցած վիճակ
  5. Տեքստից գտի՛ր և դո՛ւրս գրիր համեմատությունները։
    ինչպես արծվի բները
    ինչպես սպանդանոց տանվող արջառ
    ինչպես տխուր երգ
    ինչպես գազազած ցուլ
  6. Ինչո՞ւ Սիմոնը որոշեց վնասել Ցոլակին։ Ի՞նչը նրան ստիպեց այդպես վարվել։
    Որ ձին չտանեն նա այդ արեց վախից ու հուսահատությունից։

7

Իսկ հրապարակն այդ ժամանակ ծփում էր մի արտասովոր դեպքից: Փողոցներում խռնված բազմությունից ոմանք բարձրացել էին պատերի և պատուհանների վրա, որ ավելի լավ տեսնեին, թե ի՞նչ է կատարվում մեջտեղը։ Ոմանք բարձրացել էին ձիերի վրա։ Ոտքի էին և կենտրոնում սեղանի շուրջը բոլորած մարդիկ։

Մի կապտավուն ձի՝ երկար, ծալեծալ բաշով, բոլորովին մերկ, կատաղած վազում էր հրապարակով։ Նա երամակի ձի էր, սնվել էր լեռներում, երբեք հեծվոր չէր նստել մեջքին, սանձը չէր դիպչել մռութին, սմբակները պայտ չէին տեսել: Այդ ձին էին ուզում բռնել զինվորները, որոնք երկար պարանները թևերին փաթաթած շպրտում էին գերության օղակը, հենց որ ձին մոտենում էր նրանց։ Բայց ձին ամեհի ոստյուն էր անում, թռչում օձի նման գալարվող օղակի վրայով և փախուստի ելք փնտրում։ Զինվորների մյուս խմբերը գազանային ոռնոցով կտրում էին նրա ճանապարհը և ետ փախցնում դեպի նրանք, որոնք ոլորում էին նոր օղակ։

Գյուղացիները շունչ պահած, անսահման հետաքրքրությամբ դիտում էին կապտավուն նժույգի գազազած վազքը: Նրանք չէին թաքցնում իրենց հրճվանքը, երբ ձին թռչում էր օղակի վրայով։ Նրանց բոլորի թաքուն ցանկությունն էր, որ ձին ճեղքեր զինվորների շղթան և հրեղեն հրաշքի պես աներևութանար, թռչեր դեպի հայրենի լեռները և այնտեղից պղնձաձայն վրնջար հատուցման և անսահման ազատության երգը։

Մարդիկ մի պահ մոռացել էին իրենց ձիերը, որոնց զինվորները կապել էին փշալարի ցանկապատի հետևը,— մոռացել էին, որ ձիերի սանձերն ու չվանները շալակած, ոտքով պիտի բարձրանային դեպի լուռ գյուղերը, որոնց դաշտերում այլևս չէին վրնջալու փշալարով անջատված ձիերը։

Հանկարծ բազմությունը հառաչեց, լսվեց խուլ գվվոց, ինչպես հողմի շառաչն անտառում։ Զինվորները վազեցին փշալարի կողմը։ Մի վայրկյան ճեղքվեց բազմությունը, ինչպես ծովի սև ալիքները, երբ երևում է մութ անդունդը, ապա նորից կլանեց ամեն ինչ։

Կապտավուն նժույգը վերջին հուսահատ ոստյունն էր արել, փորձել էր թռչել փշալարի վրայով և ընկել էր լարի երկաթյա սուր փշերի վրա… Ճեղքվել էր կուրծքը, փորը և վշշում էր արյունը լարերի վրա, մահվան հրապարակի վրա և մեռնող նժույգի ջինջ աչքերում ընդմիշտ սառչում էր հեռվի կապույտ լեռնաշխարհը…

Զինվորները ձիու սառած մարմինն իջեցրին փշալարից։ Բժիշկն արձանագրություն կազմեց և վերադարձավ սեղանի շուրջը, որպեսզի նույն գորշ տաղտկությամբ շարունակեն գործը։

Սիմոնը յուրայիններին նույն տեղը չգտավ։ Նրան ասացին, որ արդեն իրենց գյուղացիներին կանչում են։ Եվ բազմությունը հրելով, ձին հետևից՝ հասավ հրապարակը, որի մի կողմը կանգնել էին դարբնի տղան, Գիլանց Մուքին, Աքելը և մյուսները։ Գրագիրը կարդում էր անունները։

— Այ մարդ, ո՞ւր կորար, քիչ մնաց քեզ շտրաֆ անեն։ Ասացինք հրես կգա։

Ամենից առաջ Շուղունց Ալեքին կանչեցին։ Դողդողալով նա առաջ անցավ, մի անգամ էլ ետ նայեց համագյուղացիներին, կարծես նրանց ներկայությունը հուսադրում էր նրան։

Մոտեցան և զննեցին նրա ձիուն։ Ու մեկ էլ զինվորները վրա տվին, ձիու համետն արձակեցին և շպրտեցին Աքելի կողմը։ Ձեռքը վերևից հայտնեց վճիռը։ Զինվորները քաշեցին ձին։ Աքելը հրապարակում մնաց մի րոպե, նայեց ձիու հետևից և անխոս վերադարձավ, մեջքին ձիու համետը։

Դարբնի տղան սրախոսեց.

— Ափիցեր Աքել Շուղունցով,— բայց ոչ ոք չծիծաղեց։ Դարբնի տղայի ժպիտն այլանդակ կծկվեց և դեմքի վրա սառեց, որպես դառնության կնիք։

Հետո Ռուստամենց ճակատը նշան ձին տարան։ Գնաց և տերտերի ձին։ ժամհարը գլուխր կախ եկավ։

— Հիմա ես տերհորն ի՞նչ պատասխան եմ տալու…

Չորրորդ հերթը Կոստանդինն էր։ Գյուղացիները զարմացան, երբ լսեցին նրա ազգանունր, որովհետև Կոստանդը նրանց մեջ չկար։ Դարբնի տղան նկատեց, որ սեղանի շուրջը նստողների մեջ ինչ-որ փսփսոց ընկավ։ Հրապարակի մյուս կողմից երևաց Կոստանդը՝ լղար, մեջքը փոս ընկած, մոխրագույն մի ձի հետևից։ Թվաց, թե նույնիսկ չնայեցին նրա կողմը և ձեռքը վերևից նշան տվեց, որ Կոստանդն ու ձին հեռանան հրապարակից։ Այդ այնքան արագ կատարվեց, որ գյուղացիներից շատերը չհավատացին իրենց աչքերին, թե այդ «խեղճ» գյուղացին Կոստանդ աղան է։ Նրանք մնացել էին ապշած։ Իսկ Կոստանդը կեղծ ուրախությամբ ետ տարավ ձին և անհայտացավ։

Դարբնի տղան Սիմոնի ականջին շշնջաց.

— Տեսա՞ր, որ ասում էի…

Երբ մոտեցավ, վերցնել տվին ձիու համետը և մի ակնոցավոր ռուս, որ անասնաբույժ էր, քիթը վեր քաշելով կռացավ վերքի վրա։

— Չտարան,— անցավ Սիմոնի մտքով։ Բայց մարդը բարկացավ և մատը թափ տվեց Սիմոնի վրա։ Նա հայհոյում էր։ Սիմոնը վախից դողաց, գունատվեց և նստեց համետի վրա: Զինվորները Ցոլակին տարան։ Սիմոնը տեսավ, թե ինչպես իր ձիու երկար պոչը սուր մկրատով կտրեցին։ Եվ իսկույն աչքին այնպես երևաց, ասես Ցոլակը մեծացավ և դարձավ ղազախի ձի։

Գյուղական գրագիրը բղավեց նրա վրա։ Նա սթափվեց և բեռը շալակին վերադարձավ յուրայինների մոտ։

8

Արևն արդեն թեքվել էր, երբ գյուղացիները ճանապարհ ընկան տուն։ Ազատվել էին միայն ութ ձի, որոնց վրա բարձել էին մնացած ձիերի համետները։ Գյուղացիներից ոմանք իրենք էին շալակել ձիերի սանձերն ու չվանները։ Ազատված ձիերը, որոնցից երեքը ծուռոտ էին, մեկի մեջքն էր փոս ընկած, երկուսը քոս էին, իսկ Հաբեգանց ձիու երկու կողոսկրը չկար,— ազատված ձիերը հազիվ էին քայլում ծանր բեռան տակ։

Սիմոնը գլուխը կախ գնում էր մյուսների հետ։ Դարբնի տղան էլ լուռ էր, որովհետև ոչ ոք սիրտ չուներ նրան լսելու։ Նրանք անընդհատ բարձրանում էին լեռը, կարծես պիտի գնային մինչև մութ երկինքը։ Մայրամուտի արևը աջ կողմից նրանց ոսկեվորել էր։ Նեղ արահետով գնում էին նրանք իրար հետևից, ինչպես կռունկի երամ և թվում էր, թե բեռների տակ կքած սև ստվերները հավիտյան պիտի բարձրանային մութ լեռը, մինչև մի խավար անդունդ հանկարծ կլաներ նրանց։

Սիմոնը ձիու չվաններից և սանձից զգում էր Ցոլակի ողորկ մարմնի ծանոթ հոտը։ Եվ մի միտք, ծանր բեռից ավելի դժվար ծանրությամբ, նստել էր նրա գլխում և նա խոնարհել էր գլուխը։ Բայց փակ աչքերով էլ տեսնում էր արնոտ չեչաքարը։

— Հենց իմ փիսությունը մնաց, Ցոլա՜կ… Հիմա հազար ձիու մեջ անտեր խրխնջում ես… Յարաբ տեսնես արյունը ցամաքե՞ց։

Եվ նա բուռը լայն բաց արեց, այն բուռը, որով բռնել էր քարը։

Բռի մեջ ստացականի կտորն էր, վրան Ցոլակի գինը և իր ազգանունը։

Արևի մայր մտնող շողերը հրդեհել էին ամպերը, ներկել արնոտ գույնով։ Լեռների սև ստվերները ավելի վառ էին ցոլացնում ամպերի կարմիրը։ Կաթնաղբյուրի արոտներում և սարալանջում էլ ոչ մի կաքավ չէր կարդում և ոչ լոր էր ճկում։ Քնել էին քարերը, խոտերը, անբան հավքերը և լեռների վրա իջել էր իմաստուն մի երեկո։

Կաթնաղբյուրից նրանք ջուր խմեցին և հացի փշրանքները թաթախեցին սառը ջրում։ Մութն ընկնում էր և ճանապարհ դեռ շատ կար։

Սիմոնը նայեց ներքև… Ա՜յ, այստեղ արածում էր Ցոլակը, նրա ատամների արանքում երևի դեռ մնում է այս դաշտերի խոտը։ Իսկ ինքը պառկել էր այս քարի տակ և մի լույս ճառագայթ խոստանում էր զվարթ վերադարձ։ Ու ետ նայեց Սիմոնը։ Այնտեղ, ներքևը, խավար էր, խավարի մեջ քաղաքը և քաղաքի փշալարյա վանդակում աղիողորմ վրնջում էր իր հույսը, իր Ցոլակը։

Հանկարծ Կաթնաղբյուրից ներքև, քարերի վրա, զրնգացին ծանր պայտերը։ Գյուղացիները ճանապարհից դուրս եկան և մի կողմ քաշեցին բեռնած ձիերը։

Հեծվորը Կոստանդ աղան էր, սպիտակ ձիու վրա… Միայն Շուղունց Աքելը կիսաբերան ընդունեց նրա ողջույնը։ Մյուսները քարի նման լուռ էին։ Դարբնի տղան ատամները սեղմելով զայրացավ. — Տեսա՞ր, Սիմոն, սևն ու սպիտակը…

Սպիտակ ձին մի վայրկյան ցոլաց մթնող արևի շողերում և չքացավ դեպի նարնջագույն ամպերը։ Կարծես մարմարիոնե մի արձան արշավում էր դեպի պատվանդանը, որ իր անհաս բարձունքից ահ ու սարսափ մաղի ռամիկ գյուղացիների վրա։

9

Կեսգիշեր էր, երբ տուն հասան։

Դռան մոտ կանգնել էր Շարմաղ բիբին, ճրագը ձեռքին։ Սիմոնը ներս մտավ, տոպրակն ու սանձը գցեց մի անկյուն։ Անկողնից վեր թռավ Շողերը։

— Ապի՛, բա Ցոլա՞կը։

Աղջկա միամիտ հարցին, որպես պատասխան, դուրսը, լեռնային գյուղի սառը խավարում, վրնջաց անմայր մի քուռակ։ Կարծես բազմաթիվ մանր զանգակներ երգեցին անեզրական տխրություն։

Շարմաղ բիբին սարսուռով վրա դրեց դուռը և հին դուռը մի անգամ էլ երգեց երկար ու կերկեր, արևելյան թախծոտ մի երգ։

Պառավը լալիս էր…

Հետո քանի երեկո իջավ և զանգեր զարկեցին, բայց մինչև մահ, իրիկնապահին նա ոչ դուռը բացեց և ոչ էլ զանգերի ղողանջը որպես անանձնական օրհնություն ներս մտավ նրանց սև խրճիթը…

Անտարկտիդայի աշխարհագրական դիրքը, ափագծերը

https://youtube.com/watch?v=GJhvp2z0-PQ%3Ffeature%3Doembed

Մեծությամբ 5-րդն է: Գրեթե ամբողջությամբ սառցապատ է: Այստեղ պետություններ չկան: Ամենացուրտ և քամոտ մայրցամաքն է: Հարավային բևեռը Անտարկտիդայում է, իսկ հյուսիսայինը՝ Արկտիկայում: Դրանք երկրագնդի հակադիր կողմերում են:

Անտարկտիդան մեր մոլորակի` մեծությամբ հինգերորդ մայրցամաքն է: Գտնվում է Երկրագնդի ծայր հարավում և ամբողջովին սառցապատ է: Ողողվում է Ատլանտյան օվկիանոսի, Հնդկական օվկիանոսի և Խաղաղ օվկիանոսի ջրերով, որոնք մշտապես ծածկված են լողացող սառցալեռներով (այսբերգներով): Անտարկտիդան և նրա շուրջը գտնվող օվկիանոսային հատվածները միասին, մինչև Հարավային բևեռային շրջանը, կոչվում են Անտարկտիկա (հունարեն «անտի»՝ հակառակ, և Արկտիկա բառերից):

Միևնույն ժամանակ սա միակ մայրցամաքն է, որը չունի ծայրակետեր, քանի որ միակ ծայրակետը կարող է լինել հյուսիսայինը և եթե սահմանված լիներ, ապա կգտնվեր Անտարկտիկական թերակղզու վրա, որը մայրցամաքի միակ խոշոր և հայտնի թերակղզին է: Այն ուղղված է դեպի Հարավային Ամերիկան, որը Անտարկտիդային միակ մոտ մայրցամաքն է:

Աշխարհի ֆիզիկական քարտեզը և Անտարկտիդայի աշխարհագրական դիրքը դրանում

4.jpg

Անտարկտիդան Հարավային Ամերիկայից բաժանվում է Դրեյկի փոթորկոտ նեղուցով, որն ամենալայնն է աշխարհում, սակայն քիչ կիրառական իր անբարենպաստ աշխարհագրական դիրքի պատճառով:

Մի քանի մետրանոց ալիքները սովորական են Դրեյկի նեղուցում։

Անտարկտիդայի ափերի մոտ կարելի է հանդիպել մի շարք ծովերի, որոնք հիմնականում անվանակոչվել են այստեղ հասած ծովագնացների անուններով և տարվա մեծ մասը սառցածածկ են: Այսպես, Անտարկտիկական թերակղզու երկու կողմերում են գտնվում Ուեդդելի (Ատլանտյան օվկիանոսի տարածք) և Բելինսհաուզենի (Խաղաղ օվկիանոսի տարածք) ծովերը: Վերջինիս արևմտյան հարևաններն են Ամունդսենի և Ռոսսի ծովերը, իսկ մայրցամաքի՝ Անտարկտիկական թերակղզուն հակադարձ հատվածում է Համագործակցության ծովը:

Անտարկտիդայի ափերի մոտ կղզիները նույնպես քիչ են, իսկ Անտարկտիկայի սահմաններում միակ խոշորը Կերգելեն կղզիախումբն է Հնդկական Օվկիանոսի տարածքում:

Անտարկտիդա մայրցամաքի ափագծի քիչ մասնատված լինելը առաջին հերթին պայմանավորված է դրա հիմքում ընկած Անտարկտիկական հնագույն պլատֆորմով, որը զբաղեցնում է մայրցամաքի տարածքի մեծ մասը: Միևնույն ժամանակ դա է պատճառը, որ Անտարկտիդայի մակերևույթը հիմնականում հարթավայրային է կամ կազմված ցածր լեռներից: Միայն Անտարկտիկական թերակղզու և դրան հարակից գոտու տարածքն է գտնվում Խաղաղօվկիանոսյան Հրե Օղակ կոչվող գեոսինկլինալի գոտում, ինչի պատճառով այստեղ տիրապետող են բարձր լեռները: Մասնավորապես Անտարկտիկական թերակղզու տարածքում է գտնվում ամենախոշոր լեռնաշղթան՝ Անտարկտիկական Անդերը, որոնք իրենց անունը ստացել են հարևան Հարավային Ամերիկայի Անդյան լեռներից, քանի որ դրանց շարունակությունն են Անտարկտիդայի տարածքում: Այդ նույն ուղղության վրա է գտնվում նաև մայրցամաքի ամենաբարձր կետը՝ Վինսոն գագաթը (5140 մ), որն իր բարձրությամբ շատ քիչ է զիջում Մասիս լեռանը (5165 մ): Անտարկտիկական թերակղզու հարևանությամբ է գտնվում նաև մայրցամաքի գործող հրաբուխը՝ Էրեբուսը:

Ո՞րն է Անտարկտիդայի աշխարհում զբաղեցրած տեղը մեծությամբ մայրցամաքների շարքում։
Անտարկտիդան աշխարհում մեծությամբ հինգերորդ մայրցամաքն է։

Ինչու է Անտարկտիդան համարվում աշխարհի ամենացուրտ և քամոտ մայրցամաքը։
Քանի որ՝ այստեղ ձևավորվում են շատ ուժեղ և սառը քամիներ, գտնվում է Երկրի ամենահարավային մասում (արևի ճառագայթները քիչ են տաքացնում),ամբողջությամբ սառցապատ է,

Ինչպիսի՞ն է Անտարկտիդայի աշխարհագրական դիրքը և որ օվկիանոսներով է շրջապատված։
Անտարկտիդան գտնվում է Հարավային բևեռում և շրջապատված է՝

Խաղաղ օվկիանոսով

Ատլանտյան օվկիանոսով

Հնդկական օվկիանոսով

Ինչու՞ Անտարկտիդան համարվում է միակ մայրցամաքը, որը չունի ծայրակետեր։
Քանի որ մայրցամաքը գտնվում է բևեռում, և բոլոր ուղղություններով տարածվում է դեպի հյուսիս, հետևաբար հստակ ծայրակետեր սահմանել հնարավոր չէ։

Որտե՞ղ է գտնվում Անտարկտիդայի միակ խոշոր և հայտնի թերակղզին, և ինչու է այն կարևոր։
Անտարկտիկական թերակղզին գտնվում է մայրցամաքի հյուսիսային մասում և ուղղված է դեպի Հարավային Ամերիկա։
Կարևոր է, որովհետև՝

ամենամոտ հատվածն է այլ մայրցամաքին։

միակ խոշոր թերակղզին է,

Նշե՛ք Անտարկտիդայի և հարևան մայրցամաքների միջև գտնվող ամենալայն նեղուցը և այն՝ բնութագրեք։
Դա Դրեյկի նեղուցն է։
Այն՝

ունի բարձր ալիքներ։

աշխարհի ամենալայն նեղուցներից է,

շատ փոթորկոտ է,

Որո՞նք են Անտարկտիդայի ափերի մոտ գտնվող հիմնական ծովերը և ո՞ւմ անուններով են դրանք անվանակոչվել։
Հիմնական ծովերն են՝

  • Ուեդդելի ծով
  • Բելինսհաուզենի ծով
  • Ամունդսենի ծով
  • Ռոսսի ծով
  • Համագործակցության ծով

Դրանք անվանակոչվել են հայտնի ծովագնացների անուններով։

Ինչո՞ւ են Անտարկտիդայի ափերը քիչ մասնատված և ինչու՞ է նրա մակերեսը հիմնականում հարթավայրային։
Քանի որ մայրցամաքը գտնվում է հին և կայուն պլատֆորմի վրա, դրա հետևանքով՝

մակերեսը հիմնականում հարթավայրային է։

ափագիծը քիչ է կտրտված,

Ո՞ր լեռնաշղթան է գտնվում Անտարկտիկական թերակղզում և ինչու է այն նման հարևան Հարավային Ամերիկայի Անդյան լեռներին։
Այնտեղ գտնվում են Անտարկտիկական Անդերը։
Դրանք նման են Հարավային Ամերիկայի Անդերին, որովհետև հանդիսանում են դրանց շարունակությունը։

Ո՞րն է Անտարկտիդայի ամենաբարձր լեռը։
Անտարկտիդայի ամենաբարձր կետը Վինսոն գագաթն է (5140 մ)։

Ճամփորդություն դեպի Լոռվա մարզ

Մենք գնացել էինք Լոռվա մարզ։ Առաջին հերթին մենք այցելեցինք Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան։ Զբոսավարը մեզ պատմեց հետաքրքիր փաստեր Թումանյանի կյանքից։ Թուն-թանգարանից հետո մենք գնացինք Դսեղի Ծովեր։ Շատ գեղեցիկ ու անմոռանալի էր այդ վայրը։ Այնտեղ մենք նստեցինք, հաց կերանք և շարունակեցինք մեր ճամփորդությունը։ Հետո մենք գնացինք մեր հյուրանոց՝ հանգստանալու։ Հաջորդ օրը մենք գնացինք երեք եկեղեցիներ՝ Ախթալայի վանք, Հաղպատի վանական համալիր, Հաղպատի վանական համալիր։ Գիշերը մենք դուրս եկանք Ալավերդիում զբոսնելու։ Ալավերդին շատ գեղեցիկ էր և ինձ շատ դուր եկավ։ Մենք նաև գնացինք Ապարանի քանդակների պուրակ։

Տասնորդական Կոտորանկ

Ա. Համեմատում (1-12)

Տեղադրեք համապատասխան նշանը (<, >, =)

  • 3.5   >   3.49
  • 0.8   =     0.800
  • 15.02  <   15.2
  • 0.009  <    0.09
  • 124.1  >    124.099
  • 7.6     <     7.61
  • 0.44   =    0.440
  • 2.34   <     2.43
  • 10.01  <      10.10
  • 0.056  =       0.0560
  • 1.001  <     1.01
  • 9.99    <  10.0

●     


●     Բ. Գումարում և հանում (13-30)

  • Հաշվեք արտահայտության արժեքը
  • 4.5 + 2.3=6.5
  • 11.7 + 0.14=11.84
  • 0.06 + 2.004=2.064
  • 35.8 + 4.2=40
  • 6.25 + 3.75=10
  • 8.9 – 3.4=5.5
  • 14.3 – 1.12=13.22
  • 2.0 – 0.08=1.92
  • 25.5 – 12.25=13.25
  • 4.57 – 0.5=4.07
  • 10.2 + 3.45 + 0.1=13.75
  • 200 – 0.02=1.98
  • 0.35 + 0.65 – 0.2=0.8
  • 7.81 – 2.4 + 1.1=6.51
  • 1.001 + 0.999=2
  • 5.6 – 0.006=9.594
  • 18.45 + 1.55=20
  • 0.78 – 0.08 – 0.7=0

●     


●     Գ. Բազմապատկում 10, 100, 1000, 10000-ով (31-45)

  • Ստորակետը տեղափոխվում է դեպի աջ
  • 0.6 x 10=6
  • 2.35 x 10=23.5
  • 0.005 x 100=0.5
  • 4.1234 x 100=412.34
  • 0.08 x 1000=80
  • 15.7 x1000=15700
  • 0.00067x 10000=6.7
  • 8.2 x 10000=82000
  • 0.2x 100=20
  • 45.678 x 10=456.78
  • 0.002 x 1000=2
  • 0.09 x 10000=900
  • 1.8 x 100=180
  • 0.0001 x 1000=1
  • 12.34 x 100=1234

Դ. Բաժանում 10, 100, 1000, 10000-ի վրա (46-60)

Ստորակետը տեղափոխվում է դեպի ձախ

  • 6.7 : 10=0.67
  • 234.5 : 10=23.45
  • 56.0 : 100=0.560
  • 0.8 : 100=0.008
  • 2340.6 : 1000=2.3406
  • 9.0 : 1000=0.009
  • 74500 : 10000=7.4500
  • 15.2: 10000=0.0152
  • 0.04 : 10=0.004
  • 456: 100=0.456
  • 2.2 : 1000=0.0022
  • 10 : 10000=0.001
  • 0.1: 100=0.001
  • 500.5 : 1000=0.5005
  • 0.008 10=0.0008
    Բաժանում
  • ·  36.8 : 4 = 9.2
  • ·  7.25 : 5 = 1.45
  • ·  0.48 : 12 = 0.04
  • ·  15.6 : 3 = 5.2
  • ·  2.4 : 0.6 = 4
  • ·  0.56 : 0.08 = 7
  • ·  1.25 : 0.5 = 2.5
  • ·  0.009 : 0.03 = 0.3